Պաշտոնանկ է եղել դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետը

դատախազությունԱշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետը Արտակ Արամայիսի Հարությունյանը։

Անկախ

Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով տանտիրուհին ծխախեղդ է եղել

ծխախեղդՄարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել.news.am

ՊԲ,պնԱյսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անկախ

Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով

GishyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ:

«Հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը ծանր կորուստ, ափսոսանք ու ցավ է բոլորիս համար:

Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է  ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ վերլուծությամբ, պրագմատիկ դիրքորոշմամբ:
Որպես փորձառու տնտեսագետ` նա լուրջ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսության ոլորտում` իր մասնագիտական բարձր կարողություններն ի նպաստ դնելով հատկապես բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործին:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին և այս դժվարին պահին հայտնում մեր զորակցությունը»:

Երկու քաղաքացի մոլորվել է ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում

Դժոխքի ձորՄարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում`  ՙՙԴժոխքի ձոր՚՚ կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) և Յ. Գ.-ն:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ մեկնել են ՙՙԼեկսուս՚՚ մակնիշի ավտոմեքենայով և այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ և ՈԲ աշխատակիցները:
Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ուրցալանջ գյուղի տարածքում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

79-ամյա Կառլենը հրել-գցել է 75-ամյա Լենային ու հափշտակել նրա դրամապանակը

ոստիկանություն3Մարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կառլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կառլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Կարենն անցնում է հետազոտությունների փուլը. մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան

198198Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Սանյա Փարսադանյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել, Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:

Ինչ վերաբերում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն, միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել:

21.03.2014 Կինո Մոսկվա, Կարենի ֆիլմի ցուցադրություն, մուտքը անվճար, ժամը 19:30, 20:00, 20:30

22.03.2014 DJ-ների համերգ Հյուսիսային պողոտայում 14:00-21:00

30.03.2014 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ բարեգործական համերգ

Հաշվեհամարներ
UNIBANK AMD 24100265048901,

USD 24100265048902,

EURO 24100265048903:
Միայն Beeline -ի և Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը` 500 դրամ”:

 

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը բուժման նպատակով արդեն գտնվում է Գերմանիայում:

 

Անկախ

Ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը

ձերբակալվելՊաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: 

ՊՆ-ից Անկախին հայտնեցին,որ նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Մահվան ելքով ավտովթար Իսահակյան գյուղի մոտակայքում (լրացված)

ԱվտովթարՄարտի 16-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ 2106» մակնիշի 48ԼՏ072 և «Մերսեդես» մակնիշի 45ՕՍ492 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «Վազ 2106»-ի վարորդ Ժ. Պ.-ը (ծնվ. 1940թ.) տեղում զոհվել է, իսկ «Մերսեդես»-ի ուղևորներ Գ. Գ.-ը (ծնվ. 1963թ.), Հ. Ի.-ը (ծնվ. 1968թ.), Ջ. Ա.-ը (ծնվ. 1967թ.) և Ա. Մ.-ը (ծնվ. 1967թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Անկախ

Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող կնոջ նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով

ձերբակալությունՓետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել:
Հինգ օր անց` փետրվարի 25-ին, Բելառուսի իրավապահներից ստացվել է հետախուզական լրացուցիչ հանձնարարություն, որով Ելենա Պ.-ի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով:
Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, նա Արարատի մարզի Ավշար գյուղից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Ավարտվել է «Զվարթնոց» մաքսատան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ, 215-րդ և 308-րդ հոդվածներիի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային ծառայողների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանը, մաքսային տեսուչներ Բաբկեն Լևոնյանը և Սարգիս Դանիելյանը 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի, Բաբկեն Լևոնյանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 17.660.000 ՀՀ դրամ արժեքով բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ և էլեկտրոնային այլ տեխնիկա:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Ավետիսյանի, ինչպես նաև դրան օժանդակող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Ուրախ լուր. փրկարարները ջրահեղձին կենդանի են հայտնաբերել

ԱԻՆՄարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ժամը 15.35-ի դրությամբ գետից մետ 400 մ հեռավորության վրա հայտնաբերվել է Ա.Խ.-ն, ում ՃԿԿ օպերատիվ խմբի պարամեդիկները ցուցաբերում են համապատասխան բուժօգնություն:
***

Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով:

Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Անկախ

Դատախազության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ է արվել.Փաստինֆո

դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։
«Փաստինֆո»-ին հայտնի է  դարձել, որ պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են տեղի ունեցել դատախազության աշխատակազմում։ Մասնավորապես պաշտոնանկ է արվել աշխատակազմի ղեկավար Համլետ Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի վերջերին։
Հ.Գրիգորյանը ներկայումս նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ Աշոտ Եսայանի փոխարեն, իսկ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար նշանակվել է Համայակ Գալուստի Նավասարդյանը։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական։

Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց

գողությունՄարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է աշակերտուհուց գողացված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է

իրավախախտներՈստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է և դեռևս պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Դիտարկմամբ`:

ՙՙՎերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝  և ոչ միայն անչափահասների հետ՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Հայ օգնության ֆոնդի  ՙՙՀՕՖ՚՚ՙՙԵրեխաների աջակցության կենտրոնի՚՚ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել: 3 տարիների ընթացքում իրենք աշխատել են մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված:

Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության: Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է:

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ վերականգնողական մի քանի կենտրոններ շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով, իսկ Կապանում և Ճամբարակում համայնքային աջակցություն է ցուցաբերվել:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի համոզմամբ նախարարությունը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ ոստիկանության հետ համատեղ քննարկումներ է կազմակերպել՝ կենտրոնների ֆինանսավորման շարունակականության հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ