Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախաքննությունը շարունակվում է:

Կալանավայրից փախած 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են

ձերբակալելՀոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը` կալանք:
Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

 

Ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

ոստիկանությունՀոկտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն` հայտնելով, որ 1956 թ. ծնված Սեյրան Ս.-ին պատկանող ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և Սեյրան Ս.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել նաև Սեյրան Ս.-ն և համանման հաղորդում տվել կատարվածի վերաբերյալ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Պարզվել է, որ Գարրի Ա.-ին և Սեյրան Ս.-ին ծեծի ենթարկել և մարմնական վնասվածքներ են պատճառել 1977 թ. ծնված Հրանտ Վ.-ն, 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն և 1975 թ. ծնված Արարատ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արարատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Աշոտը առաստաղը քանդելով` խանութից գողություն է կատարել

գողությունՀոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` առաստաղը քանդելով, Արծվաբերդ գյուղում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ, 150 դոլար, 2.000 ռուբլի, 1.000 դրամ արժողության լիցքավորման 32 քարտ, բջջային հեռախոսի հիշողության 3 կրիչ և ծխախոտ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1989 թ. ծնված Աշոտ Ա.-ն, 1995 թ. ծնված Արմեն Ա.-ն և 1977 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Արման Մկրտումյանը միջնորդեց քննել դատավոր Աիդա Հովհաննիսյանը հարցը

AidaՄամուլի միջոցներով հրապարակվել են տարբեր քաղաքացիների դժգոհությունները` կապված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին:
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները« դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքերով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:
Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և ընդունած որոշման մասին ՀՀ դատական դեպարտամենտը հետագայում կտրամադրի լրացուցիչ և սպառիչ տեղեկություններ:

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն

 

Մի ամբողջ ընտանիք թունավորվել է շմոլ գազից

Թունավորումներ ՀայաստանումՀոկտեմբերի 28-ի գիշերը «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Արփինե Ս.-ն և նրա դստրերը` 1996 թ. ծնված Մարիաննա Ե.-ն և 1999 թ. ծնված Նորա Ե.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` լոգանք ընդունելու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Վրաերթ հետընթաց կատարելիս. հետիոտնը մահացել է

ՎրաերթՀոկտեմբերի 27-ին, ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:
Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:
Կատարվում է քննություն:

 

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Կադրային փոփոխություններ դատախազությունումՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։

 

ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. Չգնահատված մեծություն, ում վաստակն այսօր էլ վերագրվում է ուրիշներին…

անտոն քոչինյանԼրացավ ՀԽՍՀ լավագույն  քարտուղարներից մեկի հարյուրամյակը: Անկախը նախկինում անդրադարձել է  Անտոն Քոչինյանի կյանքին ու գործունեությանը:Այժմ նորից նրա հոբելյանի առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկին:

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10 (25)-ին Լոռու Վահագնի (Շահալի) գյուղում:

Նա մեր ժամանակների եզակի գործիչներից էր,որոնք բարձրագույն կրթություն չէին ստացել:Սակայն  դա չի խանգարելԱ. Քոչինյանին լուրջ հաջողությունների հասնելու կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներում: Նա նաև աչքի ընկավ որպես երկարակյաց ղեկավար`լինելով ՀԽՍՀ Նախարարների խորհրդի  նախագահ շուրջ 13 տարի և13 տարի էլ երկիրը ղեկավարեց  ՀԿԿ Կենտկոմի 

առաջին քարտուղարի պաշտոնում: Նա լավ էր սերտել կառավարման դպրոցի դասերն ու ժամանակի  վարչահրամայական  ապարատի բարքերը:

 

Քոչինյանը 1935 թ.  ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը և  1959 թ.` ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Առաջին քայլերն աշխատանքում կատարել է որպես լրագրող` աշխատելով Տավուշի և Վայոց ձորի տարածաշրջաններում: Շուտով նրա բնածին տաղանդն ու աշխատասիրությունը գնահատվում են և գլխապտույտ առաջընթաց ապահովում. 1939-1941 թթ. նա ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարն էր:

1953 թ. Անտոն Քոչինյանը դարձավ Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ և որպես հանրապետության վարչապետ պաշտոնավարեց 13 տարի: 1966 թ. նա ընտրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ևս 13 տարի ղեկավարեց երկիրն այդ պաշտոնում:

Նրա կառավարման տարիներն աչքի ընկան հանրապետության տնտեսական առաջընթացով: ԱնտոնՔոչինյանին է պատկանում Երևանի մետրոպոլիտենի կառուց-ման նախաձեռնության պատիվը,որը, սակայն, որքան էլ տարօրինակ է, այսօր կրում է մեկ այլ անձի` Կարեն Դեմիրճյանի  անունը:

Մետրոպոլիտենի կառուցման թույլտվությունը Կրեմլից դժվարությամբ տրվեց: Երբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նրան օդանավակայանում բնականաբար դիմավորում է Անտոն Երվանդիչը: Եվ ահա քաղաք գալու ճանապարհին խցանում է առաջանում (դա արհեստականորեն էր կազմակերպված, Քոչինյանի մտահաղացումն էր): Անտոն Երվանդիչը, մատնացույց անելով շարված ավտոմեքենաները, Բրեժնևին ասում է. «Քաղաքը շատ է մեծացել, առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ»: Նա հասավ նրան, որ միութենական կառավարությունն ամբողջովին իր վրա վերցրեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը:

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորիատոմակայանը, որը ոչ միայն բավարարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հարաճունպահանջարկը և երկիրը, փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանինէլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն տվեց:

Նրա կառավարման տարիների ծնունդն էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից  Ալավերդու լեռնաքիմիական գործարանը և Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեցին Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, «Էրեբունի» թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Նրա օրոք կառուցվեցին Գառնու ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հեկտարներով այգիներ գցվեցին: Կառուցվեցին Երևան-Սևան մայրուղին, «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մխչյանի պոմպակայանը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը: 1973 թ. նա  նախաձեռնեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդարձակման աշխատանքները, նաև` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի կոչել:

1963 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվեց Արփա-Սևան 48-կիլոմետրանոց ջրատար թունելի կառուցումը: Պատմում են, որ թունելի շինարարության համար Ն. Խրուշչովի համաձայնությունը ստանալու նպատակով նա իշխանի որս էր կազմակերպել Սևանում նավի վրայից: Եվ երբ ԽՍՀՄառաջնորդը կարթը գցել է ջուրը, ջրասուզակը նավի տակ նրա կարթին է ամրացրել նախապեսորսած իշխանը: Եվ Ա. Քոչինյանը հիացած Ն. Խրուշչովին տեղում համոզում է սկսել Սևանալճի փրկության ծրագիրը:

1965 թվականը հայ ազգային զարթոնքի տարի էր: Խորհրդային երկաթե վարագույրը պատռվեց. Երևանում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ օրերին պատասխանատու դիրքորոշում բռնեցին երկրի ղեկավարները` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կանգնելով ժողովրդի կողքին: Հայաստանի ղեկավարությունն անգամ համարձակություն ունեցավ Կրեմլի առջև հարց բարձրացնելու Ցեղասպանության զոհերի հուշարձան-կոթող կառուցելու մասին: Անձամբ Անտոն Քոչինյանի ջանքերով առկա մի քանի տարբերակներից ընտրվեց հենց ներկայիս տարբերակը, որը նախապես հանված էր քննարկումից: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Խնդիրը լուծման փուլում էր, սակայն…

Մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:

Անտոն Քոչինյանը սիրում էր իր երկիրը և ջանք չէր խնայում Հայաստանի բարգավաճման համար: Նա «կաբինետային» ղեկավարներից չէր: Նրա աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց: Շատ էր ճամփորդում: Եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Գիտեր ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերի անունները, այլև դրանց աչքի ընկնող մարդկանց` շինականների, բանվորների, հողագործների, կթվորուհիների: Գիտեր շատերի կենսագրությունն ու անգամ ծագումը: Իր աշխատակիցներին միշտ կոչ էր անում դուրս գալ կաբինետից և շփվել հասարակ մարդկանց հետ: Ինքն էլ օրինակ էր ծառայում: Սիրով էր շփվում հասարակ մարդկանց, հատկապես` գյուղաբնակների հետ և երբեք չէր մերժում նրանց հետ մի կտոր հաց կիսելու առաջարկը:

1974 թ. պետական «անարյուն հեղաշրջմամբ» «ղեկավարման մեջ լուրջ թերությունների» պատճառաբանությամբ Անտոն Քոչինյանին գահընկեց արին: Եվ թափուր մնացած  աթոռը զբաղեցրեց Կարեն Դեմիրճյանը:

Պաշտոնանկությունից  հետո Քոչինյանին մեկուսացրին հասարակական աշխատանքներից,անգամ այլ աշխատանք չտվեցին: Նրա միակ սփոփանքը դարձան Ջրվեժի իր նորատունկայգին և Հայաստանի պետական արխիվը, ուր հաճախ էր գնում` ընթերցելու իր ստորագրածփաստաթղթերը:

Անտոն Քոչինյանը մահացավ 1990 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Սեյրանը վիճել և վնասվածքներ է հասցրել Կարենին

ձերբակալելՀոկտեմբերի 24-ին, ժամը 20.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Կարեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Սեյրան Հ.-ն իր տանը, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով (շամփուրով) հարվածել է Կարեն Հ.-ին:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

 

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցում

ձերբակալվել էՀոկտեմբերի 24-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի կենտրոնական շուկայի հարևանությամբ գտնվող հյուրանոցի համարում հայտնաբերել են 1954 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

68-ամյա կինը մահացել է վրաերթից

ՎրաերթՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սուսաննա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Երեք զոհ Ապարան-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներ

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներՀոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան – Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34 SV 745 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.-ը, 1965 թ. ծնված Գ. Գ.-ը, 2003 թ. ծնված Մ. Ա.-ը և 2002 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՀոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 և «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ռ. Հ.-ը և 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել են, իսկ Ա. Գ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Վարորդ 1985 թ. ծնված Ա. Գ.-ը և ուղևորուհի՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ուղևորներ` 2012 թ. ծնված Ն. Գ.-ը  և 2009 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը

անձնագիր Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն:

«Էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ». Պետրոս Ղազարյան

 Պետրոս ՂազարյանԿենտրոն հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննության արդյունքները դեռ չկան, բայց մի քանի կայքեր Վարդան Պետրոսյանին արդեն մարդասպան են հայտարարել, ընդ որում չեն խորշում և Վարդանին ոչնչացնելու համար օգտագործում են մահացածների հարազատների վիշտը՝ կրակի վրա յուղ լցնելով։ Երբեք չեմ սիրել բարոյական գնահատականներ տալ, բայց էս ստորություն ա թե’ Վարդանի, թե’ մահացածների հարազատների նկատմամբ»։

Փրկարարները բացել են փակ դուռը

Փրկարարները բացել են փակ դուռըՀոկտեմբերի 23-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի նրբանցքի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից մուտքը տուն դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը:

***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բանալին կորցնելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկենել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

«Սաղ իրա մասին են խոսում, չեն ասում՝ երկու գյոզալ ախպեր ա մեռել». Վարդան Պետրոսյանից սպառնում են վրեժ լուծել

ավտոպատահար

NEWS.am-ի Խմբագրությունը զգուշացնում է, որ տեսանյութը թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել։

«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչեւ վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։ 16-ամյա Էդգարի մոր՝ Աննա Կարապետյանի խոսքերն են որդու դին տուն բերելուց անմիջապես հետո։ Աննան պնդեց, որ մեր լրագրողը ներս մտնի ու նկարահանի սգացող հարազատներին ու որդու մարմինը, որին սառնասրտորեն հնարավոր չէր նայել։ Հասկանալի պատճառներով այդ կադրերը կայքում չենք տեղադրում։ Նույն պատճառով չենք տեղադրում նաեւ Էդգարի մոր ու քրոջ հետ զրույցը։ Կատարվածի մասին զրուցեցինք Էմմայի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հետ, որը մեզ փոխանցեց Էմմայի պատմածը։

Դեպքի օրը Հայկ եւ Արթուր Հակոբյանները՝ իրենց որդիների ու դուստրերի հետ վերադառնում էին Ծաղկաձորից, ուր գնացել էին Նոր տարվա տոների համար հինգ օրով սենյակ պատվիրելու։ Մինչեւ Ծաղկաձոր գնալը տանը սեղան են բացել, Էդգարը կատակով ասել է՝ թե «գիտեք, ես կյանքում ավարիայի մեջ ընկած չկամ»։ Սիրանույշի խոսքով՝ Էդգարը կարծես կանխազգում էր ողբերգությունը։ Երկու օր առաջ մի տեսահոլովակ է միացրել, ու մորը խնդրել, որ նայի եւ ուշադրություն դարձնի բառերին՝ «մամ ջան, ինձ կներես», նաեւ տեսահոլովակի ավարտին, որտեղ երգիչը համբարձվում է երկինք։ Մայրը բարկացել է, թե «այ բալա, էս յանիմ ինձ խի՞ ես դնում»։ Բացի դրանից, երկար ժամանակ մորը համոզում էր եկեղեցի կառուցել։ Սիրանույշի խոսքով՝ Էդգարը շատ կենսուրախ էր, կյանքով ու ծրագրերով լի։ Ուշք ու միտքն իր դասերն էին ու սպորտը։ Երազում էր հարստանալ ու «բոյով լինել». «Կտեսնես, երկու տարի հետո էնքան բոյով եմ լինելու»,- սիրում էր կրկնել Էդգարը։

Հորեղբոր որդիներ Էդգարն ու Էդուարդը տարեկիցներ էին՝ 16 տարեկան, ծնվել էին 20 օրվա տարբերությամբ ու շատ մտերիմ էին։ Դեպքի օրը Էդգարը, Էդուարդն ու Տաթեւիկը նստած են եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին։ Էմման՝ Էդգարի քույրը, նստել էր դիմացը՝ հոր եւ հորեղբոր արանքում՝ դեմքով դեպի եղբայրները։ Վարորդը հորեղբայրն էր՝ Արթուրը։ Ճանապարհին Էմման եղբորը խնդրել է տեղերով փոխվել՝ դժգոհելով, որ մեջքը ցավում է։ Էդգարը չի համաձայնել, թե՝ «ես Էդոյիս կողքն եմ նստում»։

Ճանապարհին Հայկն Արթուրին ասել է՝ դանդաղ վարի մեքենան, «մութ ա, թող մի քիչ ուշ հասնենք, բայց երեխեք կան ավտոյի մեջ, նորմալ տեղ հասնենք»։ Էդգարի մայրը պատմեց, որ տեգրը շատ զգույշ է վարում մեքենան. «Տեգրս էնքան լավ, ակուրատնի վարորդ ա, 60-ից ցածր ա քշել»։

Էմմայի պատմելով՝ կամրջի տակ՝ խաչմերուկում, Արթուրը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը՝ տեսնելու՝ մյուս կողմից մեքենա գալիս է, թե ոչ, երբ Վարդան Պետրոսյանի մեքենան հետեւից հարվածել է։ Էմման, որն ամենաքիչն է տուժել վթարից, արագ կողմնորոշվել է, զանգել շտապօգնություն, ընտանիքին, նույնիսկ հասցրել է անջատել մեքենայի շարժիչը ու հերթով դուրս է բերել հարազատներին։

Երբ շտապօգնությունը եկել է, մտածել է, թե եղբոր վիճակը լավ է, ճակատը համբուրել է, ասել՝ «մի նեղվի, ախպերս, պինդ եղի, ես պապայի հետ գնամ, պապայի սիրտը հիվանդ ա»։ Նույնիսկ պահանջել է, որ բժիշկները նախ սրսկեն հորը, հետո տանեն, որ սիրտը դիմանա, քանի որ հայրն ի ծնե սրտի արատ ունի։ Եղբայրը՝ Էդգարը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Հայկի ողնաշարը վնասվել է, նրան թույլ չեն տալիս շարժվել, անդամալույծ դառնալու վտանգ կա։ Բայց պնդել է, որ հոգեհանգստին իրեն տուն բերեն։ Սկզբում հարազատները որոշել են Հայկին որդու մահվան լուրը չհայտնել, բայց կինը պնդել է՝ թե «ինձ չի ների»։ Սկզբում Հայկին նախապատրաստել են, ասել են, թե տղաները լավ չեն, դեպի վատն են գնում։ Ավելի ուշ Հայկին ընկերներն ասել են ճշմարտությունը։ Երեկ երեկոյան Աննան գնացել է Հայկի մոտ հիվանդանոց՝ սիրտ տալու։ «Չի լացել, դուխ է տվել, դուրս եկել, հիվանդանոցի բակում ընկել»,- պատմեց Սիրանույշը։

Էմմայի վիճակը համեմատաբար լավ է, միայն երեկ են պարզել, որ ողերից մեկն է կոտրվել։ Նրա հորեղբոր աղջիկը՝ Տաթեւը, հիվանդանոցում է, մի քանի վիրահատություն է տարել, վիճակը ծանր է, դեռ պարզ չէ՝ կկարողանա քայլել, թե ոչ։

Հորեղբոր՝ Արթուրի վիճակն այնքան ծանր է, որ նրան թույլ չեն տալիս որդու հուղարկավորությանը մասնակցել։ Նրան երեք անգամ վիրահատել են։

Հակոբյանների ընտանիքը կատարվածի մեղավոր է համարում դերասան Վարդան Պետրոսյանին։ Վստահեցնում են, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, եւ 180 կմ/ժամ արագությամբ։

Հակոբյանները զայրացած են իրենց ընտանիքի դժբախտության նկատմամբ հանրության անտարբերությունից, եւ նրանից, որ «բոլորին հետաքրքրում է միայն դերասանի վիճակը»։ Վարդան Պետրոսյանի ընտանիքից ոչ ոք նրանց չի այցելել, ցավակցություն չի հայտնել։

 

NEWS.am