Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

158. Minister Nalbandian met with Russian FM Lavrov 21.04.2014Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Անկախ

Ռուսաստանում աշխատանքային միգրանտները ռուսաց լեզվից քննություն են հանձնելու

PR20120916225028 (1)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն, աշխատանքային միգրանտները` բացառությամբ բարձրաստիճան մասնագետների, պետք է ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնեն, հայտնում է Կրեմլի կայքը:

Հիմա  ժամանակավոր գրանցում ստանալու, աշխատանքի ու արտոնագրի համար օտարերկրացիները պետք է հաստատեն ռուսերենի իմացությունը, Ռուսաստանի պատմության գիտությունը և Ռուսաստանի օրենսդրության հիմքերը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Նշվում է , որ եթե   ներգաղթողը կրթության մասին փաստաթուղթ չունի. որը տրվել է   ԽՍՀՄ-ում  մինչև 1991-ի սեպտեմբերի 1-ը. ապա նա պետք է քննություն հանձնաի ռուսաց լեզվից ու ստանա համապատախան սերթիֆիկատ:

Անկախ

ՌԴ մայրաքաղաքում անցկացվող «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

գավաթ, դիպլոմԱպրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Քիչ առաջ Մոսկվայից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:
Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով:
Բարի վերադարձ և նորանոր հաղթանակներ ցանկանանք մեր գործընկերներին` ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Անկախ

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան

Javadan ZarifԱպրիլի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադան Զարիֆը կայցելի Ռուսաստան: Իսլամական “ԻՌՆԱ” լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախարարի այցի նպատակն է մասնակցել մերձկասպյան երկրների գագաթնաժողովին:

Այցի ընթացքում Զարիֆը հանդիպելու է մերձկասպյան երկրների ներկայացուցիչների հետ: Նրանք քննարկելու են  տարածաշրջանային և  միջազգային  կարևոր նշանակության մի շարք հարցեր:

Սպասվում է, որ այդ ընթացքում Մոսկվայում կլինեն ներկայացուցիչներ Ղազախստանից, Ադրբեջանից և Թուքմենստանից:

Մերձկասպյան 5 պետությունները ծրագրավորում են բարձր մակարդակով անցկացնել գագաթնաժողովը: Ներկայումս, նրանց միջև առկա են մի շարք պայմանավորվածություններ: Նույնիսկ երկկողմանի և եռակողմանի ձևաչափերով մի քանի պայմանագրեր կան կնքված:

Անկախ

Ավագդասարանցին կատաղել է 3 շիշ էներգետիկ խմելուց հետո

o_757914Օմսկի իրավապահ մարմինները ստուգում են այն  դեպքի հանգամանքները, որի ժամանակ աշակերտը դպրոցներից մեկում ծեծել է 3 սովորողի: Նախնական տվյալների համաձայն, դպրոցականը թունավորվել է 3 շիշ էներգետիկ ըմպելիքից հետո:

Տեղեկությունն այն մասին, որ Դիանովի փողոցում գտնվող դպրոցի աշակերտներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահում,  ոստիկանությունում ստացվել է երեկ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանությունն ու հոգեբաններ: Տեղ հասնելով` նրանք հոսպիտալացրել են 15-ամյա  պատանուն հիվանդանոցի թունաբանական բաժանմունք` հոգեմետ նյութերով թունավորմամբ: Ինքը` տղան պատմել է, որ էներգետիկ է խմել:Դրանից հետո անչափահասը դպրոցում ծեծել է 3 աշակերտի: Բոլոր երեխաները դիմել են հիվանդանոց` վնասվածքներով ու կապտուկներով: Հայտնի է, որ տուժած երեխաների ծնողները բողոք-դիմում են ներկայացրել ոստիկանություն` պատանուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Սպասվում է, որ ստուգման  արդյունքներով ավագդասարանցուն ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկեն, կուղարկեն բժիշկ հոգեբանի մոտ ու անչափահասների գործերով բաժնում հաշվառման կկանգնեցնեն:

Անկախ

Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները համագործակցելու են ՆԳՆ հետ

534f4ebf-a503-858e-a503-8581c0fd216b.photo.0.

Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները պարտավոր են իրավապահ մարմիններին տեղեկացնելու կատարած վիրահատությունների մասին: Նման առաջարկով է հանդես եկել  ՌԴ պետդումայի պատգամավոր  Վադիմ Սոլովյովը: Կլինիկաների ու իրավապահների միջև պետք է համագործակցություն լինի, քանի որ պլաստիկ վիրահատության օգնությամբ կարող են թաքնվել հետախուզվող անձինք, համոզված է նա:

«Իզվեստիա»-ն նշում է, որ նման առաջարկի համար պատճառ է դարձել օրեր առաջ դաշնային հետախուզման մեջ գտնվող 57-ամյա հանցագործի ձերբակալությունը: Չեչնիացին կեղծված փաստաթղթերով ռուսական բանկերից մեկում 89 մլն ռուբլի վարկ էր վերցրել, դրանից հետո պլաստիկ վիրահատության էր ենթարկվել ու մեկ տարի հետախուզման մեջ էր գտնվում:

«Անձնական տվյալների» մասին օրենքում նման փոփոխությունն ամենևին չի  ազդի քաղաքացիների ու բժշկական գաղտնիքի իրավունքների վրա, նշել է պատգամավորը: Պլաստիկ վիրահատության մասին տեղեկությունները կգրանցվեն ՆԳՆ-ի տվյալների հատուկ  փակ բազայում:

«Արդեն վաղուց են քննարկումներ լինում պլաստիկ վիրահատության նորմատիվ-իրավական ակտ ստեղծելու վերաբերյալ, որի բաժիններից մեկում ենթադրվում է առանձնացնել տեղեկատվական տվյալներ այն կարգի վիրահատությունների մասին, որոնք իրավապահ մարմիններին կհետաքրքրեն,-ասում է անվտանգության ու կոռուպցիային հակազդելու Պետդումայի կոմիտեի անդամ Կոստունովը:-Այստեղ կարևոր է հաշվի առնել,  որ համապատասխան մարմինները պետք է հնարավորություն ունենան նույնականացնելու մարդուն` անկախ այն հանգամանքից, թե որքան է նա փոխել արտաքինը»:

Առաջարկության պատասխանը դեռ չի ստացվել, սակայն հրատարակությունը նշում է, որ նախարարությունում այս հարցը քանիցս բարձրացվել է:

Անկախ

Ռուսաստանցի պատգամավորը ԽՍՀՄ-ի փլուզման համար մեղադրում է Վիկտոր Ցոյին

front_friends-390x290

ՌԴ-ի պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովն իր կայքում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է, որ հայտնի ռուսաստանցի երգիչ Վիկտոր Ցոյը ԿՎՀ-ի գործակալ է եղել ու նրա բոլոր վերջին երգերը գրվել են Հոլիվուդում: Դա, պատգամավորի խոսքով, ԽՍՀՄ-ի ոչնչացման պլանի մի մասն էր կազմում:Ֆյոդորովը Գլխավոր դատախազություն ներկայացված հարցման հեղինակներից մեկն էր, որում շարադրված էր ԽՍՀՄ-ի փլուզումն անօրինական ճանաչելու ու բոլոր մեղավորերին, այդ թվում նաև երկրի նախկին նախագահ Գորբաչովին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջը:

Ֆյոդորովը տեսանյութում նշում է, որ ուշ ԽՍՀՄ-ի շրջանում ՊԱԿ-ի շարքային աշխատակիցները գիտեին այդ պլանի մասի, որի տարրերից էր համարվում նաև ռուս ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի ստեղծագործությունը:

Պատգամավորը հղում է անում ՊԱԿ-ի հասարակ աշխատակիցներին, որոնք ասում են, թե «մի փուլ եղավ, որ Ցոյը երգում էր ոչ այնպես, ինչպես մինչ այդ: Մինչ այդ նա երգում էր ալյումինե վարունգների մասին ու մեկ էլ հանկարծ`սկսեց փոփոխությունների մասին երգել, նրա ոճը չէր, ոնց որ 2 տարբեր երգիչներ լինեին»:Պատգամավորի աղբյուրները հայտնել են նրան, որ իրենք հետազոտություն  ու հարցաքննություններ են անցկացրել ու պարզել, որ վերջին երգերը (Ցոյն ինքը  երգ գրել չգիտեր) նրան բերում էին Ամերիկայից»:

«Հոլիվուդում պրոֆեսիոնալ մարդիկ նրա համար ռուսերեն երգեր էին գրում: Նման նախագծերը հազարավոր են.և մշակույթում, և էկոնոմիկայում ու քաղաքականության մեջ, ուժային համակարգում… դա պրոֆեսիոնալ աշխատանք է… Այսինքն, Ցոյի  հետևում ԿՎՀ-ում հատուկ մարդիկ էին, որոնք աշխատում էին նրա հետ, դրամաշնորհներ հատկացնում ու երգեր տալիս…»,պատմել է պատգամավորը:

Պուտինը գրեթե 3 անգամ բարձրացրել է իր աշխատավարձը

1197-390x290

ՌԴ նախագահ Պուտինը մի հրաման է ստորագրել, որի համաձայն իր ու վարչապետ Մեդվեդևի աշխատավարձերն ավելանում  են 2,65 անգամ:

Համապատասխան փաստաթուղթը  տեղադրվել է Կրեմլի կայքում: Ավելի վաղ Պուտինը բարձրացրել էր բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը:

Նախորդ շաբաթ, ՌԴ նախագահն ու  վարչապետն իրենց եկամուտների մասին հաշվետու եղան: Պարզվեց, որ Պուտինը մեկ տարում աշխատել է 3,672 մլն ռուբլի, իսկ Մեդվեդևը` 4,259 մլն ռուբլի:

Անկախ

Սպանվել է ամենաորոնվող ահաբեկիչը

70410742_163_DokuUmarovС

ՌԴ հատուկ ծառայությունները հաստատել են  այն տեղեկությունը, որի համաձայն հատուկ օպերացիայի ընթացքում  սպանվել է ամենաորոնվող ահաբեկիչը` Դոկու Ումարովը, որին նաև «ռուսական բեն Լադեն» են անվանում:

ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության հայտարարության համաձայն, այդ օպերացիայի ժամանակ հատուկ գործակալները մի քանի տասնյակ ահաբեկչի են վերացրել, որոնք համագործակցում էին Ումարովի հետ: Վերջինիս մահվան մասին տեղեկություն է հրապարակվել մարտի 18-ին,  ահաբեկիչներին աջակցող կայքերից մեկում:

Անվտանգության դաշնային ծառայության տեղեկացմամբ, Ումարովի ահաբեկչական խմբավորումը, որը հայտնի է «Կովկասյան էմիրաթ» ավանումով մշակել ու բազում ահաբեկչություններ է իրականացրել, այդ թվում` պայթյուններ Մոսկվայում, գրում է isra.com-ը:

Անկախ

Ղրիմի և Սևաստոպոլի հանրապետությունները ընդգրկված են Ռուսաստանի Սահմանադրության մեջ` որեպես ՌԴ նոր սուբյեկտներ

 ղրիմ  ИТАР-ТАСС/-ը հայտնում է, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ Ղրիմի Հանրապետությունը և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքաը ընդգրկված են ՌԴ սուբյեկտների կազմում: Հիմնական փաստաթղթի /Սահմանադրության/ նոր հրատարակությունը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Այս 2 նոր սուբյեկտների կարգավիճակի մասին տեղեկատվությունը տեղ է գտել Ռուսաստանի Սահմանադրության երրրորդ `”Դաշնային կառուցվածքը”գլխում:

Ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենք` Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության միավորման և երկրում երկու նոր սուբյեկտների ձևավորման մասին: Փաստաթուղթն ընդունվել է Պետական Դումայի կողմից մարտի 20-ին և հաջորդ օրն արդեն ստացել Դաշնոթյան խորհրդի հավանությունը: Օրենքի հետ մեկտեղ Պուտինը հաստատել է նաև “Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի Հանրապետության միացման և Ռուսաստանի Դաշնության կազմում երկու նոր սուբյեկտների ձևավորման” մասին պայմանագրի վավերացումը:

“Օրենքում հաշվի են առնված ՌԴ դաշնային կառուցվածքի սկզբուքնները, մարդկանց, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ՌԴ-ի սուբյեկտների մեջև պատմական-մշակութային կապերը, սոցիալ-տնտեսական հնարավորությունները”,- ասվում է հուշագրում:

Անկախ

ՌԴ Պետական Դումայի պատգամավորները դատապարտում են Միխայիլ Գորբաչովին Խորհրդային Միության փլուզման մեջ

գորբաչովԽՍՀՄ ղեկավար Միխաիլ Գորբաչովին դատապարտելու պահանջով ՌԴ գլավոր դատախազ Յուրի Չայկային են դիմել պատգամավորների մի խումբ, ովքեր մեղադրում են Գորբաչովին ԽՍՀՄ փլուզման մեջ:

“Այս հանցանքը վաղեմության ժամկետ չունի, իսկ ինքը Գորբաչովը այլևս օժտված չէ դատական  անձեռնամխելիությամբ”,- նշում են պատգամավորները: Այդ դիմումի մեջ ընդգծվում է հանրաքվեի արդյունքները, որով Խորհրդային Միության քաղաքացիները կողմ են արտահայտվել միասնական պետության պահպանմանը, իսկ Գորբաչովի ղեկավարությամբ իշխանությունները անօրինական գործողությունների են դիմել, որոնք էլ հանգեցրել են երկրի փլուզմանը:

Գորբաչովին մեղադրում են նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ստեղծման և ղեկավարման մեջ, որը նախատեսված չէր ԽՍՀՄ Սահմանադրությամբ որպես պետական իշխանության մարմին: Հենց այս կառույցն էլ բանաձև է ընդունել Մերձբալթյան սովետական երկրների անկախության ճանաչման վերաբերյալ, մինչդեռ նման որոշումներ չէին կարող ընդունել անգամ իշխանության լեգիտիմ մարմինները:

Նախաձեռնության հեղինակները հիշեցրել են, որ ԽՍՀՄ նախագահի վրա դատական գործ էր հարուցվել դեռ 1991թ.-ի նոյեմբերին,սակայն հենց  հաջորդ օրը  ֆունկցիոների ճնշման տակ այն չեղարկվել է:

Անկախ

Ռուս թմրամոլ ընտանիքում ապրող 2-ամյա Անֆիսան դարձել է «Մեկ ուրիշ ընտանիք» ֆոտոշարքի հերոսուհին (լուսանկարներ)

1Ռուս լուսանկարիչ Իրինա Պոպովան լուսանկարների միջոցով ներկայացրել է թմրամոլ մի զույգի փոքրիկ դստեր՝ Անֆիսայի առօրյա կյանքը: «Մեկ ուրիշ ընտանիք» խորագիրը կրող 2ֆոտոշարքը ցույց է տալիս, թե Սանկտ Պետերբուրգում ինչպես է ապրում 2-ամյա Անֆիսան մոր՝ Լիլայի և հոր՝ Պաշայի հետ միասին: Ձեռքում ծխախոտ բռնած կամ պատուհանի գոգին անվախ նստած Անֆիսայի լուսանկարները մրցանակ են բերել 21-ամյա Իրինա Պոպովային: 4Լուսանկարների հրապարակումից հետո ոստիկանությունը քննություն է սկսել թմրանյութից կախվածություն ունեցող ընտանիքի վերաբերյալ, ինչպես նաև մտադիր է փոքրիկ Անֆիսային պետության խնամքի տակ առնել:

Քերրին Ռուսաստանին զգուշացրել է խիստ պատժամիջոցների կիրառման մասին

ջոն քերրիՊետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին նախազգուշացրել է ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, եթե հետ չկանգնի Ուկրաինայում իր ներգրավածությունից:

Երեքշաբթի օրը Քերրին այդ մասին հայտնել է սենատին: Նրա տեղեկություններով՝ Խարկովի և Դոնեցկի շրջանային կառավարության գրասենյակներում ռուսամետ ցույցերը ռազմական ինտերվենցիայի ենթատեքստ ունեն:

Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպայի դաշնակիցները միավորվել են և ցանկանում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության, բանկային համակարգի և հանքարդյունաբերության ոլորտի վրա, եթե Մոսկվան չընդունի Ուկրաինայի սուվերենությունը:

Քերին հաջորդ շաբաթ Եվրոպայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը ընտրություն ունի և կարող է աշխատել միջազգային հանրության հետ:

         Անկախ

Կինը կացնով հաշվեհարդար է տեսել մրցակցուհու հետ

загруженное

Կրասնոդարի մարզի Օտրադնենսկի շրջանի դատարանը մի կնոջ 13 տարվա ազատազրկման է դատապարտել.  նա մեղավոր է ճանաչվել սպանության ու մահափորձի մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ 2013-ի օգստոսին մեղադրյալը գնացել է իր նախկին կենակցի  ու նրա նոր ընկերուհու տուն: Այդ պահին զույգը քնած էր: Կինը նրանցից յուրաքանչյուրին կացնահարել է առնվազն 7 անգամ ու հեռացել:

Նա վստահ էր, որ սպանել է զույգին: Ստցած վնասվածքներից կինը տեղում մահացել է, իսկ տղամարդուն ժամանակին ցուցաբերված օգնության շնորհիվ հաջողվել է փրկել:

Կրասնոդարի մարզային դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան համաձայն է դատախազի որոշման հետ: Մեղադրյալի փաստաբանի բողքները չեն բավարարվել:

Անկախ

Պայթել է թոշակառուի անթացուպը

1107-390x290 (1)

Նիժնեվարտովսկի  թոշակային ֆոնդի տեղի բաժանմունքում 61-ամյա տղամարդու անթացուպը հանկարծ պայթել է:

ՆԳՆ մամլո-ծառայության տվյալներով անթացուպը  հնարավոր է, որ լցոնված լիներ փամփուշտներով:  Պայթյունի մասին հերթապահ բաժնին տեղեկացրել է թոշակային ֆոնդի կազմակերպության աշխատակացուհին: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս գործով ոստիկանները ստուգումներ են անցկացնում:

Անկախ

Կապար հավի մսով նրբերշիկներում

194-390x290 (1)Պրիմորյեում անասնաբուժական ու ֆիտոսանիտարիայի գծով դաշնային ծառայության  վերահսկողությունը հավի մսից ամերիկյան  արտադրության  ներբերշիկներում կապար է հայտնաբերել:

Ռուսգյուղվերահսկողության «Պրիմորյեի միջմարզային անասնաբուժական լաբորատորիայի” աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, ԱՄՆ-ից ստացված հավամսով նրբերշիկների 6 տ կշռող 2 խմբաքանակում կապարի քանակը գերազանցում է նորմը 2 անգամ:

Գործնականում այդ տարրի թույլատրելի նորմը կազմում է ընդամենը 0,5 մգ/կգ-ին: Իսկ ամերիկյան արտադրանքում այդ ցուցանիշը կազմել է 0,87 մգ/կգ` յուրաքանչյուր խմբաքանակում: Կապարը քաղցկեղածին նյութերի դասից է: Այն նույնիսկ հանված է ազատ շրջանառությունից:

«1 մգ-ն կարող է կողմնակի երևույթներ առաջացնել, իսկ 10 մգ-ն` նույնիսկ մահվան կարող է հանգեցնել»,-նշում  են Ռուսգյուղվերասկողությունում:

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դոնեցկը հռչակվել է ժողովրդական հարապետություն

Դոնեցկի մարզային խորհրդի պատգամավորները հայտարարել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին: Ներկայում Դոնեցկի մարզային պետական ադմինիստրացիան անց է կացնում մարզխորհրդի նիստ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Համացանցում արդեն հայտնվել է այդ նիստի տեսագրությունը:

Ապրիլի 7-ին Ուկրաինայի հարավ արևելյան մի շարք քաղաքներում շարունակվում են ընդվզումները, որոնց մասնակիցները պահանջում են երկրի շտապ դաշտայնացում: Խարկովում և Դոնեցկում միտինգների մասնակիցները քաղաքի ադմինիստրատիվ շենքերի մոտ բարիկադներ են սարքում:

Բացի դրանից Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ անհայտ մարդիկ ներխուժել են Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության վարչության շենք և գրավել սպառազինության սենյակը և վերցրել զենքերը: Երեկ երեկոյան շենքի գրավման  ժամանակ ինը մարդ տուժել է, հիշեցնում է Russia Today-ը:

“Интерфакс“-ը ճշտում է, որ Դոնեցկի պետական մարզային ադմինիստրացիայի շենքը զբաղեցրած մարդիկ ապրիլի 7-ի առավոտյան ժաղով են հրավիրել, որտեղ քվեարկել են Դոնեցկի անկախ ժողովրդական հանրապետություն հռչակելու դեկլարացիայի օգտին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

 Անկախ

Ռուսաստանի ԳՇ ղեկավարը կմեկնի Ադրբեջան

Վալերի ԳերասիմովԱպրիլի 7-ին պաշտոնական այցով Բաքու կմեկնի Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Այցի շրջանակներում Գերասիմովը հանդիպում կունենա Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության հետ, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Ապրիլի 8-ին Բաքվում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների նիստը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը:

Անկախ

Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին

ANC-Moscow-protest-600x372Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի  հայ երիտասարդության ասոցիացիան էին:

Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:

 


Շարունակությունը կարդացեք այստեղ`

Ադրբեջանցիներին վիրավորելու համար Ժիրինովսկուն սպառնացել են ականջը կտրել

112-390x290“Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևը խոտացել է” անձամբ կտրել  ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու  ականջը”` ադրբեջանցիներին վիրավորելու համար, հայտնում է ИА REGNUM.-ը:

Ժիրինովսկին Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի:

“Ինչ է նշանակում Ադրբեջան ռուսերեն թարգմանությամբ: Ազերը` Հազարն է, այսինքն` Կասպից ծովը, իսկ բաջան` երկրամաս: Այսինքն` դրանք մարդիկ են, ովքեր ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն` կասպիացի: Ինչ է, դա  ազգություն է, ինչ է: Դրանք մարդիկ են, որոնք ապրում են  որոշակի տեղանքում: Ոնց որ` պովոլժցիները` Պովոլժյեի բնակիչներ, և այլն”,-ասել է Ժիրինովսկին:

Դրանից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչը Ժիրինովսկուն անվանել է անբան ու խմել սիրող, ու հայտարարել, որ “նրա խոսքերը ոչ մի կշիռ չունեն”: Ավելի վաղ Գաջիևը սպառնացել էր կտրել “Քարե երազների” հեղինակ Աքրամ Այլիսլիի ականջը: