ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. Չգնահատված մեծություն, ում վաստակն այսօր էլ վերագրվում է ուրիշներին…

անտոն քոչինյանԼրացավ ՀԽՍՀ լավագույն  քարտուղարներից մեկի հարյուրամյակը: Անկախը նախկինում անդրադարձել է  Անտոն Քոչինյանի կյանքին ու գործունեությանը:Այժմ նորից նրա հոբելյանի առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկին:

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10 (25)-ին Լոռու Վահագնի (Շահալի) գյուղում:

Նա մեր ժամանակների եզակի գործիչներից էր,որոնք բարձրագույն կրթություն չէին ստացել:Սակայն  դա չի խանգարելԱՔոչինյանին լուրջ հաջողությունների հասնելու կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներումՆա նաև աչքի ընկավ որպես երկարակյաց ղեկավար`լինելով ՀԽՍՀ Նախարարների խորհրդի  նախագահ շուրջ 13 տարի և13 տարի էլ երկիրը ղեկավարեց  ՀԿԿ Կենտկոմի 

առաջին քարտուղարի պաշտոնումՆա լավ էր սերտել կառավարման դպրոցի դասերն ու ժամանակի  վարչահրամայական  ապարատի բարքերը:

 

Քոչինյանը 1935 թ.  ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը և  1959 թ.` ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Առաջին քայլերն աշխատանքում կատարել է որպես լրագրող` աշխատելով Տավուշի և Վայոց ձորի տարածաշրջաններում: Շուտով նրա բնածին տաղանդն ու աշխատասիրությունը գնահատվում են և գլխապտույտ առաջընթաց ապահովում. 1939-1941 թթ. նա ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարն էր:

1953 թ. Անտոն Քոչինյանը դարձավ Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ և որպես հանրապետության վարչապետ պաշտոնավարեց 13 տարի: 1966 թ. նա ընտրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ևս 13 տարի ղեկավարեց երկիրն այդ պաշտոնում:

Նրա կառավարման տարիներն աչքի ընկան հանրապետության տնտեսական առաջընթացով: ԱնտոնՔոչինյանին է պատկանում Երևանի մետրոպոլիտենի կառուց-ման նախաձեռնության պատիվը,որըսակայնորքան էլ տարօրինակ էայսօր կրում է մեկ այլ անձիԿարեն Դեմիրճյանի  անունը:

Մետրոպոլիտենի կառուցման թույլտվությունը Կրեմլից դժվարությամբ տրվեց: Երբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նրան օդանավակայանում բնականաբար դիմավորում է Անտոն Երվանդիչը: Եվ ահա քաղաք գալու ճանապարհին խցանում է առաջանում (դա արհեստականորեն էր կազմակերպված, Քոչինյանի մտահաղացումն էր): Անտոն Երվանդիչը, մատնացույց անելով շարված ավտոմեքենաները, Բրեժնևին ասում է. «Քաղաքը շատ է մեծացել, առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ»: Նա հասավ նրան, որ միութենական կառավարությունն ամբողջովին իր վրա վերցրեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը:

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորիատոմակայանըորը ոչ միայն բավարարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հարաճունպահանջարկը և երկիրըփաստորենէներգետիկ առումով անկախացրեցայլև Հայաստանինէլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն տվեց:

Նրա կառավարման տարիների ծնունդն էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից  Ալավերդու լեռնաքիմիական գործարանը և Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեցին Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, «Էրեբունի» թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Նրա օրոք կառուցվեցին Գառնու ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հեկտարներով այգիներ գցվեցին: Կառուցվեցին Երևան-Սևան մայրուղին, «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մխչյանի պոմպակայանը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը: 1973 թ. նա  նախաձեռնեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդարձակման աշխատանքները, նաև` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի կոչել:

1963 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվեց Արփա-Սևան 48-կիլոմետրանոց ջրատար թունելի կառուցումը: Պատմում են, որ թունելի շինարարության համար Ն. Խրուշչովի համաձայնությունը ստանալու նպատակով նա իշխանի որս էր կազմակերպել Սևանում նավի վրայից: Եվ երբ ԽՍՀՄառաջնորդը կարթը գցել է ջուրըջրասուզակը նավի տակ նրա կարթին է ամրացրել նախապեսորսած իշխանըԵվ ԱՔոչինյանը հիացած ՆԽրուշչովին տեղում համոզում է սկսել Սևանալճի փրկության ծրագիրը:

1965 թվականը հայ ազգային զարթոնքի տարի էր: Խորհրդային երկաթե վարագույրը պատռվեց. Երևանում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ օրերին պատասխանատու դիրքորոշում բռնեցին երկրի ղեկավարները` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կանգնելով ժողովրդի կողքին: Հայաստանի ղեկավարությունն անգամ համարձակություն ունեցավ Կրեմլի առջև հարց բարձրացնելու Ցեղասպանության զոհերի հուշարձան-կոթող կառուցելու մասին: Անձամբ Անտոն Քոչինյանի ջանքերով առկա մի քանի տարբերակներից ընտրվեց հենց ներկայիս տարբերակը, որը նախապես հանված էր քննարկումից: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Խնդիրը լուծման փուլում էր, սակայն…

Մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:

Անտոն Քոչինյանը սիրում էր իր երկիրը և ջանք չէր խնայում Հայաստանի բարգավաճման համար: Նա «կաբինետային» ղեկավարներից չէր: Նրա աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց: Շատ էր ճամփորդում: Եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Գիտեր ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերի անունները, այլև դրանց աչքի ընկնող մարդկանց` շինականների, բանվորների, հողագործների, կթվորուհիների: Գիտեր շատերի կենսագրությունն ու անգամ ծագումը: Իր աշխատակիցներին միշտ կոչ էր անում դուրս գալ կաբինետից և շփվել հասարակ մարդկանց հետ: Ինքն էլ օրինակ էր ծառայում: Սիրով էր շփվում հասարակ մարդկանց, հատկապես` գյուղաբնակների հետ և երբեք չէր մերժում նրանց հետ մի կտոր հաց կիսելու առաջարկը:

1974 թ. պետական «անարյուն հեղաշրջմամբ» «ղեկավարման մեջ լուրջ թերությունների» պատճառաբանությամբ Անտոն Քոչինյանին գահընկեց արին: Եվ թափուր մնացած  աթոռը զբաղեցրեց Կարեն Դեմիրճյանը:

Պաշտոնանկությունից  հետո Քոչինյանին մեկուսացրին հասարակական աշխատանքներից,անգամ այլ աշխատանք չտվեցինՆրա միակ սփոփանքը դարձան Ջրվեժի իր նորատունկայգին և Հայաստանի պետական արխիվըուր հաճախ էր գնումընթերցելու իր ստորագրածփաստաթղթերը:

Անտոն Քոչինյանը մահացավ 1990 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Tags: ,