Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1936 թ. ծնված Ռոբերտ Մ.-ից 70.000 դրամ են գողացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ի ծանոթ Վահեն, հյուրընկալվելով Դեմիրճյան փողոցի 33 շենքին կից ավտոտնակում, գողացել է 70.000 դրամ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ Վահեն 1991 թ. ծնված Վահե Խ.-ն է, որը Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի մոտից բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:
Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի սաները ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գուգարք գյուղում պայթյունից տուժածների վիճակը միջին ծանրության է
Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում գազից տեղի է ունեցել պայթյուն՝առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 1994 թ. ծնված Ն. Ս.-ն, 1993 թ. ծնված Տ. Ա.-ն և 1992 թ. ծնված Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
«Հունդայի»-ն բախվել է «ԶԻԼ»-ի
Խարդախ Կարենի մասին նոր դրվագներ են ի հայտ գալիս
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, 1987 թ. ծնված Սամվել Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է մի շարք խարդախություններ կատարած Կարեն Ն.-ին, որը սեպտեմբերի 1-ին իրեն օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ, այնուհետև, առանց իր գիտության, Երևանի Թումանյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութից իր անձնագրով` ապառիկ եղանակով, վերցրել է «Սամսունգ Գալաքսի» բջջային հեռախոս և «Էփլ» դյուրակիր համակարգիչ` իրեն պատճառելով ընդհանուր 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:
Գիշերային կողոպտիչը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, Վերին Անտառային փողոցի թիվ 122/11 հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Հ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Լեոյի փողոցում 1983 թ. ծնված Տիգրան Թ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և հեռացել:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանին և մաքսային տեսուչ Սարգիս Դանիելյանին, այն բանի համար, որ նրանք 2013թ. նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթով ժամանած իրենց վաղեմի ծանոթներ` Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, ավելի ամրապնդելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների բանավոր հարցման, նրանց ուղեբեռերի, ապրանքների զննման ժամանակ հայտնաբերելով չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` չեն պահանջել դրանց հայտարարագրում, հագուստում պահված ապրանքների հայտնաբերման նպատակով չեն կատարել նրանց անձի քննում, մաքսային կանոնների խախտում հայտնաբերելով` չեն կազմել համապատասխան արձանագրություն, դրան հակառակ` եղբայրներին են հանձնել նրանց ուղեբեռը, մաքսային հսկողության սրահում ներկա կողմնակի անձանց մոտ ձևացրել են, թե գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չեն հայտնաբերվել:
Արթուր Բաբայանի և Սարգիս Դանիելյանի գործողությունների հետևանքով Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրներին հաջողվել է առանց հայտարարագրման, ինչպես նաև հագուստների գրպաններում մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել խոշոր չափերով` ընդհանուր 10.098.000 ՀՀ դրամի տեխնիկա:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան մաքսային ծառայության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ակունք գյուղում գիշերը երկու երիտասարդ են մահացել, որոնցից մեկը՝ հրազենային վնասվածքից
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանությունից: Նախ գլխուղեղի տրավմայով գիշերը 3.00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, սակայն ավելի ուշ մահացել է:
Հարազատները հայտնել են, թե վայր է ընկել, բայց դեպքի վայրում ավելի ուշ ոստիկանները հրազենային վնասվածքով հայտնաբերել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ բերանքսիվայր վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ:
Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ինչպես նաեւ նշեցին, որ այդ օրը գյուղում իրենց համագյուղացիներից մեկի մահվան 7-րդ օրն են նշել:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն:Ռումինացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասի դիակը:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
Ապօրինի ծառահատում Երևանում
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի Համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Պարզվել է, որ նա դեկտեմբերին Նորք-Մարաշ վարչական շրջանի «Անտառտնտեսության» տարածքից տարբեր օրերի կտրել է 5 և վնասել ևս 5 տարբեր ծառեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Բացահայտվեց հերթական կողոպուտը
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1998 թ. ծնված Սերյոժա Թ.-ն և հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ մի կին և մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:Չինարիում Նոր տարին չեն նշի, գյուղում սուգ է. Վանիչկան գրել է, որ հեռախոսի պատճառով է ինքնասպան լինում
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով: Այս մասինNEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:
«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմեց համագյուղացիներից մեկը:
Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը. «Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:
Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,-պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։
Նշենք, որ Վանիչկայի հայրը` Արամայիսը, երկու տարի առաջ ականի պատճառով կորցրել էր մի ոտքը: Չինարիում սուգ է հայտարարված. գյուղացիները նույնիսկ Նոր տարի չեն նշելու, միմյանց տուն չեն գնալու։
Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:
Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Ձերբակալված զինծառայողի ինքնությունը հայտնի է
Հայտնի է դարձել Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված զինծառայողի ինքնությունը,հաղորդում է NEWS.am-ը:Մեր տեղեկություններով՝ նա Աբովյան քաղաքի բնակիչ Շմավոն Կյուրեղյանն է: Մեր տեղեկություններով՝ կասկածյալ զինծառայողներից մեկը դիմել է փախուստի։
Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 6-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 14 դեպքից` 8-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, յուրացման կամ վատնման` 2, ավազակային հարձակման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:Պատահար Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում
Դաժան հաշվեհարդարը տեսագրել էին առևտրի կենտրոնի տեսախցիկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արամի փողոցի աղմկահարույց գործով «Գապբնակշին»-ի տնօրեն Գագիկ Պապոյանը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, Երևանի Արամի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Գագիկ Պապոյանին այսօր դատապարտեց 9 տարվա ազատազրկման,հաղորդում է Փաստինֆոն: Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավճռով ամբաստանյալից պետք է բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը: Նշենք, որ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը: Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ՝ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ: Գործով որպես մեղադրյալ ներգրավված էր նաև Սիմոն Աղազարյանը, որի մասով գործի վարույթն առանձնացվել ու կասեցվել էր՝ Ս.Աղազարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի նա «ռիսկային, նյարդա-հուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:Լուսանկարը՝ Hetq.am-ի:




