ՃՏՊ՝ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին

ավտոպատահար

Նոյեմբերի 5-ին, ժամը 06.24-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին . <<ԶԻԼ-130>> մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել էկա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում  <<ԶԻԼ-130>> մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.`  ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սիսիանում

ձերբակալվել էՆոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով:

Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետից պահանջում է հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» «Ժանգոտ կողպեք» մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում:

Կենտրոնն իր կայքում (http://www.foi.am/hy/news/item/1321/)   հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք և առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին և  պահանջում   հրապարակային ծառայողական քննության անցկացում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Անցած մեկ օրում. ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

վրաերթՆոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                    

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                               

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Արաբկիր, Դավթաշեն և Ավան վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները:

2013 թվականի ինն ամիսների գնահատման և վերլուծության ամփոփ արդյունքներով՝ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ավան, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններում: Շենգավիթ, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում էլ արձանագրվել են համեմատաբար ցածր ցուցանիշներ:

Անդրադառնալով  քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության բազմաբնույթ ծրագրերի իրականացման առումով առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Հանձնարարվել է այս և մնացած բոլոր ուղղություններով խստացնել վերահսկողությունը` տարեվերջին բոլոր ուղղություններով նախորդ տարիների արդյունքները գերազանցելու համար:  Քաղաքապետը հանձնարարել է նաև չբավարարվել ձեռքբերածով ու առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ հնարավոր առավելագույն արդյունքներ ապահովելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գյումրի. 1 բնակարանը` 400 դրամ

IMG_1353Շիրակի թեմի Սուրբ “Յոթվերք” միության  “Բարեգործական ջոկատը” առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ձեռնարկել է հատուկ ակցիա:

1988 թվականի երկրաշարժից 25 տարի անց դեռ հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել, “հալումաշ” եղել: Հենց այս ամենն էլ, աղետի տարելիցին ընդառաջ, հիմք է հանդիսացել մի շարք գյումրեցի երիտասարդների համար հանդես գալ բնակարան գնելու նախաձեռնությամբ:

“Շատ ծրագրեր է իրականացրել ջոկատը, բայց այն ամենակարևոր ծրագիրը, որն այս պահի համար ֆիքսել ենք` 1բացիկ-1 բնակարան ծրագիրն , որը եթե հաջողի, հուսով ենք, որ կհաջողվի, որովհետև մենք աստվածահաճո գործ ենք կատարում,ապա մեկ ընտանիք, դեկտեմբերի 7-ին կունենա մեկ բնակարան”, – հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ջոկադի անդամ Գայանե Ավետիսյանը:
 1բացիկ-1 բնակարան ծրագիր “Ծրագրի նպատակը երկրաշարժից անտուն մնացած որևէ բազմազավական ընտանիքի բնակարան վիրելն է: Արդեն  պատրաստի բացիկներ կան, որոնց համար սահմանվել է 400 դրամ և կվաճառվեն հանրապետության ամբողջ մասշտաբով: Սկզբում որոշել էինք շեշտը դնել ուսանողության վրա, հետո մտածեցինք` կարող են մասնակցել բոլոր ցանկություն ունեցողները: Ծնողներիցս բազմիցս լսել եմ, որ 88-ի երկրաշարժի ժամանակ նույնսիկ դպրոցական երեխաներն իրենց ընդմիջման փողերն ուղարկել էին Հայաստան` որպես օգնություն, իսկ ինչո՞ւ մենք չանենք: Այժմ տպագրված է 15 հազար բացիկ, որի վաճառքից կունենաք 15 հազար դոլար, որով Գյումրիում կկարողանանք մեկ ընտանիքի համար գնել 2 սենյականոց բնակարան”, ծրագրի շուրջ փակագներ է բացում “1 բացիկ=1 բնակարան” ծրագրի պատասխանատու Սոնա Խաչատրյանը:

Անօթևան ընտանիքն ընտրվելու է “Շիրակ կենտրոնի” հետ համագործակցությամբ, որն ունի անօթևանների ցուցակները, բայց եթե համապատասխան բազմազավական ընտանիքներ էլ լինեն, որոնք ցուցակներում չկան` կկազմակերպվի վիճակահանություն:

“Բացիկների վաճառքը նախատեսում ենք իրականացնել ամբողջ հանրապետությունում: Արդեն կապեր ունենք ինչպես երանյան մի շարք բուհերի, կազմակերպությունների հետ, համագործակցում ենք նաև Վանաձորի ոոշ բուհերի հետ: Հույս ունենք, որ ծրագրի ընթացքում մեր շարքերը կընդլայնվեն: Այս պահի դրությումբ արդեն իրացվել է մոտ 6000 բացիկ. սպասում ենք, որ ասուլիսից հետո իրացումը կաճի”, – ընկերներին լրացնում է Հայկարամ Դրմեյանը:

Ըստ ջոկատի անդամ Էլիզա Գինեցյանի, ասուլիսից հետո պաշտոնապես դիմելու է նաև իշխանական ատյաններ` քաղաքապետարան, մարզպետարան, աջակցության համար. “Բոլորին ենք դիմելու, նշանակություն չունի պաշտոնյա է, թե սովորական մարդ: Ամենամեծ սպասելիքն ունենք Գյումրի քաղաքից: Վստահ ենք, որ, երբ վերջին տարիներին հեռուստատեսությամբ տեսել են` մարդկանց բնակարան են նվիրել, շատերի մոտ ցանկություն է եղել`եթե ես էլի հնարավորություն ունենայի, ես էլ կնվիրեի: Հիմա եկել է այդ պահը և բոլորն ունեն նման հնարավորություն”:

Բացիկները տպագրվել են  ԱԺ պատգամավոր, “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ Աման Սահակյանի օժանդակությամբ: Բացիկների վաճառքը սկսվել է հոկտեմբերի 20-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-5-ը: Բոլոր հետաքրքրվածները ծրագրին և ընթացքին կարող են ծանոթանալ “Մեկ բացիկ = 1 բնակարան” ֆեյսբուքյան էջում: Իսկ բացիկներ կարող են ձեռք բերել եկեղեցու սոցիալ-կրթական կենտրոնից, կլինեն նաև սեղանիկ-տաղավարներ:

Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետարան,Տարոն Մարգարյան,պարգևներ,սոց աշխատողներԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։

Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։

«Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին է ու, ըստ այդմ, նաև ձեր վերաբերմունքով է պայմանավորված քաղաքացու վստահությունը ինչպես ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ: Ուստի ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրից առավելագույնս օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն ձեր աջակցության կարիքը»,– ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ստեղծման 20-ամյակի, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կայացման գործում ունեցած մեծագույն ավանդի, ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի առողջապահության, սոցիալական ապահովության և ծրագրերի բաժինների 14 աշխատակիցներ։

Ոլորտի 12 աշխատակիցների էլ շնորհվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը

Քաղաքապետը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Կառույցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Այս կենտրոնի բացումով առաջին հերթին կբարձրանա բնակիչներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակը: Շատ կարևոր է նաև այն խորհրդատվությունը, որ տրամադրվում է այս գրասենյակի աշխատակիցների կողմից, ինչն ավելի հասանելի կդարձնի գործընթացը մեր քաղաքացիների համար: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նրանց աշխատանքն իրոք դժվարին և շատ պատասխանատու աշխատանք է, ու վստահեցնում եմ, որ այն մեր կողմից իսկապես գնահատվում է: Անշուշտ դեռ անելիքներ կան, բայցև վստահ եմ, որ նմանատիպ կենտրոնների գործարկումով ևս կամրապնդվի սոցիալական ծառայությունների նկատմամբ մեր ժողովրդի վստահությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշել է, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը:

«Ոչ միայն տարածքի խնդիրն է մեկ շենքում հավաքել սոցիալական տարբեր ծառայությունները, այլ բովանդակությունը: Այն է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում սոցիալական աշխատողների միջոցով, որը էապես բարձրացնելու է և հասցեականությունը, և որակը սոցիալական ծառայությունների և, որ ամենակարևորն է, քաղաքացիների որևէ դիմում անպատասխան չի մնա»,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը թվով 6-րդն է Երևանում: Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հնարավոր են ցանցային գաղտնալսումնե՞ր (Տեսանյութ)

սամվել մարտիրոսյան«Գաղտնալսումները Հայաստանում նորություն չեն, բոլորս էլ հասցրել ենք լսել 2008-ի մարտի 1-ի գաղտնալսումները, որոնք հրապարակվեցին անհայտ անձի կողմից: ՀՀ-ն միշտ էլ այդ հնարավորությունն ունեցել է, երբ դատարանի որոշում է լինում, բջջային օպերատորները տրամադրում են այդ ձայնագրությունները»,-Aravot.am-ի հարցին` տեղեկություններ ունի՞ այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան գաղտնալսող սարքեր են ուղարկվել, այսպես է պատասխանել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Նա նշել է, թե այստեղ կարող է խոսք լինել ցանցային գաղտնալսման մասին, օրինակ` skype-ի գաղտնալսումների մասին: Այնուհետև շարունակել է. «Skype-ը պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցում է բոլոր երկրների ոստիկանությունների հետ, եթե դատարանի հիմնավորված որոշում լինի, նա կտրամադրի գաղտնալսումները: Ուստի միշտ պիտի հաշվի առնել, որ առնվազն ամերիկյան ծառայությունները` Facebook-ը, Gmail-ը ամերիկյան կառավարության կողմից գաղտնալսվում են»: Պարոն Մարտիրոսյանը նշել է, որ «պարզ է, եթե ՀԱՊԿ շրջանակներում համագործակցություն լինում է, ապա համագործակցություն այս ոլորտում էլ կարող է լինել»: Հարցին` համամի՞տ է, որ ՀՀ-ում գրեթե բոլորը գաղտնալսվում են, պարոն Մարտիրոսյաննպատասխանել է. «Եթե մարդ համարում է, որ ինքը ինչ-որ բան է անում, որ գաղտնալսման ենթակա է, ինքը միշտ պիտի հաշվի առնի, որ իրեն կարող են գաղտնալսել, կապ չունի նա ապրում է ՀՀ-ում, թե Մոզամբիկում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Aravot.am

Քաղաքի կենտրոնում բացահայտ արգելված սիգ են վաճառում, հատը՝ 1500 դրամ,տեսանյութ

սիգ, անօրինական ձկնորսություն Քաղաքի կենտրոնում՝ Նալբանդյան փողոցում, նոյեմբերի 4-ին, չնայած որսի արգելքին, բացահայտ կերպով երկու կանայք սիգ էին վաճառում։ Կանայք NEWS.am-ի լրագրողին պատմել են, որ ձուկն իրենք գնել են Նորադուզցի մի երիտասարդից, եւ որ սիգը Սեւանից է։ Հինգ րոպեի ընթացքում մեր լրագրողը ականատես է եղել, թե որքան մեծ պահանջարկ ունի ապօրինի որսված սիգը։ Քաղաքացիները մեկ հատը 1500 դրամ արժողությամբ թարմ սիգը եւ ապխտած ձուկը գնում էին առանց սակարկելու։ Վաճառող կանայք չէին հասցնում մաքրել սիգի փորոտիքը։ Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Հրդեհ` փայտամշակման արտադրամասում (լուսանկարներ)

հրդեհ փայտի արտադրամասում2

Լուսանկարները` Mes.am-ի

Նոյեմբերի 4-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին:
Այրվել է արտադրամասի  չորանոցում  կուտակած 4 խմ  հրդեհ փայտի արտադրամասումփայտ:

Նոր Նորքում 26-ամյա կինը պատուհանը լվանալիս վայր է ընկել ու մահացել

պատուհանՆոյեմբերի 4-ին, ժամը 13.49-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 26 շենքի բնակիչներից Ն. Ս. (ծնվ. 1987թ.) լուսամուտից վայր է ընկել և տեղում մահացել, իսկ բնակարանի դուռը բացելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Ըստ Shamshyan.com-ի տվյալների` մահացածը վերոնշյալ շենքի 6-րդ հարկի բնակչուհի Նազելի Սարգսյանն է: Վերջինս պատուհանը լվանալիս վայր է ընկել:

ԻԱԿ. Երևանի քաղաքապետարանն ըստ արժանվույն է ժանգոտ կողպեք ստացել

շուշան2013 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է քաղաքապետարանի ոչ հրապարակային աշխատելանքի հարցը և որպես հիմնավորում նշել 2013 թվականի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը քաղաքապետարանին շնորհված ժանգոտ կողպեք մրցանակը: Անահիտ Բախշյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ի պատասխան իր հարցադրմանը, հայտարարել է, թե “տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանի քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում”:

“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հայտարությունը չի համապատասխանում իրականությանը. արդեն 11-րդ անգամ կայացած “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին որոշում է ոչ թե Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միանձնյա, այլ` հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված մրցանակաբաշխության ժյուրին` առաջնորդվելով սահմանված չափորոշիչներով, հետևապես ԻԱԿ-ի ղեկավարությունը իրավասու չէ և չի կարող որևէ մեկից ներողություն խնդրել մրցանակաբաշխության արդյունքների համար:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանն արժանացել է 2013 թվականի սեպտեմբերին կայացած “Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությանը Երևանի քաղաքապետարանն արժանացել է ժանգոտ կողպեք մրցանակին` որպես տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող կառույց: Ավելին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգրկվել է ԻԱԿ-ի 2013 թվականի 3-րդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում `ԻԱԿ-ի հարցումներին 1 ամիս 7 օր ուշացումով պատասխանելու համար:

Առաջարկում ենք Երևանի քաղաքապետին ծառայողական քննություն անցկացնել` պարզելու, թե ինչի հիման վրա է աշխատակազմի քարտուղարը նման հայտարարություն արել:

 

Տանտերը զենք-զինամթերք է հանձնել

զինամթերքՆոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին, երևանյան մի բնակարան մեկնած ոստիկաններին տանտերը ներկայացրել է 2 հատ «Ֆ-1» բեկորային, 1 հատ «ՌԳԴ-42» և «ՌԳԴ-5» նռնակներ, 4 հատ «ՈՒԶՌԳ» պայթուցիչ, 2 հատ ծխագլանակ, 1 հատ 14.7 մմ տրամաչափի հակազրահային, պայթյունային փամփուշտ, 214 հատ 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Հայտնաբերված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: