Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով հետախուզվողը ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին
|
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին: |
Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով
Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:
Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:
Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն:
Անչափահասները Երևանի պատմության թանգարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անսթափ վիճակում և առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թալանված խանութներ Վայքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավարտին չհասցրած հանցագործություն
Մարտի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աշտարակ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցում գտնվող, 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ին պատկանող տան նկուղի պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` մտել է նկուղային սենյակ, որտեղ իր բերած գազօջախի վրա դրել է մեկ այլ գազի բալոն և փորձել այրելով ոչնչացնել կամ վնասել տունը, սակայն իր կամքին հակառակ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դրամապանակ գողացած կինը խոստովանել է նաև մյուս հանցանքները
Փետրվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող “Փեթակ”առևտրի կենտրոնի մի տաղավարից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 220 ԱՄՆ դոլար և 112.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ն, որը Նուբարաշենի 1-ին փողոցի թիվ 2 տան մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Դրամապանակի գողությունը խոստովանելուց բացի, նա նաև հայտարարել է, որ 2013 թ.-ից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական տարածքներում կատարել է մի շարք գողություններ:
Կատարվում է նախաքննություն:
Չխայտառակվելու դիմաց կինը դրամաշորթին 16 մլն է վճարել ու սեռական հարաբերություն ունեցել
2012 թ. մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնարավորինս մեծ օգուտներ քաղել,հաղորդում է Փաստինֆոն: Սկզբի համար Ռոմանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել: Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռոմանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել: Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը: Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռոմանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին: Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռոմանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից: Այսպես, շորթումն ու սպառնալիքները շարունակվել են մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ կինը հայտարարել է, թե այլևս գումար չունի: Բայց դարձյալ զոհ գնալով իր ծանոթի սպառնալիքներին՝ նրան է հանձնել իրենց տանը պահվող ամբողջ ոսկեղենը՝ 12.000.000 դրամ ընդհանուր արժեքով: Բայց սա դեռ ամբողջը չէ: Բացի շորթումից, Ռոմանը նաև Հրազդանի կիրճից քաղել ու իր տանը ապօրինի պահել է զգալի չափի՝ 0.53 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այն հայտնաբերվել է 2012 թ. նոյեմբերի 28-ին վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ: Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին
Զոհվածների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թմրամիջոցը կալանավայր չհասավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
40 միլիոնի գողություն` շուրջ 50 բնակարանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Օրանժի» գրասենյակ` տանիքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակում բենզալցակայանում, փախուստ զուգարանից և ինքնավնասման փորձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Արկադի Վարդանյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մնաց ուժի մեջ.Փաստինֆո
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը,հաղորդում է Փաստինֆոն: Հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն էլ բավարարվեց մասնակի, սակայն պատժաչափը փոփոխության չենթարկվեց: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Արսեն Ավետյանը մեղավոր էր ճանաչել ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար, վերաորակեց և Արսեն Ավետյանին մեղավոր ճանաչեց՝ միայն ապօրինի կերպով հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի պաշտպանները պահանջում էին բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման։ Մինչ վերաքննիչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը՝ գործին վերաքննիչ դատարանում ներգրավված Արկադի Վարդանյանի երրորդ պաշտպան Սարդարյանն անօրինական և անհիմն համարեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ պատիժ է նշանակել՝ օրենքի կոպիտ խախտումներով: Ըստ նրա՝ Արկադի Վարդանյանը չի կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, քանի որ նրա գործողություններում բացակայում են նշված հանցագործության հանցակազմի թե՛ օբյեկտիվ և թե՛սուբյեկտիվ կողմերը: Բացի այդ, Ա. Վարդանյանը ոչ միայն հանցակազմի բացակայությամբ է մեղավոր ճանաչվել, այլև նրա նկատմամբ նշանակվել է առավել խիստ պատիժ: Պաշտպանը նաև նշեց, որ բազմաթիվ խախտումներից մեկն էլ այն է եղել, որ Ա.Վարդանյանի նկատմամբ չի նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ «Եթե դատարանը օբյեկտիվ լիներ, ապա չէր կարող մեծ բարեգործ Արկադի Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չառնել նաև նրա անձն ու տարիքը»,- ասաց նա: Ի դեպ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել նաև Արսեն Ավետյանի նկատմամբ: Տուժող Ռոբերտ Ավետյանն էլ հայտարարեց, որ իր որդին պատճառ չուներ իրեն սպանելու, որ ինքը որդուն գրանցումից հանել է՝ պատժելու նպատակով, սակայն միևնույն ժամանակ նրանք ընդհանուր համաձայնության են եկել, որպեսզի տան երրորդ հարկը Արսենը վերանորոգի և այնտեղ բնակվի: Ըստ տուժողի՝ իրենց ընտանեկան հարցը դարձել է քաղաքական և դատարանին խնդրեց ազատազրկվածներին դատական նիստերի դահլիճից ազատել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իրեն ու որդուն հանել է առանձնատան հաշվառումից, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը»: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
Նախագահը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը
Այսօր կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Սիրված դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության, ինչպես նաև անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա մասնավորապես ասել է.
“Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀԵՂԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահվան առթիվ:
Հեղինե Հովհաննիսյանը՝ բոլորի կողմից սիրելի Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:
Կյանքից հեռացավ աճեմյանական փառահեղ ,,Նամուսի,, վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին…”:
Անկախ-ը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
80-ամյա բնակիչը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից և մահացել
Մարտի 3-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 12 շենքի 9-րդ հարկի բնակարանի պատուհանից անձը չպարզված քաղաքացին ընկել է ցած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 31 շենքի բնակիչ` 1934 թ. ծնված Փ. Ա.-ը կենցաղային աշխատանքներ իրականացնելիս ցած է ընկել 8-րդ հարկից և մահացել:













