Վայոց ձորի մարզում անձրևաջրերից վնասվել են շինություններ

անձրևաջրերՀուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:

Կարկուտը վնասել է Արագածոտնի և Վայոց ձորի պտղատու այգիները

Սարդարապատ գյուղում  կարկուտ է տեղացելԿարկտահարություն Արագածոտնի մարզում

Հուլիսի 4-ին, ժամը 19.09-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Շողակն և Ջրամբար գյուղերի պտղատու այգիները, տնկարաններն ու ցանքատարածքները:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Տարածքը “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

 

Կարկուտը վնասել է Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները

Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության և  գյուղատնտեսության վար­չութ­յան պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:

Տարածքը  «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Ավտոպատահար Թեղուտ–Հաղարծին ավտոճանապարհին

ավտոպատահարՀուլիսի 4-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ–Հաղարծին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TS 300 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Հրդեհ Վ. Սարգսյան փողոցում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀուլիսի 4-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ քաղաքացի Խ. Ղալեչյանը դյուրավառ հեղուկով տարան նետել է դեպի դատախազության շենքը, ինչի հետևքանքով առաջին հարկի սենյակներից մեկում այրվել է համակարգիչ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ Խ. Ղալեչյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին:

 

Պոկված ժայռաբեկորը փակել է տան մուտքը

big_1372973654_IMG_9271Հուլիսի 4-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 19/1տան մոտակա ժայռից ժայռաբեկոր է պոկվել և ընկել տան դիմաց՝ փակելով տան մուտքը.  անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Փրկարարները ժայռաբեկորը մասնատել և հեռացրեն են տան մոտակայքից:

Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին

աինՀուլիսի 4-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001 թ. ծնված Է. Շուշանյանին, 2001 թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000 թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին:

Ավտոպատահար Թորոսգյուղի ոլորաններում. կան տուժածներ

ավտոպատահարներՀուլիսի 5-ին, ժամը 03.38-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 69 TS 669 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992 թ. ծնված Ա. Սահակյանը և 1991 թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի

005 (1)Պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը ներկայացրել է դեռևս 19-րդ դարի կեսերին կառուցված հայկական եկեղեցու պատմությունը: Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին, Տեր Սարգիս քահանայի հավաստմամբ, այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն:
Նա նաև հավելել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Ի դեպ, Եկատերինա 2-րդ կայսրուհին երկու անգամ անձամբ է մասնակցել Հայ առաքելական եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգևոր հովվի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգի Լազարյանի անվան կրթադաստիարակչական կենտրոնի պայմաններին:
Ներկայացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքները՝ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նաև նշել է, որ մինչ կրթադաստիարակչական կենտրոնի կարգավիճակ ստանալը, այն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանդիսավորությամբ բացվել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները

005Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն: Համալսարանի դիմանկարների նախասենյակում, որտեղ զետեղված են բուհի շուրջ 300-ամյա պատմության ընթացքում խոշոր դերակատարում ունեցած անձանց դիմանկարները, Տարոն Մարգարյանը և Նիկոլայ Կրոպաչյովը հանդիսավորությամբ բացել են հայ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարները:

003Հարկ է նշել, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը 1939-1941թթ. հանդիսացել է համալսարանի պրոռեկտորը, իսկ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը երկար տարիներ դասավանդել է համալսարանում:
Ռեկտոր Նիկոլայ Կրոպաչյովի հավաստմամբ` դիմանկարների զետեղումը նախասենյակում յուրովի հարգանքի տուրք է այն մեծ ավանդին, որ հայազգի երկու ակադեմիկոսներն ունեցել են համալսարանի պատմության մեջ:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանում, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևանում`

Հուլիսի 5-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 6-9-ին տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  39.00C (1991 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան      9.60C (1946 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  24.70C

Վայոց ձորի մարզում անձրևաջրերից վնասվել են շինություններ

անձրևՀուլիսի 4-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ  հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը և տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետևանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝  6 քմ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:

Ինքնասպանության փորձը կանխվել է

փրկարարԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Եղեգնաձոր-Վայք ճանապարհի 8-րդ կմ-ում ոստիկանության աշխատակիցների բանակցությունների արդյունքում կանխել է 1976 թ. ծնված Ա. Մանուկյանի ինքնասպանության փորձը:

Արհեստավորը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողություն է կատարել

ձերբակալելՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մ. Խորենացու փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ արհեստավոր է հրավիրել իր տուն, որը չվերջացնելով աշխատանքը՝ տնից գողացել է իր պայուսակը:
 Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր տան սանհանգույցը վերանորոգող ոմն Վարդան կեսօրին մոտ իր բնակարանի խոհանոցից գողացել է պայուսակ, որի մեջ եղել է իր անձնագիրը, բնակարանի բանալիները, հարդարանքի պարագաներ, փաստաթղթեր և 2 դրամապանակ՝ կանխիկ գումարով` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
 Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1961 թ. ծնված Վարդան Ա.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

 

Պատահար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. «Լենդ Ռովեր»-ը շրջվել է

ապակիՀուլիսի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երկաթգծի Հրազդան-Չարենցավան հատվածում էլեկտրաքարշը հարվածել է 73-ամյա կնոջ

երկաթգիծ-վթարՀուլիսի 3-ին, ժամը 11.20-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Չարենցավան» կայարանի մեքենավար Վարդան Ե.-ի վարած էլեկտրաքարշը Հրազդան-Չարենցավան հատվածում հարվածել է 73-ամյա Ջուլիետա Բ.-ին, որն այդ պահին փորձում էր անցնել երկաթգիծը:
Կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

«Օպել Աստրա»-ն Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ»-ի

ավտովթարՀուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Բակ մտնելիս վարորդը մահացու վրաերթի է ենթարկել մորը

վրաերթՀուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում, իր առանձնատան բակ մտնելիս, 1957 թ. ծնված Սամվել Բ.-ն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորը` 1928 թ. ծնված Զարուհի Բաբաջանյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հրդեհ Փարաքար գյուղում

հրդեհՀուլիսի 4-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փարաքար – Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 05.42-ին:

Մալիշկայում քաղաքացին փորձում է ցած նետվել ծառից

Փրկարարները   օգնել  ենՀուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկուտից տուժածներին

կարմիր խաչՀուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել  տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին  մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է  Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ  համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

Մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք և հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար: