Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները տեղափոխեցին Հայաստան

ձերբակալվել էՀոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Սամվել Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:

 

Գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի հետքերով

հավածելՀոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Բ.-ին մետաղյա առարկայով հավածել և վնասվածքները պատճառել է 1967 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Կատարվում է հետաքննություն:

Մահվան ելքով երկու վրաերթ, մահացել են 63-ամյա կինն ու երկու տարեկան տղան

վրաերթՎրաերթի ենթարկված 63-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է ոստիկանը, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին, որը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Մահվան ելքով պատահար Արենիում. երկու տարեկան երեխա է մահացել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Արենիի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել երկու տարեկան տղայի, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Հետախուզվող՝ Նոր Խարբերդ գյուղից

ձերբակալվել էՈստիկանության Մասիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Բաբկեն Բ.-ին, որը հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Հյուրընկալություն, գողություն և՝ խոստովանություն

գողությունՀոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայի 54 շենքի   բնակարաններից մեկից բերման են ենթարկել  1976 թ. ծնված Հովսեփ Ղ.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր ամսին գտնվելով ծանոթի տանը՝ գողացել է նրա բջջային հեռախոսը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Հովսեփ Ղ.-ն խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

ձերբակալությունՀոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Մնացական Ա.-ին, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին այգում

ձերբակալվել էՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող տոնավաճառին հարակից այգուց բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը սեպտեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Մահվան ելքով պատահար Երևանում

Վրաերթ (1)Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Յուրի Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Մուղալյանի և ընկերների գործի նախաքննական կեղծիքները չպետք է անհետևանք մնան. ՔՀԻ նամակը Գ.Կոստանյանին

Գեւորգ ԿոստանյանՔաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։

«Սույն նամակով դիմում ենք ձեզ և ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու և շտկելու ուղղությամբ»,– ասված է նամակում։

 

Նամակի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումքով՝

http://hra.am/hy/position/2013/10/04/letter

Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային

RitaՀոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա  պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:

Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»: Տիկին Դեմիրճյանը նաեւ շատ շոյվել էր Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից. «Ստեղծվեցին այնպիսի հանգամանքներ, որ ես չէի կարող ամսի 2-ին տանը նստել: Այստեղ շատ ժողովուրդ էր հավաքվել: Դա նույնպես անակնկալ էր: Հաջորդ անակնկալն այն էր, որ քաղաքապետարանից եկավ մշակույթի բաժնի պետը: Դա իրոք անակնկալ էր, որովհետեւ նախկին քաղաքապետարանի դեպքում  մեզ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, որ հետեւում է եւ ուշադիր է: Ես  զգացի, որ այս քաղաքապետարանում հավաքվել են լավ երիտասարդներ՝ եռանդուն, աշխատող: Դա ինձ ուրախացրեց, գուցե ինչ-որ արդյունքներ լինեն, տեսնենք»: Ռիմա Դեմիրճյանը նաեւ պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է շատ ուշադիր թանգարանի նկատմամբ, պարբերաբար աջակցում է: Թանգարան այցելել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Վերսկսվել է փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու փաստով նախկինում անհիմն կարճված քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թ. սեպտեմբերին կազմել է ձևաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձևաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թ. օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 մլն. ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր:
Նախաքննությունը շարունակվում է:

Արարատի մարզպետարանի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվեց դատարան

հհ դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Տ.Վիրաբյանը, 2002թ. նոյեմբերից մինչև 2013թ. մայիսի 24-ն աշխատելով ՀՀ Արարատի մարզպետարանում՝ որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով ՀՀ պետական բյուջեից պարբերաբար հատկացված, իրենց վստահությանը հանձնված, առանձնապես խոշոր չափերով 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տ.Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու մատակարար ընկերությանն է ներկայացրել ըստ մարզի համայնքների դիզելային վառելանյութի բաշխման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցուցակներ, որոնցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ. հավելագրել է համայնքներին անհրաժեշտ դիզելային վառելանյութի ծավալի չափը, փաստացի պահանջարկը ներկայացրել 872.450 լիտրով ավելի:

Այնուհետև, դիզվառելիքի հավելագրված չափերին համապատասխան՝ Տ.Վիրաբյանի կազմակերպմամբ համայնքների ղեկավարները ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ շահադիտական նպատակով պարբերաբար կազմել են պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ ՍՊ ընկերության կողմից համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր և հանձնման-ընդունման կեղծ ակտեր:
Վերը նշված կեղծ հաշիվ-ապրանքագրերը և հանձնման-ընդունման ակտերը Տիգրան Վիրաբյանը պարբերաբար ներկայացրել է վառելիք մատակարարող ընկերություն: ՍՊ ընկերության առանձին ծառայողները դրանք դրել են փաստաթղթաշրջանառության մեջ՝ իբրև 872.450 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի, դրա դիմաց ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարի ելքագրման և կանխիկացման հիմնավորում:

Այսկերպ Տ.Վիրաբյանը մի շարք համայնքների ղեկավարների և ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և բաժանել միմյանց միջև:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի կենտրոնական դիտակայան անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող զինամթերքը դրել է Արարատ գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի սկզբնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ձեռքի գնդացրի 7.62 մմ տրամաչափի` 72,  5.45 մմ տրամաչափի  35 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  756 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 1 հատ «Չերյոմուխա»,   «T-53» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, խոշոր տրամաչափի  1 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ինքնաձիգի պահունակ, 62 փամփուշտ և 12 պայթուցիչ

Սեպտեմբերի 30-ին,  ժամը 12.10-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել  է ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ և տարբեր տիպի 12 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Գողության մի շարք դրվագներ են պարզվել

գողությունՍեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մի շարք քաղաքացիներից կատարել է հետևյալ գողությունները.
– օգոստոսին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով 15.000 դրամի նյութական վնաս:
– սեպտեմբերի կեսերին տներից մեկի մոտ կայանված խոտհնձիչից գողացել է Էլեկտրական մարտկոց` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
– սեպտեմբերին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ձայնարկիչ և անիվ` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
 – սեպտեմբերին տներից մեկի բակից գողացել է ավտոմեքենայի  լիցքավորման գազի բալոն` պատճառելով 10.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 

Հետախուզվողին հայտնաբերեցին Շարուրի փողոցի բնակարաններից մեկում

ձերբակալելՍեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի  Շարուրի փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Բ.-ին, որը սեպտեմբերի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 1-ին մասի մեղադրանքով:

«Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները մահացել են

ավտոպատահարՀոկտեմբերի 1-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 13 հասցեի մոտ բախվել  է «ԿԱՄԱԶ»  ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել են, իսկ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ոստիկաններն արագ հայտնաբերեցին 9-ամյա տղային վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին

վրաերթՍեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

 

Կողոպուտ կատարողը խուսափում էր նշանակված պատժի կրումից

ձերբակալությունՍեպտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Բ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:

Հետախուզվող՝ Բագրատաշենի սահմանային անցակետից

ձերբակալվել էՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հակոբ Ս.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: