Ջրափրկարարներն Սևանա լճից ափ են դուրս բերել երկու երիտասարդի

Ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը Հուլիսի 6-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.50-ին ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Սևանա լճում՝ առաջին հանրային լողափից մոտ 2 մետր հեռավորության վրա, նկատել են, որ ուժեղ ալիքի պատճառով երկու քաղաքացի դժվարանում են ափ դուրս գալ:

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել 1989 թ. ծնված Ա. և 1997 թ. ծնված Ա. Դանաղյաններին:

Ուժեղ կարկուտ Իջևան քաղաքում

Կարկուտը վնասել է միջհամայնքային ավտոճանապարհըՀուլիսի 6-ին, ժամը 18.05-ին ՀՀ ԱԻՆ «ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.07-ից մինչև 16.15-ն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ (մոտ 30 մմ):

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Երկրաշարժ ՀՀ տարածքում

երկրաշարժՀուլիսի 6-ին, ժամը 11.38-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.750 և արևելյան երկայնության 44.470:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:

Անկախ 

Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սամսունից

samsun      Թուրքիայի նախագահի թեկնածու ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սամսուն քաղաքից: «95 տարի առաջ 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը եկավ Սամսուն: Այստեղ նա սկսեց իր պայքարը թուրք ժողովուրդի անկախության համար: 95 տարի անց մենք Սամսունում նույնպիսի քայլ ենք ձեռնարկում`նախընտրական քարոզարշավ ենք սկսում»,-հայտարարել է Էրդողանը`քաղաքացիների առաջ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ առաջին անգամ Թուրքիայում նախագահը կընտրվի ուղիղ քվեարկության ճանապարհով: Նա ընգծել է, որ գործող նախագահ Աբդուլահ Գյուլի հետ վերջին 7 տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ էական առաջընթաց է գրանցվել երկրի զարգացման գործում:

Օմբուդսմենի հայտարարությունը «Աֆրիկյանների տուն» հուշարձանի տեղափոխման վերաբերյալ

img_0446060039_Afrikyan«Աֆրիկյանների տուն» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաև մենք:
Ուսումնասիրելով խնդիրը և դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:

 

Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:

 

Այսպես, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար՝ բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելվածով թույլատրվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Այսինքն` կառավարության որոշմամբ մասնավորեցվել են այն դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխումը:

 

Հետևաբար, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա 2005 թվականին ընդունված Կառավարության որոշումը չափազանց լայն հայեցողություն և մեկնաբանություն են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող «հրամայաբար պահանջում են»  դրույթին:

 

Այսպիսով, Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները:

 

Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլև ապահովել դրանց բանական իմաստավորումը, և սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին  (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում):

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրը

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրըԱրդեն երկրորդ տարին է, ինչ  Ազգային առաջնորդության ինստիտուտի, ամերիկյան Inside Out Global-ի և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի «Երիտասարդական Կազմակերպության» համագործակցության արդյունքում Գյումրիում կազմակերպվում է ֆիլմ-ճամբար: Ծրագրին մասնակցում են նախապես ընտրված 17-ից 20 տարեկան 13 երիտասարդներ: Հայաստանյան թիմը ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ մասնակիցներին 8 օրվա մեջ սովորեցնելու են նկարահանել ֆիլմ: Ընտրված է հետաքրքիր մեթոդ ուսուցողական և պրակտիկ աշխատանքներն իրականցնելու համար: Այս պահին երիտասարդներից կազմված է երկու խումբ, որոնք աշխատում են որպես յուրաքանչյուրն առանձին կինոարտադրող կառույց: Թիմում երիտասարդները հանդես են գալիս, որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր և այլն… Յուրաքանչյուր թիմ ունի իր ղեկվարները, որոնք ուղղորդում, սովորեցնում և մասնագիտական օգնություն են ցուցաբերում թիմի կրտսեր անդամներին:

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրըԲացի թիմի ղեկավարներից դասընթացներ են անցկացնում նաև արտերկրից ժամանած մասնագետները:  Նրանք սովորում և իրենց սովորածը կիրառում են գործնականում: Այս օրերի ընթացքում ճամաբարականները հասցրել են ծանոթանալ գրական և ռեժիսորական սցենարի, լույսի ու օպերատորական աշխատանքի, հնչունայաին և մոնտաժայաի մասի հետ: Երկու թիմերն էլ արդեն նկարահանել են 30 վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդները, իսկ այժմ խաղարկային կարճամետրաժ ֆիլմի սցենարները գրեթե պատրաստ են և երիտասարդները սովորելուն ուգահեռ ձեռնամուխ են լինում իրենց մտահղացումը թղթից էկրան տեղափոխեու: Ճամբարականները խոստովանում են, որ ոգևորված են և անկախ գրաֆիկի զբաղվածությանը իրենց թե դասերը, թե պրակտիկ ուսումնական պրոցեսները դուր են գալիս և անընդհատ նոր բաներ են սովորում ու բացահայտում: Ֆիլմ-ճամաբրն իր գործունեությունը կավարտի հուլիսի 10-ին և արդեն իսկ նկարահանված ֆիլմերը Գյումրիի <<Հոկտեմբերյան>> կինոթատրոնից կներկայացվի հանդիսատեսին: Երիտասարդներն ուրախ կլինեն, իրենց ֆիլմերի պրեմիերային դահլիճում շատ հյուրեր տեսնել, սիրով հրավիրում են բոլորին:

Ջուլիետա Տոնականյան

Կլուծվեն Վերին կարմիրաղբյուր գյուղի կոմբայնի և ոռոգման ջրի հարցերը

10488221_767555346600390_8429509934151176818_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը ՀՀ վարչապետից կոմբայն նվեր կստանան:

Ընդհանրապես Շամշադինի շրջանի գրեթե բոլոր գյուղերն այս սեզոնին մշտապես կանգնում են այդ խնդրի առաջ: Ցորենի դաշտերը հնձելու ժամանակ գյուղտեխնիկայի խնդիր է առաջանում: Չորաթան գյուղի ղեկավար Վարուժան Բաղմանյանն այսօր մեր թղթակցին ասել է, որ իրենց գյուղը կոմբայնի խնդիր չունի, տեխնիկան օգնության է հասնում նաև հարևան համայնքներին՝ Չինարիին, Այգեձորին, Վերին կամիրին: Չորաթանը 150 հեկտար ցորենի արտ ունի:

10518866_264182950453973_712937838_nԲացի Վերին կարմիրից, կոմբայնի խնդիր ունի նաև Մովսեսը: Վերին կարմիրաղբյուրին պատկանող հողամասերը գտնվում են համայնքից բավական հեռու՝ Մաֆլար կոչվող հատվածում, որը նաև սահմանամերձ է: Այնտեղ հասնելու համար վերինկարմիրցի մշակները երկար ճանապարհ են կտրում, հոգնած հասնում այգի:

10303744_767555179933740_7171802923095576416_nԱյդ մասին նրանց խնդրանքին ընդառաջ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոստացել է գյուղին նվիրել բանվորական ավտոբուս, որը այգեգործներին հանդ կտեղափոխի: Գրեթե լուծվել է նաև Վերին կարմիրաղբյուրի ոռոգման ջրի հարցը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ կային ջրատարի նորոգման և պոմպակայանի կազմակերպման խնդիրներ, որոնց վերաբերյալ որոշումները ներառված են կառավարության այս տարվա ծրագրում: Առաջիկայում կսկսեն իրականացնել ոռոգման ջրի անցկացման ծրագիրը:

 

Անկախ

Հակառակորդն ամեն օր կրակում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շինարարների և շինտեխնիկայի ուղղությամբ (լուսանկարներ)

10351741_767543089934949_4997053039261644227_nՏավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային նոր ճանապարհը կգործարկվի այս տարվա օգոստոսի վերջին:

Ճանապարհի հողային աշխատանքներն ավարտվել են, այժմ ճանապարհաշինարարները կառուցում են գաբիոնե շարվածքը՝ հենապատը, որն ապահովելու է ճանապարհի անվտանգությունը՝ փակելով 600 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքից հետևող հակառակորդի տեսադաշտը:

10313188_767543299934928_8283570206917784869_nՊարսպապատ հատվածն ունենալու է 250 մետր երկարություն, մինչև հինգ մետր բարձրություն: Ճանապարհաշինարարներն ասել են, որ ճանապարհի կառուցումը փոքր-ինչ երկարել է նախ եղանակային անբարենպաստ, անձրևային պայմանների պատճառով, ապա նաև հակառակորդի պարբերական կրակոցների:

10500501_767543813268210_8496851473010656137_n<<Ամենաբարձր տեղը հինգ մետր է լինելու, ռելիեֆով գալիս է՝ չորս մետր է դառնում, մի տեղ երեք, մի տեղ՝ երկու: 1400 մետր արել ենք, պայթեցում ենք արել: 3,2 կմ է ճանապարհի երկարությունը: Ամեն օր էլ կրակոց է լինում, շատ են կրակոցները: Տրակտորիստին հրել եմ, ընկել ծառերի արանքը, դրա համար ձեռքերս վնասվածներ կան, մոշի թփերն են վնասել: Վերջին օրերին կրակոցներն այս ճանապարհի ուղղությամբ շատացել են: Հենց կռունկավարը սկսում է աշխատել, կրակում են: Ճանապարհի շինարարության աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին, բայց եթե կրակոցները շատ խանգարեն, չեմ կարող ասել>>,-ասաց <<Իջևանի ճանշին>> ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը:

10359899_767543616601563_1899510608112488704_nՀիմա ճանապարհի հողային աշխատանքների ավարտման փուլն է, շուտով կսկսվեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Շինարարների խոսքով՝ հենապատը կառուցվում է ամենավտանգավոր երկու հատվածներում, որտեղ թշնամու համար պարզ տեսանելի է ճանապարհահատվածը:

10488165_767543843268207_5676570456520574968_n

10481170_767544073268184_6166080002595342760_nՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին:

 

Անկախ

Նախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը

դատավճիռԴատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու  նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ապօրինի կերպով գազային զենք կրելու մեղադրանքի մասով Էդգար Խլոյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013թ. որոշումը: Այս մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել։
Շարունակությունը կարդացեք այստեղ

 

Փոքրիկ Միլոն միասեռական զույգի առաջնեկն է դարձել

babyԿանադացի լուսանկարիչ Լինդսեյ Ֆոսթերը լուսանկարների է վերածել միասեռական զույգի` Բարոնի և Նելսոնի որդու լույս աշխարհ գալու վայրկյանները: Երկու հայր ունեցող փոքրիկ Միլոյին ծննդաբերել է փոխնակ մայրը: Լուսանկարչի խոսքերով` երեխային իրենց գիրկն առած երջանիկ հայրերը չեն կարողացել զսպել արցունքները: «Նրանք էլ ունեցան յուրաքանչյուր ծնողին հատուկ խորը ապրումները: Նրանք երկուսն էլ առավել քան պատրաստ են ծնող դառնալուն»,-գրել է լուսանկարիչ Ֆոսթերը իր «Facebook»-յան էջում:

«Հաբերլերի» հաղորդմամբ` Միլոյի ծննդյան օրը համընկել է հենց միասեռականների իրավունքների պաշտպանության օրվա հետ, երբ ամբողջ աշխարհում հազարավոր ԼԳԲՏ ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ` բարձրաձայնելով իրենց իրավունքների մասին:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է շրջանառվող ապատեղեկատվությունը

ՈստիկանությունՀամացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայությունում արագ աշխատանքի համար գումար, իսկ վավերացման 1000 դրամը վճարելու համար անհիմն կերպով «սոցքարտ» են պահանջում:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. նույնականացման քարտը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիրը առավել սեղմ ժամկետում տրամադրելու գործընթացը և դրա համար գանձվող վճարների չափը հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ: Նշված ծառայությունից օգտվելը ՀՀ քաղաքացու իրավունքն է, այլ ոչ պարտականությունը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է անձնագրային գործողությունների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները, վճարման ենթակա պետական տուրքերի, ինչպես նաև առավել սեղմ ժամկետում այն իրականացնելու համար գանձվող վճարների չափերը (ըստ ժամկետների):
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք.
1) Մինչև 16 տարեկան երեխաներին, ինչպես նաև 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիներին ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր տրամադրելու դեպքում այն տրվում է 5-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 1000 ՀՀ դրամի չափով և օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչուր տարվա համար պետական տուրք՝ ևս 1000-ական ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
2) Նույնականացման քարտը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 3000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
3) Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրվում է 15-րդ աշխատանքային օրը, որի համար գանձվում է պետական տուրք 25000 ՀՀ դրամի չափով: Նշված փաստաթուղթը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար գանձվում է լրացուցիչ 20000 ՀՀ դրամի, իսկ 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար՝ 10000 ՀՀ դրամի չափով վճար:
Ինչ վերաբերում է անձնագրային գործողությունների համար վճարումներ կատարելիս հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) պահանջելուն` այն սահմանված է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ:

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնՀուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։

Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, որը բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգևոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:

Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվեց Խոր վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:

Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ:

Միջոցառումն ավարտվեց «Հավատամք»  հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի տոնական համերգով:

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ հանրապետության տարածքում՝
   Հուլիսի 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 4-ին էապես չի փոխվի, 5-6-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝
Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքի  հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ·         Օդի առավելագույն ջերմաստիճան        38.80C (1975 թ.)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան              12.30C (1993 թ.)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան        25.10C

Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն

Ագրարային համալսարանԱԳՐԱՐԱՅԻՆԸ ՆԵՐՔԱՇՎԵԼ Է ԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԽՆԴՐԻ ՄԵՋ

  2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել եւ համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել եւ քննարկման ենթական չեն:

Մայիսի վերջից սկսած, այս իրադարձությունները մամուլում քննարկման առարկա են դարձել եւ սկսվել են ոչ թե Ագրարայինից, այլ` ՕԵԿ-ի գործողություններից` պետական սեփականություն հանդիսացող, համալսարանին օգտագործման հանձնված շինության տանիքը ապամոնտաժելուց հետո:

Բնականաբար, այդ քայլերը չէին կարող անարձագանք մնալ համալսարանի կողմից եւ փորձեցին պարզել, թե ինչ հիմքով է ՕԵԿ-ը պետական սեփականություն հանդիսացող գույքը ապամոնտաժում: Պարզվեց, որ 2008-ի նոյեմբերին,  քաղաքապետը անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը և կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանը այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:

Ի դեպ, քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարան տեղեկություն չի ուղարկվել և այդ մասին իմացել են միայն 6 տարի հետո: Համալսարանի ռեկտորատը, նույնիսկ եթե հակադրվի ամբողջ կոլեկտիվին և ուսանողությանը, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, իրավասու չէ պետական գույքը օտարելու եւ պարտավոր է իրեն հանձնված գույքը պահպանելու: Քանի որ առաջացել է իրավական դաշտում հարց, ապա դրա լուծումը կտրվի միայն գործող օրենսդրությամբ: Կապել այն քաղաքական կողմնորոշումների հետ բարոյական չէ: Համալսարանը ապաքաղաքականացված կառույց է և որևէ փորձ` ներքաշել այդ դաշտ, անթույլատրելի է և հակասում է գործող օրենսդրությանը:

Եվ քանի որ ռեկտորը այս ոլորտում իրավասու չէ որևէ հարց լուծելու, խոսել նրա թիկունքում կանգնած անձանց մասին, անհեթեթություն է:

 

 

ՀԱԱՀ լրատվության բաժին

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կնորոգվի 13 հենապատ

002Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով  13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում: Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում  վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Քերված փողոցներ: Ո՞ւր են կարմիր գծերը». Անահիտ Բախշյան

Anahit_BaxshyanԱվագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.

«Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին  կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է:

Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի  մատակարարելուց, կա մի  խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված  ավտոկայանատեղերը  փաստորեն  տվյալ ծառայությունը չեն  մատուցում,  և  այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները  փաստորեն  չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե  այդ վճարները  տեղափոխվե՞ն, երբ  սկսի  գործել, մասնավորապես Զաքյան փողոցի  գծանշված  ավտոկայանատեղին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Անկախ