Ապրիլի 4-ին, ժամը 02.00-ին, ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Դմիտրի Սիդորենկոյի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է պողոտայի կենտրոնով անցնող բետոնյա պատնեշին և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել: «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Դ. Սիդորենկոն մահացել է:
Կատարվում է քննություն:
Երկու միլիոն արժողության տեխնիկա գողացողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել 1965 թ. ծնված Զարե Ա.-ն և հաղորդում տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ Լենինգրադյան փողոցում գտնվող ՍՊԸ պատուհանը բացելով` գողացել են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ և նոութբուք` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Ապրիլի 2-ին ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը նույն օրը, ժամը 18.45-ին, Շիրակի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նարեկ Պ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Սպանության փորձ հյուրանոցային համալիրի մոտ. ոստիկանության ծառայողների լայնածավալ միջոցառումները շարունակվում են
Ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 և «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:
Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:
Նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաև նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի և 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:
Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան և 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ և փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ /էլեկտրաշոկ/ և ռետինե մահակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
«2410» փախցնողը` առանց «2410»-ի
Ապրիլի 3-ին, ժամը 18.45-ին, 1959 թ. ծնված Խանում Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, փախցրել են իրենց տան դիմաց կայանված, եղբոր` 1971 թ. ծնված Հունան Հ.-ի «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.15-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է Երազգավորս գյուղում:
Փախցնող`1976 թ. ծնված Կամո Մ.-ն, բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Վրաերթեր. հետիոտները կարող են խուսափել ճակատագրական քայլից, եթե պահպանեն երթևեկության կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դդմաշենի խանութներից կատարված գողությունների հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին՝ հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր Կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
Մարդու իրավունքների պաշտպան կոչվածին շատ կլիներ, որ հանդիպեի հետն ու քննարկեի նրա գործունեությունը. Պարույր Հայրիկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կարծիքին, թե պետությունը չպետք է հոգար Պարույր Հայրիկյանի` մահափորձից հետո կրած առողջական խնդիրների լուծման ծախսերը: Չնայած հենց ասուլիսի սկզբում Պարույր Հայրիկյանն ասաց, որ «Մարդու իրավունքների պաշտպան կոչվածին» շատ կլինի, որ ինքը հանդիպի վերջինիս հետ ու քննարկի նրա գործունեությունը` բայց բավականին երկար խոսեց Կարեն Անդրեասյանի մասին: ԱԻՄ առաջնորդը լրագրողներին պատմեց, թե ժամանակին ինքն ինչպես էր կատարում ՄԻՊ-ի դերն ու ընդամենը չորս անդամներով ինչպես ջանք չէին խնայում այդ ինստիտուտը Հայաստանում ձևավորելու համար: «Ես չորս տարի աշխատում էի առանց աշխատավարձի, իսկ այդ տարիներն իմ աշխատանքային ստաժի մեջ անգամ չմտան: Այնինչ, 640 000 դրամ աշխատավարձ ստացող այս երիտասարդը համարձակվում է ցավ հայտնել, որ ինձ, որպես նախագահի թեկնածու մահափորձի ենթարկվածիս, պետությունը օգնել է: Անպարկեշտ է, որ 640 000 դրամ աշխատավարձ ստացող մարդն անհանգստանում է Հայրիկյանին բուժօգնություն ցուցավերելու համար»,-բարկացած ասում է Պարույր Հայրիկյանն ու Կարեն Անդրեասյանին հիշեցնում, որ Հայրիկյանը, իր խոսքերով ասած, պիտի սրա նմանի համար բանտերում անցկացներ, տարիներով աշխատեր, ազատամարտիկ լիներ, բայց պիտի մեռներ, ու պետությունը չպիտի աջակցեր նրան: «Կարեն Անդրեասյանը չի ծառայում մարդու իրավունքները պաշտպանելուն, այլ պաշտոնն օգտագործում է անձնական նպատակների համար, բան ու գործ թողած, Հայրիկյան մարդու իրավունքները պաշտպանելու փոխարեն, հարձակվում է ինձ վրա: Ամոթ իրեն, ես միայն խորհուրդ կտամ, որ լռի, որովհետև շատ բաներ գիտենք, որ չենք ասում: Օրինակ` Եվրոպական միությունը 700 000 եվրո օգնություն էր հատկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ի՞նչ արեցին, ձևական մի քանի գրասենյակ բացվեցին մարզերում,մնացածն իրենց համար մեքենաներ գնեցին», – եզրափակեց Պարույր Հայրիկյանը:
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետաքրքիր կարծիք է հայտնել երեկվա ՍԴ որոշման կապակցությամբ
Ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր Օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս Պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված Պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ ասենք դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։
ՍԴ այս որոշումը, սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` Մաման- ծաղկաման։
Թմրամիջոցների խմբաքանակ` բժշկական միջամտությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թունելի հարևանությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 120 փամփուշտով
Ապրիլի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարյան փողոցի մոտ գտնվող թունելի աղբամանների մոտ զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կես միլիոն արժողության համակարգչի գողը հանգստյան տան աշխատակցուհին էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կողոպուտ` շուկայի հետնամասում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի հետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կապանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել
Ապրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու` 1976 թ. ծնված Գրիգոր Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Տաքսի ավտոմեքենայի սրահում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են
Մարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:
Մարտի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Գոռ Գ.-ն և Հայկ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Ականի պայթյունի հետևանքով մահացել է ավագ սպա Հարություն Սաֆարյանը
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ.ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Բացահայտում. մտել են դպրոց, կոտրել դուռը, հրկիզել և գողություն կատարել
Մարտի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը. նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, դպրոցի պատուհանի ապակին կոտրելով` մտել են դպրոցի տարածք, կոտրել հաշվապահի աշխատասենյակի դուռը, որը ծառայում է նաև որպես բուժկետ, հրկիզել սենյակի հաշվապահական արխիվը, պահարանը, աթոռը, կինոցուցադրության համար նախատեսված էկրանը և գողացել դեղորայք` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Միսակ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:







