Հոկտեմբերի 14-ից Ագարակ գյուղի վարչական տարածքում գործարկվելու է նոր արագաչափ

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հոկտեմբերի 14-ից գործարկվելու է «Հ-20 Ագարակ-Բյուրական-Քարի լիճ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 31-րդ կմ (Ագարակ գյուղի վարչական տարածք) հատվածում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը (1 արագաչափ՝ երկու ուղղություններով): Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Սպասվում է ջերմաստիճանի անկում

եղանակԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:

եղանակ1Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

եղանակ2 Երևանում հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Վրաերթ Երևան-Իջևան ճանապարհին

Վրաերթ (1)Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց

վրաերթՀոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Դեյվո-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կարբի գյուղում բախվել են «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՀոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հիվանդանոցում է

ապակիՀոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Oպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Աբովյանում 6-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

ՎրաերթՀոկտեմբերի 7-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Աշխարհը՝ Հայաստանի ու հայերի մասին

գիրք«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:

Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը և տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի» հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբ՝ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաև ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե  միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարևոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարևանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաև այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:

Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Հայկական հարցը նաև Թուրքական հարց է. Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր«Bestanuce 1» լրատվական կայքում հրապարակված լուրի համաձայն՝ հայազգի արվեստագետ, գրող, դիվանագետ Շառլ Ազնավուրը խոսել է Հայոց ցեղասպանության հարցի մասին: Ազնավուրը, նշելով, որ թուրքական կառավարության թերությունը Հայկական հարցի անտեսումն է, ասել է. «Հայկական հարցից են խոսում, սակայն այն իրականում Թուրքական հարց է»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ազնավուրի՝ Թուրքիայում համերգով հանդես չգալու պատճառը հայ-թուրքական տարաձայնություններն են, երգիչը պատասխանել է. «Թուրքիայում լրագրողների, գրողների հետ կապեր ունեմ: Սակայն գիտեմ, որ այնտեղ երգել չեմ կարող, քանի որ և՛ թուրքերին, և՛ հայերին հնարավոր է անհանգստացնեմ: Բայց ես բաց մտածելակերպով և բաց սրտով մարդ եմ և կուզենայի, որ նրանց հանդիպելիս նրանք էլ նման հայացքներ ունենային: Թուրքիային երբեք ոչ չեմ ասի, քանի որ այն իմ մոր հայրենիքն է»:

 

ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին

IMG_3102-4185-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանա­պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
IMG_3136-4193-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

Հայտնաբերվել է դի

IMG_3404-4229-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng (1)Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցի և Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ հարակից առվակում, անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել Ս. Վ.-ի դին (ծնվ. 1981 թ.):

Մշակույթի նախարարը Գյումրիի “Սև բերդի” անօրինական շինարարության մասին

IMG_1229Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Գյումրիում էր և լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գյումրու “Սև բերդ” ամրոցի շինարարությանը: Թեև շաբաթներ առաջ նախարարությունը նշել էր շինաշխատանքների դադարեցման մասին, այնուամենայնիվ, տարածքում ինչ-որ աշխատանքներ կատարվում են:

“Իմ աշխատողներն ինձ ասացին, որ նախագիծը նոր է բերվել մշակույթի նախարարություն: Մենք նախագիծը կհաստատենք և ըստ այս նախագծի կկատարվեն շինարարական աշխատանքները: Հիմա աշխատանքները կանգնեցված են”, – հայտարարեց Հասմիկ Պողոսյանը:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե շինարարությունն ընթանում է, նախարարը հավելեց. “Ես հիմա այնտեղով կգնամ ու կնայեմ: Նախորդ անգամ էլ ինձ նույն հարցը տվեցին և ես ասացի` դադարեցրել ենք աշխատանքներն ու սպասում ենք նախագծին: Նախագիծն օրերս նոր ներկայացվել է մշակույթի նախարարություն: Համենայնդեպս, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր իրականության մեջ չի եղել դեպք, երբ մշակույթի նախարարությունը սխալ նախագծի տակ դնի իր ստորագրությունը կամ տա իր համաձայնությունը: Մյուս կողմից ես նաև ողջունում եմ բոլոր այն խմբերին ու անհատներին, ովքեր հետևում են այդ գործընթացներին ու մեզ տեղեկացնում”:

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

3 (1)Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում:

Նորից քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցը

32013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:

Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:

Արարատի մարզպետը հրաժարական է ներկայացրել

էդիկԱրարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը այսօր՜ հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին  հաղորդել են  Արարատի մարզպետարանից: Առավոտյան Էդիկ Բարսեղյանը խորհրդակցություն է հրավիրել փոխմարզպետների մարզպետարանի բաժնի եւ վարչության պետերի հետ ու ասել, որ հրաժարական է ներկայացրել, իր  այդ քայլը պատճառաբանելով տարիքի հետ: Դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել: Հինգշաբթի կառավարության նիստին նրա հրաժարականը կընդունվի, իսկ մարզպետարանում տարածված տեղեկությունների համաձայն ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի  ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ  Գրիգորյանի եղբայրը`  Արամայիս Գրիգորյանը:

Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին:
Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ:
Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևան քաղաքի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվա տոնակատարություններին

002 (1)Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների։

Երևանյան պատվիրակության ղեկավարը, Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ, հանդիպման շրջանակում, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և այլ հարցեր։
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաև տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը և Սերգեյ Մակարյանը այցելել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդարան, ինչպես նաև «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թունանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին և այլք։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բարձրացվում է օդանավակայանների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին

IFՀոկտեմբերի 7-10-ը Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու օդանավակայաններում ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Deutsche Post DHL ընկերությունը կազմակերպում են «Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն իրականացվում է DHL ընկերության GARD («Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար») ծրագրի շրջանակներում:

Նպատակն է պատրաստել օդանավակայանների աշխատակիցներին և ենթակառուցվածքները` հաղթահարելու նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ բնական աղետների ժամանակ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ դասընթացի պաշտոնական բացումը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան և Deutsche Post DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունեց դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին, նշելով, որ սկիզբ է դրվում արդյունավետ համագործակցության.
– Այս տարի լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 25-ամյակը, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց: Եթե մեր ենթակառուցվածքներն այն ժամանակ պատրաստված լինեին, մենք շատ ավելի քիչ կորուստներ կունենայինք: Ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, որը հիմնականում ստացվում էր օդանավակայանի միջոցով: Այսօր մենք հնարավորություն ունենք մեր գործընկերների օգնությամբ պատրաստել օդանավականները գործելու արտակարգ իրավիճակներում: Վստահ եմ, որ այդպիսով մեր օդանավակայանների պատրաստվածությունը կբարձրանա նոր մակարդակի:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան իր խոսքում ընդգծեց, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում բնական աղետներն առավել հաճախակի են դարձել.
– 1988 թ. ավերիչ երկրաշարժից քաղված դասերը ստիպեցին իշխանություններին վերանայելու բնական աղետներին իրենց արձագանքը: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն աջակցում է ազգային գործընկերներին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու աղետներին դիմակայելու պատրաստվածությունը և ռիսկի նվազեցումը, ստեղծելու աղետների կառավարման ազգային հայեցակարգ, ինչպես նաև փոփոխելու ինստիտուցիոնալ, իրավական և կանոնակարգման դաշտը: Գրանցվել են մեծ ձեռքբերումներ. մշակվել են աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել է ազգային պլատֆորմը:
DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին հանգամանալից ներկայացրեց GARD ծրագիրը և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել հայկական օդանավակայանների պատրաստվածությանն աղետներին:

Աշխարհի 20 օդանավակայան արդեն անցել է այս դասընթացը: Այն ուսուցանում է, թե ինչպես պետք է բնական աղետից հետո արդյունավետ օգտագործել նյութատեխնիկական կարողություններն ու տեղական փորձագիտական ներուժը, խուսափել խոչընդոտներից, ինչպես նաև արագ ու հմուտ կառավարել ներմուծվող մարդասիրական օգնությունը: Ծրագրի շրջանակներում, օդանավակայանների անձնակազմը, ինչպես նաև կառավարության և տեղական գերատեսչությունների ներկայացուցիչները կգնահատեն տեղանքն ու կմշակեն արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ:

Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ ԱԻ նախարարությանը: Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման ու գործարկման արդյունքում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը: