Իրաքի վարչապետը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել

1197-390x290 (1)Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին տեսադիմումով հայտարարել է , որ հեռանում է պաշտոնից ու իր աջակցությունն է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին, հաղորդում է  Газета.Ru-ն:

Նախագահ Ֆուադ Մաասումը օգոստոսի 11-ին կառավարություն ձևավորելու հանձնարարություն է տվել խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին: Իրաքի  սահմանադրության համաձայն, նախարարների նոր կաբինետը պետք է ձևավորվի 30 օրվա ընթացքում:

Իսկ ՄԱԿ-ում Իրաքի վարչապետի կամովին հրաժարականը պատմական իրադարձություն են անվանել:

Մեքսիկայում 100 մարդ է տուժել խոշոր վթարից

119-390x290Մեքսիկական Կոաուիլա նահանգում  շինարարներով բեռնատարը բախվել է  բանվորներին տեղափոխող մի քանի մեքենաների. առնվազն 98 մարդ է տուժել:

Դեպքը կատարվել է Սալտիլյոյի մոտ, վթարի պատճառները ներկայում պարզում են: Նախնական տվյալներով, ՃՏՊ-ի մեղավոր բեռնատարի վարորդը հասցրել է հեռանալ դեպքի վայրից:

ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է 4 ավտոմեքենա, որոնցում ավելի քան 40 ուղևոր է եղել: Նրանցից 3-ը հոսպիտալացվել են: Բժիշկների խոսքով, նրանց վիճակը ծանր է:

Բրազիլիայի նախագահի թեկնածուն զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով

Էդուարդո ԿամպոսԲրազիլիայի նախագահի թեկնածու Էդուարդո Կամպոսը զոհվել է բնակելի հատվածում ինքնաթիռի վթարի հետևանքով, որով նա տեղափոխվում էր քարոզարշավի վայր:

Բրազիլիայի Սանտոս քաղաքում վթարված ինքնաթիռի բոլոր յոթ ուղևորները զոհվել են:

Ինքնաթիռը իր ուղուց շեղվել էր վատ եղանակի պատճառով և կորցրել կապը օդային երթևեկությունը վերահսկող աշտարակի հետ:

49-ամյա Կամպոսը հայտնի քաղաքական գործիչ էր և առաջին անգամ էր նախագահական ընտրություններում դրել իր թեկնածությունը՝ առաջադրվելով Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության կողմից:

Ինքնաթիռի վթարից զոհվել են նաև մեկ խորհրդատու, լուսանկարիչ, երկու օդաչու և Կամպոսի քաղաքական թիմի երկու այլ անդամներ:

Տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ինքնաթիռի ընկնելու հետևանքով:

Herald Sun.ավստրալական հիվանդանոցը սխալմամբ հայտարարել է 200 կենդանի մարդկանց մահվան մասին

big_686992Օստինի հիվանդանոցը, որը գտնվում է ավստրալական Մելբուռնում, սխալմամբ բուժող բժիշկներին հայտնել են 200 կենդանի հիվանդների մահվան մասին: Ինչպես գրում է Herald Sun-ը, միջադեպը եղել է հուլիսի 30-ին:

Հիվանդանոցն ավտոմատ կերպով բուժող բժիշկներին տեղեկացնում է իրենց հիվանդների դուրս գրման մասին: Սխալը կատարվել է  այն պահին, երբ հիվանդի մահվան մասին տեղեկությունը թարմացվել է ու պատահաբար պահպանվել որպես  ստանդարտ շաբլոն:

Բուժող բժիշկների մեծ մասին տեղեկացրել են թյուիմացության մասին,  սակայն նրանցից մեկը, այնուամենայնիվ հասցրել էր զանգահարել հիվանդի հարազատներին ու ցավակցություն հայտնել նրանց:

Հիվանդանոցի ներկայացուցիչները ներողություն են խնդրել ու նշել, որ սխալմունքի պատճառը մարդկային գործոնն է:

Էբոլայի տենդի պատճառով` արտակարգ դրություն Գվինեայում

1187-390x290Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Էբոլայի տենդի համաճարակի պատճառով, հաղորդում է  Газета.Ru-ն:

“ԱՀԿ-ն Էբոլան գլոբալ սպառնալիք է ճանաչել առողջապահության համար: Հաշվի առնելով, որ Գվինեան ԱՀԿ-ի կանոնադրությունն ընդունող երկիր է, ուստի ես Էբոլան համարում եմ երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառ”,-հայտարարել է նախագահը:

Ավելի վաղ Նիգերիայի ու Լիբերիայի իշխանությունները ևս հայտաարել էին իրենց երկրներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Էբոլայի տենդի դեմ առայժմ արդյունավետ պատվաստանյութ չկա: ԱՀԿ-ն խոստացել է, որ 2015-ին այն հաստատ կլինի, իսկ առայժմ Լիբերիայի իշխանությունների խնդրանքով հիվանդության դեմ պայքարելու համար փորձնական պատվաստանյութ են ուղարկելու այդ երկիր:

Հռոմի պապը մեկնել է Հարավային Կորեա

Հռոմի պապՀռոմի պապը մեկնել է Կորեայի հանրապետություն, հաղորդում են ԶԼՄ-ները: “Նախագահ Պակ Կըն Հեն դիմավորել է Ֆրանցիսկոսին Սեուլի օդանավակայանում, որտեղից նա Չհոնվադե նախագահական նստավայր է  մեկնել` ողջույնի պաշտոնական հանդիսությանը մասնակցելու”,-գրում են հրատարակությունները:

5-օրյա այցը Հարավային Կորեա, ներկայիս Պապի առաջին այցելությունն է Ասիա, 2013-ին կարգվելուց հետո ու պոնտիֆիկոսի  առաջին այցը Սեուլ` վերջին 25 տարում, նշում են թերթերը:

Հարավային Կորեայի նախագահի ու Հռոմի պապի պլանավոված դիմումների մանրամասները հայտնի չեն: Սակայն ենթադրվում է, որ իր խոսքում Պակ Կըն Հեն կանդրադառնա միջկորեական հարաբերություններին` մարդասիրության տեսանկյունից, իսկ պոնտիֆիկոսը` Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու կոչով:

5-օրյա այցի շրջանակներում Պապը կմասնակցի Ասիական պատանեկան կաթոլիկ փառատոնին ու  կորեացի 124  տառապյալների սրբադասման հանդիսությանը: Պոնտիֆիկոսը պլանավորել է հանդիպել “Սևոլի”նավաբեկությունից փրկված ուսանողների ու  զոհերի ընտանիքների  հետ:

Իր այցի վերջին օրը Հռոմի պապը Կորեական թերակղզում խաղաղության համար պատարագի արարողություն կմատուցի Սեուլի Մենդոն աթոռանիստ տաճարում, հաղորդում է “Ինտերֆաքսը”:

Հնդկաստանում մարդկանց գլխին կոկոս են ջարդում որպես հաջողության նշան

Հնդիկ հավատացյալները որպես աստվածներից առողջություն և հաջողություն խնդրելու նշան իրենց գլուխներին կոկոս են ջարդում՝ հաճախ լուրջ վնասվածքներ ստանալով:Հնդկաստան

Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ են գնում Թամիլ Նադու նահանգ ցավոտ սովորույթին մասնակցելու համար:

Տղամարդիկ, կանայք և նույնիսկ երեխաներ շարքերով համբերատար նստում են, իսկ աստծո մարդիկ նրանց գանգի վրա կոկոս են ջարդում:

Հնդկաստան

Կոկոսը ջարդելուց հետո բազմաթիվ մարդիկ ցնցվում են ցավից, իսկ ոմանք, կարծես մեդիտացիոն վիճակում կամ աղոթելով գրեթե հազիվ են չեն շարժվում:

Այս ավանդույթին մասնակցելուց հետո յուրաքանչյուր տարի տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներով դիմում են հիվանդանոց, իսկ բժիշկները զգուշացնում են, որ սովորույթը մահացու է և վտանգավոր առողջության համար:

Չնայած նախազգուշացումներին՝ բազմաթիվ մարդիկ չեն դադարում հետևել հին ավանդույթին, որը սկսվել է 19-րդ դարում:

Կոկոսի ջարդվելուց հետո բազմաթիվ մարդիկ շփում են իրենց գլուխները, իսկ մյուսները որպես աստվածներին ուղղված ընծաներ հավաքում են ջարդված կոկոսի կտորները:

Չիլիում թալանչիները 11 մլն դոլար են խլել ինկասատորներից

DETAIL_PICTURE__76767002-390x290 (1)Չիլիում ինկասատորական ավտոմեքենայի վրա հարձակվելով, թալանչիները գրեթե 11 մլն դոլար են խլել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` տեղի ԶԼՄ-ներին հղում անելով:

Սանտյագոյի օդանավակայանում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր գողություններից մեկը: Հանցագործները զենքով ներխուժել են տերմինալի հսկվող տարածք այն ժամանակ, երբ ինկասատորները գումարն էին բեռնում ինքնաթիռ մեջ:

Հետապնդումից խուսափելու համար, գողերը ամբողջ ճանապարհի վրա մեխ են շաղ տվել:

Ինկասատոների ավտոմեքենան հսկում էր մասնավոր մի ֆիրմա: Օդանավակայանի կանոնների համաձայն, պահակները տերմինալի տարածքում առանց զենքի էին: Իսկ թալանչիները զինված էին ու փաստաթուղթ էլ ունեին, որի օգնությամբ անցել էին բեռների գոտի: Չիլիի ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյալիլոն հայտարարել է, որ “խոսքը կազմակերպված ավազակային հարձակման մասին է”:

Ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացնում ու փորձում պարզել հանգամանքներն ու թալանչիների ինքնությունը:

Ռոբին Ուիլյամսի երեխաները ժառանգությունը մաս-մաս կստանան

7095010-R3L8T8D-650-Jack-1685344Կարգադրության համաձայն,նախօրեին ինքնասպանություն գործած դերասանի զավակները ժառանգությունը կստանան մաս-մաս, հաղրոդում է  TMZ–ն:

22- ամյա Կոդին, 25-ամյա Զելդան ու 31-ամյա Զաքարիան 2009-ին Ուիլյամսի բացած հաշվից գումար կստանան որոշակի տարիքի հասնելուց հետո: Գումարի երրորդ մասը փոխանցվել է  3-ին` 21 տարին լրանալուց հետո, ժառանգները մնացած գումարի կեսը կստանան 25-ը լրանալուց հետո, իսկ ամբողջ ծավալով այն կվճարվի 30 տարին լրանալու ժամանակ:

Ենթադրվում է, որ նման կերպ Ուիլամսը ցանկացել է  պաշտպանել զավակներին ամբողջ գումարը միանգամից ծախսելու գայթակղությունից:

Նշվում է նաև, որ Ուիլյասն ուրիշ հաշիվներ էլ է ունեցել, որոնց ժառանգման իրավունքը պատկանում է իր այրուն` Սյուզան Շնայդերին:

Ռոբին Ուիլամսը ինքնասպանություն է գործել օգոստոսի 12-ին, վաղ առավոտյան, իր տանը:

Դատական փորձագիտական քննությունը հաստատել է ինքնասպանության փաստը:

Էկվադորում 5,1 մագնիտուդով երկրաշարժից 18 մարդ է տուժել

3820250-390x290Օգոստոսի 12-ի Էկվադորում երկրաշարժ է եղել, զոհվել է առնվազն 5 մարդ: ԶԼՄ-ները հայտնում են 18 տուժածների  մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կիտոյի քաղաքապետը հայտնել է մեկ զոհված երեխայի մասին:

Երկրաշարի էպիկենտրոնը գտնվում է Կիտո քաղաքից 2 կմ հեռավորության, օջախը` 5-7 կմ խորության վրա: Առաջին ցնցման մագնիտուդը 5,1 է կազմել, կես ժամից հետևել է երկրորդ ցնցումը` 4,1 մագնիտուդով: Երկրի նախագահ Ռաֆայել Կորեան ցավակցություն է հայտնել երկրաշարժի զոհերի հարազատներին:

Օրացույցի այս օրը

4297_orՕգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին`  Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990-ին: Այդ օրը ողջ աշխարհի ձախլիկները ձգտում են ապրանքարտադրողների ուշադրությունը հրավիրել իրենց կողմն ու կոչ են անում հաշվի առնել նաև իրենց հարմարությունները:

Վիճակագրության համաձայն, մոլորակի բնակչության 10%-ը ձախլիկ է, ու դեռ շատ երկրներում են փորձում ձախլիկներին ստիպել աջով աշխատել:

Համենայն դեպս, հոգեբանները կարծում են, որ ձախլիկները  ուժեղ բնավորություն ունեն ու ստեղծագործելու հզոր ներուժ:

Ձախլիկ հայտնիները. Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Հուլիոս Կեսար, Ալեքսանդր Մաkեդոնացի, Նապոլեոն, Չերչիլ, Ժաննա Դ’Արկ:

Որոշ գիտնականներ կարծում են, որ  ՌԴ նախագահ Պուտինը թաքնված ձախլիկ է:

Կրծկալ տղամարդկանց համար

o_993338Ճապոնիայում  մեկնարկել  է  տղամարդկանց Floral Goodnight Bra և Kahei Oyasumi Bra կրծկալների վաճառքը: Դրանք նախատեսված են ուժեղ սեռի ներկայացուցիչներին գրավիտացիայի ներգործությունից պաշտպանելու համար, հաղորդում է Вести.Ru-ն:

Բացի կրծկալներից, ճապոնացի դիզայներները տղամարդկանց առաջարկում են նաև պաշտպանող վարտիքներ: Ծաղկանախշով նման հավաքածուն արժե 30 դոլար: Դիզայներ Կակու Նիշիոկայի խոսքով, այդ սպիտակեղենը շատ հարմար է գիշերը հագնելու համար:

«Եթե անգամ տղամարդը զարգացած կրծքամկաններ ունի, այնուամենայնիվ, նա նույնպիսի խնդիրներ է ունենում, ինչ որ կանայք:ժամանակի ընթացքում մկանները թուալնում են ու կուրծքն էլ ձևափոխվում է»,ասում է նա:

ԵՄ-ը հաշվում է պատժամիջոցներից իր կրած կորուստները.փոխհատուցումը բոլորին չի բավարարի

o_993202Լատինական Ամերիկայի երկրների` Ռուսաստանը գյուղմթերքով ապահովելու պլանները անհանգստացրել են Բրյուսելին: Financial Times-ի տվյալներով, Բրյուսելը պատրաստվում է  բանակցություններ վարել Բրազիլիայի ու Չիլիի հետ` որ հրաժարվեն  իրենց պլաններից:

Իսկ Եվրամիությունում ֆերմերները հաշվում են պատժամիջոցներից  իրենց կորուստները: Գյուղմթերքարտադրողների կրած ընդհանուր կորուստը կարող է 12 մլրդ եվրո կազմել: Իսկ ԵՄ-ի իշխանությունները  որպես փոխհատուցում միայն 400 մլն  է հատկացնում:

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ամսվա թեման են դարձել ԵՄ շատ երկրներում: Ընդհանուր կորուստը տարբեր փորձագետների գնահատմամբ, տատանվում է 5-12 մլրդ-ի սահմաններում: Նախնական գնահատմամբ, Լատվիան կորցնում է  մոտ 53 մլն եվրո:

Իսկ դրա դիմաց ԵՄ-ն բոլոր երկրներին որպես փոխհատուցում կհատկացնի 400 մլն եվրո: Բոլոր բնագավառների ներկայացուցիչներն են պնդում` դա չնչին գումար է:

Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 280 բեռնատար է ուղարկել Ուկրաինա

1154-390x290 (1)Երեքշաբթի, օգոստոսի 12-ին մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկից դուրս է եկել Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչությանն ուղղված ռուսական մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունը, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը: Ավտոշարասյան կազմում 280 բեռնատար է, որոնք շուրջ 2 հազաև տոննա մարդասիրական բեռ են փոխադրում.արդյունաբերական ապրանք, դեղորայք, խմելու ջուր, քնապարկեր, որ հավաքել են մոսկվացիներին ու Մոսկվայի մարզաբնակները:

Կրեմլի կայքում հաղորդվում է, որ այդ հումանիտար  առաքելություն “համաձայնեցված է”, սակայն այդ տեղեկությունը չեն հաստատել ոչ  ԵՄ-ի ներկայացուցիչները, ոչ Ուկրաինայի մամլո ծառայությունից ,ոչ էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

 

Օրացույցի այս օրը

574Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ն է հաստատել Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկությամբ, որը տեղի է ունեցել Լիսաբոնում, 1998-ի օգոստոսի 8-12-ին:

Առաջին անգամ այն նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին:

Այսօր աշխարհում հաշվվում է մինչև 25 տարեկան 3 մլրդ բնակիչ: Նրանցից կես մլրդ-ը ապրում է աղքատության մեջ: 100 մլն երեխա դպրոց չի հաճախում: Ամեն օր շուրջ 30 հազար երեխա աշխարհում մահանում է աղքատությունից: Ամեն օր աշխարհում 7 հազար երիտասարդ վարակվում է ՁԻԱՀ-ով:

Մեքսիկայում Քրիստոսի 300 –ամյա արձանի բերանում մարդու ատամներ են հայտնաբերել

o_993028Մեքսիկայի եկեղեցիներից մեկում պահվող Քրիստոսի արձանն ապշեցրել է գիտնականներին, որոնք որոշել են այն ուսումնասիրել ռենտգենի օգնությամբ: Տանջանքի ենթարկված Քրիստոսի արձանն իր տեսքով փոքր ինչ ահաբեկում  է:Սակայն էլ ավելի են մասնագետները վախեցել, երբ հայտնաբերել են, որ Քրիստոսը մարդու ատամներ ունի:

Ինչպես BBC-ն է հաղորդում, մասնագետները, ում մոտ  մոտ պահվում է XVIII դարի այդ հուշարձանը,  ֆիգուրի բերանում 8 ատամ են գտել, որոնք պատկանել են հասուն մարդու: Մեքսիկայի Մարդաբանության  ու պատմության ազգային ինստիտուտում դա հաստատել են:

«Ամենայն հավանականությամբ, ատամներն ի նշան երախտագիտության են զոհաբերվել»,-նշել է վերականգնող մասնագետ Ֆաննի Ունիկլը: Նրա խոսքով,Մեքսիկայի մյուս շրջաններում հանդիպել են  սրբերի  արձաններ` մարդու մազերից պատրաստված կեղծամներով: Ծխականներից ոմանք իրենց մազերն են զոհաբերել այդ կարիքների համար այնպես, ինչպես մյուսները գումար են նվիրաբերում հագուստի համար: Սակայն, արձանների համար ատամներ ու եղունգներ պատրաստվել են ոսկրից ու կենդանիների կոտոշներից. «Սա առաջին դեպքն է, երբ արձանի համար մարդկային ատամներ են օգտագործվել»:

Սակայն, նրա խոսքով, ոչ մի զարմանալի բան դրանում չկա:»Այդ արձանը շատ նատուրալիստական է, այնպես որ,  հեղինակը կարող էր մարդու ատամներ օգտագործել»,պարզաբանել է փորձագետը:

Ռենտգեն նկարում տեսանելի են անգամ ատամների արմատները, այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ դրանք իսկական են: Ընդ որում, հրաշալի պահպանվել են: Չի բացառվում, որ ատամները պատկանել են մեկին, ում սուրբ են համարել:

Այս 300-ամյա արձանը հիմնականում եկեղեցում է գտնվում, ու միայն չարչարանաց ուրբաթ են դուրս բերում, փողոցներով շրջելու համար:

Դոնեցկում բանտից հարյուրից ավելի բանտարկյալ է փախել

115-390x290Դոնեցկի խիստ ռեժիմի գաղութի գնդակոծումից հետո  հարյուրից ավելի բանտարկյալ է փախել:

Միջադեպը կատարվել է երեկ երեկոյան: Արկն ընկել է  Կիրովի շրջանում  №124 ուղղիչ գաղութի բնակելի գոտու վրա, ինչի հետևանքով մեկ բանտարկյալ է զոհվել, 3-ը` վիրավորվել են, 15-ի վնասվածքներն էլ թեթև են:

«Դրանից հետո 106 բանտարկյալ հեռացել է բանտից, իսկ առավոտվա դրությամբ, նրանց մի մասը վերադարձել է»,ասվում է քաղխորհրդի կայքում:

ԿԺԴՀ-ի թղթադրամներից հեռացրել են «հավերժական նախագահ» Կիմ Իր Սենի պատկերը

1144-390x290 (1)ԿԺԴՀ-ում թողարկված նոր` 5 հազար վոն արժողությամբ թղթադրամից հեռացրել են «հավերժական նախագահ» Կիմ Իր Սենի պատկերը, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիմա թղթադրամի դիմերեսին  Մանգյոնդեի տունն է, որտեղ մեծացել է ազգի հայրը: Դարձերեսին այն թանգարանի պատկերն է, որտեղ պահվում են Կի Իր Սենին ու նրա որդուն` Կիմ Չեն Ընին մյուս երկրների առաջնորդներից արված նվերները`:

2009-ին 2 հազար ու 1 հազար արժողությամբ թղթադրամներից արդեն անհետացել էր առաջնորդի պատկերը:

Տեսակետ կա, որ նոր թղթադրամները  անհատապաշտության հետքերը ջնջելու փորձ են: Մյուսներն էլ կարծում են, որ պարզապես, թղթադրամները հեշտ էր կեղծելը, դրա համար էլ, որոշել են 5-հազարանոցի տեսքը փոխել:

Վերջին տվյալներով, ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 900 հյուսիսկորեական վոն են վճարում, ընդ որում, ԿԺԴՀ-ում աշխատավորի միջին աշխատավարձն  ամսական 3 հազար վոն է:

«Հալոնգ» թայֆունից 10 մարդ է զոհվել

image196610_7eb5ed5ba866a6f7250d3c7e3f731abcՃապոնիային պատուհասած «Հալոնգ» թայֆունից 10 մարդ է զոհվել, 2-ն էլ անհետ կորած են համարվում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ տարերային աղետի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածք է ստացել առնվազն 80 մարդ:  Շուրջ 342 տուն լրիվ կամ էլ մասամբ ավերվել է: Տարհանման  ենթակա է 1,6 մլն մարդ: Հիմա թայֆունը երկրի կենտրոնից ուղություն է վերցրել դեպի Ճապոնական  ծով: Իսկ երկրի հիմնական տարածքում արդեն պարզ ու արևոտ եղանակ է: Վերականգնվել է հիմնական մայրուղիների ու երկաթուղու երթևեկը:

«Հալոնգը» արևադարձային փոթորիկ է, որը Խաղաղ օվկիանոսում է  գոյացել:

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին 13 մլն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի

o_745505Կորեայի հանրապետությունը 13 մլն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ին որպես մարդասիրական օգնություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`  վկայակոչելով Հյուսիսի ու Հարավի հարաբերություններն ուղղորդող միավորման նախարարությանը: Փհենյանի համար գումարը միջազգաին համապատասխան կառույցներով է փոխանցվելու:

Այդ գումարից 7 մլն-ը Համաշխարհային արդյունաբերական ծրագրով կուղղվի կերակրող մայրերի ու նորածինների հետ աշխատող ծառայությունների համար արդյունաբերական  կարիքներին: Եվս 6,3 մլն-ը  կփոխանցվի Համաշխարհային առողջապահական կազմակերպության միջոցով: