Թուրքական մամուլում լուրեր են տարածվել, թե «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները պատանդ են վերցրել 60 օտարերկրացու, այդ թվում Թուրքիայի 15 քաղաքացու: Օտարերկրացիները աշխատել են Տիկրիտ քաղաքում` հիվանդանոցի շինարարությունում: Քաղաքի վրա հարձակման ժամանակ նրանք, ինչպես նաև իրաքցի աշխատողները, փորձել են Տիկրիտից Քերքուք փախչել: Ահաբեկիչները բաց են թողել իրաքցիներին՝ պատանդ պահելով օտարերկրացիներին: Վերջիններս ցանկացել են հասնել Սուլեյմանիե քաղաք, որտեղ միջազգային օդանավակայան կա, և մեկնել տուն:
Ադրբեջանում զինվորը մահացել է հիվանդությունից
Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է ունեցել: Այս անգամ պատճառը հիվանդությունն է:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում: 1995թ.-ին ծնված զինծառայող Ջեյհուն Ռամիզ օղլու Ջահանգիրովը մահացել է հիվանդությունից:
Ըստ գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել են այս փաստը:
Իրանում ազգային համացանցի համակարգ է մշակվում
Իրանում ազգային համացանցի համակարգ է մշակվում: Դրա մասին պատմել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մոհդի Սանաին:
«Մենք պատրաստվում ենք այն զարգացնել»,-հավելել է դեսպանը, նշելով, որ մեծ նշանակություն է տալիս վիրտուալ տիրույթին:
«Կարծում ենք, այնպիսի երկրներ, ինչպիսին Իրանն ու Ռուսաստանն են, հասկանում ենք, թե ինչ օգուտ դա կտա: Այդուհանդերձ, Իրանն ու Ռուսաստանն այլ արժեքներ ունեն, իրենց մշակույթը, իրենց հատուկ սկզբունքները»,-ասել է հյուպատոսը: Նրա կարծիքով, իրանցիների երիտասարդ սերունդը «ենթարկվել է արևմուտքի վիրտուալ տիրույթի ազդեցությանն ու մշակութային քաոսի քարոզին»:
Սանաին վստահ է, որ ազգային համացանցի զարգացումը վիրտուալ տիրույթի զարգացման ամենաօպտիմալ ուղիներից մեկն է:
Մալազիայի ափերի մոտ նավ է խորտակվել.61 մարդ անհետ կորած է համարվում
Իրկուտսկի մոտ հայտնաբերել են 6,6 կգ քաշով ոսկու բնակտոր
Իրկուտսկի Բոդայբինսկի շրջանում հայտնաբերվել է ոսկու բնակտոր, որ կշռում է ավելի քան 6,6 կգ, հաղորդում է Вести.Ru-ն:
Ձևի համար, որը սրածայր ականջ է հիշեցնում, գտածոն ստացել է «Սատանայի ականջ» անվանումը: Այն «Ուգախան» նոր հանքավայրից է գտնվել:
Ինչպես ոսկեխույզներն են ասել, թանկարժեք մետաղն աղբից տարբեր սարքերը ոսկու բնակտորը չեն ճանաչել: Դրա համար այն սկզբում քարի տեղ են դրել ու դեն շպրտել: Բնակտորը գտել է մի բանվոր, որը հարթեցնում էր հողը:
Երաժշտական անկախ ստուդիաների ձայնագրությունները հնարավոր է անհետանան YouTube-ից
YouTube տեսահոսթինգը մտադիր է հեռացնել Ադելի, ինչպես նաև, Arctic Monkeys և Radiohead –ի ձայնագրությունները կայքի նոր օրենքները մտցնելուց մի քանի օր անց, հաղորդում է РБК-ն:
Տեսահոսթինգի տեր Google ընկերությունը պլանավորում է երաժշտական ձայնագրությունների սերվիսի թողարկում: Կոնտենտի հարցերով ու բիզնես-օպերացիաների հարցերով սերվիսի ղեկավար Ռոբերտ Կինկլի խոսքով, դա «եկամտի նոր հոսքեր» կբերի:
Սերվիսի նոր օրենքների հետ արդեն համաձայնել են 3 մեյջոր-լեյբլներ Universal-ը, Sony-ն ու Warner-ը: Սակայն անկախ ձանագրական ըկերությունները ներկայացվող պահանջները հրաժարվել են կատարել:
Եթե կողմերը համաձայնության չգան, ապա սերվիսից կհեռացվեն երաժիշտների ելույթների ու նրանց համերգների ակուստիկ ձայնագրությունները: Մինչդեռ, 3 մեյջոր-լեյբլներ -ի հետ համագործակցող կատարողների տեսահոլովակները միևնույն է, կմնան այնպիսի ալիքներում, ինչպիսին Vevo-ն է:
Չինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտելու համար երեք գիշեր չքնելու պատճառով
Չինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է կաթվածից, որը բժիշկների խոսքով առաջացել է երեք հաջորդական գիշեր Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը դիտելու նպատակով արթուն մնալու պատճառով:
39-ամյա Շանհայի բնակիչ Չժոու Մենը շաբաթ օրը կաթված ստանալով ընկել էր իր տան բազմոցին՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի միչև ընթացող ֆուտբոլային խաղը դիտելու ընթացքում:
Նա արթուն էր մնացել նաև հինգշաբթի և ուրբաթ գիշերը ֆուտբոլային խաղերը դիտելու համար, իսկ ցերեկը գնացել էր աշխատանքի:
Նրան տեղափոխել են Շանհայի հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց տղամարդը մահացել է:
Հիվանդանոցի բիշկների տեղեկություններով՝ հիվանդը արյան բարձր ճնշում է ունեցել:
Բժիշկները հայտնում են, որ բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ հուզվելու դեպքում առավել խոցելի են ուղեղի արյունազեղումների նկատմամբ:
Հնդիկ տղային երկրպագում են նրա 17սմ պոչի համար
Հնդիկ տղային երկրպագում են որպես աստված, քանի որ նա 17 սմ երկարությամբ պոչ ունի:
13-ամյա Աշի Ալի Խանը Փենջաբ նահանգում աստվածային խորհրդանիշ է դարձել:
Տեղաբնակները նրան համարում են հինդուսների կապիկ աստված Հանումանի վերակենդանացումը և նրան դիմում են Բալաջի անվանմբ:
Ինչևէ՝ Արշիդը ստիպված է անվասայլակ օգտագործել և մտադիր է հեռացնել պոչը:
Արշիդը բնակվում է տատիկի և երկու քեռիների հետ, քանի որ նրա հոր մահից հետո նրա մայրը կրկին ամուսնացել է:
Արշիդի տունը վերածվել է տաճարի, որտեղ հավատացյալները գալիս են նրա օրհնությունը ստանալու և պոչին դիպչելու համար:
Այնուամենայնիվ՝ Արշիդը մեծ ջանք է գործադրում իր հավատարիմ նվիրյալներին, դպրոցի դասերին և իր ընկերներին ժամանակ հատկացնելու համար:
Չնայած իր ենթադրվող ունակություններին՝ Արշիդը անվասայլակ է օգտագործում և անհայտ հիվանդություն ունի:
Այս ամիս նա պատրաստվում է այցելել բժշկի, որը խոստացել է հեռացնել սերտաճուկը, սակայն նրա ընտանիքը հայտնել է, որ իրենք կցանկանային պահպանել պոչը, քան տղային վտանգավոր վիրահատության ենթարկել:
Ղազախստանցին հայտնի է դարձել աշխատելու ընթացքում բրեյք դանս պարելու սովորույթով (տեսանյութ)
Ղազախստանցի Աջդոս Իբրաևը երկրպագուների հսկայական բանակ է հավաքել, երբ գործարանում աշխատելու ժամանակ բրեյք դանս պարելու նրա տեսահոլովակը տեղադրվել է YouTube կայքում:
26-ամյա երիտասարդը մեծապես շոյվել է իր նորահայտ համբավով:
Նա պարելու իր սովորույթը սկսել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող գործարանում ընդմիջումների ընթացքում իր գործընկերներին զվարճացնելով:
Նրա սովորույթը հանրահայտ է դարձել, երբ նրա գործընկերներից մեկը նկարահանել է նրան պարելու ընթացքում և տեսնյութը տեղադրել համացանցում:
Տեսանյութում Իբրաևը պարում է ‘Do it all night’ երգի տակ:
Սա նրա բազմաթիվ պարային ներկայացումներից մեկն է, որը նա ցուցադրում է հարսանիքների ժամանակ, պարային խմբերում:
Այժմ նա հույս ունի, որ իր հոլովակը մեծ քանակությամբ հանդիսատես կհավաքի:
Ուկրաինայում ռուս լրագրող է զոհվել
Երեքշաբթի օրը ռուս լրագրող է զոհվել Ուկրաինայի ճգնաժամը մեկնաբանելու ժամանակ:
ԵԱՀԿ-ի տվյալներով՝ Իգոր Կոռնելյուկը կրակահերթի տակ է հայտնվել Լուգանսկի մոտակայքում իր աշխատակազմի հետ աշխատելու ժամանակ:
ITAR-Tass-ի տեղեկություններով՝ Կոռնելյուկը ավելի ուշ մահացել է Լուգանսիկի հիվանդանոցում:
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նշել է, որ աշխատակազմի հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշինը անհետ կորած է համարվում:
Երկուշաբթի օրը բախումները հիմնականում կենտրոնացած են եղել Լուգանսկում, երբ ռուսամետ զինյալները հարձակումներ են գործել սահմանային պահակակետերի վրա: Բախումների ընթացքում զոհվել է հինգ զինյալ: Երկուշաբթի օրը ևս յոթ մարդ է զոհվել Լուգանսկի կառավարության շենքի վրա հարձակման հետևանքով:
Տորոնտոյի քաղաքապետը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի
Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի: Նա 2 ամիս գտնվում է վերականգնողական կենտրոնում, հայտնել է BBC News-ը:
“Խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վերադառնում են քաղաքապետարան, աշխատանքի, երկուշաբթի, հունիսի 30-ին, օրվա երկրորդ կեսին”,-հայտարարել է քաղաքապետը, որին թմրանյութեր օգտագործելու մասին խոստովանությունից հետո զրկեցին իրավասություններից:
Մայիսի սկզբին նա խոստացավ, որ կբուժվի թմրակախվածությունից.”Ես ալկոհոլի ու այլ նյութերի հետ կապված խնդիրներ ունեմ, որոնք օգտագործել եմ դրա ազդեցության տակ:: Ես դրա դեմ ինքնուրույն պայքարեցի որոշ ժամանակ, իսկ հիմա հասկացա, որ մասնագիտական օգնության կարիք ունեմ”:
Առաջին անգամ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 2010-ին.այն ժամանակ նա խոստացավ կրճատել քաղաքային ադմինիստրացիայի ծախսերը: Շուտով նա մասնավորեցրեց աղբահանությունն ու վերացրեց տրանսպորտային հարկը, սակայն, դրանից հետո վիճեց քաղխորհրդի հետ: Բացի այդ, վատ համբավ ձեռք բերեց, խոստովանելով, որ կրեկ է ծխում: Նախկին ու ներկայիս աշխատակիցները բողոքում էին, որ Ֆորդն աշխատում է օրական 4 ժամ, քաղաքապետարան մարմնավաճառների է բերում, իսկ աշխատակիցներին ուղարկում է իր սեփական տանը լամպերը փոխելու:
Ապրիլին Ֆորդը հայտարարեց Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին: Հաղթանակի դեպքում, նախընտրական մրցավազքի ժամանակ նա խոստացավ, որ կշարունակի պայքարել կառավարությունը պահելու ծախսերը կրճատելու, հարկերը նվազեցնելու ու բյուրոկրատական քաշքշուկը վերացնելու համար: Քաղաքապետի ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերին:
Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են
Հունիսի 17-ին Բեռլինում կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի
նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական
գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝
2008թ. հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն
հայտնեց երկու երկների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գեմրմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ։
Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար
Նալբանդյանը նշեց, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում
հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ
վերջին շրջանում նոր թափ են ստացել, որի վկայություն են երկու երնրերի
միջև հաստատված քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի
փոխայցելությունները։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ
հետևողական ջանքերով երկու երկների միջև համագործակցությունը հնարավոր է
առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ
Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է,
շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված
ծրագրերին:
Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ առկա է շուրջ երեք տասնյակ
պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ,
զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում,
բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները,
ընդլայնվում են գործարար կապերը՝ Հայաստանում գործում են գերմանական
կապիտալով մոտ 100 ընկերություն, ակտիվանում է գիտակրթական և
մշակութային համագործակցությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին,
որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ
գործողությունների շրջանակներում, մասնավորապես Աֆղանստանում։
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձան միջազգային և տարածաշրջնայաին մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ
ընթացող բանակցություններին, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին,
սիրիական ճգնաժամին, Իրաքում տիրող իրավիճակին:
Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան
հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային
հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն
հարաբերություններին: Ընդգծվեց, որ երկուստեք պատրաստակամություն է
հայտնվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր
ոլորտներում։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները։
Նախարար Նալբանդյանը հրավիրեց Գերմանիայի արգործնախարարին այցելել Հայաստան։
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ճեպազրույց ունեցան
լրագրողների հետ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի
արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։
Պայթյուն Չինաստանի զինամթերքի պահեստում.17 մարդ զոհվել է
Երեկ Չինաստանի կենտրոնական մասում (Հենան քաղաք), բանակի զինամթերքի պահեստում պայթյուն է եղել: Զոհվել է 17 մարդ, բոլորն էլ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայող: Դեպքը կատարվել է զենքի պահեստավորման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պատհարի վայրում փրկարարներ են աշատում, կատարվում է հետաքննություն:
Իրաքի ծայրահեղականները 60 խաղաղ բնակչի են առևանգել
“Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետություն” խմբավորման ծայրահեղականներն առևանգել են Իրաքի 60 խաղաղ բնակչի: Գերյալների մեջ 15 թուրք ու Թուրքմենստանի, Պակիստանի, Նեպալի ու Բանգլադեշի քաղաքացիներ են, որոնք Դորում շինարարության վրա էին աշխատում: Նրանք հիվանդանոց էին կառուցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղեկություն կա, որ գերյալներից ազատ են արձակվել սուննիթները:
Թուրքիայի ԱԳՆ տվյալ դեպքի առնչությամբ մեկնաբանություններ չի արել: Ահաբեկիչների մոտ են գտնվում նաև Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության 49 աշխատակից ու 31 թուրք վարորդ, որոնք ավելի վաղ էին առևանգվել:
Հունիսի 17-ին Անկարան որոշում ընդունեց Բասրայում գտնվող դեսպանատունը վերացնելու վերաբերյալ: 3 դիվանագետ ու 15 զինվոր, որոնք այնտեղ էին աշխատում, բարեհաջող հասել են Քուվեյթ: Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Էրբիլում ու դեսպանատունը Բաղդադում դեռևս աշխատում են սովորական ռեժիմում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միասնության կոչ է արել Իրաքին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հանդես գալով կազմակերպության ժնևյան գրասենյակում անցկացված համաժողովի ժամանակ, խոսել է վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող անընդունելի գործողությունների մասին: Քարտուղարը Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքին կոչ է արել ավելի գործնական քայլերի դիմել երկրում միջէթնիկ հողի վրա բռնության աճի դեմ պայքարելու համար: Գի Մունը ընդգծել է Իրաքում մեկ միասնական պետության մեջ սունիների, շիաների և քրդերի խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Պան Գի Մունը, դատապարտելով Իրաքում քաղաքացիների սպանությունն ու թուրք դիվանագետների առևանգումը, նշել է, որ բանակցություններ է վարել Իրանի և Թուրքիայի առաջնորդների հետ՝ հույս հայտնելով, որ նրանք կարող են համապատասխան աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
Թայիփ Էրդողանը խոսել է Թուրքիայի նախագահի թեկնածուի մասին
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը թուրքական խորհրդարանում անդրադարձել է երեկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունների կողմից նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի առաջադրման մասին: Իր մրցակցի՝ Էքմելադդին Իհսանօղլուի թեկնածության մասին Էրդողանը նշել է. «Ամենալավ գնահատականը մեր ազգը կտա»: Էրդողանը նաև հայտնել է, որ ԱԶ կուսակցությունը հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում իր թեկնածուի ընտրության շուրջ: «Մինչև հուլիս ամիս ժամանակ ունենք: Մեր թեկնածուին կհայտարարենք ամսվա վերջին»,-նշել է Էրդողանը:
Հայ արվեստագետը լուսանկարների ցուցահանդես է բացել Դիարբեքիրում
Հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտիչյանը Դիրարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում ներկայացրել է իր «Տեղ չունեցող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջացառմանը մասնակցել են Գազիանթեփից (Այնթափ) և Քահրամանմարաշից (Մարաշ) ԱՄՆ-ը գաղթաց հայեր և մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ: Ցուցահանդեսի հեղինակը նպատակ է ունեցել ներկաներին տանելու դեպի հիշողությունների գիրկը: Սիլվինա Տեր-Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի համար Դիարբեքիրը ամենաազդեցիկ վայրերից մեկն է, ասել է. «Ես իմ ցուցահանդեսի միջոցով ուզում եմ մարդկանց տանել դեպի հիշողություններ և այսպիսով միավորելով նրանց զգացումները՝ օգնել, որպեսզի նայեն դեպի միասնական ապագա»:
Ցուցահանդեսը, որի ընթացքում լուսանկարներից բացի կներկայացվեն նաև տեսապատկերներ, այցելուների համար բաց կլինի մոտ մեկ ամիս:
9-ամյա տղան մեքենան է վարել՝ ցանկանալով այցելել տատիկին
Վինսկոնսին նահանգի 9-ամյա բնակիչը 4 տարեկան ուղևորի հետ մեքենայով արագընթաց մայրուղի է դուրս եկել՝ փորձելով հասնել տատիկի տուն:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Վաշինգտոնի համայնքում:
Իշխանությունների տեղեկություններով՝ երեխան գտել էր մի բանալիներով մեքենա և սկսել վարել: 9-ամյա վարորդը այնքան փոքր է եղել, որ հազիվ է կարողացել հասնել ղեկին և արագընթաց մայրուղով մեքենան վարել է թույլատրված արագությունից ավելի քան երկու անգամ ավել արագությամբ:
Տղայի մեկնարկելուց հետո նրան վազանց կատարող մեքենան կանգնեցրել է նրան՝ նախքան երեխան կհասցներ իրեն կամ որևէ մեկին վնասել: Այնուհետև մայրուղու վարորդները զանգահարել են 911 ծառայություն
Տղան, նախքան կանգնելը, հասցրել էր վարել վեց կիլոմետր: Ոստիկանությունը հայտնել է, որ որևէ մեղադրանք առաջ չի քաշվի և իրենք պարզապես ուրախ են, որ որևէ մեկը չի տուժել:
Բասրայի թուրքական հյուպատոսության աշխատակիցները տեղափոխվել է Քուվեյթ
Թուրքական կառավարությունը, հաշվի առնելով Իրաքում ստեղծված լարված իրավիճակը, որոշում է կայացրել նախապես ապահովագրել Իրաքի հարավում տեղակայված Բասրա քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին: Վերջիններս, ելնելով անվտնագության նկատառումներից, տեղափոխվել են Քուվեյթ: Նրանց ուղեկցել է 18 հոգուց բաղկացած ոստիկանական միավորում: ՙՙԻրաքում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում Բասրայում անվտանգությունը ապահովված չէ, այդ պատճառով մեր հյուպատոսության աշխատակիցները այսօրվանից կգտնվեն Քուվեյթում: Բաղդադի մեր դեսպանատունը 24 ժամ շարունակ աշխատում է անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին վտանգի գոտուց տարհանելու համար՚՚,-իր ՙՙTwitter՚՚-յան էջում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական լրատվամիջոցներին արգելվել է անդրադառնաել Մոսուլի դեպքերին
Անկարայի 9-րդ Քրեական դատարանի որոշմամբ՝ թուրքական լրատվամիջոցներին արգելվել է հրապարակումներ կատարել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակման, 49 դիվանագետների և 30 թուրք վարորդների առևանգման մասին: Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի գլխավոր խորհուրդը հայտարարել է, որ լրագրողները այլևս իրավունք չունեն Մոսուլի դեպքերի մասին տպագիր, ռադիո և վիդեո նյութեր տարածելու: Այս որոշումը կայացվել է «պատանդների անվտանգությունը ապահովելու» նպատակով: Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը լրագրողներից պահանջել էր իրաքյան դեպքերի մասին «ավելորդ բաներ չգրել»:
