Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում
Վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա
Վրաերթ Լենինգրադյան փողոցում
Վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող տղամարդուն
Վաղարշյան փողոցի և Դավիթաշենի կամրջի խաչմերուկում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը, գողության 23 դեպքից` 14-ը, իսկ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում 2013թ. հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետևյալ նկութերը.
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
– ՀՀ կրթության և գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի և սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
– Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման և շահագործման, հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,
-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Հուլիսի 21-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել են 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:
Արփիկ Կարապետյանի որդին՝ Գեղամ Կարապետյանը, ով այժմ գտնվում է անազատության մեջ, 3-րդ կարգի հաշմանդամ է, հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում, ունի հեպատիտ C, երեք տարի առաջ հեռացվել է թոքի մի մասը, երկու տարի առաջ էլ ենթարկվել է ծնոտի վիրահատության, որի արդյունքում հեռացվել է ծնոտի մի մասը, իսկ մյուս մասը շարունակում է փթել և ենթակա է հեռացման:
Որդու կալանավորվելուց հետո Ա. Կարապետյանը բազմից դիմել է ՔԿՀ-ի բուժմասի պետին, սակայն այս առիթով նրանց կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել:
Արփիկ Կարապետյանը դիմել է Պաշտպանին՝ խնդրելով նրա միջնորդությունը իր որդու բուժումը կազմակերպելու հարցում:
Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից Պաշտպանին պատասխանել են, որ քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ընդհանուր բժշկական զննում և վիրաբույժի խորհրդատվություն, որի արդյունքում կալանավորի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Սակայն, ուսումնասիրելով Արփիկ Կարապետյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնք նկարագրում են կալանավորի մի շարք հիվանդությունները և վկայում են նրա ծանր առողջական վիճակի մասին, Պաշտպանը կրկին գրություն է ուղարկել ԱՆ և հայտնել, որ նման խնդիրների դեպքում Գեղամ Կարապետյանի վիճակը պարզապես չի կարող գնահատվել բավարար, և նրան հարկավոր է բժշկական օգնություն:
Արդյունքում, Պաշտպանի միջնորդությամբ, Գ. Կարապետյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և այժմ ստանում է համապատասխան բժշկական օգնություն:
Քաղաքացիների անուն-ազգանունը փոխված է:
«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։ Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն իրականացրել է Սոտիրուլա Միքայելը, իսկ քարտուղարությունը՝ Romanos Office Services Ltd ընկերությունը։ 10.000 բաժնետոմսերից թողարկվել է ընդամենը 1.000-ը՝ յուրաքանչյուրը 1 եվրո արժողությամբ, որոնք Conmaco Ltd. ընկերության կողմից սկզբնական շրջանում ձեւակերպվել է երեք անձանց՝ Աշոտ Սուքիասյանի, Սամվել Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անուններով։ Սակայն, պարզվում է, որոշ ժամանակ անց, բաժնետերերը փոխվել են եւ, օրինակ, Տիգրան Սարգսյանի անունով ձևակերպված բաժնետոմսերը փոխանցվել են ոմն Է.Սուքիասյանի։ Փոխվել է նաև ընկերության տնօրենն ու քարտուղարությունը և ներկայումս Աշոտ Սուքիասյանն է հանդիսանում ընկերության և տնօրենը, և քարտուղարը: Կիպրոսից տեղեկացնում են, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայն դեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար՝ 20/11/2012թ.-ից ի վեր։ Ի դեպ, հենց նա է հաստատել նաև Հայաստանի վարչապետի անունով ձևակերպված բաժնետոմսերի փոխանցումը Է.Սուքիասյանին։ Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Կիպրոսի իրավաբանական ընկերությունից ստացված հարցման պատասխանն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործին կցելու և քննության առարկա դարձնելու համար։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար Ք.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` գրավատան գործունեությամբ զբաղվող «Կրեդիտ Լայն» ՍՊ ընկերության տնօրեն Ք.Պետրոսյանը, ով փաստացի իրականացրել է նաև տարադրամի փոխանակման գործունեություն, 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, թվով 5 քաղաքացիների վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես` ըստ դատավճռի` Ք.Պետրոսյանը, հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով, արտարժույթ վերցնելու, շահավետ փոխարժեքով փոխանակելու և արագ վերադարձնելու, ներդրված գումարների հաշվին իբր մատչելի գնով ոսկյա զարդեր ու ադամանդե քարեր գնելու և վաճառելու, դրանից գերշահույթ ստանալու և հնարավոր ներդրողներին բաժնեմաս հատկացնելու, իբր խոշոր դրամական շրջանառություն ունեցող և շահույթ ակնկալող վարկային կազմակերպություն հիմնադրելու, այդ կազմակերպության բաժնետեր դարձնելու պատրվակներով, առավել խոշոր չափերի գումարներ ստանալու եղանակով չարաշահելով վերոնշյալ 5 քաղաքացիների վստահությունը, նրանցից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1 535 100 ԱՄՆ դոլար, 30 000 եվրո և 6 880 000 ՀՀ դրամ գումար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 4-ի դատավճռով` Ք.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի 6 ամիս ժամկետով:
Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա:
“Պարզապես սպասում է որդու գործի ավարտին, մշտական չեն գնալու, հետ ա գալու, ասում ա` առանց Սյունիքի չի կարա”,-նշեց մեր աղբյուրը:
Հիշեցնենք, հունիսի 1-ին միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ: Փոխհրաձգության արդյունքում, մեկ հոգի սպանվել է, երկու հոգի վիրավորվել են: Հարուցված է քրեական գործ: Կալանավորվածներից մեկը Խաչատրյանի որդին է Տիգրան Խաչատրյանը:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային բաժանմունքի վճարող-տեսուչ Ա.Մուշեղյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետությունից բացակայելու կամ նրանց մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ կենսաթոշակառուների մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա.Մուշեղյանը 2006-2010թթ. ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 3 136 212 դրամ կենսաթոշակի գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
Կենտրոն հեռուսատընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը չի հասկանում, թե ի՞նչ կապ ունի՝ ո՞վ է խլել 18 մարդու կյանք՝ ազատամարտի՞կը, թե՞, ասենք, քարտաշը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած18 մարդու մահվան լուրը շատ ծանր տարա և Հրաչյայի մասին կոշտ արտահայտվեցի:Սակայն երեկ իմ գրած մտահոգությունները ցավոք խորացան:
Օրինակ՝ ի՞նչ կապ ունի Հրաչյայի ազատամարտիկ լինելը այս ողբերգական դեպքի հետ: Մեկը կարո՞ղ է բացատրել։ Այսինքն, եթե նա լիներ քարտաշ, ուսուցիչ, կամ էլ բժիշկ ողբերգությունը տեղի չէ՞ր ունենա, ռուսները նրան չէի՞ նվաստացնի, թե՞ ինքը ողբերգություն չէր ապրի։
Բայց երբ անընդհատ շեշտում ես նրա ազատամարտիկ լինելը, հանրային գիտակցության մեջ ձևավորում ես միպատկեր, որ ռուսները ոչ այնքան 18 մարդու կյանք խլած հայ վարորդի են խալաթ հագցնելով նվաստացրել,այլն նվաստացրել են ազատամարտի գրեթե անմեղ հերոսին, մեր ազատամարտը և նրա նահատակներին:
Բայց չէ՞ որ այդպես չէ։ Չէ՞ որ դա սուտ է և շատ վտանգավոր սուտ, որովհետեև սերմանում է թշնամանք և խիստ բացասական զգացումներ: Իսկ թշնամանքը կարող է ծնել հակառակ ռեակցիա: Առանց այդ էլ ռուսները ցույց տվեցին, որ շովինիզմի պակաս չունեն, առանց այդ էլ այնտեղի լրատվամիջոցներով գնաց ակնհայտ հակահայկական քարոզ: Վստահեմ՝ շատերը Ռուսաստանում կցանկանան հակահայկական տրամադրություններ բարձրացնել: Ինչու՞ ջուր լցնել նրանց ջրաղացին: Որ ի՞նչ։
Ռուսաստանում ամեն առավոտ երկու միլիոն հայ է արթնանաում և գնում մանկապարտեզ, դպրոց, աշխատանքի:Նրանց անվտանգությունը յուրաքանչյուրիս անվտանգությունն է: Իսկ մեր պետությունը պարտավոր է մեր տարաբախտքաղաքացուն իրավական և բարոյական օգնություն ցույց տալ:
Միակ ուրախալի բանը այս տխուր պատմության մեջ այն է, որ պարզվեց՝ Հայաստանում լիքը հայրենասեր կա, որոնք իրենց արժանապատվության համար պատրաստ էին Պուտինից մինչև իմ համեստ գլուխը ջարդել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում այնքան բան եղավ, որ խոցում էր մեր ազգային արժանապատվությունը, բայց այս մարդկանց ծպտունը ես չեմ լսել: Մի՞թե նրանց խալաթն էր պակասում»։
2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներին` տեղեկացնում ենք, որ դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կամ դրա գործադրման սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեղեկացնում ենք, որ Ա.Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ:
Մասնավորապես` 2012թ. մայիսի 3-ին, ապա 2012թ. օգոստոսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ա.Պետրոսյանը կնոջ` Ա.Մախովայի օժանդակությամբ ձեռք է բերել զգալի չափի` ընդհանուր 14 դեպքով, խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:
Ձեռք բերված թմրամիջոցը, քրեական գործի նյութերի համաձայն, նա իրացրել է տարբեր անձանց: Թմրամիջոցի հերթական խմբաքանակը Ա.Պետրոսյանը փորձել է ձեռք բերել 2012թ. օգոստոսի 21-ին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թվով 9 անձանց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2012թ. դեկտեմբերի 27-ին: Դատաքննությունն արդեն ավարտվել է և մեղադրող դատախազի գնահատմամբ` ձեռք են բերվել բավարար ապացույցներ` Ա.Պետրոսյանին դատապարտելու համար, միջնորդելով նրա նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատազրկում` 15 տարի ժամկետով:
Տեղեկացնում ենք նաև, որ Ա.Պետրոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է` 11.11.1998թ. ՌԴ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով, 22.03.2006թ. Երևան քաղաքի Շենգավիթ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, 2007թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով, 23.12.2011թ. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածով: Դատավարություններից երկուսը մարված են:
Քրեական գործով մեղադրվող 9 անձանցից մեկը ամբաստանյալ Ա.Պետրոսյանի կինն է` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Ա.Մախովան: Նա մեղադրվում է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն օժանդակելու մեջ: Ներկայումս սույն գործի շրջանակներում Ա.Մախովան գտնվում է նախնական կալանքի տակ: Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է Ա.Մախովային դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով:
Ա.Մախովան ևս նախկինում մեկ անգամ դատապարտվել է ազատազրկման` 2010թվականին` ՀՀ քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 9 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժման` թմրամոլության դեմ:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարել է խոշոր չափերի մաքսանենգություն:
Այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Ա.Փափազյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` Ա.Գասպարյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «AL Nobala Diamond» ընկերությունից ձեռք բերված, անհատ ձեռնարկատեր Ռ.Ռուբենյանին պատկանող 2702,742 կառատ խոշոր չափերի` 438.335.061 ՀՀ դրամ արժեքով ադամանդները պոլիէթիլենային տոպրակում փաթեթավորած վիճակում 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայան:
Այնուհետև Ա.Փափազյանի հանձնարարությամբ, առանց մաքսային ձևակերպման ու հայտարարագրելու Ա.Գասպարյանը դրանք հանձնել է ուղևորների սպասարկման սրահում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կ.Գալստյանին:
Ըստ քրեական գործի նյութերի` Ա.Փափազյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մաքսային տեսուչ Կ.Գալստյանին հանձնարարել է Ա.Գասպարյանի փոխանցած փաթեթը դուրս հանել մաքսային հսկողության գոտուց և դնել օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Կ.Գալստյանը, կարծելով, թե փաթեթում Ա.Փափազյանի համար նախատեսված անձնական իրեր են, կատարել է վերջինիս հանձնարարությունը. ադամանդներով փաթեթն առանց մաքսային հսկողության և հայտարարագրելու դուրս է բերել մաքսային հսկողության գոտուց, դրել նրան պատկանող ավտոմեքենայի մեջ, ինչը նույն պահին հայտնաբերել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Փափազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Կ.Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Որոտան գետի «Գոշագյոլ» կոչվող հատվածում խեղդվել է Սիսիան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել ՓՈւՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխից ազատ ևս 8 հրշեջ-փրկարար:
Ժամը 23.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա. Խաչատրյանի դին:
Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով։ Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով: Գործի քննության ներկա փուլի, Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցևի հետ:
–Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:
-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:
–Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:
–Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:
–Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:
-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:
–Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:
-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
–Իսկ հնարավոր է, որ այդ ամենը ազդել է Հարությունյանի դեպրեսիվ և անտարբեր վիճակի վրա, որի արդյունքում չի ցանկանում բողոքարկել դատարանի որոշումը:
–Չեմ կարծում, որ դա որևէ կերպ ազդել է նրա այդ որոշման վրա: Նա հրաժարվում է ելույթ ունենալ լրագրողների առաջ, բացի դրանից, նա դեռ ուշքի չի եկել նման բարոյահոգեբանական հարվածից: Ավտովթարից հետո Հարությունյանին անմիջապես տեղափոխել են հիվանդասենյակ, ուր հեռուստացույց, ռադիո կամ տեղեկատվություն ստանալու այլ աղբյուր չկար, ուստի ավտովթարի հետևանքների մասին նա իմացել է անձամբ ինձանից և մեծ սթրես է ապրել:
–Հայաստանի դեսպանատնից կապվե՞լ են Ձեզ հետ և արդյոք հայակական կողմը համագործակցության պատրաստակամություն հայտնել է:
-Այո, իհարկե: Այսօր ինձ հետ կապվել են Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղարությունից և առաջարկել են իրենց օգնությունը, իսկ երեկ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցչի հետ մենք քննարկել ենք գործի մանրամասները: Կարծում եմ մենք կհամագործակցենք նրանց հետ ապագայում:
Տեղեկանք. Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի
Ուսումնասիրողները վստահեցնում են, որ տղամարդու` այս կամ այն կոշիկին կամ էլ կոշկատեսակին կապվածությունը խոսում է նրա բնույթի մասին:
Մասնավորապես նշվում է, որ հարմարավետ, առանց քուղերի կոշիկ են գերադասում բարեկեցիկ կյանքը նախընտրող քաղաքացիները, երբեմն` խաղամոլի էությամբ օժտված տղամարդիկ: Մոքասինի նման փափուկ կաշվե կոշիկներ են նախընտրում նրանք, ովքեր գիտեն փող ստեղծելու ու կյանքից հաճույք ստանալու ձևը:
Այն տղամարդիկ, որոնք անկախ անհատականություններ են ու ձգտում են առավելագույն բարեկեցության, նախապատվությունը տալիս են լողաթափերին, իսկ մոդայիկ սպորտային կոշիկներն ընտրում են խորամանկության ու նենգության հակումներով տղամարդիկ: Կեդեր են նախընտրում նորաձևությունը գնահատողները:
Կաշվե քուղավոր կոշիկները խոսում են ոչ պահանջկոտ բնույթի մասին, իսկ սանդալները` (հատկապես եթե այն կրում են գուլպաներով), ժամանակակից աշխարհի չափորոշիչներին դեմ լինելու վկայություն է: Վազքի մարզակոշիկներ են նախընտրում սպորտով զբաղվողները կամ էլ նրանք, ովքեր դժվարությամբ են ելնում կարիերայի սանդուղքով (հատկապես, եթե նման կոշիկը կրում են ավանդական գործնական կոստյումի հետ):
Հասմիկ Գրիգորյանն իր երկրու դուստրերի հետ միասին 2013 թվականի ապրիլին Գերմանիայից վերադարձել է Հայաստան: Նա նախկինում ունեցել է ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և իրեն ու իր դուստրերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու խնդրով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք: Այնտեղից գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, սակայն նրանց՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը ձգձգվել է:
Հասմիկ Գրիգորյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղից հայտնել են , որ Հ. Գրիգորյանի երկու դուստրերը ճանաչվել են ՀՀ քաղաքացի:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը Պաշտպանին հայտնել է նաև, որ գործող կարգի համաձայն` աղջիկներն անձամբ պետք է դիմեն ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունք ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը ստանալու համար:
Պաշտպանի միջամտութան արդյունքում Հասմիկ Գրիգորյանն արդեն անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, իսկ նրա երկու դուստրերը շուտով կստանան իրենց անձնագրերը:
Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է :
Ֆրանսիայից ստացված ծանրոցի միջոցով, իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Ք.Գուլազյանը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ընկերոջից իր կնոջ անվամբ ուղարկված ծանրոցով 2013թ. հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի փոստային բաժանմունքներից մեկից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 0,69 գրամ քաշով «Բուպրենորֆին» և 6,382 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:
Նշված քանակությամբ թմրամիջոցը նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է քաղաքացու մոտից` նրա անձնական խուզարկությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն:
Հուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում երեխա է ընկել Եղեգիս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 1998 թ. ծնված Կարեն Տիգրանյանի դին:
Թուրքիայի Օրդու բնակավայրում ապրող 79-ամյա Մեհմեդ Սոմունջուն 15 տարի է արդեն սրտանոթային խնդիրներ ունի: Երբ նրա առաղջական վիճակը վատանում է և իր իսկ խոսքերով
հայտնվում այնպիսի դրության մեջ, որ ամեն պահ կարող է մահանալ, Սոմունջուն որոշում է իր և կնոջ՝ Ֆաթմայի համար նախապես գերեզման կառուցել տալ: Այժմ գերզմանատան այցելուները, տեսնելով Սոմունջուն ամուսինների գերեզմանաքարերը, մեծ զարմանք են ապրում:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Մեհմեդ Սոմունջուն գերեզմանաքարերը պատրաստող վարպետներին հանձնարարել է քարի վրա որպես իր մահվան տարեթիվ գրել 2013 թվականը, սակայն վարպետների պնդումերից հետո, թե ծերունին բավական լավ վիճակում է գտնվում, որոշել են 3 տարով երկարացնել իր կյանքի տևողությունը՝ 2013-ի փոխարեն որպես մահվան տարեթիվ գրելով 2016-ը: «Մահվան տարեթիվը որևէ կարևորություն չունի, մեկ տարի շուտ, մեկ տարի ուշ մահանաս, ինչ տարբերություն: Այդ պատճառով էլ քարերի վրա տարեթիվն էլ գրել տվեցի»,-ասել է ծերունի Մեհմեդը:
Հետաքրքրական է, որ Մեհմեդ Սոմունջուն կնոջ գերեզմանաքարի վրա որպես մահվան տարեթիվ գրվել է 2020 թվականը՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ կինը՝ Ֆաթման Մեհմեդից 4 տարով փոքր է: Այս զավեշտալի պատմության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա: Տապանաքարերը սարքած վարպետը խոստացել է գալ և փոխել մահվան տարեթվերը, եթե դրանք չհամընկնեն նախապես գրված տարեթվերի հետ: