4 ՃՏՊ` Երևանում

վրաերթՆոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի  Աթոյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Բի Այ Դի»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ  «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար  են բախվել  «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Մադինայի դպրոցում երկու աշակերտ է թունավորվել շմոլ գազից

նավթի վառարանՆոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Նիսսան»-ը բախվել է էլեկտրասյանը

ապակիապակիՆոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ձերբակալելՆոյեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գևորգ Բ.-ին, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով:

Դանակահարություն գերեզմանատան ճանապարհին

Դանակի վնասվածքՆոյեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված  Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, վնասվածքը պատճառելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին, ժամը 03.30-ին, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Զավեն Ա.-ն:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Արման Ս.-ին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Զավեն Ա.-ն ձերբակալված է:

 

Պետք չէ մասնագիտական հիմնավորումները քաղաքականացնել կամ տեղափոխել պոպուլիստական տիրույթ

Բ. ՊիպոյանՆոյեմբերի 11-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բ. Պիպոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կազմակերպությունը այսուհետ հրաժարվում է մասնակցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բ. Պիպոյանը հայտարարեց, թե ոչ թե դուրս է եկել հանձնաժողովի կազմից, այլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Ձեռնպահ մնալով  պարոն Պիպոյանի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումը մեկնաբանելուց՝ մեջբերենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կայքից վերցված, խնդրո առարկա հարցին վերաբերող նրա կողմից նախկինում արված հայտարարություններից որոշ հատվածներ։ Այսպես. «Բայց իսկապես քաղաքապետարանը շատ մեծ, բովանդակային ու ծավալուն փաստաթուղթ է ներկայացրել: Ինչ–որ բան փոխելու համար ահռելի աշխատանք է պետք իրականացնել», «Քաղաքապետարանը պատրաստված թիմով է հանդես գալիս», «Եթե ինչ–որ մեկն այսօր ասի, որ թիվ է հաշվել, ես կբանավիճեմ, որովհետև մաքսիմալ գրագետ և կլասիկ գործող իրավիճակում ոչ ոք ներկայացնել չի կարող», «Դա ոչ թե պետք է ներկայացնեյի ես, այլ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ», «Ընդհանուր առմամբ  քաղաքապետարանի ներկայացրած ծախսերը կարելի է կրճատել 20 տոկոսով», «Քաղաքապետարանի 40 էջանոց այս փաստաթուղթը չի կարող միայն մեկն ուսումնասիրել և հակադարձ հաշվարկ ներկայացնել, անհրաժեշտ է խնդրին քաջատեղյակների ներգրավվածությունը»…։ Անշուշտ կարելի է էլի շարունակել, սակայն պարոն Պիպոյանի բարձրաձայնած հայտարարությունները, որոնք արձանագրվել ու տարածվել են նաև էլեկտրոնային և տպագիր այլ լրատվամիջոցներով, հիմք են տալիս եզրակացնելու, որ նա ի սկզբանե համաձայն լինելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և տեսնելով կոնկրետ հարցերի վերաբերյալ ներկայացված հաշվարկները, որոշել է մի քանի հավակնոտ, բայցև հաշվենկատ հայտարարություններ անելով՝ դուրս գալ բնակչությանն իսկապես հուզող խնդրի մասնագիտական բանավեճի ձևաչափից, և մնալ ավելի «հարմար» ձևաչափում, այն է՝ սպառողի շահերը ներկայացնելու, դրանք հիմնավորված պաշտպանելու համար այլևս որևէ պատասխանատվություն չվերցնել։ Ամեն դեպքում որոշումն իրենն է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում,  խոսքը թռչուն չէ, երբ ասվեց՝ այլևս բոլորի սեփականությունն է դառնում ։ Պարզապես գնահատելով քննարկվող հարցում պարոն Պիպոյանի որոշակի իրազեկվածությունն ու պատրաստվածության աստիճանը, կխնդրենք ի սկբանե մասնագիտական հիմնավորումները չտեղափոխել քաղաքականացված կամ պոպուլիստական տիրույթ։ Միայն մեկ օրինակ։ Ձեռքի տակ ունենալով նախ հանձնաժողովի անդամներին, ապա և հանրությանը ներկայացված ուղևորավարձի գնի ձևավորման վրա ազդող հիմնական բաղադրիչների հաշվարկները, նա կատարում է սեփական վերլուծություն և հաշվարկ ու հայտարարում, որ այդ հաշվարկներով սակագինն արդեն իսկ կազում է 153 դրամ։ Միաժամանակ պարոն Պիպոյանը  հայտարարում է, որ այս արժեքը կարելի է նվազեցնել 20 տոկոսով, իսկ ընդամենը մեկ օր առաջ հայտարարում, որ երթուղիներ կան, որ կարելի է շահույթով սպասարկել մեկ ուղևորից գանձելով ոչ ավելի քան 80 դրամ։ Յուրաքանչյուրի համար ակնհայտ է,  որ պարոն Պիպոյանի նշած թե՛ 153 և թե՛ 80 դրամ սակագինը իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ թվային մանիպուլյացիաները, ինչպես հայտնի է, որևէ ողջամիտ սահման չեն ճանաչում  ուստիև մեկնաբանություններն էլ այս դեպքում ավելորդ են։ Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հարցին վերաբերող խոսքերի յուրովի մեկնաբանմանը, ապա պարոն Պիպոյանը, ուշադիր լսելու դեպքում, կարող էր հասկանալ, որ այդ պարագայում նրանք արտահայտել են սոսկ իրենց տեսակետը, մեկ անգամ ևս շեշտելով, որ որևէ հաշվարկ կամ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, քանի որ հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը։   Երևանի քաղաքապետարան 

Թարմացվում է մայրաքաղաքի բազմաբնակարանների արտաքին տեսքը

շենքերԵրևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։ Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, ինչպես նաև Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքերի երեսպատումը ևս  դեկորատիվ գունազարդվել է։

Հիշեցնենք, որ առաջին շենքերը, որոնց արտաքին պատերին ծրագրի փորձնական փուլում յուրօրինակ գունային դեկորատիվ ձևավորում էր կատարվել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակովի 46 շենքերն էին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

Հանրապետության տարածքում՝Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-18-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին ցերեկը կբարձրանա 2-4, 16-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան     19.50C (1930 թ.)
 • Օդի նվազագույն ջերմաստիճան         -8.50C  (1907 թ.)
 • Օդի միջին օրական ջերմաստիճան     6.30CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերահաստատում է Ծածկած շուկայի համար պայքարի իր վճռականությունը

Ծածկած շուկաՀին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:
ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն

 

Տիգրան Մեծի պողոտայում 59-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՆոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են երեք ավտոմեքենաներ

ավտոպատահարՆոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 68 տան մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2110» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի  ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դաշտ-Այգեշատ ճանապարհին մեքենաներ են բախվել

ապակիՆոյեմբերի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դաշտ-Այգեշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել   «Պեժո»  և   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի  2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վանաձորում մեքենաներ են բախվել

ավտովթարՆոյեմբերի 12-ին, ժամը 15.40-ին, «ՎԱԶ-2110»  մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 86 տան մոտ բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանի բազմաբնակարաններում ձմռան նախապատրաստական աշխատանքներ են

շենքԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները հետևողական վերահսկողություն են իրականացնում բնակելի բազմաբնակարանների ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ։

Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները, համատիրությունների ակտիվ մասնակցությամբ, առկա խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների ու լուսամուտների տեղադրման, ջրթափ խողովակների նորոգման, տանիքների վերանորոգման աշխատանքներ են կատարում։

Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում, օրինակ, 2013-2014թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների արդյունքում արդեն նորոգվել է ընդհանուր հանրագումարով 290 քմ հարթ տանիք՝ նախատեսված 420 քմ-ից և 300 քմ թեք տանիք՝  նախատեսված 700 քմ-ից։ Նախատեսված 10 մուտքերից 5-ում արդեն տեղադրվել են դռները, ջերմամեկուսացման ենթակա  80 գծմ կոյուղագծերից 30 գծմ-ի աշխատանքներն ավարտվել են։ Նախատեսվում էր մուտքերում 80 քմ  պատուհանների ապակեպատում, որից 35 քմ-ն արդեն կատարված է. կատարված է նաև մուտքերի պատուհանները պոլիէթիլենային թաղանթով պատելու նախատեսված 1370 քմ-ից 360 քմ-ի աշխատանքը։

Համատիրությունների և բնակիչների միջոցներով վերանորոգվել են նաև Տիգրան Մեծի 74 շենքի 3-րդ մուտքը, Արցախի 18 ա հասցեի 3-րդ, 4-րդ շքամուտքերը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են

դպրոց, ջեռուցումԵրևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։

դպրոց, ջեռուցումՁմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաև վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները և ստացել են նոր վկայականներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ոստիկանությունը պարզաբանում է

ոստիկանությունԶանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի կնոջ անձնագրում օտարեկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է կիրակի օրը`  «Զվարթնոց»  օդանավակայանում, անձնագրային և վիզաների վարչության աշխատակցի կողմից, իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկացնում ենք, որ Ա. Սարգսյանի կնոջ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշումը կատարվել է դեռևս  02.07.2013 թ.-ին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայության կողմից, և նրան  անձնագիրը հանձնվել է օտարերկյա պետություններում վավերականության մասին նշումով: Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումը կատարվել է 02.07.2013 թ.-ին`  5 տարի ժամկետով, որը վավերական է  մինչև 02.07.2018 թվականը:
Հետագայում, կորստյան կամ փոխանակման կապակցությամբ, Ա. Սարգսյանի կնոջն այլ անձնագիր չի հանձնվել, հետևաբար, Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային ծառայության կողմից օտարերկյա պետություններում վավերականության ժամկետի այլ նշում չի կատարվել:

 

Ռումինիայում սպանության փորձ կատարելու համար հետախուզվողին հայտնաբերեցին ծաղկաձորյան հյուրանոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Հրազդանի բաժնի ծառայողները Ծաղկաձոր քաղաքի   հյուրանոցային համալիրներից մեկից հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ահմադ Աբուբաքերին, որը նոյեմբերի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

«ԳԱԶ-2410»-ը ամբողջությամբ այրվել է

ավտոմեքենան այրվել էՆոյեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.20-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում ամբողջությամբ այրվել է 1955 թ. ծնված Գրիշա Ս.-ին պատկանող «ԳԱԶ-2410»  մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.35-ին, Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ստացվել է գրություն, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի անիվային հանգույցում արգելակման համակարգի խափանումը և վնասի չափը կազմում է 800.000 դրամ:
Նյութերով զբաղվում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: