Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝
 Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան     11.50C (1937 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -16.00C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -2.20C

 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշտարակ, Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 Անկախ

«Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում բժշկական սարքավորումներ են այրվել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումԴեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ: Տուժածներ չկան:

Հրդեհը  մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:

Անկախ

Հանրային խորհրդում կրկին քննարկելու են «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցը

загруженноеՎաղը՝ դեկտեմբերի 24-ին (երեքշաբթի), ժամը 12:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (հասցեն` Աբովյան 2) տեղի կունենա ՀԽ չորս ենթահանձնաժողովների (Մշակույթի, Քաղաքաշինության և ճարտարապետության, Օդային տրանպորտի քաղաքականության, Ազգային արժեքների պահպանման) համատեղ նիստ, որի օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցն է:Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում, ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն ընդունվել էր ՀԽ նոյեմբերի 11-ի լիագումար նիստում:

Որոշման նախագծի հիման վրա Հանրային խորհուրդը դիմել էր կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ, որին մասնակցել են նաև ՀԽ ներկայացուցիչները՝ ներկայացնելով ՀԽ դիրքորոշումը: Այնուհետև դեկտեմբերի 18-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստի ընթացքում դրական եզրակացություն է տրվել կոնցեսիոների ներկայացրած մաստեր պլանին, որտեղ ներառված է նաև կառույցը քանդելու հարցը, և եզրակացությունն ուղարկվել է ՀՀ կառավարություն:

Մաստեր պլանը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից, իսկ մինչ այդ Հանրային խորհուրդը կրկին կազմակերպում է հանրային քննարկում, որպեսզի հանրության կարծիքը կառույցը քանդելու վերաբերյալ ևս մեկ անգամ բարձրաձայնվի:

Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

Տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

001 (1)Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը խստորեն հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել մայթերի և բակային տարածքների, ինչպես նաև աստիճանահարթակների մաքրման աշխատանքների ընթացքը: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:

«Կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն: Դեռ բավական անելիքներ կան հատկապես բակային տարածքների, մայթերի և աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Անշուշտ, խիստ ցածր ջերմաստիճանի պայմաններում ստեղծվում են լրացուցիչ դժվարություններ և խոչընդներ, սակայն պետք է շարունակել ամենօրյա աշխատանքն ու մեր քաղաքացիների համար ապահովել համապատասխան պայմաններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան:

Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ավտոճանապարհների շինարարության երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել և դրանից հետո միայն վերջնականապես ներկայացնել փաթեթը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից 2013 թվականի ընթացքում սիրիահայ հարյուրավոր ընտանիքների, ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ սոցիալական և առողջապահական: Սիրիահայերն ակտիվորեն ներգրաված են եղել նաև կրթական-մշակութային տարբեր ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

DSC_1625Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։

Կարեն Ավագյանը նշեց, որ 2013թ. ընթացքում իրականացվել է մոտ 175 ծրագիր։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների հետ, անվճար տրամադրում է նաև իր ռեսուրսները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն)։ Մասնավորապես 2013թ. ավելի քան 50 կազմակերպություն ՀԵՀ-ի երիտասարդական կենտրոնի դահլիճներում անցկացրել է շուրջ 360 միջոցառում։

Կարեն Ավագյանը հատուկ ընդգծեց այն նոր մշակույթը, որ ձևավորել է հիմնադրամը կամավորական աշխատանքի ոլորտում։ «Դա ՀԵՀ-ի նախաձեռնությունն է, որը եկավ լրացնելու այն խնդիրը, որն ուսանողները մշտապես բարձրացնում են. խոսքը աշխատանքային փորձի ու պրակտիկայի մասին է: Կամավորներն իրենց մասնագիտական հմտությունները փորձում են ներդնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերում և ստանում հավաստագիր, կամավորական աշխատանքի գրքույկ, որն ամփոփում է երիտասարդի կամավորական աշխատանքի փորձը: Դա գալիս է լրացնելու այն բացը, որը կա այսօր երիտասարդներին աշխատանքի տեղավորման գործընթացում»,- նշեց Կարեն Ավագյանը:

Հիմնադրամի համակարգողը նաև առանձնացրեց ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը, որ ամեն տարի հիմնադրամը կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է ՀՀ կառավարության միջոցով։ Ուսման վարձերի փոխհատուցում են ստանում սոցիալական որոշակի խնդիրներ, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ 2013-ին իրականացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը, որին հատկացվող գումարն այս տարի կրկնապատկվել է՝ 100 միլիոնից դառնալով 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ, դպրոցներ, սեմինարներ, միջազգային գիտաժողովներ՝ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ։ Բազմաթիվ երիտասարդ մասնագետներ ծրագրի շնորհիվ մեկնել են միջազգային գիտաժողովների ու աշխատաժողովների։

Կարեն Ավագյանն առանձնացրեց նաև 2013թ.-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ընտրվելու փաստը։ Երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ դրամաշնորհ է հատկացրել 17 ՀԿ-ի։

ՀԵՀ համակարգողն ընդգծեց նաև, որ անցնող տարվա ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսանողական կառույցների հետ՝ տարվա ընթացքում գոնե մեկ խոշոր ծրագիր իրականացնել Լեռնային Ղարաբաղում՝ այդպիսով նպաստելով Արցախում երիտասարդական դաշտի ակտիվացմանը։

Կարեն Ավագյանն անդրադարձավ նաև հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատանքին. «Բոլոր մարզերում ունենք մարզային երիտասարդական կենտրոններ, որոնք առանձնանում են իրենց ակտիվությամբ: Ուրախալի էր այն փաստը, որ մեր մարզային կենտրոնները մարզերում դարձել են երիտասարդությանը համախմբող կառույցներ»:

Ամփոփելով խոսքը՝ Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը բաց է համագործակցության բոլոր երիտասարդական ու ուսանողական կառույցների համար։ «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած կառուցողական ծրագրի աջակցել։ Օգտվելով առիթից՝ ես ևս մեկ անգամ կոչ կանեմ երիտասարդական, ուսանողական այն կառույցներին, որոնք տարվա ընթացքում տարբեր պատճառներով չեն ներկայացրել ծրագրեր, անպայման 2014-ին ներկայացնեն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարողանալու է կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք հետաքրքրում են երիտասարդությանը»,- ասաց Կարեն Ավագյանը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մայրաքաղաքում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները

002Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են  տեղացած ու, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում ընդմիջումներով  շարունակվող ձյան, ինչպես նաև մայթերին ու բակային տարածքներում առաջացած մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով, անհրաժեշտության դեպքում փողոցները մաքրվում են հատուկ տեխնիկայով, իսկ մայթերից ու  աստիճանավանդակներից, ձնամաքրմանը զուգահեռ, նաև հեռացվում է մերկասառույցը: Դեկտեմբերի 21-ին և 22- ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 64 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 23-ի առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է 111  տոննա տեխնիկական աղ և շուրջ  250 խմ շլաքային ավազ։ Աշխատանքները վերահսկվում են  Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը` դեկտեմբերի 26-ին

պն ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը տեղեկացնում է, որ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի վերջին նիստն ընթացիկ տարում կկայանա դեկտեմբերի 26-ին:

Հանձնաժողովի աշխատանքները կվերսկսեն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից հետո` 2014թ. հունվարի 9-ին և կշարունակվեն մինչև զորակոչի ավարտը:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են երկուշաբթի և հինգշաբթի օրերին Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային բոլոր օրերին:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

 ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր

հասարակական խորհուրդ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Կոտայքի տարածքի ավտոճանապարհներին  և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Հանրապետության որոշ շրջաններում` Վայքում և Եղեգնաձորում թույլ ձյուն է տեղում

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունըԱնկախին տեղեկացնում է, որ

դեկտեմբերի 21-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Վայքում և Եղեգնաձորում թույլ ձյուն է տեղում:

 

Աշոցքի, , Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

 

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Հայաստան, ՏՏ բնագավառ,Տիգրան ՍարգսյանԵրևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է:«Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:
Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:
***
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

 Անկախ

Գյուղմթերքի շուկաները, դեկտեմբերի 29-ը ներառյալ, կգործեն ամեն օր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև <<Մալիբու>> սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը  ներառյալ, գործելու են ամեն օր:

001Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին: Զրուցելով  գյուղմթերք վաճառողների, նաև գնորդների հետ՝ Դավիթ Օհանյանը քաղաքապետի անունից վստահեցրել է, որ նոր վայրերում շուկաների տեղակայման հետ կապված առաջարկներ լինելու պարագայում կառանձնացվեն նոր այլ տարածքներ:

<<Ծրագիրն իրականացվում է արդեն մի քանի տարի, և վստահաբար կարելի է ասել, որ հաջողված է:  Այն  շահավետ է ինչպես երևանցիների, այնպես էլ գյուղացիների համար, քանի որ ապրանք արտադրողներն իրենք են վաճառում արտադրանքը, ուստի՝ գները գոյանում են սակարկություններով: Գներն այստեղ համեմատաբար մատչելի են: Երևանի քաղաքապետարանը լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը, որ ապահովի ծրագրի շարունակականությունը: Եթե լինեն այլ առաջարկներ և նոր պահանջարկ գյուղմթերքի նման շուկաներ կազմակերպելու համար, ապա կհատկացվեն այլ տարածքներ ևս>>,-նշել է Դավիթ Օհանյանը, հավելելով, որ իր ամանորյա տոնական գնումների մի մասը ևս առաջիկայում պատրաստվում է  կատարել հենց գյուղմթերքի տանավաճառներից:

Գնորդներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների սակարկելիության հնարավորությունը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին  տեղեկացրեց, որ

դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:

Աշոցքի, , Սիսիանի, Գորիսի,Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Վայքի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում 17:00 – ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր- Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Գյումրիում վառվեցին տոնածառի լույսերը

տոնածառ,գյումրիԱյսօր Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի և ամբողջ քաղաքի տոնական լույսերը:

Չնայած Գյումրու սաստիկ ցուրտ եղանակին, կենտրոնական հրապարակը բազմամարդ էր, մանուկներին ու բոլոր ներկաներին ողջունեցին ֆայտոնով քաղաք ժամանած Ձմեռ պապն ու ձյունանուշը:
Գլխավոր տոնածառի լույսերի վառման պատիվը շնորհվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Գյումրու քաղաքապետարանն Ամանորյա միջոցառումների համար հատկացրել է 16 մլն դրամ: Քաղաքի գլխավոր տոնածառի զարդարման համար գրեթե ֆինանսական միջոցներ չեն ծախսվել` այն ամրացվել է հին մետաղյա կմախքի վրա, եղևնու ճյուղերն անվճար են ձեռք բերվել, քաղաքապետարանը փոխհատուցել է միայն տեղափոխման ծախսը: Ճյուղերը կտրվել են Աշոցքի անտառներից` սանիտարական էտման ժամանակ:
“Տոնածառի մասով փոխվել են ճյուղերն ու զարդարանքը: Նոր զարդարանքներ են արվել նաև Ռիժկովի ճեմափողոցում և Սայաթ-Նովա փողոցում, գեղեցկացել է նաև Պարույր Սևակ փողոցը”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Ամռանը քաղաքապետարանը նոր տոնածառի հիմնակմախքի կառուցման երկու պատվեր է տալու` մեկը Անի, մյուսը` նորակառույց Մուշ թաղամասերի համար:
“Մենք ոչ թե առանձնակի ենք պատրաստվում Ամանորին, այլ փորձում ենք ամեն տարի ավելի լավացնենք: 2012-ին մենք այսպիսի տոնածառ չէինք կարող ունենալ, շատ գեղեցիկ է: Մեզ համար շատ կարևոր է, որ երեխաներն ուրախանան այս տոնածառով: Այս տարի նաև փողոցների զարդարանքներ ներկրեցինք, և դա շարունակական է լինելու, նորից ենք ավելացնելու` ամեն տարի”, – նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Տոնական տրամադրությունը շարունակվեց երգ ու պարով, շքեղ հրավառությամբ:

Անկախ

Առաջիկա հինգ օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի

եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ:Քամին արևմտյան` 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ, ջինջառ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ`Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.20C (1916 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.20C

Անկախ

Վերականգնվեց Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0 000–կմ8 650 հատվածը

բյուրականՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայությունից Անկախին հայտնում են, որ 2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0+000–կմ8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։

Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։

Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ն։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքների ղեկավարները։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը, յուրացման կամ վատնման` 1, խարդախության 4 և մաքսանենգության 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խուլիգանության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 3-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Երևանի Մազմանյան փողոցում մեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 20-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.02-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 33ՍՏ171 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Մ. Հ.) շարժիչի հատվածը և սրահը ամբողջությամբ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Փրկարարները   օգնել  ենԴեկտեմբերի 20-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: