Վիճաբանություն` «Գանգրահեր տղայի» մոտ

 «Գանգրահեր տղա»

Ապրիլի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 06.00-ին, ձեռքի մասում ստացած կտրված վերքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էրիկ Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքն ստացել է ինքն իրեն վնասելու հետևանքով, իսկ նույն օրը, ժամը 07.15-ին, նույն հիվանդանոց էր տեղափոխվել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Չարենցավան քաղաքում, վիճաբանության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցավանի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Գևորգ Ո.-ն դանակով հարվածել է Էրիկ Վ.-ին և Լևոն Մ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Ո.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Աշակերտուհիների հեռախոսների գողին հայտնաբերեցին

բջջային2013 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, ուսումնական հաստատություններից մեկի ուսուցչից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանից գողացել են 7-րդ դասարանի երկու աշակերտուհիների բջջային հեռախոսները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ս/թ. ապրիլի 7-ին, ժամը 22.15-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիա թաղամասի տոնավաճառից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Թ.-ին և 1987 թ. ծնված Պողոս Գ.-ին:
Արթուր Թ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՎՈՒՄ Է. Գավառի մանկատան սանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել

Արևշատ ԶախարյանԱպրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել:
Արտաքին տվյալներն են` հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով:
Հագին եղել է`սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ:
Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով:

Անկախ

Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Անկախ

Լեհաստանում կաշառք տալու արձագանքները

կաշառքԱպրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն, որը 2006 թ.-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 229 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:

Անկախ

Ոստիկանները պարզեցին իրողությունը

ոստիկանությունԱպրիլի 4-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ գիշերը, ժամը 00.30-ին, 3 անծանոթ անձինք նստելով իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան` պատվիրել են ուղևորվել Աբովյան քաղաք, սակայն Երևանի Ֆանարջյան փողոցի վերջնամասում, ավտոմեքենայում առաջացած վիճաբանության ժամանակ, ուղևորները ծեծի են ենթարկել իրեն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա աշխատանքների շնորհիվ Արմեն Մ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Անկախ

Հակատանկային նռնականետ և փամփուշտներ

զենք-զինամթերքՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 6-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Սաշա Ա.-ն և հանձնել ձեռքի հակատանկային նռնականետ` լիցքավորման սարքով ու վառոդային լիցքով և տարբեր տրամաչափի 54 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Վրեժ Վաղինակի ԽաչատրյանԻնչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Ապրիլի 7-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Վրեժ Խաչատրյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

Անկախ

Ըստ քաղաքացու հաղորդման` ոստիկանության բաժնում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ծեծել են

Հատուկ քննչական ծառայությունՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործով մեղադրյալ Ա. Ք.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկից գողություն կատարելու կասկածանքով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծեծել են` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն

Հրայր ԹովմասյանՀիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը  վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում:   Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար  Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու գործի քննությանը, արդյունքում ձեռք բերված ապացույցների հիմնավորման  դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ:

Անկախ

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

արդարադատության նախարարությունԱրմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:

Այս առիթով Պաշտպանը  դիմել  է  Հատուկ  քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել   և տեղեկացնել արդյունքների մասին:

Արման Գասպարյանի համաձայնությամբ հրապարակում ենք համապատախան ձայնագրությունը:

Անկախ

Հայտնաբերվել է դի (լրացված)

այրված դիակԱպրիլի 7-ին, ժամը 14.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղին հարակից սարերում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.20-ին հրշեջ-փրկարարները սարից իջեցրել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 1944թ. ծնված Վ.Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Շորթում` լռության համար

ձերբակալելՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:
Ոստիկանները Վիրաբ Ս.-ին հայտնաբերել և բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

«Կեղծ թևնոցների գործի» վախճանը

ոսկյա թևնոցներԱպրիլի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Հ.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեում գործող գրավատան աշխատակիցների վստահությունը չարաշահելով` գրավադրել է կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 230.000 դրամ, իսկ ս/թ. հունվարին նույն գրավատանը գրավադրել է ևս մեկ կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 240.000 դրամ:
Տիգրան Հ.-ն խոստովանել է, որ Երևանի տարբեր գրավատներում գրավադրել է ևս 12 կեղծ թևնոց, որոնք պատրաստել է իր ընկեր Գրիգորը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գրիգորը 1986 թ. ծնված Գրիգոր Յ.-ն է, որը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ խարդախներից տուժած մյուս գրավատները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Անկախ

Հյուրասիրության ընթացքում տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել հյուրին

ծեծԱպրիլի 4-ին, ժամը 13.00-ին, Հայանիստ գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, հյուրընկալվել է համագյուղացի Արամ Մ.-ի տանը, միասին ընթրել են, ոգելից խմիչք օգտագործել և այդ ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Առևտրի կենտրոնից գողություն կատարած կանայք ոստիկանությունում

ձերբակալվել էՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1987 թ. ծնված Գաննա Ս.-ին և 1989 թ. ծնված Արմինե Շ.-ին:
Առևտրի կենտրոնի մենեջերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք հագուստեղենի բաժնից գողացել են տարբեր հագուստներ` պատճառելով 79.200 դրամի նյութական վնաս:
Գողունն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Թունավորում Երևանում

թունավորումներԱպրիլի 6-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորչ» ԲԿ են հոսպի­տալացվել Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի բնակիչները` 2002 թ. ծնված Ա. Վ.-ը և 1985 թ. ծնված Ռ. Մ.-ը:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Անկախ

Հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանի մղձավանջը Թուրքիայում

 Անժելիկա Մելիքսիզյան   13 տարի Թուրքիայում ապրող հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանը «Ակօս»-ի լրագրողին պատմել է, թե այս տարիների ընթացքում ինչ ճնշումների ու խտրականության  է ենթարկվել միայն այն պատճառով, որ հայ է: Կինը երեք տարի առաջ ամուսնանալով ամուսնու և որդու հետ Ստամբուլից տեղափոխվել է Անթալիա, որտեղ էլ սկսվել են նրա մղձավանջները: «Որդիս Անթալիայի լիցեյներից մեկում է սովորում: Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, սակայն հետո սկսեց ասել, որ չի ուզում դպրոց գնալ: Պատմում էր, որ պատմության ուսուցիչը մյուս երեխաներին անընդհատ իր դեմ է հրահրում, ինչի արդյունքում դասընկերները նրան ծեծել էին: Ես գնացի դպրոց և խոսելով ուսուցչի հետ՝ խնդրեցի, որ այսպիսի դեպքերը կանխվեն: Հետո որդուս դպրոցի զուգարանում ծեծեցին: Մենք էլ այլևս չկարողացանք դիմանալ և ստիպված որդուս Հայաստան ուղարկեցի»,-պատմում է Անժելիկան:

Կինը նշել է նաև, որ աշխատավայրում ևս ենթարկվել է շրջապատի ճնշումներին: «Անթալիայի կենտրոնում գտնվող մի ոսկերչի արհեստանոցում եմ աշխատում: Ամենփոքր խնդիր ծագելիս էլ ինձ ասում են՝ հայ ես, վեր կաց գնա քո երկիրը, սա քո հողը չէ: Արդյունքում ստիպված եղա աշխատանքից էլ դուրս գալ: Մենք այստեղ շատ միայնակ ենք»,-նշում է հայաստանցի կինը, որը շարունակում է ապրել Անթալիայում:

Անկախ