ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին

Հակոբ ԻնջիղուլյանՍ.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը: Նա անդրադարձավ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրև թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

Ընդգծելով այս փաստերը՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալը կոչ արեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:

Նա նաև նշեց, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվեց, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն:

Պարոն Բիրվիրթը խոստացավ ՀՀ ՊՆ առաջին տեղակալի ներկայացրած դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա միաժամանակ ընդգծեց փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը:

Ի հավելումն` նշվեց, որ հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը:

 

 

 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցները

4 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Հանրապետության արդար պահանջները միջազգային հանրությանը առավել լայնորեն ներկայացնելու, հասարակական կարծիքի հզոր ճնշում ձևավորելու համար:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և ընդգծեց բանակի դերը մեր հասարակության կյանքում:

ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում բարձր գնահատեց համաժողովի մասնակիցների, Հայ եկեղեցու, հայ ավանդական կուսակցությունների համապատասխան կառույցների, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական գրասենյակի, Սփյուռքի մյուս կառույցների ներկայացուցիչների ավանդը Հայոց  ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան պատասխանեց «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  ընդառաջ» խորագրով համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ ԶՈւ-ում ընթացող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին, Սփյուռքի կառուցների հետ համագործակցության հեռանկարներին:

Անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

դատարանԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ Վ. Համբարձումյանը և Ս. Աբրահամյանը 2013թ. օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. հուլիսի 26-ին Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Աբրահամյանին և Վ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ոստիկանները բացահայտեցին 15 տարի առաջ կատարված սպանությունը

1379593090,4658Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա իրավապահները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված, 1967 թ. ծնված Արմեն Շահբազյանին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Շահբազյանը խոստովանեց, որ 1998 թվականի սեպտեմբերին հայրական տանը, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ, ձեռքով  հարվածել  էր իր ծանոթուհի Դիանային, ով կորցնելով գիտակցությունը` մահացել էր:
Պատժից խուսափելու համար Շահբազյանը դիակը թաղել էր  տանը հարակից շինության պատի տակ:
Սեպտեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցները մեկնեցին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղ:
19-09-2013-006Շահբազյանի մատնացույց արած վայրի զննությանբ ոստիկանները հայտնաբերեցին դիակի ոսկորները:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:

“Անկախը” պահնորդներից ՀՀ նախագահին ուղղված նամակ է ստացել և այն ներկայացնում է

պահնորդՄեծարգո պարոն Նախագահ,

 

 

գրում ենք մի փոքր հիասթափված և ընկճված, բայց մեծ հույսով և ակնկալիքներով: 2013թ. սեպտեմբերի 13-ին մեզ պահնորդներին կանչեցին ոստիկանության ակադեմիա լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ: Մենք ոստիկան չենք, մենք պահնորդ ենք: Եվ մենք, կաշկանդվելով պաշտոնյա ոստիկաններից չկարողացանք հանձնել քննությունը, չնայած ունենք լավ մասնագիտական գիտելիքներ և փորձ: Մենք բոլորս սովորել ենք լիցենզավորված “Բերկուտ” քոլեջում և հանձնել ենք բոլոր քննությունները դրական և չենք հասկանում, թե ինչու ենք գնում ոստիկանություն լրացուցիչ քննություն հանձնելու: Ամբողջ ցավը նրանում է, որ մենք կարող ենք վերահանձնել քննությունը առնվազն 2 ամիս հետո, այսինքն մենք առնվազն 2 ամիս պետք է չաշխատենք և սպասենք, թե երբ մեզ կկանչեն քննության: Իսկ ով է պահելու մեզ և մեր ընտանիքները: Փաստորեն, աշխատատեղեր բացվելու փոխարեն նրանք կրճատվում են, ինչի արդյունքում հարյուրավոր պահնորդներ զրկվելու են աշխատանքից և արտագաղթել: Մինչ օրս մենք պահնորդ աշխատելով հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:

Խնդրում ենք Ձեզ, օգնել մեզ և վերանայել պահնորդական գործունեության մասին օրենքը և հեշտացնել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, ինչով Դուք կօգնեք հարյուրավոր պահնորդներին և նրանց ընտանիքների անդամներին ապրել և աշխատել Հայաստանում:

 

Պահնորդներ`

 

Հովհաննես Դադայան, 51 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Քուրդօղլյան Յուրիկ, 21 տարեկան, 6 ամսվա պահնորդական աշխատանքային փորձ,

Անտոնյան Վաչագան, 29 տարեկան, 6 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Առաքելյան Գևորգ, 25 տարեկան, 4 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Գասպարյան Վահե, 33 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ:

«Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը:

Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆէսճեանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

«Մերսեդես»-ը բախվել ձիով ընթացող սայլակի

ավտոպատահարՍեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես-230»-ը բախվել ձիով ընթացող սայլակի, ինչի հետևանքով սայլակի մեջ գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

18-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ (1)Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.15-ի սահմաններում,  «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 118 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ոստիկանությունում բացատրություններ են տվել

ոստիկանությունՍեպտեմբերի 17-ին, ժամը 04.40-ին սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից  նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն և ուղևոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան:
Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս,  բարկության պահին, և իր հայհոյանքը որևէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Արտյոմ Հ.-ն:
Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է

ձերբակալվածՍեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սմբատ Ս.-ին, որը հուլիսի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Սմբատ Ս.-ն ձերբակալված է:

Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն

Վահրամ ՇահինյանՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը:
Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն:

Պատահարից չորս ամիս անց, գիտակցության չգալով, մահացել է

վրաերթՄայիսի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.40-ին 1962 թ. ծնված Արարատ Շ.-ն «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 15-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Ա. Մկչտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

«Կիա» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը

ավտոպատահարՍեպտեմբերի 16-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Վայքի ոլորաններում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում «Կիա» մակնիշի 111NS26 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել  ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ ՌԴ քաղաքացի` 1964թ. ծնված Ա. Բ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենայի մարտկոցը:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ և «1-03» ծառայությունների աշխատակիցները:

Արա Զոհրաբյանը` ՓՊ նախագահ

Արա ԶոհրաբյանՀՀ փաստաբանների պալատի նախագահի  ընտրությունների հաշվիչ հանձնաժողովն ավատեց ձայների հաշվարկը եւ քիչ անց պաշտոնապես կհայտարարի, որ Արա Զոհրաբյանն ընտրվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ: Ձայները բաժանվել են հետեւյալ կերպ`Արա Զոհրաբյան`714, Տիգրան Աթանեսյան` 94, Կրոմվել Գրիգորյան` 84: 19 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: սրանք այն քվեաթերթիկներն են, որոնցում կամ նշում չկար, կամ « ծիտիկը» դրված էր մի քանի թեկնածուի անվան դիմաց: Չնայած հաշվիչ հանձնաժողովը խոստացել էր, որ ընտրության արդյունքները կհրապարակի կեսգիշերին մոտ, ժամը 21.20 արդյունքներն արդեն հայտնի էին:

aravot.am

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը

IMG_0519 copyՍեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։

Նիստի ընթացքում ամփոփվեցին անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ամփոփելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում կարևորեց Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաև զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։

ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Ա. Թամազյանի վրա

դատախազությունՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:

 

Դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել էր մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ: Միաժամանակ, ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

“Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք”. գյումրեցիներ

IMG_09802012 թվականի հեկտեմբերին Գյումրիում մեծ շուքով շահագործման հանձնվեցին 1756 բնակարաններ “Մուշ” և “Անի” թաղամասերում: Այդ օրվանից մինչ այսօր նորակաույցներ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են բնակիչները: Մասնավորապես ձմռան  նախաշեմին նրանց անհանգստացնում է գազաֆիկացման հարցը. շատ բնակարաններում  ջեռուցման կաթսաները տեղադրված չեն, մյուսներում առկա է ծխատարների խնդիրը:

Նորակառույցների բնակիչները archive2.ankakh.com-ի հետ զրույցում ներկայացրեցին դեռևս լուծում չստացած պրոբլեմները: “Բնակարանը ստացել ենք անցած տարվա հոկտեմբերի 15-ին, պատուհանները ջարդած էին, դիմում տվեցի` էկան փոխեցին, դրսից “կուխնու” քարերը լրիվ թափած են. դիմում տվեցինք, ոչ էկան, ոչ էլ փոխեցին, լամինատները սաղ փչացած է, էլի դիմում տվեցինք, ոչ մի մարդ չարձագանքեց: Ամենացավոտ կողմը` մենք չիդենք ձմեռն ինչղ պիտի անցնենք: Անցած ձմեռ 4 ամիս ձրի լույս տվեցին` մինչև մարտ ամիսը”, – ասում է բնակչուհի Թերեզա Այվազյանը: Բնակիչներն անգամ էլեկտրաէներգիայի սեփական հաշվիչներ չեն ունեցել, անհատական հաշվիչները միացվել են ապրիլի 1-ով: “Հմի դիմացը ձմեռ է, գազ չունինք, հույս էլ չունինք, թե կունենանք: Իսկ 50 շենքը ոչ գազ ունի, ոչ գազի կաթսա ունի, ոչ էլ տեղադրած է”:
“Տունս 3 սենյականոց է, վեց անձով էինք ստացել, բայց տղես թոռներիս հետ գնացել է դոմիկը կմնա, որովհետև ստեղ հնարավոր չէ, մի հատ փոքր պլիտով ճաշ կեփենք` ժամերով չի էփի: Մի “շտեպցել”, մի “վիկլուչատել” չի աշխատի, առածս թոշակը 28 հազար է, կուտամ օր էդ տան վտանգավոր բաները փոխեմ: Ջուրն էլ երբ ուզենան կուտան, երբ ուզենան չեն տա: Ոնց որ դեպորտ էղած մարդ էղնինք, կոնցլագեր: Խաբեցին մտցրեցին բիսետկեն, ստորագրել տվեցին, թուղթը տվեցին ձեռներս. ոչ զամոկները կաշխատի, մի սենյակի մեջ 3 հատ “շտեպցել” են դրիել, ոչ մեկը չի աշխատի, զուգարաններն ու բաղնիքները վապշե չկա, որ մե բանըմ միացնենք տաքություն տա”, – հարևանուհուն լրացնում է Գևորգ Սարգսյանը:

Այստեղ մեզ բնակիչները փոխանցեցին, որ շուրջ 200 ընտանիքի ջեռուցման կաթսայի փոխարեն ջրատաքացուցիչ են հատկացրել, հետո շատերինը եկել փոխել են ջեռուցման կաթսայով, բայց համակարգերին միացված չեն: “Կառոպկով քցած են, մեզ էլ զգուշացրեցին` ձեռք չտաք պիտի բերենք փոխենք, տիա մի տարին կլրանա ոչ մեկը չի էկել”:

“Մեր ջրի կաթսան տարել փոխել են, ջեռուցման կաթսան են բերել, ըդպես կառոպկով դրած է, մինչև հիմա ոչ մարդ է եկել, ոչ մոնտաժել են, ոչ գազի հույս ունենք, ոչ էլ նորից ձրի էլեկտրաէներգիայի: Ոնց դիմումները տվել ենք, էդպես էլ մնում են` ջարդած դուռ ունենք, ջարդած պատուհան, միջանցքի և խոհանոցի լամինատները լրիվ պոկված թափած են: Ուշադրություն դարձնող չկա”, – ասում է “Մուշ 2” թաղամասի բնակչուհի Սիլվա Մարգարյանը:

“Ծխատարները սխալ չեն կառուցվել: Այլ բան է, որ խնդիր է դրվել ավելի բարձրացնել եղածի անվտանգությունը: Խնդիրն հետևյալն է, հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ վճարունակ խավի հետ, և չեն կարողանա անընդհատ վճարումներ կատարել ծխատարների սպասարկման համար: Կառավարության կողմից խնդիր դրվեց ավելի երկարատև օգագործման ծխատար համակարգեր ներդրվեն, որոնք յուրաքանչյուր տարի սպասարկվելու հատուկ կարիք չունենա: Ծխատարների աշխատանքներն արդեն սկսված են, և մինչև ջեռուցման սեզոն` նոյեմբերի 15-ը բոլոր բնակարաններում ծխատարների փոխարինումը կատարվելու է, որպեսզի բնակչությունը կարողանա ջեռուցմամբ ապահովվել: Որևէ կաթսայի փոփոխություն, որևէ բնակարանի քանդում տեղի չի ունենալու, քանի որ ամբողջ համակարգն իրականացված է, մենք անում ենք միայն լրացուցիչ անվտանգության որոշակի գործողություններ”, – փոխանցեց “Գլենդել Հիլզ” ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մելիքյանը:

Շիրակ. Հարուցվել է քրեական գործ` յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ

դատախազությունՇիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով «Հայռուսգազարտ» ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքի տեղադրման աշխատանքներ և պարտավորություն ունենալով ապահովելու իրեն վստահված գույքի պահպանվածությունը, կորուստը, փչացումը, վնասումը, օգտագործելու դրանք նպատակային նշանակությամբ, ինչպես նաև իրավունք ունենալով մասնակցելու իրեն հանձնված արժեքների գույքագրմանը` 2009թ հունիս-հուլիս ամիսներին ստացել է անջատիչ կափույրներ և այրվող գազերի ազդանշանային սարքեր: Դրանցից  խոշոր չափի արժողությամբ գույքը բաժանորդների բնակարաններում տեղադրելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել է:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
 

Երիտասարդ ակտիվիստ Մելինե Յավրյանի` ավտովթարի ենթարկվելու մասին լուրը կեղծ է

IMG_7369_2Անկախ-ը էլեկտրոնային նամակ էր ստացել` հետևյալ բովանդակությամբ·

“Ավտովթարի է ենթարկվել երիտասարդ ակտիվիստ, հասարակական գործիչ Մելինե Յավրյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է: Հիշեցնենք, որ Մելինեն վերջերս ակտիվ մասնակցել է տարբեր ակցիաների ապօրինությունների դեմ և մշտապես գտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Չի բացառվում, որ այս դեպքը կապված է նրա ծավալած գործունեության հետ: Կատարվում է հետաքննություն”:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս տեղեկատվույունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: