Պատահարներ

1369758454_tashirՎտանգը չեզոքացվել է

Հունիսի 13-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկի Շինարարների 9 շենքի տանիքից երկաթյա կառուցատարր է կախված, առկա է անկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ–փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա կառուցատարրը և տեղափոխել ան­վտանգ տարածք:

Կամրջակը քանդվել է

Հունիսի 13-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիրի «Զարիա» թաղամասում գետի վարարումից կամուրջ է քանդվել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատ:

Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Գործարանային 1 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել`  18.58-ին:

Այրվել է «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 18 ՍՕ 918 պ/հ ավտոմեքենան` մասամբ:

Ավտոմեքենայի վարորդ` 1975 թ. ծնված Վարդան Հակոբյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 Մեքենան շրջվել է

Հունիսի 13-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր – Հացավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթցուբիշի Պաջերո» մակնիշի 34 SD 985 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Նախնական տվյալներով` տուժել է վարորդը (անձը պարզված չէ)։ Վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է հի­վան­դանոց:

Փրկարար ծառայության փոխգնդապետ Ոսկանյանի և տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան հոսանքազրկվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:

 

Կրպակ է այրվել

40027Հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին:

Մասամբ այրվել է «Հայմամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր):

 

Երևանում քննարկվեցին դեղագործության մրցունակության խնդիրներն ու ձեռբերումները

IMG_5357 Հունիսի 14-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Դեղագործության մրցունակության 5-րդմիջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանՁեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակությամբ։ Համաժողովի նպատակն էր ներկայացնել Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումները, քննարկել ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև նպաստել նոր համագործակցությունների և կապերի ստեղծմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ,գիտնականներ և փորձագետներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։ Համաժողովի ընթացքում մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահությաննախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ովքեր կարևորեցին դեղագործության ոլորտի դերը տնտեսության զարգացման գործում և հավաստեցին իրենց պատրաստակամությունն աջակցելու ոլորտիներկայացուցիչներին։ Գալիք տարիներին, իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի տեղական դեղագործական ընկերություններին արտադրությունը պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին համապատասխանեցման, միջազգային ստանդարտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, որակյալ մասնագետների պատրաստման և արտահանման խթանման գործում։

«Հայաստանի ձեռքբերումները դեղագործության ոլորտում» խորագրով նիստում ներկայացվեցին Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները,նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասում օտարերկրյա դեղագործականընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին միջազգային լավագույն փորձն ու դեղարտադրության այն չափանիշները, որոնցով առաջնորդվում ենաշխարհի առաջատար դեղարտադրողները։ Ելույթ ունեցողների թվում էին վրացական GMP ընկերության տնօրեն Գեորգի Անտաձեն, Ճապոնական Մինոֆագենգիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Հիդեո Ինուեն, ինչպես նաև Աստելլաս, Էգիս, Գեդեոն Ռիխտեր և Պֆայզեր ընկերություններիներկայացուցիչները։

Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ամենամյա  դեղագործական ցուցահանդեսը, որին ներկայացան 20կազմակերպություններ։

# # #

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003թ. և միավորում է Հայաստանի դեղագործության ոլորտի 22 առաջատարընկերություններին։ Միության առաքելությունն է՝ տեղական ընկերություններին ինտեգրել միջազգային դեղագործական շուկա, իրականացնել աշխատելաոճի կայուն բարելավում և ապահովելոլորտի ներկայացուցիչների համար արդար և հավասար մրցակցային պայմաններ։ Միությունը ջանքեր է գործադրում անվտանգ դեղերի հասանելություն ապահովելու ուղղությամբ,կազմակերպում է դասընթացներ դեղագործների, տեղական և օտարերկրյա արտադրողների համար, ինչպես նաև աջակցում է պետական մարմիններին համապատասխան նորմեր մշակելու ևվերանայելու հարցերում։

 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի կարկուտից տուժածներին

logo1Մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները,  տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հանդիպում Արմավիրի մարզումՀայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք, և հատկացվեց  մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ՝ 4000 մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

 ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցին բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:

Մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել ս/թ հուլիսի առաջին շաբաթվանից:

Ռոստովյան – Մուրացան փողոցների խաչմերուկում մեքենա է հրդեհվել

այրվող մեքենաՀունիսի 13-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան – Մուրացան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հ.Դավթյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 35LS591 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ. մալուխներ:

 

Փրկարարներն օգնության են հասել վատառողջ քաղաքացուն

Փրկարարները   օգնել  ենՀունիսի 13-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 36 շենքի 38-րդ բնակարանի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փր­կա­­րար­ների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները անօգնական վիճակում գտնվող 1927 թ. ծնված Հ. Ահարոնյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է ՛՛Քանաքեռ – Զեյթուն՛՛ բժշկական կենտրոն:

«Դայմլեր-Բենց»-ը կամրջից ընկել է

ավտովթարՀունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Դայմլեր-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին  բախվել է կամրջի բետոնե հենասյանն ու կամրջի վրայից շրջվել, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հունիսի 14-ից երթևեկելի կլինի Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը

001Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները, որոնց գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափումն է: Լենինգրադյան – Իսակովի հատվածի պարագայում կբեռնաթափվեն և՛ Ծիծեռնակաբերդի խճուղին, և՛ Աթենքի փողոցը: Ճանապարհի կարևորագույն հանգույցներից մեկը  Լենինգրադյան  փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա  հատվածն է,  որտեղ ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները: Երթևեկը Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:  Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը,  որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայ բնապահպաններն իրենց փորձը կներկայացնեն Գերմանիայում

դանիելյանԱյսօր “Երիտասարդները եւ ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները. կայուն զարգացումը` որպես լուծման ուղի’’ թեմայով լրագրողների հետ հնդիպմանը խոսեցին Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ երիտասարդական թեւի նախագահ Լիանա Ներսիսյանը եւ Արեւելյան Եվրոպայի զարգացման եւ համագործակցության ցանցի խորհրդի անդամ Հմայակ Առաքելյանը:

Կ. Դանիելյանի խոսքով` այս ոլորտում կան բավականին ակտիվ երկրներ, որոնցից մեկն էլ Գերմանիան է` ում հետ համագործակցում են իրենք:Մայիսի վերջին Գերմանիայում եղել է մի հավաք, որտեղ եղել է փորձագիտական խումբ, Եվրամիության եւ մի քանի երկրների ներկայացուցիչներ:Հավաքի նպատակը եղել է դրական փորձի փոխանակումը, խնդիրների լուծումը:

՛՛Շուրջ 2 տարի անցկացվում է ծրագիր, որը փորձում է համախմբել երիտասարդների` մարզերից եւ Երեւանից, եւ նրանց տալ գիտելիքներ, որոնք իրենք չէին ստանա առօրյայում:Երիտասարդներն  իրավաբաններ, տնտեսագետներ, լրագրողներ եւ էկոլոգներ են:Հուսով ենք, որ կունենանք շոշոփելի արդյունք՛՛,-ասաց Լիանա Ներսիսյանը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ Գերմանիայում պետք է լինի մեծ հավաք եւ մեր երկրի ներկայացուցիչը պետք է ներկայացնի մեր փորձը, այնուհետեւ` հոկտեմբերին, պետք է լինի միջազգային հավաք:

Մերի Բալասանյան

ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

frak1ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանն այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամլո ծառայությունից, հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն է եղել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

 

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1371118971_13ՀՀ տարածքում`

Հունիսի 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 17-18-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը աստիճանաբար կբարձրանա` 4-6, 17-18-ը կնվազի` 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-18-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է:

Երևանի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան    35.40C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       6.20C (1929թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   21.90C

 

Արզնիում հայտնաբերված արկը պայթեցվել և վնասազերծվել է

արկՀունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ  Արզնի գյուղի տարածքում հողը վարելիս արկի նմանվող առարկա են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  մոտ 40 սմ երկարության, 80 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված, անհայտ տեսակի արկ, որը հրավիրված ինժեներասակրավորային գումարտակի խմբի կողմից ժամը 21.43-ին պայթեցման եղանակով վնասազերծվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները

002 (2)Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105  մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն  ավարտվել են:

Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 32387 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 11578-ն արդեն վերանորոգված է:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

ևհասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մեկ օրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 13, գողության 17 և խարդախության 6 դեպք

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 17 դեպքից`6-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 11 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Շաբաթ օրը Բուսաբանական այգում աղբահավաք կկազմակերպվի

22«Ժողովրդական դիվանագիտական առաքելություն. բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի և «Մաքրենք աշխարհը 2013» շարժման շրջանակներում կազմակերպվում է աղբահավաք Բուսաբանական այգում. այս մասին տեղեկացնում են Համահայկական բնապահպանական ճակատից:

Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը և իրենց ներդրումն ունենալու Երևանը աղբից ազատելու գործում: Աղաբահավաքի համար անհրաժեշտ պարագաները տրամադրվում են կազմակերպիչների կողմից:
Կազմակերպիչները խոստանում են նաև փոքրիկ մրցույթ և անակնկալներ: Միջոցառման 200 կամավոր մասնակիցները կստանան հունիսի 15-ին ժամը 18:00 Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում կայանալիք Արարատ Երևան – Արարատ Տալլին ֆուտբոլային հանդիպումը դիտելու հրավիրատոմսեր:
Աղբահավաքը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 11:00 – 13:30-ը:

Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին կամուրջից ավտոմեքենա է ընկել

big_1371072659_2Հունիսի 12-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 UV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել կամրջից (մոտ 20 մ):

Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1987թ. ծնված  Է. Պողոսյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

2013 թվականին Երևանի կանաչ տարածքների մակերեսը հասցվելու է 850.0 հեկտարի

001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով, Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հեկտարով։

Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են,  Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռևս  ընթացքի մեջ են։

Այս տարի Երևանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաև անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

2013 թվականին մայրաքաղաքում արդեն տնկվել է 40.000 ծառ, այդ թվում՝ 4000 գնդաձև ակացիա, 1500 կիպարիս, 14.500 հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաև 10.000 թուփ։ Եվս 7000 ծառ տնկվելու է աշնանը։ Նոր տնկիների կպչողականությունը ներկայիս ժամանակում կազմում է 72 տոկոս։

Երևանի ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12.000 վարդի թուփ և 700.000 ծաղկասածիլ, 1.300.000-ը տնկվելու են։

2013 թվականի՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կազմելու է 850.0 հա, որից 188.0 հա–ն  Երևանի 68 այգիներն ու պուրակներն են։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

1Ս.թ. հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրեց, որ հունական կողմի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում և իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: