Ավելի քան 10 մարդ է մնացել Չինաստանում փլուզված թունելի ավերակների տակ

1136-390x290Չինաստանի Գույչժոու նահանգում ավտոմոբիլային ճանապարհի վրա է փլուզվել թունելը, փլատակների տակ 3 մարդ է մնացել, հաղորդում է  Росбалт-ը:

Դեպքը տեղի է ունեցել Շիցյանում, կիրակի երեկոյան, օգոստոսի 10-ին: Թունելը փլուզվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Փրկարարների տվյալերով, ավերակների տակ գտնվողները թունելի մուտքից 600 մ հեռավորության վրա են գտնվում:

Հիմա տեղում աշխատում են ոսիկանները, բժիշկները, շինարարական աշխատանքների տեխնիկական անվտանգության պատասխանատուները:

Դոնեցկի մոտ կործանված «Բոինգի» զոհերի հարազատները 50 հազարական դոլար կստանան

original_e09930a74aa36c5858b9472e7a5e989c-390x290Malaysia Airlines ավիաընկերությունը Դոնեցկի մարզում   աղետի ենթարկված «Բոինգի» զոհերի հարազատներին 50 հազարական դոլար է վճարելու որպես  փոխհատուցում:

Ընկերության փաստաբան Յան վան Զուուրենը ճշգրտել է, որ 50 հազար դոլարը նախնական գումարն է, որ  Malaysia Airlines-ը  վճարելու է մինչև փոխհատուցման վերջնական գումարի չափը որոշելը: Նրա խոսքով, դա կարող է տևական ժամանակ պահանջել: Զոհերի  հարազատներն էլ արդեն տեղյակ են փոխադրողի որոշման մասին, հավելել է նա:

Էբոլայի տենդը հասավ Կանադա

Էբոլայի տենդԿանադայում Էբոլայի տենդի կասկածանքի պատճառով կարանտինում է մի քաղաքացի, որի մոտ համապատասխան ախտանշաներ են հայտնաբերվել: Տղամարդը վերադարձել է Նիգերիայից, որտեղ մահացու վարակի բռնկում է գրանցվել. Նա ջերմություն ունի ու ռեսպիրատորային հիվանդություն: Զգուշության համար նրան մեկուսարանում են տեղավորել:

Երեկ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել տենդի բռնկման պատճառով:

Վերջին տվյալներով, Էբոլայի համաճարակի հետևանքով զոհերի թիվը 961 է:

Իրաքի իսլամիստները քրիստոնյաներին քարանձավներ են քշում

o_992344Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օպերացիան Իրաքում: Օդային հարձակումների մասին հրաման է արձակել Օբաման: Զինյալների դիրքերի ուղղությամբ կետային հարվածներ արդեն հասցվել են: Պայքար է գնում ծայրահեղականների ու «Իսլամական խալիֆայության» միջև , ովքեր ահաբեկում են երկրի ազգային փոքրամասնությանն ու փորձում են մայրաքաղաք մտնել:

« Իսլամական հանրապետության» ահաբեկիչներից փրկվել ցանկացող փախստականների թիվն օրեցօր աճում է: Հիմա, տարբեր տվյալներով, նրանք 40-200 հազար են: Ամենաշատը տուժում են տեղի քրիստոնյաները` եզդիները, ովքեր թողել են արմատականների շուրջկալած Սինջար քաղաքն ու հիմա թաքնվում են լեռներում, որտեղ չկա խմելու ջուր, մթերք: Շատերն են խոսում արդեն քաղցած մահվան մռայլ հեռանկարի մասին ու չեն հավատում, որ ինչ որ տեղից օգնություն  կստանան:

«Մեզ գործողություններ են պետք և ոչ թե խոսակցություններ: Իշխանությունները մեզ շատ բան են խոստանում, սակայն իրականում, պարզվում է, որ դա սուտ է:»,-ասում է Արկան Շամունը:

Նրանց հնարավորության դեպքում փորձում են օգնել քրդերը` և Իրաքից, և հարևան Սիրիայից: Փորձում են եզդիների համար մարդասիրական միջանցքներ բացել, սակայն ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ դրա համար: Լեռան ստորոտում գտնվող բնակավայրերի մեծ մասը գրավել են իսլամականները, որոնք մտադիր չեն նահանջել ու կրոնական բոլոր փոքրամասնություններին պատերազմ են հայտարարել: Նրանց  ուլտիմատում են ներկայացրել` իսլամ ընդունել կամ մեռնել:

Առաջին անհրաժեշտության բոլոր մթերքներն ու ապրանքները բռնագրավում են, զոհերի թիվը հարյուրներով է հաշվվում:  Ռուսական ԱԳՆ-ն համաշխարհային ընկերակցությանը կոչ է անում միավորվել ահաբեկչության դեմ պայքարում:

«Իսլամական արմատականների անօրենություններն ամենավճռական քննադատության է պետք ենթարկել:Իրաքի իրադարձություններն ապացուցում են, որ ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պայքարի համար պետք է  գործի դրվեն  համաշխարհային ընկերակցության բոլոր ջանքերը` բացառելով երկակի ստանդարտները», հայտարարվել է Սեննայա հրապարակում:

Փախստականների խնդիրը խոստացել է լուծել ՄԱԿ-ը: Կազմակերպությունում հայտնել են, որ Իրաքի հյուսիսից քրիստոնյաներին տարհանելու բոլոր տարբերակները դիտարկում են:

Իրաքի իշխանություններն էլ հավատացնում են, որ իրավիճակը վերահսկում են ու լավատեսական ապացույցներ բերում մարտի դաշտից, որոնցից մեկն էլ` Իրաքի Քրդստանում 45 զինյալի ոչնչացումն է :

Բորոդայի փոխարեն ԴԺՀ-ի վարչապետ է Զախարչենկոն

739025_900Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գերագույն խորհուրդը վարչապետի պաշտոնում արդեն հաստատել է  Ալեքսանդր Զախարչենկոյի թեկնածությունը: Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Ինչպես  РИА Новости-ն  է հաղորդում, Զախարչենկոյի օգտին է քվեարկել ավելի քան 50 մարդ, մեկը դեմ է եղել, 6-ը` ձեռնպահ:

Մինչ երեկ այդ պաշտոնը զբաղեցնող Բորոդայը ԴԺՀ-ի նախարարների խորհրդի նախագահի գլխավոր խորհրդականի կողմից հաստատվել է  առաջին փոխվարչապետի պաշտոնում:

35 մարդ է զոհվել Հնդկաստանում, ջրհեղեղից

ՀնդկաստանՀնդկաստանի Օդիշա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած  ջրհեղեղը 35 մարդու կյանք է խլել, հաղորդում է  Вести.Ru:

Ամենաշատ վնաս է պատճառվել Բհադրաք ու Ջաջպուր մարզերին: Այնտեղ ավերվել է 15 հազար տուն: Աղետի գոտում 1.8 մլն մարդ է գտնվում: Ներկա պահին վտանգի օջախից տարհանվել է 70 հազար մարդ:

Ողջ նահանգում ջրից վնասվել է 200 հազար հա բերք: Ավելի վաղ, Մահարաշտրա նահանգի Պունա մարզում սողանքների հետևանքով  զոհվել էր 120 մարդ:

Բրազիլիայում սպասուհիներն ու այգեպանները պաշտոնապես աշխատանքային իրավունք են ստացել

1106-390x290Բրազիլիայում օրենսդրությունը գործատուներին պարտադրել է գրանցել իրենց տան աշխատողներին, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Նոր օրենքը տարածվում է սպասուհիների, դայակների, խոհարարների ու այգեպանների վրա, որոնք  երկրում մոտ 6 մլն են: Ավելի վաղ նրանք դուրս էին մնացել Բրազիլիայի աշխատանքային օրենսդրությունից:

Սակայն, հիմա գործատուն նոր օրենքին չհետևելու դեպքում մի քանի հարյուր դոլար կտուգանվի:

2013-ին Բրազիլիայում նման աշխատողների համար զբաղվածության շեմ էր սահմանվել առավելագույնը շաբաթական 44 ժամը: Դրա պատճառով էլ շատ ընտանիքներ հարկադրված նոր մարդկանց էին վարձում` հերթափոխով աշխատելու համար:

Օրացույցի այս օրը

ալպինիզմԱյսօր Ալպինիզմի միջազգային օրն է(Լեռնագնացի օրը): Այս տոնը սահմաններ չի ճանաչում ու միավորում է բոլորին` տղամարդկանց ու տոկուն ոգով կանանց;

Օրվա ընտրությունը պայմանավորված է 1786-ին Ալպերի ամենաբարձր գագաթը` Մոնբլանը նվաճելու  ամսաթվի` օգոստոսի 8-ի հետ: Այդ օրն առաջին անգամ շվեյցարացիներ` բժիշկ Միշել Գաբրիել Պակկարդն ու լեռնային ուղեկցորդ Ժակ Բալմանը հաղթահարեցին ծովի մակարդակից 4810 մ բարձրությունը:

Ամենաշատ միլիոնատերերով քաղաքը

ol3001407397751«New World Wealth»-ի հրապարակած տվյալների համաձայն, այդ եվրոպական երկրի յուրաքանչյուր 36-րդ բնակիչը միլիոնատեր է:

Փորձագետները նման քաղաք են համարում Լոնդոնը, որը միլիոնատերերի թվով բացարձակ առաջատար է: Ինչ վերաբերում է  մեկ շնչին հաշվով միլիոնատերերի հարաբերակցությանը, ապա Լոնդոնը զգալիորեն զիջում է Ժնևին, որտեղ միլիոնների տեր է յուրաքանչյուր տասներեքերրորդը:

Մուլտիմիլիոնատերերի համաշխարհային մայրաքաղաք է անվանվել Հոնկոնգը(ԱՄՆ 9 մլն դոլարը գերազանցող  կարողությամբ): Իսկ պետությունը , որտեղ ամենաշատ միլիոնատերեր են ապրում, ԱՄՆ-ն է` 4,1 մլն  միլիոնատեր ցուցանիշով:

Կիևում տարհանվել է քաղաքապետարանը

1102-390x290 (1)Կիևում Մայդանի ակտիվիստների կողմից քաղաքապետարանի շենքը գրավելու սպառնալիքի պատճառով  այն ամբողջությամբ տարհանվել է  Lenta.ru:

Որոշ տվյալներով, քաղաքապետարանի շենքի մոտ զինվորական համազգեստով տղամարդիկ են դիրքավորվել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կիևում անկարգություններ են բռնկվել Նեզալեժնոստի մայդանում ի քանի վրան քանդելու փորձի պատճառով:

Առաջին անգամ Մայդանի ակտիվիստները 2013-ի դեկտեմբերի 1-ին են Կիևի քաղաքապետարանը գրավել: Վերջնականապես շենքն ազատագրել հաջողվել է միայն հունիսի սկզբին:

Բրազիլիացի ամուսինները պատահաբար պարզել են, որ քույր ու եղբայր են

o_991725Փոքրիկ դստերը դաստիարակող ամուսինները հանկարծ պարզել են, որ իրականում քույր ու եղբայր են, որոնց մանուկ հասակում են բաժանել իրարից: Նրանք գիտեին , որ մայրերն իրենց թողել են ու, երբ  դուստր ունեցան, ապա որոշեցին գտնել սեփական ծնողներին: Արդյունքը եղավ այն, որ նրանք պարզեցին, որ իրենց որոնածը ոչ թե 2 տարբեր կանայք են, այլ մեկը:

39-ամյա Ադրիանան ու նրա 37-ամյա ամուսինը` Լեոնարդոն ծանոթացել են 10 տարի առաջ: Նրանց դուստրը 6 տարեկան է արդեն: Տարիներ առաջ նրանք որոշեցին իրնց մայրերին որոնել: Լեոնարդոն հիշում էր, որ իր մոր անունը Մարիա էր ու նա իրեն թողել էր, երբ տղան 8 տարեկան էր: Լեոնարդոյի բախտը բերեց.նրան որդեգրեց մի ուրիշ կին, իսկ Ադրիանան մնաց առանց մոր` մեկ տարեկան հասակում. Նրան դատիարակել է հայրը: Նա գիտեր, որ իր մոր անունը Մարիա է, սակայն այդ անունը Բրազիլիայում շատ տարածված է: Այնպես որ, ամուսինները որոշեցին, որ անունը պարզապես համընկել է: Մոր որոնումների ժամանակ Ադրիանան զանգահարեց Globo Radio, որով կորած հարազատների որոնման մասին հաղորդում էր գնում: Ռադիոկայանի աշխատակիցները գտան Ադրիանայի մորը ու, դուստրը կարողացավ նրա հետ զրուցել: Վերջում կինը խոստովանեց, որ ինքը նաև Լեոնարդո անունով որդի է ունեցել, որին նույնպես լքել է: Դա լսելով` Ադրիանան ապշեց` դա սոսկ զուգադիպություն չէր:

Ինչպես  Independent-ն է հայտնում, այս զույգը  գենետիկ սեքսուալ ձգողականության երևույթի զոհ են դարձել, որն առաջանում է հարազատների մեջ, որոնք երկար տարիներ բաժանված են եղել ու հանկարծ` հասուն տարիքում հանդիպել:

“Հիմա ես  վախենում եմ տուն  գնալ` հանկարծ Լեոնարդոն ինձ ավելի քիչ սկսի սիրել: Ես նրան շատ եմ սիրում”,-խոստովանել  է Ադրիանան մոր հետ զրույցի ժամանակ:

Ճիշտ է, ամուսինները դեռևս չեն գրանցել իրենց ամուսնությունը, սակայն Ադրիանան համոզված է, որ միայն մահը կբաժանի իրենց: ”Այս ամենն Աստծո կամոք էր: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք չիմանայինք, որ բարեկամներ ենք: Սակայն, մենք դրա մասին չգիտեինք, ու սիրահարվեցինք”,-ասում է կինը:

Ադրիանան ու Լեոնարդոն որոշել են, որ ոչ մի հանգամանք չի կարող խանգարել իրենց.”Սկզբում մենք ցնցված էինք, իսկ հետո ընտանեկան խորհուրդ արեցինք ու վճռեցինք, որ մենք կմնանք ամուսիններ, ով ինչ էլ ասելու լինի: Մենք համատեղ այնքան պլաններ ունենք: Ոչինչ չի խանգարի մեզ”, -հայտարարել է Ադրիանան: Թե ինչ կերպ է նրանց արյունակցությունն անդրադարձել երեխայի վրա` չի հայտնվում:

Ինչպես պարզվել է, այս դեպքը եզակի չէ: 2008-ին ողջ աշխարհը ցնցեց երկվորյակների պատմությունը, որոնք ծննդյան օրից էին բաժանվել ու տարիներ անց հանդիպել էին ու ամուսնացել: Պարզվեց, որ նրանց տարբեր ընտանիքներ էին որդեգրել ու նրանք անգամ գաղափար  չունեին միմյանց մասին:Նրանց ամուսնությունն արդյունքում անվավեր ճանաչվեց:

Դոնեցկում, ուկրաինական հրետանու գնդակոծման ժամանակ արկն ընկել է հիվանդանոցի վրա

198-390x290Ուկրաինացի ուժայինները Դոնեցկում Կալինինսկի շրջանում պայթեցրել են հիվանդանոցը:

Արկն ընկել է Վիշնևսկու անվան հիվանդանոցի վրա, կեսօրին: Նախնական տեղեկության համաձայն, կան սպանվածներ ու վիրավորներ: Տվյալ պահին նրանց թիվը ճշտվում է: Պետրովսկի թաղամասում ավերվել է 2 բնակելի տուն ու գազատարը:

Տեղաբնակների խոսքով, ծանր ռազմատեխնիկայի ձայներ են լսվում, պայթյուններ ու  ավտոմատային կրակահերթ: Եվ այնուամենայնիվ, քաղաքի կենսապահովման համակարգերն ու հասարակական տրանսպորտն աշխատում են սովորականի նման, քաղաքի խանութներում  ամեն տեսակի ապրանք կա:

Չինական քաղաքում արգելել են մահմեդական հագուստով կամ երկար մորուքով մարդկանց մուտքը ավտոբուսներ

Uyghur menՉինաստանի ապստամբ արևմտյան շրջանի քաղաքներից մեկում արգելել են գլխակապերով, քողերով և երկար մորուքներով մարդկանց մուտքը ավտոբուսներ՝ այս կերպ փորձելով պայքարել անկարգությունների դեմ:

Սինցզյան քաղաքը, որտեղ բնակվում է մահմեդական ույգուր ժողովուրդը, տարիներ շարունակ բռնությունների մեջ է եղել, ինչի համար կառավարությունը մեղադրում է իսլամիստ զինյալներին կամ անջատողականներին:

Կարամայ քաղաքում իշխանությունները պատրաստվում են արգելել հինգ տեսակի ուղևորների մուտքը ավտոբուսներ՝ ներառյալ քողերով, լայն հագուստով, լուսնի մահիկի և աստղի պատկեր կրող հագուստով, ինչպես նաև երկար մորուքով ուղևորների:

Հուլիսին իշխանությունները Ուրումքիում արգելել էին ավտոբուսի ուղևորներին, ձեռքներին կրակվառիչ, յոգուրտ կամ ջուր ունենալով, բարձրանալ ավտոբուս՝ փորձելով պայքարել բռնի հարձակումների դեմ:

Արտաքսված ույգուրական խմբերը և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները հայտնում են, որ կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունը ապստամբության պատճառ է հանդիսացել, ինչը Պեկինը ժխտում է:

 Անկախ

Լիբերիայում, Էբոլայի տենդի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

185-390x290Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` Էբոլայի տենդի համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է  РБК-ն:

«Մեր կառավարությանն ու ժողովրդին արտակարգ միջոցառումներ են անհրաժեշտ մարդկանց կյանքը պահպանելու համար: Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Լիբերիայի հանարապետության ողջ տարածքում, 2014-ի օգոստոսի 6-ից սկսած` 90 օր», -ասել է նա:

Վերջին տվյալներով, տարվա սկզբից, Էբոլայի տենդից մահացել է 932 մարդ: Ավելի վաղ Լիբերիայի իշխանությունները սահմանները փակելու որոշում կայացրին` վարակի տարածումը կանխելու համար:

Ներկայում այս հիվանդության դեմ դեղորայք գոյություն չունի: Սակայն, Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտարարել է  2015-ի կեսին Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ մշակելու հավանականության մասին:

Ճապոնական կղզիներին հերթական` «Հալոնգ» թայֆունն է մոտենում

1-390x290Ճապոնական Կյուսյու կղզում փոթորկի նախազգուշացում է արվել մոտեցող «Հալոնգ» թայֆունի պատճառով, հաղորդում է  Росбалт-ը:

Հիմա այն գտնվում է Օկինավա կղզու արևելքում ու շարժվում է դեպի հյուսիս: Քամու արագությունը էպիկենտրնում կազմում է 40մ/վրկ, իսկ տեղ-տեղ` 55մ/վրկ-ի է հասնում: Շրջանում, որտեղ թայֆունն է մոտենում, ալիքների բարձրությունը հասնում է 10 մ:

Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տվյալներով, թայֆունի հարվածը ուրբաթ է սպասվում: Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել ջրհեղեղի ու սողանքի վտանգի պատճառով առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

Հզոր ջրամրրիկը պատուհասել է մեքսիկական քաղաքին

184-390x290 (1)Մեքսիկական Սան-Քրիստոբալ-դե-լաս-Կասաս քաղաքում մթնոլորտային սառը և տաք ճակատների բախման հետևանքով ջրամրրիկ է առաջացել:

Տուժած քաղաքը Չյապաս նահանգում է: Տեղի քաղաքացիական պատշտպանության ինստիտուտի տվյալներով, մրրիկը պոկել է տանիքները, արմատահան արել ծառեր: Բացի այդ, քաղաքի շատ շրջաններ հոսանքազրկվել են:

Ականատեսներն ասում են, որ ջրամմրիկը շատ լավ տեսանելի էր քաղաքի տարբեր  կետերից: Շատերն են հասցրել լուսանկարել ու տեսանկարել բնական երևույթը: Տուժածներ, բարեբախտաբար չկան:

300 ուղևորներով խորտակված նավը չի հայտնաբերվել

unnamed (10)

Բանգլադեշի Պադմա գետում 300 ուղևորներով նավի խորտակումից մեկ օր անց որոնողական աշխատաքների ընթացքում որևէ փրկված չի հայտնաբերվել:

Փրկարարներին նույնիսկ չի հաջողվել գտնել խորտակված նավը, ինչը զայրացրել է գետի ափերի մոտ հավաքված հարյուրավոր մարդկանց:

Գետի ափերի մոտ հավաքվածները ցույց են կազմակերպել՝ բողոքելով տվյալ իրավիճակում ադմինիստրացիայի վատ կողմնորշման դեմ:

Պադմա գետ

Իշխանությունները փրկրարական աշխատանքների դանդաղ ընթացքը պատճառաբանել են վատ պայմաններով:

Փրկարարները կարծում են, որ ուժեղ հոսանքը հնարավոր է ուղևորների մարմինները դեպքի վայրից հսկայական տարածություններ հեռու քշած լինի:

Պադմա գետ

unnamed (9)

Մանշիգանջ շրջանի գլխավոր ադմինիստրատոր Սեյֆուլ Հասան Բադալը CNN-ին հայտնել է, որ խորտակված նավի վրա շուրջ 300 ուղևոր է եղել: Գրեթե 100 ուղևոր փրկվել է խորտակումից անմիջապես հետո:

Ինչևէ՝ դեռևս ստույգ տեղեկություններ չկան, թե հատկապես քանի մարդ է անհետացել, քանի որ որևէ գրություն չկա, թե քանի մարդ է եղել նավի վրա:

 

Ուղևորները գնացքը շարժելով փրկել են վագոնի և հարթակի միջև մնացած մարդուն

պատահար

Չորեքշաբթի առավոտյան ուղևորները և երկաթգծի աշխատակիցները միավորվել են և գնացքը շարժելով՝ փրկել վագոնի և հարթակի միջև մնացած մարդու ոտքը:

Տղամարդը  Ավստրալիայի Պերտ քաղաքից 9 կմ հեռավորության վրա գտնվող կայարանում գնացք նստելիս սայթաքել էր, որից հետո նրա ոտքը մնացել էր ճեղքի մեջ:

պատահար

Ուղևորները և կայարանի աշխատակիցները փրկել էին 10,000 տոննա գնացքի ծանրության տակ մնացած մարդու ոտքը՝ միասին շարժելով վագոնը:

Դեպքի վայր էր ժամանել նաև շտապ օգնությունը, սակայն տղամարդը լուրջ վնասվածքներ չէր ունեցել:

 

Գանգա գետի վրա նավ է շրջվել.18 ուղևոր անհետ կորել է

ԳանգաՀնդկաստանի Վարանասի քաղաքից ոչ հեռու, Գանգա գետում 40 ուղևոր տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 18 ուղևոր անհետ կորել է : Մարդիկ Վարանասի էին գնում Միրզապուր քաղաքից: Ոստիկանության տվյալներով, նավը կարող էր շրջվել գետի ուժեղ հոսանքի պատճառով: Ուղևորներից մեծամասնությունը լողալ չգիտեր ու դրա համար էլ ափ է հասել միայն 22 մարդ: Մնացածի որոնողական աշխատանքներին մասնակցում են զինվորներն ու ջրասուզակները:

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի

172-390x290Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 589-ի, ևս 10 մարդ անհետ կորած է համարվում:

ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, տեկտոնական աղետի հետևանքներից տուժել է  ավելի քան 1 մլն մարդ: 2,4 հազարը վիրավորվել են, աղետի շրջանից տարհանվել է 240 հազար մարդ:

Չինաստանում 6,5 մագնիտուով երկրաշարժ էր գրանցվել օգոստոսի 3-ին: Էպիկենտրոնը Վենպին բնակավայրից 11 կմ և Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռավորության, իսկ օջախը` 12 կմ խորության վրա է գտնվում: Տարերքն ավերել է տասնյակհազարավոր տներ ու շինություններ: