Գարիկն ու Ռոմանը վիճաբանել և հարվածել էին միմյանց

ԾեծկռտուքՄարտի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Մ.-ին, որոնք նշված վայրում վիճաբանել և հարվածել էին միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Գողություն բակում կայանված «ՎԱԶ-2106»-ից

բերման է ենթարկվելՄարտի 11-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման  են ենթարկել  1961 թ. ծնված Սաղաթել Հ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 10-ին գողացել է Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի գլխիկը, շարժիչի մեկնարկիչը և վերամբարձիչը` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Տրանսպորտային անվտանգությունը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին

կառավարություն Տրանսպորտային անվտանգության խնդիրը դրված է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցում, որը այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը:

Փաստաթուղթը, որը ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը, միտված է տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցմանը, տրանսպորտային բարձրորակ ծառայությունների մատուցմանը: Այն կնպաստի միջազգային և ներպետական ապրանքաշրջանառության աճին, կապահովի մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը:
ՀՀ կառավարության թույլտվությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերելու պոլիկարբոնատե քարտեր, կինեգրամով և թափանցիկ պաշտպանիչ թաղանթներ և ներկող գունավոր ժապավեններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ քաղաքացիներին վարորդական իրավունքի վկայականներ և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր հատկացնելու համար: Քարտերը պետք է լինեն լամինացվող, բարձր տևական ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ կայուն: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը, որով լամինացվում է քարտի դիմերեսը, ունի մի շարք պաշտպանիչ հատկանիշներ: Այսպիսով, էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Անկախ

Գրետան հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` հեռուստացույց է գողացել

գողությունՄարտի 11-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման  են ենթարկել 1968 թ. ծնված Գրետա Վ.-ին: Պարզվել է, որ   նա մարտի սկզբներին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Դսեղ գյուղում գտնվող մի տնից գողացել է հեռուստացույց: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Արթուրը ատրճանակի բռնակով հարվածել է Գագիկի դեմքին

ատրճանակի բռնակով հարվածել էՕրերս հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք”  ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ   մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակի բռնակով ինքն է հարվածել Գագիկ Ա.-ի դեմքին` պատճառելով  վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

Եռօրյա քննարկումներ` ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ

2ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ս.թ. մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:

Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ողջունելով հյուրերին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման և դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաև նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման և դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձևավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:

ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարևորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների և Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Անկախ

Խելացի մարդիկ ավելի վստահող են

վստահությունՀետազոտողները պարզել են, որ խելացի մարդիկ ավելի շատ են վստահում այլոց, քան ավելի քիչ խելացիները, քանի որ նրանք ավելի լավ են հասկանում մարդկանց բնավորությունը:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները կարծում են, որ խելացի մարդիկ ավելի վստահող են նաև այն պատճառով, որ ավելի լավ են գլուխ հանում տարբեր իրավիճակներից:

Պարզվել է, որ ավելի շատ վստահող մարդիկ ավելի առողջ ու ավելի երջանիկ են:

Սակայն հետազոտողները չեն բացատրել վստահության և առողջության, վստահության և երջանկության միջև կապը:

Գիտնականները հետազոտության համար ուսումնասիրել են յուրաքանչյուր մեկ կամ երկու տարին մեկ անգամ կազմակերպվող Ընդհանուր հասարակական հարցումների արդյունքները:

Վերոնշյալ հարցումները անց են կացվում 1970-ականներից ի վեր, որոնց միջոցով հետազոտվում են մարդկանց սոցիալական դիրքը, նրանց պահվածքը և սոցիալական վերաբերմունքը, ինչպես նաև նրանց մտավոր կարողությունները:

 Անկախ

Տիգրանը հայտարարել է, որ ինքը թմրամոլ է

թմրամոլՄարտի 12-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով:
Տիգրան Վ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է` ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Արմանը սուպերմարկետի մոտ գողացել է իր ուղևորուհու ձեռքի պայուսակը

գողությունՄարտի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 9-ին Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է իր ուղևորուհու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, անձրևանոց, շպարման պարագաներ և այլ իրեր:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի հերթական աշխատանքային շրջայցը

IMG_2108 copyՄարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային։ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաև զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին։

Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։

SIP_2581 copyՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետևել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:

Առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել շրջայցի ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարական կազմին:

Անկախ

Թմրամիջոց պատրաստելու պարագաներ` կիսակառույցից

թմրանյութՄարտի 11-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի կիսակառույցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Նաիրի Մ.-ին և 1961 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Նշված վայրից հայտնաբերված 9 տարաներում առկա են եղել դեղնավուն յուրահատուկ հոտով լուծույթներ, դեղահաբերի մնացորդների նմանվող զանգվածներ: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված աղանման զանգված, ստվարաթուղթ` գորշ կարմիր նյութով, 20 մլգ ապակյա անոթ` փոշու նմանվող զանգվածով, 16 ներարկիչ, լուցկու 35 տուփ, 0.7 լ թաս:
Ըստ Նաիրի Մ.-ի` հայտնաբերվածը նախատեսված է եղել թմրանյութ պատրաստելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:
ՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

Դանիելը դպրոցի պահակի սենյակից բջջիջային հեռախոս է գողացել

գողությունՄարտի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի 8 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Դանիել Կ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակի փողոցում գտնվող դպրոցի գիշերային պահակի սենյակ` գողացել է բջջային հեռախոս և դրամապանակ:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Էդուարդ ՇարմազանովիՀարգելի խորհրդարան,

Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը.

Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Երկրորդ, Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը` իրականացնելով ժխտողականության քաղաքականություն եւ անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը:

Երրորդ, Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձեւ կա` հիշել, դատապարտել եւ պահանջել:

Չորրորդ, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի եւ հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար:

Հինգերորդ, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

 

Հարգելի գործընկերներ,

Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մի շարք կետերով ծրագիրը ոչ միայն կատարվում է, այլեւ ինչպես իրավացիորեն նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, արդեն իսկ առաջանցիկ տեմպեր են արձանագրվել: Մաքսային միության գործընկերների գնահատմամբ` Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին:

 

Հարգելի խորհրդարան,

Մարտի 9-ին մի շարք մարզերում տեղի ունեցան համայնքային ընտրություններ, որտեղ Հանրապետականը հաղթեց 28 համայնքում, «Բարգավաճ Հայաստանը»՝ միայն 3,  ՀՅԴ-ն՝ 1 համայնքում: Հարցս ուղղում եմ ՀԱԿ-ի մեր գործընկերներին. «Իսկ դուք «Բարգավաճից» ինչո՞վ էիք պակաս, որ չմասնակցեցիք»:

Շնորհակալություն ուշադրության համար:

Անկախ

«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»

պնՄարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, քանի որ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և ԵՊԲՀ փոխգործակցության շնորհիվ է հնարավոր միայն ապահովել ռազմական բժշկության ոլորտի հետագա զարգացումը, նպաստել զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների ակտիվացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցներում և ծավալված քննարկումներում բարձրաձայնվել են մի շարք հարցեր: Մասնավորապես`  առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային /առաջնային/ օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպական-կառուցվածքային հնարավորությունների կատարելագործման, զինված ուժերին մատակարարվող դեղամիջոցների որակական չափորոշիչների, դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերին:

 Անկախ

“Մաուզեր”` եկեղեցու մոտ

ատրճանակՄարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է “Մաուզեր”տիպի ատրճանակ` փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Երևանյան լճի մոտ մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել

մարմնավաճառՄարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.25-ին մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով վնասել և թույլ չտալ, որ ինքը Շենգավիթի վարչական տարածքում մարմնավաճառությամբ զբաղվի:
Նախորդ երեկոյան աղջկան էր զանգահարել տղաներից մեկը և պահանջել 40.000 դրամ, սակայն մերժում ստանալով` սպառնացել դանակով խփել, իսկ ժամը 23.00-ին Երևանյան լճի մոտ նրա վրա են հարձակվել հիշյալ տղաներն ու 2 մարմնավաճառները և ծեծի ենթարկել: Ժամը 02.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “գանգուղեղային տրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ աղջիկը և հայտնել, որ Երևանյան լճի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժին:

 Անկախ

Կաշվի պահեստից գողություն կատարողները հայտնաբերվեցին

ոստիկանություն,գողությունՄարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:
Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակից մտնելով` Արզնիի գյուղի մոտ գտնվող կաշվի պահեստից գողացել են 350 կգ չմշակված կաշի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մարգարիտան իր մահճակալի տակից պայթուցիկ է գտել

պայթուցիկՄարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել “Տրոտիլովայա շաշկա” տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հարութին դանակով սպառնացել են և 10000դրամ հափշտակել

ՀՀ-ոստիկանություն2Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր էին ստացվել, որ մարտի 2-ին անհայտ անձը Մերձավան գյուղի բնակիչ Հարութի գույքը հափշտակելու նպատակով նստել է նրա տաքսի ավտոմեքենան և 16-րդ թաղամասում, դանակի սպառնալիքով 10.000 դրամ հափշտակելուց հետո, դանակի բռնակով հարվածել է նրա պարանոցին ու դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1972 թ. ծնված Հարություն Ս.-ն է, որը մարտի 8-ին, ժամը 15.35-ին, հրավիրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հաղորդում տվել, որ անհայտ անձը մարտի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում նստել է իր «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել 16-րդ թաղամաս, որտեղ դանակի սպառնալիքով ստանալով 10.000 դրամ ու բջջային հեռախոս` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:

Անկախ