Ինչ գիտենք մթերքների ու որոշ ապրանքատեսակների պիտանելիության ժամկետների մասին: Գիտենք թերևս, որ որոշ մթերքներում օգտակար հատկությունները պահպանվում են ամիսներ, իսկ մյուսներում օրեր կամ էլ` ժամեր:
Կետչուպն, օրինակ շիշը բացելուց հետո պիտանի է 4-6 ամիս:
Հոտազերծիչ դեզոդորանտը` 2 տարի:
Տանը պաշարած բրինձն օգտագործման համար պիտանի է 2 տարի:
Մարտկոցների պիտանելիության ժամկետը 7 տարի է:
Օճառը կարելի է պահել 3 տարի:
Սառնարանում տոբասկո թանձրահյութը կարելի է պահել մինչև 5 տարի:
Մեղրը փչացող մթերք չէ, ուստի պահպանման ժամկետն անսահմանափակ է:
Աման լվալու միջոցների պիտանելիության ժամկետը 1 տարի է:
Շարժիչի յուղը փակ ամանի մեջ կարելի է 2-5 տարի պահել, իսկ բացած վիճակում` 3 ամիս:
Գետնանուշի կրեմը կարելի է պահել 9 ամիս:
Բերանի խոռոչը ողողելու միջոցները` մինչև 3 տարի:
Սպիտակեղենի սպիտակեցնող միջոցները` մինչև 6 ամիս:
Զեյթունն ապակյա փակ տարայի մեջ կարելի է պահել մինչև 3 տարի, իսկ բացելուց հետո` 3 ամիս:
Պահածոյացված վարունգը փակած բանկայով կարելի է մինչև 1,5 տարի պահել:
Սափրվելու փրփուրը պիտանի է մինչև 2 տարի:
Մազերի լաքի պիտանելիության ժամկետը 2-3 տարի է: fishki.net
Tags: պիտանելիության ժամկետ