ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 50 միլիոն փախստական կա

Mideast-Jordan-Syria_MuhaՈւրբաթ օրը ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտարարել է, որ իրենց հայրենիքը լքած մարդկանց թիվը անցնում է 50 միլիոնից:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցած տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ աշխարհում գրանցվել է իրենց տները լքած մարդկանց թվի ամենամեծ ցուցանիշը՝ 51,2 միլիոն:

Սա վեց միլիոնով ավել է քան անցած տարվա ցուցանիշը:

Այս ցուցանիշները չեն ընդգրկում անցած շաբաթվա ընթացքում Իրաքից կես միլիոն արտագաղթածներին:

Այս ցուցանիշի մեջ մտնում են իրենց երկիրը լքած, ինչպես նաև իրենց երկրի սահմաններում տեղափոխված մարդկանց թիվը: Այս թվերը հիմնված են կառավարության, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի սեփական տվյալների վրա:

 Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը ընդդիմացել է զվարճացնող թմրանյութերի օրինականացմանը

pope-francisՊապ Ֆրանցիսկսոը ուրբաթ օրը ուղերձ է հղել օրենսդիրներին՝ նշելով, որ զվարճացնող թմրանյութերի օրինականացումը շատ վատ գաղափար է:

Պապի այս հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ նա թմրանյութերի օգտագործման վտանգներին նախկինում ևս անդրադարձել էր:

Այս կերպ պապը օգտագործում է իր ձայնը և կաթոլիկ եկեղեցու իշխանությունը զվարճացնող թմրանյութերի՝ հատկապես մարիխուանայի օգտագործման օրինականացմանն ընդդիմանալու համար:

ԱՄՆ-ի երկու նահանգներ՝ Կոլորադոն և Վաշինգտոնը, մարիխուանայի օգտագործումը օրինականացրել են, իսկ մի շարք նահանգներ, քաղաքներ և երկրներ ապաքրեականացրել են դրա օգտագործումը կամ հայտարարել են նման քայլի դիմելու ծրագրերի մասին:

 

Անկախ

Իրանից Հնդկաստան օրական ներմուծվել է 358 հազար բարել նավթ

iran_india oil exportՎերջին ամիսներին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների նվազեցման շնորհիվ Հնդկաստան արտահանվող նավթի ծավալը ավելացել է:
Հնդկաստանն աշխարհում սև ոսկու ամենամեծ պահանջարկ ունեցող երկիրն է: 2014-ի առաջին եռամսյակում օրական Հնդկաստան է ներմուծվել 358 հազար բարել նավթ: Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, 43 տոկոսով ավելի է:
Հուլիսի սկզբին հրապարակավ ներկայացվելու են երկրորդ եռամսյակի ցուցանիշերը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Իրանն է որոշելու ուրանի հարստացման մակարդակն ու մասշտաբները

nuclearԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միայն Իրանի իշխանություններն են իրավասու որոշել, թե մինչև որ մակարդակի և ինչ մասշտաբով պետք է հարստացնել ուրանը:
«Իր կարիքներին համապատասխան` Իրանի Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե ուրանի հարստացման ինչպիսի մակարդակ ու մասշտաբներ պետք է կիրառի»,- ասել Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավարը:
Ալի Աքբար Սալեհին իր այս հայտարարությամբ պատասխանել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուենդի Շերմանի վերջերս  հնչեցրած այն հայտարարությանը, որ ցանկալի է Իրանում ուրանի հարստացումը գտնվի զրոյական մակարդակի վրա:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից  ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ստորագրված համաձայնագրի կիրառման սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո էլ Իրանը դադարեցրել է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է իրական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Անկախ

Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով

1262-390x290Հայտնի նկարիչ,մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով, հաղորդում է Газета.Ru-ն: Այն զբաղեցնում է 3,2 հազար քմ տարածք, ունի 8 ննջասենյակ, 17 լոգարանռա Տարածքում լողավազան կա, թենիսի կորտ, մառան: Տունը վաճառքի էր հանվել 90 մլն դոլարով:

Դիսնեյն այն գնել էր 1949-ին: 90-ականներին ներդրող Գաբրիել Բրեներն առանձնատունը 8,5 մլն դոլարով գնել էր մուլտիպլիկատորի կնոջից: Դրանից հետո այն վերակառուցվել էր, տարածքն էլ` ընդլայնվել:

Անկախ

Մեծ սկանդալ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

brazilԱշխարհի առաջնության խաղերին հետևելու համար ՖԻՖԱ-ն հաշմանդամների, թոշակառուների և ուսանողների համար առանձին տոմսեր էր սահմանել, որոնք համեմատաբար ավելի մատչելի գին ունեին: Այս տոմսերը հիմնականում չեն հասել իրենց հասցեատերերին, այլ շրջանառության մեջ են մտել սև շուկայում: Նման  տոմսերի գինը հասնում է մոտ 1500 եվրոյի:

Այս խաբեությունը բացահայտվել է մի լուսանկարի միջոցով, որտեղ երևում է, թե ինչպես է հաշմանդամ ֆուտբոլասերը կանգնում անվասայլակից այն պահին, երբ դաշտում գոլ են խփում: Սոցիալական մեդիայում հրապարակված այս լուսանկարը մեծ քննարկման առարկա է դարձել: Բրազիլական ոստիկանությունը հարցի շուրջ հետաքննություն է սկսել:

 

Անկախ

Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել

o_970853 (1)Հունիսի 23-ը Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ  Վառնայի ջրհեղեղի զոհերի: Այստեղ 9 մարդ է զոհվել ու ևս 3-ն անհետ կորած են համարվում: Կառավարությունը զոհերի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն է հայտնել:

Պաշտոնապես հաստատված զոհերի մեջ 2-ը երեխաներ են, նշել է ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Ընդամենը 4 ժամում Վառնայում 35 լ տեղում է եղել մեկ քմ-ի վրա 35 լ տեղում է եղել: Ասպարուխովի շրջանում բազում տներ են ավերվել: Ջրասույզ են եղել ավտոմեքենաներ, մի քանի մեքենա էլ ծովն է լցվել:

Բարդ իրավիճակ է նաև մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Մի մարդ էլ  զոհվել է Դոբրիչ քաղաքում:

Անկախ

Անցած տարի Թուրքիան Ադրբեջանին վաճառել է կրակի ռեակտիվ համակարգեր և հրթիռներ

32013 թվականին Թուրքիան Ադրբեջանին կրակի ռեակտիվ համակարգեր և հրթիռներ է վաճառել: Այդ մասին նշված է Թուրքիայի՝ ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստր ներկայացրած հաշվետվությունում, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ անցած տարի Անկարան Ադրբեջանին է տրամադրել 122 մմ տրամաչափի “Sakarya” T-122 կրակի ռեակտիվ 3 համակարգ: Բացի այդ, Ադրբեջանին է վաճառվել 122 մմ տրամաչափի TR-122 1000 հրթիռ, որոնք օգտագործվում են այդ հրետանային համակարգերում:

“Sakarya” T-122 կրակի ռեակտիվ համակարգը և դրա հրթիռներն արտադրում է “ROKETSAN” ընկերությունը: Այդ հրթիռների հեռահարությունը 40 կիլոմետր է: Դա երկու անգամ ավելի է ադրբեջանական բանակի մոտ առկա “Գրադ” 9К51 համակարգերում օգտագործվող հրթիռների հեռահարությունից։

Իրանի տնտեսությունը հաղթահարում է ճգնաժամը

Iran curency fell to a new record low ...Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնական կայքի հրապարակված վերջին տվյալներով՝ այս տարվա հունվարից իրանական նավթի արտահանման ֆանտաստիկ աճ է գրանցել՝ հասնելով օրական մինչև 1,3 մլն բարելի, որը ներկայիս գներով կազմում է 4 մլդ դոլար:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի՝ իրանական տնտեսությունը հաղթահարում է ճգնաժամը և առաջընթացի այդպիսի տեմպերով կարող է գրանցել տարեկան 1-2 տոկոսի աճ:
Հիշեցնենք, որ մինչ 2012-ի միջազգային պատժամիջոցների կիրառումը, Իրանը արտահանում էր օրական  2,5 մլն բարել նավթ, իսկ նախորդ տարվա աշնան տվյալներով, այդ թիվը հասել էր 760 հազարի:
Ուշագրավ է, որ Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի իրանցի պրոֆեսոր Ջավադ Սալեհի Իսֆահանին կարծում է, որ, եթե անգամ վերջնական համաձայնություն ձեռք չբերվի Իրանի և «Վեցնյակի» միջև, ապա Իրանի տնտեսության 1-2 տոկոսով աճն արդեն իսկ դրական է:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրտվական գործակալությունը:
Անկախ

Տապի պատճառով Հնդկաստանից ու Պակիստանից 50 ուխտավոր է զոհվել

13-390x290Պակիստանի Սինդ նահանգում  շոգի պատճառով ջերմային ալիքից մահացել է 54 ուխտավոր, որոնք կրոնական տոնին էին մասնակցում, հաղորդում է ИА Новости-Казахстан:

Դեպքը  կատարվել է Սեհվան քաղաքում, որտեղ ամեն տարի հազարավոր ուխտավորներ են մեկնում սբ Լալ Շահբազ Կալանդարի մահվան տարելիցին: Սուրբի պատվին տոնավաճառներ են կազմակերպվում, ձիարշավ, երաժշտական ելույթներ ու այլ միջոցառումներ:

Այս տարի տոնին խիստ շոգ էր, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան ինչի հետևանքով  ջերմային հարվածից մահացել է  մի քանի ուխտավոր, իսկ մի մասն էլ խեղդվել են` շոգից պաշտպանվելու համար ջուրը մտնելու հետևանքով:

Ոչ պաշտոնական տվյալներով, այս տարի տոնին 500-700 հազար մարդ է մասնակցել.նրանց վիճակը վատթարացել է խմելու ջրի պակասի ու հոսանքամատակարարման խափանումների պատճառով:

Անկախ

Բաքվում հարձակում են գործել ոստիկանության պետի վրա

2 (3)Հունիսի 19-ի գիշերը Ադրբեջանում հարձակում են գործել Բինագադի շրջանի ոստիկանության 5-րդ բաժնի պետ Անար Շիխալիևի վրա՝ դանակահարելով վերջինիս, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” գործակալությունը:

“Նիվա” մակնիշով անհայտ անձը կեսգիշերին Բինագադի շրջանում՝ “Խուտոր” անվամբ հայտնի գյուղում, փակել է “Mercedes Gelеndewagen” մակնիշի մեքենայի ճանապարհը, որի ղեկին Անար Շիխալիևն է եղել: Հաղորդվում է, որ մեքենան պատկանում է ոստիկանության պետի ընկերոջը:

Անհայտ անձը դուրս գալով մեքենայից սկսել է մահակով հարվածել ոստիկանի մեքենային: Ոստիկանը փորձել է խանգարել նրան, ինչի արդյունքում ձեռքի հատվածում վնասվածք է ստացել: Անհայտ անձը փախուստի է դիմել, իսկ վիրավորը հոսպիտալացվել է:

Կասկածյալների ինքնությունը պարզվել է, ոմանք արդեն ձերբակալվել են: Հանցավոր խմբավորման մյուս մասնակիցներին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրվում է, որ հարձակվողները ցանկացել են հաշիվ տեսնել Անար Շիխալիևի ընկերոջ հետ՝ ենթադրելով, որ հենց նա է եղել ղեկին:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Անկախ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը աջակցում է Քեսաբի հայկական դպրոցներին

Հայաստան-համահայկական-հիմնադրամ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը

50 000 եվրո է փոխանցել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Գումարը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կնպատակաուղղվի Քեսաբում հայկական դպրոցների վերակառուցմանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Վաշինգտոնը համասեռականության արգելքի համար Ուգանդայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

1253-390x290ԱՄՆ իշխանությունները Ուգանդայի նկատմամբ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների քրեական հետապնդման մասին օրենքի պատճառով պատժամիջոցներ են սահմանել:

Նույնասեռ հարաբերությունների ու դրանց քարոզի համար պատիժ է  նախատեսվում մինչև ցմահ բանտարկություն: Այդ փաստաթուղթը Ուգանդայի նախագահ Կագուտա Մուսեվանին ստորագրել է 2014-ի փետրվարին:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով, օրենքը խախտում է ԼԳՏԲ ընկերակցության ներկայացուցիչների իրավունքները: Դրա հետ կապված, ԱՄՆ-ը մուտքը երկիր արգելել է այն պաշտոնյաներին, ովքեր կապ ունեն օրենքի ընդունման հետ: Բացի այդ, Միացյալ Նահանգները    հրաժարվել են Ուգանդայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց:

Ի դեպ, համասեռականությունը պաշտոնապես արգելված է աֆրիկյան 37 երկրներում:

Անկախ

Անթալիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

erkrasharjԹուրքիայի Անթալիա քաղաքի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում: Երկրաշարժը իրարանցում և տագնապ է առաջացրել տեղական բնակչության մոտ: Զոհեր և ավերածություններ չկան:

 Անկախ

Պետք չէ վախենալ նոր Թուրքիայից. Թայիփ Էրդողան

T†RKISCHER PREMIER ERDOGAN IN WIENԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Վիեննա կատարած իր եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է տեղի թուրքական համայնքի հետ՝ դիմելով եվրոպաբնակ թուրքերին. «Թող ոչ ոք չվախենա Թուրքիայի աճից, ոչ ոք չտագնապի նոր Թուրքիայից: Մենք մի ազգ ենք, որը ներկայացված է նաև Ավստրիայում, Գերմանիայում, մյուս եվրոպական երկրներում, մեր հայրենակիցները այնտեղ ցուցաբերում են իրենց աշխատասիրությունը, փորձը և որ ամենակարևորն է՝ նրանք հանդիսանում են խաղաղության և բարեկամության դեսպաններ»:

Վարչապետը անդրադարձել է նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին: «Նոր Թուրքիան կարևոր ընտրություն է Եվրոպայի համար, այն հանդիսանում է միասնական ամուր դարպաս դեպի արևելք և մահմեդական աշխարհ»,-հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան Եվրոպայի համար մեծ հնարավորություններ է ներկայացնում:

Անկախ

Հրաձգություն՝ ադրբեջանական բանակում, կան զոհեր

1 (1)Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու զինծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Այնուհետև կրակ բացած զինվորն ինքնասպան է եղել, հաղորդում է “Հագին” կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել “N” զորամասում ժամը 06:45-ին:

Զինվոր Բահրուզ Հագանի օղլու Ագաքիշիևը ինքնաձիգից կրակ է բացել և սպանել իր ծառայակից Նեիման Էլման օղլու Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել նաև մեկ այլ զինծառայակից Քամրան Ինթիգամ օղլու Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել:

Վիրավոր զինվոր Ահմեդովին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն,այնուհետև նա հոսպիտալացվել է: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Անկախ

Օբամայի կիսանդրին տպել են 3D-պրինտերով

1249-390x290 (1)Սմիթսոնյան ինստիտուտի եռաչափ տպագրության մասնագետները ստացել են ԱՄՆ նախագահ Օբամայի կիսանդրին` 3D-պրինտերի օգնությամբ, հաղորդում է  Газета.Ru-ն:

Դրա համա նախագահի դեմքը սկանավորել են ականջից ականջ: Նախագահի եռաչափ կիսանդրին ստացել են ձեռքի սկաների ու խցիկների օգնությամբ: Սկանավորման ամբողջ պրոցեդուրան տևել է 5 րոպե:

Կիսանդրին տպվել է 5 հազար թերթից հալած պլաստիկով: Ամբողջ գործընթացը տևել է 40 ժամ.”Կարող եք տեսնել կնճիռներն ու դեմքի մաշկի անցքերն անգամ”,-ասել է  մասնագետներից Վինչե Ռոսսին:

Կյանքի օրոք դիմակ են հանում ԱՄՆ բոլոր նախագահներից: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին գիպսով անշարժ նստել ու շնչել միայն քթի մեջ տեղադրված խողովակի միջոցով: Սակայն, 3D-պրինտերի ստեղծման շնորհիվ այդ պրոցեսը կատարելագործվել է:

Անկախ

Կոլումբիայի նախագահ է հռչակվել Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը

o_772883Կոլումբիայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է  նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Խուան Մանուել Սանտոս Կալդերոնի օգտին է քվեարկել 7,839 կոլումբիացի, նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագույի օգտին` 6,917-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվել հունիսի 15-ին: Մասնակցության համար գրանցվել էր հանրապետության 33 մլն քաղաքացի: Ընտրություններն անց են կացվել առանց միջադեպերի:

Անկախ

Կրասնոյարսկի քիմկոմբինատը փլուզվել է. ավերակների տակ մարդիկ կան

b_66251Կրասնոյարսկի քիմիա-մետալուրգիական “Ենիսեյ” կոմբինատի շենքը փլուզվել է, ավերակների տակ մարդիկ կան: Ռուսաստանի ԱԻՆ-ի Գլխավոր վարչության մամլո-ծառայության տվյալներով, ԱԻ-ն տեղի է ունեցել 9:25-ի մոտ:

Քանդվել է  չշահագործվող շենքի կոնստրուկցիան: Ենթադրվում է, որ ավերակների տակ 5 մարդ կա, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Երկուսին հաջողվել է  դուրս բերել.նրանք կենդանի են: Մնացած 3-ի որոնումները շարունակվում են:

Ենթադրվում է, որ փլուզումը գազի բալոնի պայթյունի հետևանքով է կատարվել.զոհվել է մեկ մարդ: Տուժածների թիվն ու փլուզման հանգամանքները ներկայում պարզում են:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էլ հայտնում է, որ կոնստրուկցիայի փլուզումը տեղի է ունեցել արտադրամասի շենքի ապամոնտաժման ժամանակ: Կոմբինատի ղեկավարության խոսքով, շենքի ապամոնտաժմանը մասնակցում էր 5 մարդ:

Անկախ