«Air Algerie» ավիաընկերության AH5017 թռիչքը կատարող ինքնաթիռը ընկել է Մալիի հյուսիսում

«Air Algerie» օդանավ       Ալժիրի օդային տրանսպորտի վարչությունը հաստատել է «Air Algerie» ավիաընկերության ինքնաթիռի կործանման մասին լուրերը: Այսօր առավոտյան Նիգերի օդային տարածքում կենտրոնի հետ կապը կորցրած ինքնաթիռը ընկել է Մալիի հյուսիսում գտնվող անապատում: Հայտնի է, որ ինքնաթիռի անկման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: Արդեն հրապարակվել է ինքնաթիռում եղած ուղևորների ցուցակը: AH5017 թռիչքը իրականացնող ինքնաթիռում եղել են 50 ֆրանսիացի, 6 ալժիրցի, 4 գերմանացի, 5 կամերունցի, 8 լիբանանցի ուղևոր, ինչպես նաև 1-ական հոգի Բելգիայից, Լյուքսենբուրգից, Եգիպտոսից, Մալիից, Շվեյցարիայից և 24 հոգի Բուրկինա Ֆասոյից: Բոլոր ուղևորներն ու ինքնաթիռի 6 հոգանոց իսպանացի անձնակազմը զոհվել են:

Անկախ

Հնդիկ պատանու բերանից 232 ատամ են հեռացրել

232 ատամԱպշեցուցիչ վիրահատություն է կատարվել Հնդկաստանի Մումբայ քաղաքում, Ատամնաբույժները 17-ամյա Աշիկ Հավայի բերանից 232 ատամ են հեռացրել: Այդքան շատ ատամ տղայի բերանում աճում է բացառիկ հիվանդության հետևանքով: Բժիշկներն ասում են, որ դա նման տեսակի մեջ թերևս ամենաբարդ վիրահատությունն է մոլորակի վրա:

Երիտասարդը դիմել է բժշկի` աջ այտի ուռուցքի պատճառով: Հետազոտությունից հետո պարզվել է, որ տղան օդոնտոմա հիվանդություն ունի, որը բարձիթողի վիճակում է արդեն: Հիվանդության պատճառով ատամների վրա կարծր բարորակ գոյացություններ են առաջանում: Այդպիսով, երիտասարդի բերանում ավելի քան 200 «ավելորդ» ատամ էր առաջացել, որոնք մարգարտի նման էին: Դրանք հեռացնելու համար 7 ժամ ծախսելուց հետո, ատամբժիշկները նրա բերանում «մարմար հիշեցնող գոյացություն հայտնաբերեցին: Դա անհնար եղավ հեռացնել ու մասնագետները ստիպված այն փշուր փշուր արեցին, որ կարողանան դուրս բերել բեանից: Տղայի հայրը   կարծում էր, թե տղայի մոտ չարորակ ուռուցք է, սակայն բժիշկները նրան հանգստացրել են, ասելով, որ Աշիկի կյանքին ոչինչ չի սպառնում: Նրանց խոսքով, տղան շուտով կարող է տուն վերադառնալ: Նրանց  հաջողվել է ծնոտի կառուցվածքը ճխախտել:

Յացենյուկն Ուկրաինայի վարչապետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

pic_4a69e530096806e49f57e9614d880a65

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պաշտոնից ազատվելու դիմում է  ներկայացրել: Դրա մասին նա հայտարարել է Գերագույն ռադայի նիստի ժամանակ:

«Սա երկրի պատմության լավագույն կառավարությունը չէ: Սակայն, այս կառավարությունն արել է այն, ինչ կարողացել է ու գիտեր»,-նշել է Յացենյուկը:

Ավելի վաղ Գերագույն ռադայում պաշտոնապես հայտարարվել է կառավարող կոալիցիայի  փլուզման մասին: Սպասվում է, որ հետագայում կառավարությունը կցրվի, ինչից հետո վաղաժամկետ ընտրություններ կլինեն:կախ

Անկախ

ԼԺՀ-ում համընդհանուր զորահավաք է հայտարարվել

o_980750Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը բնակչության համընդհանուր զորահավաք է հայտարարել,տեղեկացնում է ԼԺՀ-ի պաշտոնական կայքը:  Զորակոչվում են բոլոր նրանք, ովքեր կարող են զենք բռնել:

«Մենք բնակչության ամբողջական զորահավանք ենք անցկացնում բանակն ամապնդելու համար: Բոլոր նրանք, ովքեր զենք կարող են բռնել, կոչ ենք անում անցնել ԼԺՀ բանակի շարքերը: Կամավոր` ազնիվ ու խղճով»,-ասվում է  նրա հայտարարության մեջ;

«Մարդկային ռեսուրսներն անվերջ չեն: Մի փոքր էլ, ու ուկրաինական իշխանություններն այլևս  չեն ունենա մարտական գործողություններ վարողներ: Պետք է մարդիկ դա հասկանան ու դադարեն անհոգ լինելուց, որպեսզի զորակոչվեն ու տրամադրվեն նոր` մարտական կեցվածքի` թշնամու նկատմամբ անողոք լինելու»,-հայտարարել է Բոլոտովը:

Իրաքում 9 ոստիկան ու 60 բանտարկյալ է զոհվել

1339-390x290Իրաքում բանտային ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել,: Ոստիկանների տվյալներով, զինյալները գնդակոծել են բանտարկյալների տեղափոխող ավտոբուսն այն ժամանակ, երբ այն բանտից Բաղդադի հյուսիս էր ուղևորվում:

Երկրում իրավիճակը վատթարացել է  հունիսի սկզբին «Իսլամական պետություն» սունիթական խմբավորման ակտիվացման հետ:

Ավելի վաղ հիշյալ խմբավորման զինյալները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսից սկսեցին տեղաշարժվել դեպի Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջաններ: Նրանց են միացել տեղի սուննիթները, Սադամ Հուսեյնի բանակի զինվորներն ու ահաբեկչական մանր խմբավորումներ

Անկախ:

Իրաքում նոր նախագահ են ընտրել

флаг-390x290Իրաքի խորհրդարանը որպես երկրի նոր նախագահ է ընտրել քրդական բլոկից քաղաքական գործիչ Ֆուադ Մասումին, հաղորդում է Lenta.ru-ն:

Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջիբուրիի խոսքով, 76-ամյա քաղաքական գործիչն է ամենաշատ թվով ձայներ հավաքել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ նախագահության համար իր թեկնածությունն է առաջարկել 93 մարդ:

Տեղի քաղաքական տեսաբանները նրան բնութագրում են, որպես չափավոր քաղաքական գործիչ, որը լավ հարաբերությունների մեջ է  և սունիթների և շիաների հետ:

Իրաքի հիմնական օրենքի համաձայն, պետության ղեկավար են ընտրում  ներկայացուցիչների խորհրդի անդամները` 4 տարով: Նրա դերը երկրի ղեկավարության մեջ հիմնականում ներկայացուցչական բնույթ է կրում, իսկ որոշումները,փաստացի, ընդունում է վարչապետը: Կառավարության ղեկավարի թեկնածությունն առաջ է քաշում Իրաքի նախագահը` խորհրդարանական մեծամասնությունից:

Նիգերի մայրաքաղաքի մոտ ինքնաթիռ է վթարվել

վթարAir Algerie ընկերությանը պատկանող ինքնաթիռը ենթադրվում է, որ վթարվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինքնաթիռի հետ կապը կորել է Բուրկինա Ֆասոյի օդանավակայանից թռիչքի 50-րդ րոպեին: Ինքնաթիռը Ուահդուհուից թռչում էր Ալժիր: Ինքնաթիռում 110 ուղևոր կար ու  6-հոգանոց անձնակազմ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով շեղվել է  ուղուց: Ալժիրում արդեն ստեղծվել է ճգնաժամային կենտրոն ողբերգության հանգամանքների հետաքննության համար:

Տվյալ ինքնաթիռում 135 ուղևոր կարող է տեղավորվել:  AH5017  թռիչքն այդ ինքնաթիռը կատարում է շաբաթական 4 անգամ: Ողջ թռիչի ընթացքը տևում է 4 ժամ:

Անկախ

Թայլանդում կգործարկվեն միայն կանանց համար նախատեսված գնացքի վագոններ

railwayԹայլանդի երկաթուղային իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են, որ այս ամսվա սկզբներին գնացքում 13-ամյա աղջկա բռնաբարության և սպանության դեպքից հետո իրենք պատրաստվում են երկրի տարածքում վերագործարկել միայն կանանց և երեխաների համար նախատեսված գնացքի վագոնները:

Հայատարարության մեջ նշված է, որ հատուկ վագոնները կսկսեն գործել օգոստոսի 1-ից հյուսիս, հյուսիս արևելեք և հարավ ուղևորվող գնացքներում: Միայն կին ուղեկցորդներով վագոններում իրավունք կունենան երթևեկել կանայք և 10 տարեկանից փոքր, 150 սմ-ից ցածրահասակ տղաներ:

Այս քայլը կատարվել է հուլիսի սկզբներին ենթադրաբար գնացքի անձնակազմի իրականացրած գործողություններից հետո: Դեպքի կապակցությամբ բռնաբարության և սպանության մեղադրանքով մեկ աշխատակից է ձերբակալվել, իսկ երկրորդը ձերբակալվել է որպես մեխսակից: Ազգային երկաթուղու կառավարիչը հեռացվել է աշխատանքից:

Իշխանությունները հայտնում են, որ նոր վագոնները կապահովեն կանանց և երեխաների անվտանգությունը: Աղջկա մահից հետո երկաթուղու աշխատակիցները ալկոհոլային ստուգում են անցնում, իսկ առողջապահական գործակալությունները կոչ են արել գնացքներում ընդհանրապես արգելել ալկոհոլը:

Նախկինում միայն կանանց համար նախատեսված վագոնները շահույթ չապահովելու պատճառով հանվել էին գործածությունից:

Անկախ

Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ

taiwan-plane-crashԹայվանի քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ Պենհու կղզում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ:

Չորեքշաբթի օրը TransAsia ավիաուղիների GE 222 թռիչքի ինքնաթիռը ուժեղ անձրևի ժամանակ պատրաստվել է վայրէջք կատարել Մագունի օդանավակայանում և նախքան ցածրանալը երկրորդ անգամ պտտվելու թույլտվություն է խնդրել:

Օդանավակայանում տեսանելիությունը 1,600 մ է եղել, ինչը քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ ընդունելի է համարվում վայրէջքի համար:

Հինգշաբթի առավոտյան տրանսպորտի ոլորտի պաշտոնիաները ժամանել են դեպքի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու համար: Վթարի պատճառը դեռևս պարզ չէ, իշխանությունները հաստատել են 48 զոհերից 14-ի ինքնությունը:

Ինքնաթիռում 54 ուղևոր և չորս անձնակազմի անդամ է եղել:

Ինքնաթիռը վթարվել է բնակելի հատվածում և մասերի բաժանվել: Վթարի հետևանքով ավերվել կամ վնասվել է 11 տուն:

 Անկախ

Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով

oilՀնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2013-ի համեմատությամբ 2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով:
Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացրած վերջին տվյալներով 2014-ի առաջին 2 եռամսյակի ընթացքում Հնդկաստանի նավթամշակման կենտրոնները օրական Իրանից 281 հազար բարել նավթ են ներկրել:
Ուշագրավ է, որ 2013 -ի նույն ժամանակահատվածում ներկրվել է օրական 211 հազար բարել իրանական նավթ:
2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստանում իրանական նավթի ամենախոշոր գնորդներն են եղել «Մենգլուրի» պետական նավթավերամշակման կենտրոնը և Հնդկաստանի պետրոքիմիայի ընկերությունը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Սոմալիում կին պատգամավոր է սպանվել

somali    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պատգամավոր Սադա Ալի Վերսեմը դարձել է մահափորձի զոհ: Տեղական լրատվականների համաձայն` անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել պատգամավորի ավտոմեքենայի վրա: Դեպքի առնչությմամբ հետաքննություն է սկսվել: Զոհված պատգամավորը միևնույն ժամանակ Սոմալիում հայտնի երգչուհի էր: Հուլիսի սկզբին Մոգադիշոյում նման զինված հարձակման զոհ էին դարձել ևս երկու պատգամավոր:

Անկախ

Հյուսիսային Կորեայում զբոսաշրջիկների համար ստորջրյա հյուրանոց են կառուցել

ԿորեաՀյուսիսկորեական Վենսան քաղաքում կառուցելու են ստորջրյա հյուրանոց, հաղորդում է  РБК:

Նախագծի համաձայն, Կալմա թերակղզում 1400 հա տարածության վրա է կառուցվելու ստորջրյա հյուրանոցը ծաղիկների պարկով, ցուցասրահներով ու մարզադաշտով:

Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է մնա Յուրմալայում

novaia-volna-2014-logo_newsofday2_jpgԵրիտասարդ կատարողերի «Նոր ալիք» մրցույթի հիմնադիր  կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթն առաջվա պես պետք է անցկացվի լատվիական Յուրմալայում, չնայած ռուս որոշ արտիստների նկատմամբ պատժամիջոցներին, գրում է  «ՌԻԱ-Նովոստին»հղում անելով մրցույթի մամլո-ծառայությանը:

Ավելի վաղ Կրուտոյին առաջարկել էին մրցույթը տեղափոխել Կալինինգրադի մարզ, Սոչի կամ էլ Ղրիմ: «Իմ կարծիքը մնում է նույնը` մրցույթը պետք է անցկացվի Յուրմալայում: Սակայն, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից: Եթե արտիստների մուտքն արգելվի, ապա կստացվի, որ այնտեղ ելույթ կարող են ունենալ միայն Լայմա Վայկուլեն ու Ռայմոնդ Պաուլսը»,-ասել է նա մամլո կոնֆերանսի ժամանակ:

Կրուտոյի խոսքով, լատվիական ԱԳ նախարարության որոշումը Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին ու Վալերիային սև ցուցակում գրանցելու վերաբերյալ, իր համար անսպասելի էր ու նա նույնիսկ մտածում էր մրցույթը փակելու մասին. «Սակայն, երբ էմոցիոնալ  ալիքն անցավ, ես մտածեցի.ինչու պետք է տուժեն միլիոնավոր հանդիսատեսներն ու մրցույթի մասնակիցները»:

Կոմպոզիտորը նշել է նաև, որ ինքը շատ կկամենար, որ մյուս տարի մրցույթը վարեր Քսենյա Սոբչակը, «որտեղ էլ այն անցկացվի»:

Անկախ

Ճապոնիայում շոգից 3 մարդ է մահացել

տապՃապոնիայում շոգից այս շաբաթ 3 մարդ է մահացել, ավելի քան 3 հազարն էլ հիվանդանոցում է հայտնվել` ջերմային հարված ախտորոշմամբ:

Նախօրեին երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը  30 աստիճան Ցելսիուս է գրանցել: Այսօր Տոկիոյում, Օակայում ու Նագոյայում սնդիկի սյունը բարձրացել է 34-35 նիշի:

Նախորդ շաբաթվա համեմատ, տապից տուժածների թիվը Ճապոնիայում 1,35 անգամ ավելացել է: Առաջիկա օրերին, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, շոգը կպահպանվի:

Անկախ

Չինաստանում ժանտախտի պատճառով կարանտին է

ժանտախտՉինաստանի Յույմեն հնագույն քաղաքի 30 հազար բնակիչներից ոչ ոք չի կարող հեռանալ իր բնակավայրից: Այդպես իշխանությունները փորձում են կանխել մահացու հիվանդության տարածումը, հայտնում է թայվանյան South China Morning Post  հրատարակությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Բոլոր մարդկանց ու տրանսպորտաին միջոցներին արգելվել է հեռանալ բնակավայրից: Իշխանությունները շրջափակել են քաղաքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղի հիվանդանոցում  մահացավ բնակիչներից մեկը: Բժիշկների խորհրդով  9-օրյա կարանտին է հաստատվել:

Տեղեկություն է ստացվել, որ 38-ամյա տղամարդը սատկած արջամուկ է  գտել, որին մորթել է` իր շանը կերակրելու համար: Սակայն, նույն օրը ևեթ, նա  տենդ է ունեցել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, 2 օր անց նրա վիճակը վատացել է:

Մարզկենտրոնում հաստատել են, որ տղամարդը վարակվել է թոքային ժանտախտով:  Ու ամենավտանգավորն այն է, որ սա ժանտախտի միակ տեսակն է, որ փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով:

Բարեբախտաբար, այլ դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Օրացույցի այս օրը

դելֆինԱյսօր Կետերի ու դելֆինների համաշխարհային օրն է: 1986-ին Միջազգային կետորսական հանձնաժողովը  ծովային կաթնասունների 200 տարվա  անխնա ոչնչացոմից հետո արգելեց կետորսությունը: Արգելքը գործում է մինչ օրս ու նշանակում է, որ ողջ աշխարհում կետորսությունն ու կետամսի առևտուրն արգելված է: Սակայն դա միակ սպառնալիքը չէ այդ կենդանիների համար: Կետերի, դելֆինների ու ծովային կաթնասունների ոչնչացման կարևորագույն գործոն է նաև նրանց որսը` դելֆինարիումների, կրկեսների, օվկիանոսարիումների համար:

Քնած երեխային հսկող չորս կոբրաները (տեսանյութ)

Baby - COBRASYouTube կայքում տարածվել է քնած երեխային հսկող չորս կոբրաների տեսանյութ:

Տեսանյութում երեխան քնած է մանկական մահճակալի վրա, իսկ չորս կոբրաները պաշտպանական կեցվածքով շրջապատել են մի քանի ամսական երեխային:

Մի պահ քնած երեխան բռնում է օձերից մեկին, սակայն մահացու կենդանուն դա չի անհանգստացնում:

Օգտատերերից ոմանք մեկնաբանությունների հատվածում գրել են, որ դա պարզապես հնարք է, իսկ օձերի թունավոր ատամները հանված են և բերանները փակված:

Պարզ չէ, թե այդ տեսանյութը որտեղ է նկարահանվել, սակայն կոբրաները հիմնականում բնակվում են Հնդկաստանում և հարավարևելյան Ասիայի այլ մասերում:

«Քնած երեխային հսկող օձերը» վերնագրով տեսանյութն առաջին անգամ համացանցում տեղադրվել է 2013 թ-ի հոկտեմբերին և այդ ժամանակ ևս մեծ ուշադրություն է գրավել:

Անկախ

Բրազիլիան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մեկ միլիոնից ավել այցելու է ունեցել

բրազիլիա,ֆուտբոլիգավաթի առաջնությունԲրազիլացիները չկարողացան նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը, սակայն հաջողություն գրանցեցին երկիր ժամանած այցելուների քանակով, քանի որ զբոսաշրջիկների թիվը սպասվածից 70 տոկոսով ավելին է եղել:

Մրցումների ընթացքում 203 տարբեր երկրներից 1,35 միլիոն այցելու է ժամանել հարավամերիկյան երկիր:

Բրազիլիան մրցումների ընթացքում սպասում էր 600,000 այցելուների:

Սակայն յուրաքանչյուր օր միջինում 485,000 ուղևոր է անցել 12 հյուրընկալող քաղաքների 21 օդանավակայաններով:

Բրազիլիայի հյուրանոցային օպերատորների ֆորումի տվյալներով՝ հյուրանոցների զբաղվածությունը ևս իր բարձրակետին է հասել: Վիճակագրական տվյալներով՝ յուրաքանչյուր օր 108,000 նոր ամրագրումներ են եղել:

Աշխարհի առաջնությունը նաև դարձել է Facebook-ի պատմության ընթացքում ամենաշատ քննարկված իրադարձությունը:

Մրցումների ամբողջ ընթացքում սոցիալական ցանցում Աշխարհի առաջնության վերաբերյալ ավելի քան երեք միլիարդ քննարկում է գրանցվել:

Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչ խաղը ամբողջ աշխարհում դիտել է 3,6 միլիարդ մարդ:

Ըստ Տնտեսական հետազոտությունների հիմնադրամ ինստիտուտի զեկույցի՝ Աշխարհի առաջնությունը 9 միլիարդ ֆունտ ներդրում է ունեցել Բրազիլիայի տնտեսության մեջ:

Անկախ

Իսրայելական սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները

boykot«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները: Իսրայելական հեռուստաալիքի հաղորդմամբ`այս բոյկոտը սուպերմարկետներին 93 միլիոն դոլարի վնաս կարող է հասցնել: Սպասվում է, որ բոյկոտին կմիանա նաև իսրայելական սուպերմարկետների ամենամեծ «Super Sol» ցանցը: Նշենք, որ Իսրայելում թուրքական ապրանքներն ավելի էժան են, քան մյուսները:

 

Անկախ

Կետորսության արգելումից հետո փառատոնի ընթացքում տղամարդիկ ձևացրել են, թե կետ են որսում

Whale Festival - Nagato - Japan1Ճապոնիայում փառատոնի ժամանակ հսկայական կետի խաղալիք կրկնօրինակն օգտագործվել է հանդիսատեսին զվարճացնելու համար:

Կիրակի օրը Նագատոյում հարյուրավոր մարդիկ կանգ են առել դիտելու Կայոյի կետի փառատոնի շրջանակներում կազմակերպված տարօրինակ ցուցադրությունը, որի ընթացքում տեղաբնակները ձևացնում էին, թե կետ են որսում:

Ներկայացման ընթացքում կետորսները նախքան կետին ափ տանելը շինծու կենդանու վրա ցանց են նետել և կապել պարաններով:

Չնայած Ճապոնիայում կետորսության ավանդույթը սկսվել է հազարավոր տարիներ առաջ՝ այնուամենայնիվ փառատոնը ներկայացրել է 12-րդ դարի կետորսական ավանդույթը, երբ կետորսները սկսել են օգտագործել եռաժանիներ և ցանցեր:

Kayoi Whale Festival - Nagato - JapanԿետորսները ենթադրվող կետին հանել են ցամաք և խաղալիք կենդանուն փայտե տախտակի վրա՝ իրենց գլխավերևում բռնած տարել այնտեղ, որտեղ սկսվել է փառատոնը: Այդ ընթացքում հանդիսատեսն ուրախ ծափահարում էր:

Այնուհետև, ավանդական կետորսները ոտքերը ծալած նստել են դեմքով դեպի խաղալիքը և սկսել երգել ու ձեռքերը վերև բարձրացնել:

 

Անկախ