Հրշեջ-փրկարարները դուրս են բերել գետում հայտնված շանը

22895181350991634Հունիսի 26-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքով հոսող Աղստև գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Իջևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը և տեղափոխել ապահով տարածք:

Հայտնաբերվել է օրեր առաջ կորած քաղաքացու դին

ՓլուզումներՀունիսի 26-ին, ժամը 15.56-ին Եղեգնաձոր քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ Եղեգիս գետում, հայտնաբերվել է 1933 թ. ծնված Թամարա Արմենակյանի դին, և այն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել դին:

—

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:

Օձերը արդեն տան լողարան են ներխուժում

օձերՓրկարարները Սիլիկյան թաղամասում օձ են հայտնաբերել

Հունիսի 26-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 13 տան հյուրասենյակի բազմոցի տակ օձ է նկատվում, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարներն օձը հայտնաբերել են և տեղափոխել անվտանգ տարածք:

«Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել

Հունիսի 26-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Տան լոգարանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 տան լոգարանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք

 

Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Գյումրեցի թմրամոլները նախընտրում են բենզինը

imagesՀունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում պաշտոնապես գրանցված թմրամոլների մի ստվար հատված էլ ապրում է Գյումրիում:

“Թմրամոլների տարիքային սահմանը հիմնականում 25-35 տարեկանն է”, – ասում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտապի պետ, ոստիկանության գնդապետ Վալիկ Իվանյանը:
Շիրակի մարզում թմրամոլների մեջ հաշվառված կանայք չկան, իսկ թմրամիջոցի իրացմամբ զբաղվել է մեկ կին, ով նախկինում նաև դատապարտված է եղել:
2013 թվականի առաջին չորս ամիսներին մարզում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 25 հանցագործություն` անցած տարվա 33 դեպքի դիմաց:
“25-ից 4 դեպքը թմրանյութ իրացնելու մասով է, որից 3-ը Գյումրիում է եղել, 1-ը Արթիկում: Դրանք եղել են “Մարիխուանա” տեսակի թմրամիջոցի վաճառքի դեպքեր”, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Վ.Իվանյանը:
Վերջինս ևս չժխտեց, որ գյումրեցի թմրամոլները հիմնականում օգտագործում են բենզինից ստացված միջոցներ: Դրանք ֆինանսապես առավել մատչելի են և հեշտ ճարվող:
Հավելենք, որ այսպես կոչված “բենզամոլները” ոչ բոլորն են սոցիալապես անապահով խավից:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ

3365

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Ողջունում եմ բոլորիդ: Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Ուրախ եմ նաև, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ անմիջականորեն վերագնահատելու դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, ինչպես նաև մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի վերաբերյալ:

Հայ-լեհական միջպետական հարաբերությունները հատկապես վերջին տարիներին շոշափելի զարգացում են ապրել և այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա, որում կարևոր դեր է վերապահված նաև լեհահայերին: Լեհաստանում հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 11-րդ դարից, երբ Անիի անկումից հետո տարագիր հայերը բնակություն հաստատեցին Լեհական թագավորության արևելյան հատվածներում` այստեղ հիմնադրելով առաջին գյուղերը:

12-րդ դարում բազմաթիվ քաղաքներում արդեն ձևավորվել էին հայկական թաղամասերը, իսկ 14-րդ դարից սկսած` Կազիմիր Մեծի օրոք, ապա նաև Յագելլոնների գահակալության շրջանում, Լեհաստանի բարգավաճման հետ սկսեցին ծաղկել նաև հայկական համայնքները: Լեհերի` հայության նկատմամբ ի սկզբանե ունեցած ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը պահպանվեց նաև հետագայում, երբ Զիգմունդ Ավագի շնորհիվ Պյոտրկովի Սեյմում հաստատվեց թագավորության արևելյան շրջաններում ապրող հայերի օրենսդրությունը, երբ թագավորական Մեծ կանցլեր Յան Զամոյսկին հայերին հրավիրեց իր հայրենի Զամոշչ քաղաքը և ազատեց հարկերից, շնորհեց ինքնավարության իրավունք և այլ արտոնություններ:

Լեհաստանում հայ ժողովրդին ընձեռնված հնարավորությունների շնորհիվ դուք ձեր գիտելիքներն ու աշխատասիրությունն ի սպաս դրեցիք Լեհաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման գործին` զբաղվեցիք արհեստով, առևտրով, ծառայեցիք գիտությանը, ներգրավվեցիք պետական և դիվանագիտական ծառայությունում, տեղ գտաք զինվորական համակարգում, ինչպես նաև ձեր հաստատուն տեղը զբաղեցրիք լեհական մշակույթում: Կան անուններ, որոնք հպարտությամբ են լցնում բոլորիս սրտերը` բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչ և նկարիչ Թեոդոր Աքցենտովիչ, կինոռեժիսոր Եժի Կավալերովիչ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է իր ընթացքը, և ես ուրախ եմ, որ հայ-լեհական պատմական հարաբերություններին` խարսխված բարիդրացիության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, նոր շունչ ու միջպետական բնույթ հաղորդվեց Հայաստանի անկախության վերահաստատումից հետո: Զարգացավ Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթությունում:

Հավատացած եմ` մեր բարեկամությունը հարատև է, քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա. ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ճակատագրի պարտադրանքով այսօր հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Սակայն որտեղ էլ որ ապրի հայը, հավատացած եմ` մտահոգվում է Հայրենիքի խնդիրներով և ոգևորվում յուրաքանչյուր հաջողությամբ: Հայրենասիրությունը սոսկ զգացմունք չէ. այն ամենից առաջ արարք է, և սա պետք է գիտակցի ամեն մի հայ:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության առհավատչյան է, իսկ դրա հիմքը Հայրենիքի հանդեպ սերը: Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ:

Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Ուստի ցանկանում եմ հորդորել ձեզ` որպես Սփյուռքում ապրող հայության մի հատված` առավել ակտիվ ներգրավվելու համազգային խնդիրների լուծման գործում:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և յուրաքանչյուր կառույց ու հատկապես աշխարհասփյուռ հայ համայնքներն ու եկեղեցին ասելիք և անելիք ունեն: Սակայն մեր նահատակների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր հայրենիքը հզորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդը, հնարավորություններն ու կապերը ճիշտ օգտագործելով:

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերեն լեզվին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլև թուլանում որպես անհատ: Կուզենայի, որ յուրաքանչյուրդ լինեիք գրագետ և մրցունակ: Դրանով իսկ դուք կունենաք լուրջ ներդրում Հայոց պետությունը զորացնելու, այն առաջ տանելու գործում:

Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին պետք է սատարի ձեզնից յուրաքանչյուրին` աշխարհի ցանկացած երկրում ապրելու` որպես հպարտ հայ: Օրինակ` նշեմ «Լույս» հիմնադրամի գործունեությունը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքն առաջատար երկրների և ժողովուրդների կողքին:

Այսօր, ավելի քան երբևէ, հրամայական է աշխարհում հայկական ծագմամբ մշակութային արժեքների պահպանման, ներկայացման և տարածման հարցը: Փառք ու պատիվ այն ընտանիքներին, որոնց հաջողվում է խուսափել ուծացման վտանգից և հայ մեծացնել իրենց զավակներին: Հայ ինքնությունը կպահպանվի, քանի կա մեր մայրենին, մեր հավատքը, մեր մշակույթը:

Հայաստանն առանց Սփյուռքի և Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել: Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում կարևորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության դերակատարությունը, որը նախաձեռնում է կրթական, մշակութային և այլ ծրագրեր, որոնք ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին, այլև համեմատաբար ավագ սերնդին մայր հողը սեփական ոտքերի տակ զգալու հնարավորություն են ընձեռում, ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին: Սա նշանակում է, որ պետությունը նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ բոլորիդ հորդորել՝ հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռևս լուծում չստացած խնդիրներին և կիսվել սեփական մոտեցումներով: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաև Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում է:

Հավատացած եղեք, Հայրենիքն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ողջ ժողովուրդը ուրախության թե ցավի, ողբերգության թե հաղթանակների պահին: Վստահ եմ` դուք` լեհահայերդ, շարունակելու եք նվաճումներ ու հաղթանակներ արձանագրել՝ ի փառս հայ ժողովրդի և Հայրենիքի:

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

 

Սարհատ Պետրոսյանը կբողոքարկի դատավճիռը. «Իգիթյանի հետևում հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանն է»

Լևոն Իգիթյան-Նարեկ ՍարգսյանԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Անկախ նրանից` ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դատարանը գտնում է, որ դրանցում բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

ՍարհատՀայցվոր կողմն իրավունք ունի մեկամսյա ժամկետում վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչն էլ պատրաստվում են անել Սարհատ Պետրոսյանն ու իր փաստաբան Վարուժան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած հայտարարությունները` դրանք որակելով զրպարտություն և վիրավորանք և  դատարանին խնդրելով պարտավորեցնել Լևոն Իգիթյանին ներողություն խնդրել իրենից: Նման վիրավորական արտահայտություն էր դիտվել, օրինակ այն, որ Իգիթյանը նրան անվանել էր «անշնորհք» կամ ասել. «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով, ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»:

Սարհատ Պետրոսյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն օբյեկտիվ չի համարում. «Մեր ներկայացրած բոլոր փաստերը մերժելու համար մի տրամաբանական հիմնավորում կարող է լինել` ճնշում դատարանի վրա կամ  կողմնորոշված մոտեցում: Մենք գիտենք, որ Իգիթյան Լևոնն իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա հետևում կա հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանի աջակցությունը, իսկ Իգիթյանը երևի փաստաբանական ծախսերն էլ չէր կարողանա փակել: Կարծում եմ` այստեղ կա նաև Նարեկ Սարգսյանի Արդարադատության փոխնախարար զարմիկի ազդեցությունը: Չեմ ուզում ասել, որ այս ամենը քաղաքական պատվեր է, որովհետև փաստեր չունեմ, բայց զգում եմ, որ կա ճնշում: Կարող էի հասկանալ, եթե 6 կետերից մեկը մերժվեր, երկուսը մերժվեր, բայց դրանցից որևէ մեկում չտեսնել զրպարտություն և սուտ, ուղղակի զարմանալի է: Պետք է հետամուտ լինել և այնպես անել, որ Նարեկ Սարգսյանը, նրա զարմիկը կամ որևէ մեկը ազդեցություն չունենան դատական գործընթացների վրա»:

Սարհատ Պետրոսյանի փաստաբանի խոսքով` իրենք համաձայն չեն վճռի հետ, քանի որ դատավարության ընթացքում մի շարք հանգամանքներ են ներկայացվել, որոնք պատասխանող կողմն այդպես էլ չի կարողացել ապացուցել. «Օրինակ, վկայակոչվել էր, որ Սարհատ Պետրոսյանը ճարտարապետական պրակտիկա չունի, կամ իբր ԲՈւՀ-ից դուրս մնալուց է եղել և նրան փրկել է Նարեկ Սարգսյանը և այլն: Դատարանն ապացուցող պարտականություն էր դրել պատասխանող կողմի վրա, ինչը չի արվել: Նման պայմաններում, կարծում եմ, դատարանը գոնե մասնակիորեն պետք է բավարարեր հայցը»:

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ պատասխանող կողմը ԲՈւՀ-ից ձեռք էր բերել Սարհատ Պետրոսյանի ստուգարքների գրքույկի պատճեն, ինչը սահմանադրական իրավունքների խախտում է: «Չնայած ստուգարքների գրքույկի պատճեն ներկայացնելով էլ պատասխանող կողմը որևէ բան չապացուցեց, դրանում ընդամենը ներկայացված էին ուսանողի գնահատականներն ու ստացման ամսաթվերը: Փոխարենը մենք ներկայացրել ենք Սարհատ Պետրոսյանի դիպլոմի պատճեն, թեկնածուական վկայականը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ լինելը, իր կատարած աշխատանքների ցանկը, քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու արտոնագիրը, նաև այն, որ  Սարհատ Պետրոսյանը Ամերիկայի քաղաքաշինարարների միության անդամ է և ի դեպ, միակն է Հայաստանից»,-ասաց փաստաբանը:

«Ինչպես գիտեք, Լևոն Իգիթյանն իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” և վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին,-ասում է Սարհատ Պետրոսյանը,-դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը, որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին` սկսած 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում «սառայ», մեկ Ազգային պատկերասրահը` «յաշիկ», մեկ ասում է, որ ինձ դասավանդել է, հետո պարզվում է, որ չի դասավանդել ու այդպես շարունակ»։

Սակայն նա կարծում է, որ ճարտարապետական հանրույթն ու մեր քաղաքացիներից շատերը դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել. «Սակայն քանի որ արդեն բազմաթիվ անգամներ շահարկվում է իմ ուսումնառության տարիներին հորս համալսարան գալու փաստը՝ իբրև թե իմ համար բարեխոսելու, որը դատարանում այդպես էլ չապացուցվեց  և բարդ իրավիճակում դրեց Իգիթյանի շահերը ներկայացնող փաստաբանին, ցանկանում եմ  մեկ նկատառում անել. հայրս իմ ողջ ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ է այցելել համալսարան։ Դա եղել է Նարեկ Սարգսյանի հրավերով՝ այլ ոչ թե հորս խնդրանքով։ Բանն այն է, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետության ֆակուլտետի դեկան եղած ժամանակ էլ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին է հիմա` որպես գլխավոր ճարտարապետ` անպատասխանատու և խնամի-ծանոթ-բարեկամ աշխատելաոճով առաջնորդվող: Այդ մասին այն ժամանակ թերթերից մեկում (եթե չեմ սխալվում Երկիր թերթում) հոդված էի գրել` քննադատելով նրա աշխատելաոճը։ Այն ժամանակ նրա ինքնասիրությունը դեռ չէր «կոփվել» և չուներ խոսնակներ ու հանրային կապերի գծով օգնականներ, և նա այդ փաստի կապակցությամբ շատ էր վիրավորվել։ Հորս կանչել էր ասելու, որ ինձ դատի կտա և այլ հաթաթաներ էր արել։ Հայրս էլ պատասխանել էր, որ Սարհատը ազատ մարդ է և կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում: Ահա ողջ պատմությունը»։

Թամանյան-Իսահակյան փողոցների “Կասկադ” համալիրի հատվածը օրվա որոշակի ժամերի փակ կլինի երթևեկության համար

002 (1)Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ  փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

Քաղաքապետի որոշմամբ “Կասկադ” համալիրին հարակից  Թամանյան փողոցի՝ մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 23-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է: Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը  տեղեկացրել է, որ վարչության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, և վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի՝ Տերյան-Հին երևանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ

0022012-13 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։

Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել  2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։  7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։

Շրջանավարտ ունեցող Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013  ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները  600-ն են։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տարոն Մարգարյանը և Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիր

004Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցի հետ:

Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ տիկին Գրոնկևիչ-Վալցը նախ ընդգծել է, որ հայերի և լեհերի բարեկամությունը դարավոր ամուր հիմքեր ունի, ինչն առավել սպասված և հաճելի է դարձնում Երևանի քաղաքապետին հյուրընկալելը:

«Հայերի և լեհերի դարավոր բարեկամությունն իսկապես լուրջ և ծանրակշիռ խթան է երկու երկրների մայրաքաղաքների միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար, և ես վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկուստեք փոխշահավետ համագործակցության առումով», – ընդգծել է  Հաննա Գրոնկևիչ-Վալցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

«Երևանն այսօր փոխշահավետ համագործակցության իսկապես մեծ ներուժ ունի, և ես համոզված եմ, որ մեզ իրոք կհաջողվի երկուստեք փոխշահավետ համագործակցություն ունենալ: Այս համատեքստում իսկապես կարևոր քայլ եմ համարում Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցություն ծավալելու Մտադրությունների հուշագրի ստորագրումը, ինչն, անշուշտ, լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը ստորագրել են Մտադրությունների հուշագիրը, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պարտավորվել են զարգացնել բարեկամությունն ու խրախուսել Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։

Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հաննա Գրոնկևիչ-Վալցին հրավիրել է Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արմավիր-Երևան ճանապարհին «ԿամԱԶ»-ը բախվել է «Օպել»-ի

ապակի2Հունիսի 25-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սևան-Երևան ճանապարհին «Ֆորդ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի

ավտովթարՀունիսի 25-ին, ժամը 23.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Երևանի Բագրատունյաց փողոցում 27-ամյա երիտասարդի են վրաերթի ենթարկել

վրաերթՀունիսի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

66-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

Վրաերթ (1)Հունիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-անյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Աներոջը կողոպտած փեսան ձերբակալվել է

ձերբակալելՈստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին:
Նա խոստովանել է, որ հունիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում կնոջ հայրական տան պատուհանը բացելով՝ գողացել է 1.000 ԱՄՆ դոլար, 40.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Բնակարանատերը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

Ավտոպատահար Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին

ավտոպատահարՀունիսի 25-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ քաղաքի Ռ.Եսայան փողոցի թիվ 51 տան մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 45 PO 045 պետհամարանիշով (վարորդ` 1967թ ծնված  Ն. Թումանյան)  և «ԶԻԼ» մակնիշի 161 LV61 պետհամարանիշով  ավտոմեքենաները, ինչից Ն.Թումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Սրբ. Գ.Լուսավորիչ» ԲԿ:

Փլուզումներ Հայաստանում

ՓլուզումներՓլուզվել է պատշգամբ

Հունիսի 25-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 50 շենքի 6-րդ բնակարանի պատշգամբը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Փլուզվել է կամուրջ

Հունիսի 25-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան – Քաջարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում (Ձագեձոր գյուղի մոտակայքում) Ողջի գետի վարարումից փլուզվել է գյուղ տանող կամուրջ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Սյունիքի փոխմարզպետը, Սյունիքի ԱԱԾ ՕՀ-ն և Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:

Քարաթափում Սյունիքի մարզում

ՔարաթափումՀունիսի 25-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տարոնիք -Դաստակերտ գյուղերի մոտակայքում` սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում, և ճանապարհահատվածը դարձել է մասամբ անանցանելի:
Ժամը 16.08-ին «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հեռացրել են քարերը, և ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:

Ավտոպատահար ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհին

ավտոպատահարՀունիսի 25-ին, ժամը 09.13-ին տեղեկություն է ստացվել, որ ՄԵծամոր-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.

Դեռևս չբացահայտված պայմաններում «Օպել Զաֆիրա»  մակնիշի 35 ՍՏ 227 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 08 ՍՍ 517 պետհամարանիշով ավտոմեքենային:

Հրշեջ-փրկարարաները «Օպել» մակրնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին` Արման Գուշունցին (ծնվ. 1986 թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Գազի արտահոսք մանկապարտեզում

գազՀունիսի 25-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի առաջին մանկապարտեզում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դուրյան թաղամասի 50 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարտեզի բաց պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զոհեր և տուժածներ չկան:

Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել գետը

Գետը վարարել էՀունիսի 26-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին` Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել գետը. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: