Վրաերթի ենթարկված աղջիկները տեղափոխվել են հիվանդանոց

վրաերթՄարտի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին և 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ենոքը տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել է մեկ պարկ կանացի տաբատ

բերման է ենթարկվելՄարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել է մեկ պարկ կանացի տաբատ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հունվարյան գիշերվա գողությունը բացահայտվեց

ձերբակալությունՄարտի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1995 թ. ծնված Արթուր Դ.-ն հունվարի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի հարևանությամբ գտնվող ցանկապատի վրայով ցատկելով` մտել է թիվ 57 երթուղային ավտոբուսի վերջնակետի կայանատեղի ու այնտեղ կայանված «Բոգդան» մակնիշի ավտոբուսի բաց պատուհանից մտնելով սրահ, գողացել գումար և վարորդի բջջային հեռախոսը:
Մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Արթուր Դ.-ն հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Օրը ցերեկով բնակարանից սառնարան է գողացել

սառնարանՄարտի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Սպարտակի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակը պոկելով` Ժորա Կ.-ի տնից գողացել է սառնարան:
Գողոնը հայտնաբերվել է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

դանակՄարտի 26-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Սևակ Մ.-ն` հայտնելով, որ վայր է ընկել:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 25-ի գիշերը, Կոշ գյուղի տարածքում, մի խումբ անծանոթ անձանց հետ վիճաբանության ժամանակ` վերջիններիս կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Զորիկ Ղ.-ն` հայտնելով, որ Սևակ Մ.-ին ծալովի դանակով ինքն է հարվածել, որից հետո դանակը նետել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանությանը մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Անկախ

Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվող Բենիամինը բերման են ենթարկել

ձերբակալությունՄարտի 27-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Բենիամին Ի.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արայիկ Բաբայանը

ՊԲ,պնՄարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ   զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային  վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ ՌոմիկիԲաբայանը:

      ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան                         վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի  ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում էքննություն:

 

ՀՀ գլխավոր դատախազն ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը

գևորգ կոստանյանՄարտի 24-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը դատապարտվել են 12 տարի ազատազրկման: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանում վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպը` այսօր կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Հարսնաքար»-ի գործով դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն` արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասի՞ն, թե՞ ոչ»:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ադեկվատ է որակում «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատժաչափերը: Հարցին` արդյո՞ք քրեական դատավարության մասին նոր օրենսգրքով առաջարկվող նախաքննական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը չի նպաստի նախաքննական մարմնի կողմից ճնշումների ավելացմանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտի ներդրումը կարող է որևէ մեկի մոտ, հատկապես մասնագիտությամբ իրավաբանի, նման ընկալման հիմք հանդիսանալ: Նման բան չկա»:

Յուրի Վարդանյանի կոչը լրատվամիջոցներին

Յուրի ՎարդանյանԱնդրադառնալով «Հրապարակ»  օրաթերթից`  2014 թվականի մարտի 21-ին ստացված զանգին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել և հերքվում է) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը  նմանատիպ հարցերի վերաբերյալ:

Յուրի Վարդանյան. «Հարգելի՛ լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որևէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետևողական եղե՛ք բացահայտելու և պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՛ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ և մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:

Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել և համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժնի պետ Անուշ  Չիթչյան

Անկախ

Աշխատանքը պետք է բերկրանք պատճառի

ol3001395747432

Գործատուները պետք է հոգ տանեն, որ իրենցաշխատողները երջանիկ ու գոհ լինեն.չէ որ մարդու  կատարած աշխատանքի արդյունավետությունը, եթե նա գոհ է իր աշխատանքից, 20%-ով ավելանում է, ասվում է «Journal of Labor Economics»- ամսագրում հրապարակված նյութում, որտեղ նկարագրվում են առանձին փորձեր, 700 կանանց ու տղամարդկանց  մասնակցությամբ: Բոլոր փորձերը հաստատել են, աշխատանքից գոհ աշխատակիցներն իրենց առջև դրված խնդիրներն ավելի արդյունավետ են լուծում ու կատարում, քան  դժգոհ  աշխատակիցները:

 

Անկախ

 

որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Վրեժ Վաղինակի Խաչատրյանը

Վրեժ Վաղինակի ԽաչատրյանՈստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը, որը ս/թ. մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 13 նրբանցքի 3-րդ տնից իր՝ Հաղթանակի փողոցի 6 տուն գնալու նպատակով, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Հիվանդության պատճառով խոսում է կցկտուր, իր մասին տեղեկություն չի կարող հայտնել, տառապում է «սկլերոզ» հիվանդությամբ։
Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել հետևյալ հեոախոսահամարներով՝ կոդ՝/ 010/ 59 06 14, կոդ /0222/ 2 22 02, 2 11 07, 102։

Անկախ

Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

ինքնասպանությունՄարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Խ.-ին:

Անկախ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

 ՀՀ ՊՆՄարտի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները և համաձայնեցվեց Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: Փաստաթղթում գնահատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները` դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ և Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ: Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի` ռազմավարական պլանավորման նկատառումների և ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում:

Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն հայտնեց, որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաև ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Անկախ

ՙՙՎթարը տեղի է ունեցել ՙՙՙՆիվայի՚՚ վարորդի կողմից մեքենան սխալ վարելու պատճառով՚՚. միջազգային փորձագետ

MHM86507Երևան-Եղվարդ ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում Հայաստանի ոստիկանությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակամուրջով ներկայացնելով վթարի մոդելավորումը PS Crash ծրագրի միջոցով` ասաց Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտության և վերլուծության ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին՝ ներկայացնելով վթարի մոդելավորումը։

Միջազգային փորձագետը նշեց, որ, ունենալով ելակետային տվյալները, PS Crash ծրագիրը շատ հստակ կարող է պատկերել մեքենաների շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ և վթարից հետո։ Գուստավ Կասանիցկին նշեց, որ ոստիկանության լուսանկարներում չեն եղել մեքենաների հետքերը, դրանք հնարավոր է տեսնել վթարի վայրում արված այլ լուսանկարներում։

«Մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթևեկելի մասում, ոչ թե կողնակում, ինչի մասին վկայում են նաև լուսանկարներում առկա հետքերը։ «Նիվան» հետընթաց է կատարել, և բախման հետևանքով 180 աստիճան շրջվել։ Ճանապարհի այդ հատվածում ճանապարհային նշանների բացակայությունը վթարին նպաստող հանգամանք է եղել և մեծ դեր է ունեցել, վթարը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի կողմից մեքենան սխալ վարելու պատճառով»,- ասաց միջազգային փորձագետը։

 Անկախ