Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի հերթական մասնակիցն է ինքնահրկիզվել

3 (7)Բաքվում Ղարաբաղյան պատերազմի վետերանն ինքնահրկիզվել է, հաղորդում է “Վեստի” կայքը՝ հղում կատարելով Խազախի շրջանի դատախազությանը:

Ինքնասպանությունն իրականացվել է հուլիսի 20-ի երեկոյան՝ Բուզովնա գյուղում: Մայրաքաղաքի բնակիչ, 1971թ.-ին ծնված Նուրիև Ջոշհուն Էյվազ օղլուն հարազատների ներկայությամբ բենզին է լցրել իր վրա և այրել: Հարազատները մարել են կրակը, սակայն Նուրիևին փրկել չի հաջողվել: Վերջինս 8 ժամ հետո հիվանդանոցում այրվածքներից մահացել է:

“Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ Նուրիևն ամուրի է եղել, չի աշխատել և որոշ ժամանակ ապրել է հարազատների մոտ, որոնց տան մոտ էլ այրել է իրեն: Նուրիևը եղել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից”,- տեղեկացրել են դատախազությունից:

 

Անկախ

Փարիզում պաղեստինցիների աջակցության ցույց կանցկացվի

parisՓարիզի քաղաքապետն ի վերջո արտոնել է պաղեստինցիների աջակցության վաղվա ցույցը: Ակցիան կազմակերպվել է Իսրայելի և Պաղեստինի միջև արդար և կայուն խաղաղության աջակցության կոմիտեի կողմից: Այն կսկսվի վաղը 18:30-ին՝ Փարիզի հայտնի Հաշմանդամների տան դիմացից: Ցույցին աջակցելու են աշխատակցական միությունները, իրավապաշտպան կազմակերպություններ, կոմունիստական և հակակապիտալիստական կուսակցություններ:

Նշենք, որ ավելի վաղ Փարիզի իշխանություններն արգելել էին պաղեստինցիների աջակցության ցույց անցկացնել` ելնելով անվտանգության նկատառումներից: Սակայն քաղաքական կուսակցությունները քննադատության ենթարկեցին այս որոշումը` հայտարարելով, որ նման արգելքն ավելի է հրահրում ցույցերը:

 

Անկախ

Թուրքիայում Գազայի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել

gaza (2)Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին: Թուրքիայի նախարարների խորհրդի համապատասխան որոշման մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: «Շուջայա թաղամասում 60-ից ավել անմեղ մարդ զոհվեց իսրայելական հարձակման պատճառով: Մենք դատապարտում ենք այն դաժան զանգվածային սպանությունները, որոնք Իսրայելն իրականացնում է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մեր նախարարական կաբինետը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-նշել է Արընչը:

Նախագահական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի պատմության մեջ. Ալի Բաբաջան

babajanԹուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրությունները բեկումնային կլինեն երկրի պատմության մեջ: Նրա խոսքով` նախագահական ընտրությունները հատուկ իմաստ են կրում երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Բանն այն է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով, իսկ նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգին»,-հայտարարել է Բաբաջանը` նշելով, որ այն արդյունավետ կլինի երկրի զարգացման համար: Փոխվարչապետի խոսքով` այս հարցը կբարձրացվի անմիջապետ նախագահական ընտրություններից հետո:

 

Անկախ

Կետորսության արգելումից հետո փառատոնի ընթացքում տղամարդիկ ձևացրել են, թե կետ են որսում

Whale Festival - Nagato - Japan1Ճապոնիայում փառատոնի ժամանակ հսկայական կետի խաղալիք կրկնօրինակն օգտագործվել է հանդիսատեսին զվարճացնելու համար:

Կիրակի օրը Նագատոյում հարյուրավոր մարդիկ կանգ են առել դիտելու Կայոյի կետի փառատոնի շրջանակներում կազմակերպված տարօրինակ ցուցադրությունը, որի ընթացքում տեղաբնակները ձևացնում էին, թե կետ են որսում:

Ներկայացման ընթացքում կետորսները նախքան կետին ափ տանելը շինծու կենդանու վրա ցանց են նետել և կապել պարաններով:

Չնայած Ճապոնիայում կետորսության ավանդույթը սկսվել է հազարավոր տարիներ առաջ՝ այնուամենայնիվ փառատոնը ներկայացրել է 12-րդ դարի կետորսական ավանդույթը, երբ կետորսները սկսել են օգտագործել եռաժանիներ և ցանցեր:

Kayoi Whale Festival - Nagato - JapanԿետորսները ենթադրվող կետին հանել են ցամաք և խաղալիք կենդանուն փայտե տախտակի վրա՝ իրենց գլխավերևում բռնած տարել այնտեղ, որտեղ սկսվել է փառատոնը: Այդ ընթացքում հանդիսատեսն ուրախ ծափահարում էր:

Այնուհետև, ավանդական կետորսները ոտքերը ծալած նստել են դեմքով դեպի խաղալիքը և սկսել երգել ու ձեռքերը վերև բարձրացնել:

 

Անկախ

Չինաստանը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Boing-777-ի կործանման պատճառների բացահայտման համար

unnamedՉինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուի Լեյը մալազիական ավիաուղիներին պատկանող Boing-777 ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու մեջ շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել:

Լեյը նշել է, որ իրենք աջակցում են Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչք կատարող ինքնաթիռի կործանման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանձևին` համաձայն որի պետք է անցկացվի մանրամասն և անաչառ հետաքննություն կործանման իրական պատճառների բացահայտման համար: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային ավիացիոն կազմակերպությունները պետք է մեծ դեր ստանձնեն վերոնշյալ հետաքննության անցկացման գործընթացում:
Անկախ

Գազայի հատվածում երկկողմ զոհերի թիվը շարունակում է աճել

gaza (1)Գազայի հատվածում իսրայելական բանակի կորուստների թիվը հասել է 27-ի: Վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով 2 զինծառայող է զոհվել, 7 հոգի վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում: Իսկ պաղեստինցիների շարքերում զոհերի թիվը հասել է 583-ի, 3554 հոգի վիրավորվել է:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` արյունահեղությունը Գազայի հատվածում շարունակվում է: ՀԱՄԱՍ շարժման անդամներից Մուսա Աբու Մարզուկի հաղորդմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի պատասխանել 5 ժամով զինադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկին: «Եթե չդադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը կարող է ավելի վատանալ»,-օրերս հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

Անկախ

Գազայի հատվածում երկկողմ զոհերի թիվը շարունակում է աճել

gaza (1)Գազայի հատվածում իսրաայելական բանակի կորուստների թիվը հասել է 27-ի: Վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով 2 զինծառայող է զոհվել, 7 հոգի վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է: Պաղեստինցիների շարքերում զոհերի թիվը հասել է 583-ի, 3554 հոգի վիրավորվել է:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` արյունահեղությունը Գազայի հատվածում շարունակվում է: ՀԱՄԱՍ շարժման անդամներից Մուսա Աբու Մարզուկի հաղորդմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի պատասխանել 5 ժամով զինադադար հաստատելու ՄԱԿ-ի առաջարկին: «Եթե չդադարեցվի արյունահեղությունը, իրավիճակը կարող է ավելի վատանալ»,-օրերս հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

 

Անկախ

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել

 “Ազադլըխ” (Ազատություն) Այսօր՝ Ադրբեջանական ազգային մամուլի օրը, “Ազադլըխ” (Ազատություն) ընդդիմադիր թերթի աշխատակիցները պիկետ են անցկացրել մամուլի տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերության դիմաց, որը ղեկավարում է իշխող “Յենի Մուսավաթ” կուսակցության պատգամավոր Միրքազըմ Քյազըմովը:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել “Ազադլըխ” թերթի պարտքերը: Ինչպես հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Ռովշան Հաջիևը, “Ղասիդ”-ը պարտք է ավելի քան 70 հազար մանաթ և, ըստ երևույթին, չի պատրաստվում վերադարձնել թերթի վաճառքից ստացված գումարը:
“Նրանք բացեիբաց հայտարարում են, որ իրենք պարտքը վճարելու միջոցներ չունեն, մինչդեռ ընկերությունը ունի ավելի քան 100 կրպակ ամբողջ երկրում”,- ընդգծել է Ռովշան Հաջիևը:
“Ազադլըխ” թերթի աշխատակիցները վստահ են, որ ընկերությունը իրականացնում է իշխանության քաղաքական պատվերը և նպատակ ունի քայքայել թերթի ֆինանսական բազան:
Հիշեցնենք, որ “Ադրբեջան” հրատարակչությունը ավելի վաղ թերթից պահանջել է մինչև 2013թ. նոյեմբերի 12-ը վճարել կուտակված պարտքը`24 հազար մանաթ,: Թերթի ղեկավարությունը հրատարակչությունից խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը, սակայն հրատարակչությունը մերժել է` դա պատճառաբանելով սեփական ֆինանսական խնդիրներով: Այս թերթի դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել, միևնույն ժամանակ “Ղասիդ” ընկերությունը չի վճարել թերթի վաճառքից ստացված գումարները:

Անկախ

Ռուսաստանից ու Լեհաստանից կամավորականների խումբը մաքրելու է Բայկալի ափերը

Բայկալ

«Բայկալի ափային ծառայություն» բնապահպանական ճամբարը բացել է  Բուրյաթիայի Բեզիմյաննի հրվանդանում 12-րդ սեզոնը:

Ճամբարում 30 կամավոր է ` Ռուսաստանի  12 քաղաքներից ու Լեհաստանի ներկայացուցիչներ: Նրանք արդեն առաջին էկոլոգիական հետախուզական-արշավներն են կատարել ու աշխատելու են Բայկալի արևելյան ափերի մոտ` Բեզիմյանկա գյուղից մինչև Կատկովո ավան:

Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է Ուլան- Ուդեի Երիտասարդական գեղարվեստական թատրոնի ձեռնարկով: Դրան է միացել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Բուրյաթիայի բնական պաշարների նախարարությունն ու մի շարք հասարակական ու առևտրային կազմակերպություններ:

Նրանց գլխավոր նպատակն է` բարձրացնել զբոսաշրջիկների էկոլոգիական մշակույթի մակարդակը, աղբահավաքություն իրականացնել, դրա տեսակավորումն ու հետագա վերամշակման համար դուրսբերման մեխանիզմներ ստեղծել: Այդ ծառայության ստեղծման օրից սկսած, մասնակիցները Բայկալի ափերից հավաքել են հարյուրավոր տոննաներով աղբ:

Անկախ

Ռոստովում կովերի մոտ մարդու համար վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել

Ռոստովի մարզՌոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում, մասնավոր ֆերմայում հայտնաբերվել են լեպտոսպիրոզով վարակված անասուններ, հաղորդում է  РБК-ն:

Անասնաբույժները ստուգումների ժամանակ հայտնաբերել են այդ հիվանդությունով վարակված նախիր: Նրանք յուրաքանչյուր անասունից լաբորատոր անալիզի համար փորձանմուշ են վերցրել ու կարանտին է հայտարարվել:

Պարզվել է, որ 43 գլուխ անասուն վարակված է  լեպտոսպիրոզով: Վարակը կանխելու նպատակով ֆերմայում ախտահանում է կատարվում:

Լեպտոսպիրոզի դեպքում ախտահարվում են մազանոթները, լյարդն ու երիկամները, տեղի է ունենում թունավորում ու ալիքային տենդ է առաջանում:

ԶԼՄ-ներ. Մալազիայի իշխանությունները պատրաստվում են սև արկղերն իրենց երկիր տանել

մալազիական բոինգՍև արկղերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:  Մալազիական իշխանությունները ցանկանում են հնարավորինս շուտ տեղափոխել դրանք:

ԴԺՀ-ի աշխարհազորայինները  գիշերը մալազիական կողմին են փոխանցել արկղերը, կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ԴԺՀ ու Մալազիայի ներկայացուցիչները: հաղորդվում է, որ փաստաթղթի համաձայն, մալազիացիները ինքնագիրները պետք է հանձնեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության փորձագետներին:

Մալազիական  ճակատագրական թռիչքի ուղևորների մարմինները շուտով Նիդեռլանդներ կտեղափոխվեն, քանի որ այդ երկրից են առավելագույն թվով քաղաքացիներ զոհվել:

Բրյուսելում կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները

1 (2)ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է “Twitter”-ի իր պաշտոնական էջում:

“Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք ձգտում ենք բանակցությունների միջոցով կարգավորման”,-գրել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսի 22-ին կմասնակցեն Եվրամիության և “Արևելյան գործընկերության” անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Անկախ

Մոսկվայի մետրոպոլիտենի նոր պետն անձամբ է ստուգելու բոլոր կայարանները

մետրոպոլիտենՄոսկվայի մետրոպոլիտենի նոր պետը` Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մտադիր է անձամբ ստուգել բոլոր կայարանները:

“Հիմա առաջնահերթ խնդիրը բոլոր ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պրոցեսների  արմատական ստուգումն է, որոնք հիմա գոյություն ունեն մետրոպոլիտենում: Մետրոյի աշխատակիցների հետ անձամբ եմ շուրջայց անելու բոլոր կայարանները, նեղ հատվածները, որոնք հիմա կան ու անմիջականորեն ազդում են գնացքների երթևեկությանը”:

Նա հայտնել է, որ կադրային փոփոխություններ չի պատրաստվում կատարել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնից ազատել էր Մոսկվայի մետրոպոլիտենի պետ Իվան Բեսեդինին:

Լիոնում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

g_image (1)Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայանքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում», ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր, հայտնվելով Մարսելում, բարձրացան Հռենոսի հունով և երկրորդ Հայրենիք գտան Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում և այլուր։ Նրանք ինտեգրվեցին ֆրանսիական հասարակությանը և իրենց նպաստը բերեցին և շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի և նրա քաղաքների զարգացմանը։

Այսօր, Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Լիոնի և Ռոն-Ալպի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին` շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր գնահատեցին Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվեց ՀՀ պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։
 Անկախ

Քաբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետևանքով 3 օտարերկրացի է զոհվել

TURKEY-AIRPORT-FIREՔաբուլում  օդանավակայանի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 օտարերկրացի ու աֆղանստանցի թարգմանիչը, հաղորդում է  Lenta.ru.-ն:

Ոստիկանների տվյալներով, զոհվածները Աֆղանստանի կառավարությանն առընթեր խորհրդականներ էին: Իսկ Tolo News գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկչության զոհերն ԱՄՆ զինծառայողներ են:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, մահապարտը գործի է դրել մոտոցիկլետին ամրացված սարքավորումը: Պայթյունը եղել է  թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանական վարչության  մուտքի մոտ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել  «Թալիբան» խմբավորումը:

Հարավային Կորեայում հայտնաբերվել է «Սևոլի» նավատիրոջ դին

«Սևոլ»Հարավային Կորեայում ոստիկանները գտել են 73-ամյա միլիարդատեր Յու Բյոն Ընի մարմինը. հենց նրան էր պատկանում խորտակված «Սևոլը», հաղորդում է ВВС.-ն:

Chonghaejin Marine Co-ի գործարարն անհետացել էր նավաբեկությունից հետո: Նրա որոնման համար մասշտաբային օպերացիա էր կազմակերպվել:

Քննիչները ցանկանում էին հարցաքննել նրան ու մեղադրանք ներկայացնել անփութության փաստով, ինչը հանգեցրել էր 300 մարդու կործանման:

Դիակից վերցված ԴՆԹ-ի նմուշները չեն համապատասխանում նրա եղբորից վերցված նմուշներին:

«Սևոլի» խորտակման գործով հսկողության տակ են 20 կասկածյալ: Նրանցից  3-ին սպանության մեղադրանք  է առաջադրվել: Կասկածյալներն իրենց մեղքը չեն ընդունում:

Թուրքիայում բենզատարի պայթյունից 80 մարդ է տուժել

բենզատարԹուրքիայի հարավ-արևելքում բենզատարի պայթյունից 80 մարդ է այրվածքներ ստացել, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ  ծանր է:

Դեպքը կատարվել է Դիարբեքիրի շրջանում, ավտոմայրուղու Դիարբեքիր-Լիջե հատվածում: Բենզատարի վարորդը կորցրել է  կառավարումը, ինչի հետևանքով շուռ է եկել ու փակել ճանապարհը:

Ականատեսներն աճապարել են օգնության ու, հենց այդ պահին հզոր պայթյուն է եղել: Հրդեհը տարածվել է  մյուս ավտոմեքենաների վրա: Տվյալ պահին վթարի վայրում աշխատում են բժիշկներ ու հրշեջներ: Տուժածները հոսպիտալացվել են:

Ռոբերտ Դաունի կրտսերը Հոլիվուդի ամենաշատ վաստակող դերասանն է

Ռոբերտ Դաունի կրտսերՌոբերտ Դաունի կրտսերը Հոլիվուդի ամենաշատ վաստակող դերասանն է

Ֆորբսը Ռոբերտ Դաունի կրտսերին երկրորդ տարին անընդմեջ ճանաչել է կինոարտադրության մեջ ամենաշատ վաստակող դերասանը:

49-ամյա դերասանի վաստակը և՛ 2012թ-ին, և՛ 2013թ-ին գնահատվել է 75 միլիոն դոլար:

 Դուեյն ՋոնսոնՑուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Դուեյն Ջոնսոնը, որի վաստակը անցած տարվա ընթացքում գնահատվել է 52 միլիոն դոլար:

 

 

Բրեդլի ՔուպերըԵրրորդ տեղը զբաղեցնում է Բրեդլի Քուպերը՝ 46 միլիոն դոլարով:

 

Լեոնարդո ԴիկապրիոՉորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Լեոնարդո Դիկապրիոն՝ 39 միլիոն դոլարով:

Իսկ Քրիս Հեմսվորտը, Տորի կերպարով հանդես գալով և վաստակելով 37 միլիոն դոլար, զբաղեցնում է հինգերորդ տեղը:

 

«Հզբոլլահ» շարժումը իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին

hasan_nasrallah     Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալահը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Հալիդ Մաշալ և «Իսրամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Ռամազան Շալահի հետ: Նասրալահը նշել է, որ իրենք միշտ կանգնած են պաղեստինցի ժողովուրդի կողքին և պաշտպանում են նրանց արդար պայքարը: Իր հերթին Մաշալը նշել է, որ ամբողջությամբ իր հույսը դնում է պաղեստինցի մարտիկների ուժի և համառության վրա: Նասրալահը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Գազայի դիմադրության ուժերի հետ:

 Անկախ