Փրկարարները գտել են կորած 5 քաղաքացիներին

աինՀունիսի 15-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Վանք» կոչվող հանդամասի մոտակայքում կորել են 5 քաղաքացիներ:

Դեպք վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ժամը 13.08-ին փրկարարները գտել են քաղաքացիներին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկ ամիս է` անձրևը Տավուշից դուրս չի գալիս` խոչընդոտելով ճանապարհի կառուցմանը

10462467_756472597708665_1213984644702584883_nՏավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն այլընտրանքային ճանապարհի շահագործման ժամկետները դեռևս հստակ չեն:

Ծրագրի համաձայն, այն կբացվի մեկ ամսից: 2013-ի հոկտեմբերին Պառավաքար-Վազաշեն ճանապարհի գնդակոծությունից հետո որոշվեց հանրապետական նշանակության ճանապարհի վտանգավոր հատվածին շրջանցիկ` 3,4 կմ ճանապարհ կառուցել: Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի հողային աշխատանքները գրեթե ավարտված են, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս մյուս աշխատանքներն ինտենսիվ և արագ ավարտել: <<Մեկ ամիս ա` անձրևը մեր մարզից դուրս չի գալիս: Պառավաքարի հատվածի կառուցման համար պայթեցումներ պետք է արվեն: Աշխատանքներն այսօր էլ ընթանում են, որոնց խոչընդոտում է անձրևոտ եղանակը: Հենց որ եղանակը տաքանա, խոնավությունը չխանգարի, արդեն կսկսենք ճանապարհի ասֆալտապատման, ծածկի աշխատանքները>>:

10409496_756472337708691_2238422917776929524_nՃանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հուլիսին: Նորակառույց շրջանցիկ ավտոճանապարհը հակառակորդից պաշտպանված կլինի հենապատով: Իսկ առայժմ սահմանամերձ Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհն  է շահագործվում: Վարորդները, ռիսկի դիմելով, նախընտրում են երթևեկել բարեկարգ, բայց հակառակորդի տեսադաշտում գտնվող ճանապարհով: Բնակիչների խոսքով, այս հատվածում, բարեբախտաբար, վերջին շրջանում կրակոցներ չեն հնչել:

 

Անկախ

Առաջիկա օրերին՝անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝

հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում՝
Հունիսի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:
Հունիսի 17-19-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
 

«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

DSC_9168Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։

Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։ Հայաստանը որդեգրել է եվրասիական ինտեգրման քաղաքականությունը, և այդ շրջանակներում անելիք ու ասելիք ունեն նաև երիտասարդները։ Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին՝ Կարեն Ավագյանը նկատեց, որ մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, ամրապնդել կապերը հասարակական աշխատանքի ոլորտում, ձեռք բերել նոր ընկերներ, փոխանակվել ծրագրերով։

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որպեսզի համաժողովի անդամները, վերադառնալով իրենց երկրներ, ստեղծեն համախոհների խմբեր, առաջ մղեն այն գաղափարները, որ ծնվել են այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը դարձնել ամենամյա։

Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովի արդյունքում ընդունվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական համաժողովի մշտական գործող աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն։ Այն քննարկելու, վերլուծելու, առաջարկելու է եվրասիական ինտեգրման գաղափարներ, դրույթներ։ Մշակելու է երիտասարդների շրջանում եվրասիական ինտեգրման զարգացման մեթոդներ։

Արձանագրությունը ստորագրել են համաժողովի մասնակից երկրների բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ։

Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, ԼՂՀ-ի մոտ 150 ներկայացուցիչներ։

Մարտունու շրջանի՝ կարկտից տուժած համայնքներն աջակցություն կստանան

Սարդարապատ գյուղում  կարկուտ է տեղացելԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելել է Մարտունու շրջան՝ կարկտից տուժած գյուղացիներին հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը և համայնքապետերը կառավարության ղեկավարին ներկայացրել են վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Ըստ նրանց՝ հիմնական վնասը հասցվել է ցորենի դաշտերին և խաղողայգիներին՝ համապատասխանաբար շուրջ 400 և 100 հեկտարի չափով: Ավելի փոքր ծավալով տուժել են նաև թթի այգիները և եգիպտացորենի ու գարու դաշտերը:
Վարչապետը համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ տեղեկացրել է, որ կառավարությունը տեղումներից տուժած գյուղացիներին աջակցելու է ցորենի անվճար սերմացուով, ինչպես նաև դրամական օգնություն է տրամադրելու խաղողայգիների սրսկման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ տուժածների գյուղատնտեսական վարկերի ժամկետները երկարաձգվելու են, իսկ գլխավորապես անասնապահությամբ զբաղվող համայնքներին աջակցություն է ցուցաբերվելու անասնակերի տեսքով:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեղումներից նշանակալիորեն տուժած համայնքներում սկսել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք կբարելավեն ոչ միայն ճանապարհների վիճակը, այլ նաև բնակչության սոցիալական դրությունը: Նա հորդորել է բնակիչներին ըմբռնումով մոտենալ պետության կողմից տրամադրվող աջակցության ծավալներին՝ նշելով, որ առկա սուղ միջոցների և տասնյակ տուժած համայնքների պայմաններում կառավարությունը ձգտում է հնարավորինս սատար կանգնել գյուղացուն:
Համայնքապետերի հետ խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը հետաքրքրվել է նաև գյուղերի ժողովրդագրական դրությամբ: Որոշ համայնքներում նկատվող աշխատանքային միգրացիայի կարգավորման համար վարչապետը կոչ է արել նրանց գյուղերում առկա աշխատատեղերը տրամադրել առաջնահերթորեն տեղաբնակներին:
Քննարկվել են նաև Մարտունու շրջանում ընթացող բերքահավաքի աշխատանքների հետ կապված հարցեր: Կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դրանց ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի նախարարը մեկնել է Վերին Լարս

գագիկ բեգլարյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում. Սպառողների ասոցիացիայի նախագահ

Միլետա Արիստակեսյան«Պետք է ազգովի ոտքի կանգնել ու թույլ չտալ բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, այլապես թանկացումները շարունակական լինեն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կոչով հանդես եկավ Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը` ասելով , որ չի զարմանա,  եթե շուտով  օդ համար էլ մարդիկ ստիպված լինեն վճարել

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

Ըստ Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանի՝ այն պատճառաբանությունները, որ բերվում են այս նոր թանկացումների համար անհեթեթ են և արդարացված չեն: «Առաջին անգամը չէ, որ ատոմակայանի աշխատանքը կանգ է առնում: Պատճառաբանում են  ՋԷԿ-ի ֆինանսական ճեղքվածքը: Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթ բերող ձեռնարկությունը  հանկարծ սնանկ ճանաչվեց: Այսօր ամեն մի ճեղքվածքի բեռը կրում է ազգաբնակչությունը»,- նշեց  նա` ընդգծելով, որ չկա մի ոլորտ, որ չունենա էլեկտրաէներգիայի կարիք, և այդ թանկացումը Հայաստանը դատարկելու ևս մեկ քայլ է, քանի որ այս ամենից հետո բնակչության արտահոսքը երկրից ավելի  մեծ թափ է առնելու:

«Տեղական արտադրողներն առանց այդ էլ վատ վիճակում են: Ես միշտ ասել եմ, որ հիմա մեր երկրում սպառողների դեֆիցիտ կա: Այսպիսով ջուր են լցնում ներկրողների ջրաղացին: Ծանր վիճակում գտնվող տեղական արտադրողները կրկնակի ծանր վիճակում կհայտնվեն, նրանց դրդում են փակվել կամ իրենց արտադրանքի գինը բարձրացնել», – իր հերթին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա նշեց , որ իր համար մինչև այժմ առեղծված է , թե ինչպես են հայաստանցի սպառողերը ամեն ամիս 60 հազարից ավելի վճարումներ կատարում` ատանալով 45 հազար նվազագույն աշխատավարձ կամ նույնքան թոշակ. «Ստացվում է, որ հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում», – ասաց նա:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 ավտոմեքենաներից 17-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում

ճոՀունիսի 13-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա. 17 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Թմրամիջոցով ծանրոց` Ֆրանսիայից

ԹմրամիջոցՀունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Խուզարկությամբ` նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ` «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում` 7 դեղահաբ, ընդամենը` 70 դեղահաբ:
Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին` Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Գյումրիում դարձյալ աշխատատեղեր են ստեղծվել

բալասանյանԱյսօր՝  հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց   «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում  կաճի:

Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  ընկերության ղեկավարությանը Գյումրիում  աշխատատեղեր ստեղծելու համար և վերահաստատեց իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց  քանակից:  Այնուհետև քաղաքապետը շրջեց նորաբաց գրասենյակում  և ծանոթացավ վերջիններիս գործուներության հիմնական ուղղություններին:

Գողության փորձ կատարելու համար բերման ենթարկվածները նաև հետախուզվում էին

ոստիկանություն3Հունիսի 13-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի մոտից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Սերգեյ Բ.-ին և 1998 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Նույն օրը, ժամը 03.30-ին, Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներին էր մոտեցել «Վերնիսաժ» տոնավաճառի դիմացի գետնանցման կրպակների անվտանգության աշխատակիցն ու հայտնել, որ իրենց պահպանության տակ գտնվող կրպակները հսկող տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են նշված երկու երիտասարդներ պտտեցրել տեսախցիկը, կտրել տեսախցիկի լարը, որից հետո տեսնելով անվտանգության աշխատակցին` դիմել են փախուստի:
Վանիկ Ա.-ն ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է իր մոտ գտնվող ծալովի դանակը:
Պարզվել է նաև, որ վերջիններս, որպես անհայտ կորած, որոնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Չորս վրաերթ Երևանում

վրաերթՀունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Խորեն Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Նորիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 127/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա Նաիրա Ք.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Սյուզաննա Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ֆանտան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

ավտովթարՀունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ֆանտան-Չարենցավան ճանապարհի 1-ին կ/մ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Նռնակ և փամփուշտներ` Երևան-Գյումրի ճանապարհին

նռնակ է հայտնաբերվելՀունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Ուղևորուհու պայուսակը գողացած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 1975 թ. ծնված Արամ Բ.-ն:
Վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

 

Ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

10-ամյա երկու երեխաների են վրաերթի ենթարկել, նրանցից մեկը մահացել է

Վրաերթ (1)Հունիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատավան գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Արամայիս Մ.-ին (Ազատավան գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ), իր մեքենայով նրան տեղափոխել Արտաշատի հիվանդանոց, որից հետո ներկայացել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

  Հունիսի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 5-րդ կ/մ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 2004 թ. ծնված Աննա Հովհաննիսյանին (Վանաշեն գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի) և նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց:
Աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:

ՃՏՊ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, 1 մարդ մահացել է, 3-ը՝ վնասվածքներ ստացել (լուսանկարներ)

ճտպ5 ճտպ4 ճտպ3 ճտպ2 ճտպՀունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991 թ. ծնված Ս. Մ.-ին, 1992 թ. ծնված Տ. Զ.-ին և 1992 թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

 

Փրկարարներն օգնել են վերելակում մնացած քաղաքացիներին

վերելակՀունիսի 14-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հունիսի 13-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Փրկարարներն օգնել են Աբովյանի վատառողջ բնակչին շտապօգնության մեքենային հասցնել

փրկարարՀունիսի 14-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 2-րդ հանրակացարանի սենյակներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Բ. Բ.-ին (ծնվ. 1934թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: