«Շիրակը» հաղթեց առանց անակնկալների

շarm137277663513Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի գավաթի  խաղարկության որակավորման առաջին փուլի մրցամարտի առաջին խաղում Գյումրի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր Սան Մարինոյի «Տրե Պենե» թիմին: Մրցակից թիմի կազմում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չկային:

Հայաստանի չեմպիոնը  Գյումրիում կայացած խաղում 3:0 հաշվով առավելության հասավ «Տրե Պենեի» նկատմամբ: Հեթտրիկի հեղինակ դարձավ Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն:

11-րդ րոպեին «Շիրակի» կիսապաշտպան Դամե Դիոպը չկարոցավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը։

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Շիրակ» – «Տրե Պենե»՝ 3:0

Ֆոֆանա Բեկո (36, 55, 64)

Փորձություն Բարսելոնում

chess-1Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը և մի քանի այլ հայ շախմատիստներ կմասնակցեն  հուլիսի 4-12-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվելիք շախմատի միջազգաին մրցաշարին:

Մեր շախմատիստները Աբու Դաբիում

chess3Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը և Լիլիթ Գալոյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված երկու տուրից հետո ունեն 1-ական միավոր:

Աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են հինգ գրոսմայստերներ:

Գյումրիի «Շիրակի» մրցակիցը սիրողական թիմ է

չլ1346338264Այսօր Հայաստանի ֆուտբոլի  չեմպիոն Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակում  Գյումրիում կմրցի Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: Վերջինս սիրողական թիմ է:

Գրավախաղերի կազմակերպիչները մեր թիմի հաղթանակը գնահատել են 1,045 գործակցով, իսկ «Տրե Պենեինը»` 56,00:

Արթուր Աբրահամը երակարաձգել է պայմանագրի ժամկետը

արթուր աբրահամarthur-abrahamՄիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Sauerland Event» գերմանական պրոմոութերական ընկերության հետ մինչև 2015-ը:

Նա Գերմանիայի Շվերին քաղաքի մարզապալատի ռինգում օգոստոսի 24-ին կմրցի Ուիլբեֆորս Շիխերոյի հետ:

Հիշեցնենք, որ վերջերս  Աբրահամը դժգոհություն էր հայտնել ստացած հոնորարների կապակցությամբ: «Պայմանագրիս ժամկետը երկարաձգել եմ, քանի որ համաձայնության ենք եկել»,- ասել է Աբրահամը:

Կպայքարեն օլիմպիական միավորների համար

thekvandoՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հուլիսի 2-ին Մեքսիկայի Լալոմա քաղաք է գործուղելու թաեքվոնդոյիստ Արման Երեմյանին (80 կգ) և մարզիչ Վարդան Վարդանյանին:

Նրանք 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ծովի մակերևույթից 2 հազար 200 մետր բարձրության վրա գտնվող Լալոմայում, ուր արդեն ժամանել են շուրջ 50 երկրների պատվիրակներ:

Համատեղ մարզումներից հետո, մերոնք կմեկնեն Պուեբլո քաղաք, մասնակցելու հուլիսի 15-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այնտեղ նրանք կմիանան Գևորգ Դանիելյանի գլխավորած Հայաստանի հավաքականին:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջնության մասնակիցները խաղարկվող մեդալներից բացի, կպայքարեն օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի հանդիպումները

ffa5Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը: «Հիբեռնիանս» (Մալթա)-«Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, «Տա Կալի» մարզադաշտում:

«Ինտեր» (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղ.) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրոդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում:

Լավագույնը բրազիլացի Նեյմարն է

նimagesԲրազիլիայում կայացած ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մրցաշարի լավագույն  ֆուտբոլիստ ճանաչվեց բրազիլացի Նեյմարը:

Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում անցկացված եզրափակիչ խաղից հետո կատալոնական «Բարսելոնայի»  21-ամյա հարձակվողին հանձնվեց  լավագույն ֆուբոլիստի մրցանակը`  «Ոսկե գնդակը»: Ի դեպ, նա ճանաչվել էր նաև եզրափակիչ Բրազիլիա-Իսպանիա (3:0) հանդիպման լավագույն խաղացող:

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ստացավ «Արծաթե գնդակը», իսկ «Կորինտիանսի» բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն արժանացավ «Բրոնզե գնդակ» մրցանակին:

Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչված բրազիլացի Ժուլիո Սեզարին հանձնվեց «Ոսկե ձեռնոց» մրցանակը:

 

Բրազիլացիները հաղթեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին

բրազpic_c4dbd6ebc8105d23f3027ba976f35dc5Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի  խաղարկության եզրափակչում Բրազիլիայի հավաքականը  3:0 հաշվով  հաղթեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին:

 

Տեխնիկական արդյունքներ

Բրազիլիա – Իսպանիա՝ 3:0

Ֆրեդ, 2, 47, Նեյմար, 44

Հեռացվեց Խերարդ Պիկեն (Իսպանիա), 68

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվես, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 87), Օսկար, Նեյմար, Հալկ (Ժադսոն, 72), Ֆրեդ (Ժո, 79):

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա (Սեզար Ասպիլիկուետա, 46), Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես, Խուան Մատա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Դավիդ Վիլյա, 59)։

 

Լևոն Արոնյանը երկրորդն է

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է խաղացողների դասակարգման աղյուսակը: Այն գլխավորում է  նորվեգացի Մագնուս Կարլսենը: Լևոն Արոնյանը երկրորդն է:

100 լավագույնների ցուցակում են  Հայաստանի հավաքականի ևս  խաղացողներ:

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2813

3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2796

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2784

5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2780

6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2776

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2775

8. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2775

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2773

10. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2767

—————————————————

49. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` 2699

56. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691

72. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671

85. Տիգրան Պետրոսյան (Հայաստան)` 2660

 

Տոտենհեմը պայքարում է Հենրիխ Մխիթարյանի համար, որին Լիվերպուլը 20 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել

  1. mkhitaryanՏոտենհեմը պատրաստ է վերցնել Շախտյորի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որի համար Լիվերպուլը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել:

Տոնտենհեմի ղեկավար Բրեդան Ռոջերսը հեշտ ուղի էր փնտրում տաղանդավոր կիսապաշտպանին իր կազմում ընդգրկելու համար, սակայն ինչպես երևում է Տոտենհեմը նույնպես մրցապայքարի մեջ է մտել հայ միջազգային ֆուտբոլիստի համար:

Ըստ երևույթին Մխիթարյանի խորհդականները նախնական բանակցություններ են ունեցել Տոտենհեմի հետ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի՝ ակումբ տեղափոխման վերաբերյալ:

Տոտենհեմը այժմ կենտրոնացած է Բրազիլական ակումբ Կորինֆանյանի կիսապաշտպան Պաուլինիոյին 17 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխման վրա: Սպասվում է, որ նա փաստաթղթերը կստորագրի կիրակի օրը Կոնֆեդերացիայի գավաթի եզրափակչից հետո:

Սակայն Բրազիլիական ակումբից տեղափոխությունն իրականացնելուց հետո Տոտենհեմը առաջխաղացման այլ ելքեր կփնտրի և Մխիթարյանը համարվում է այդ տարբերակներից մեկը:

Sportsmail-ը այս շաբաթ տեղեկացրել է, որ Չեպիոնների լիգայի հաղթող Բորուսսիա Դորտմունդը 24-ամյա խաղացողին 19,5 միլիոն ֆունտ ստեռլինիգի պայմանագիր է առաջարկել:

Սակայն Շախտյորը պնդել է, որ իրենք 25 միլիոն ֆունտ ստեռլինգ են ցանկանում ֆուտբոլիստի համար, որով հետաքրքրվել են նաև Չելսին և Մանչեստեր սիթին:

 

«Ոսկե գնդակի» վեց հավակնորդ

կոնֆեդ գավաթ75Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի կոնֆեդերացիների գավաթի  խաղարկության մրցաշարը: Այսօր հայտնի կդառնա հաղթողը: Եվ ահա, ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակը:

Թեկնածուներն են՝ բրազիլացիներ Պաուլինյոն ու Նեյմարը, իսպանացիներ Սերխիո Ռամոսն ու Անդրես Ինյեսան, իտալացի Անդրեա Պիռլոն, ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվի եզրափակիչի՝ Բրազիլիա – Իսպանիա խաղից հետո:

Նախկինում կոնֆեդերացիների գավաթի «Ոսկե գնդակին» արժանացել են Դենիլսոնը (Բրազիլիա, 1997), Ռոնալդինյոն (Բրազիլիա, 1999), Ռոբեր Պիրեսը (Ֆրանսիա, 2001), Թիերի Անրին (Ֆրանսիա, 2003), Ադրիանոն (Բրազիլիա, 2005),Կական (Բրազիլիա, 2009):

Արսեն Դավթյանը` Եվրոպայի գավաթակիր

ադDavtyan-ArsenՎրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը մինչև 8 տարեկան պատանիների խմբում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:

Նույն խմբում երրորդ մրցանակին արժանացավ Ռոբերտ Մուրադյանը:

Մինչև 12 տարեկան շախմատիստների պայքարում Շանթ Սարգսյանը բավարարվեց արծաթե պարգևով:

Մինչև 8 տարեկան  աղջիկների մրցավեճում երրորդ մրցանակը շնորհվեց Աննա Պողոսյանին:

«Լիվերպուլի» և «Շախտյորի» ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի են եկել

henrikh-mkhitaryan  000000Դոնեցկի «Շախտյորի» և  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա  օրերին կտեղափոխվի նոր ակումբ:

Ֆուտբոլիստն  բուժզննում  պետք է անցնի և պայմանագիր կնքի անգլիական  «Լիվերպուլի» ղեկավարության հետ:

Որպես փոխհատուցում  անգլիական թիմը ուկրաինական ակումբին կվճարի 30 մլն եվրո:

Աղվան և Վոլոդյա Պապիկյանները վարձավճարով կխաղան «Փյունիկում»

51cd5b10ad767_largeՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Աղվան Պապիկյանը, նրա եղբայրը Վոլոդյա Պապիկյանը,  վարձավճարով հանդես կգան Երևանի «Փյունիկ» թիմում:

Աղվանը վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակի»  երիտասարդական թիմում: Իսկ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները պատկանում են Լեհաստանի «Լոձ» թիմին:

Էլինա Դանիելյանն արթնացավ նիրհից

էimagesԴիլիջանում շարունակվող շախմատի  կանանց «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ: 10-րդ տուրում, Էլինան հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 43-րդ քայլում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլու նկատմամբ: Դանիելյանը վաստակած 4 միավորով նախավերջին տեղում է:
Վերջին տուրում Դանիելյանը սևերով մրցելու է սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կիսաեզրափակչում է

անի2239_anim7Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կազմակեորպված թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 10 հազար դոլար է, շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը:

Նա  երրորդ շրջանում 2:1 (6:7, 6:0, 6:2) հաշվով առավելության հասավ իտալուհի Կարոլինա Պիլոտիի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Անիի հաջորդ մրցակցուհին Իտալիան ներկայացնող Մարտինա Կարեգարոն է:

Կատարվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության վիճակահանությունը

ffa5Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կատարվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին մրցակից  հետևյալ զույգերը.

 

«Գանձասար»-«Ուլիս»

«Փյունիկ»-«Արարատ»

 «Շիրակ»-«Բանանց»

«Ալաշկերտ»-«Միկա»

 

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակչում «Գանձասար»-«Ուլիս» և «Ալաշկերտ»-«Միկա» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումներ կանցկացնեն սեփական հարկի տակ:

Ուշագրավ է, որ մրցակիցները հայտնի են, բայց պարզ չէ, թե ե՞րբ են կայանալու խաղերը:

Այսօր որոշվեցին նաև Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.

 

Բարձրագույն խումբ

 

1. «Բանանց»

2. «Ուլիս»

3. «Շիրակ»

4. «Փյունիկ»

5. «Միկա»

6. «Գանձասար»

7. «Ալաշկերտ»

8. «Արարատ»

 

Առաջին խումբ

 

1. «Փյունիկ-2»

2. «Բանանց-2»

3. «Արարատ-2»

4. «Բանանց-3»

5. «Միկա-2»

6. «Ալաշկերտ-2»

7. «Շիրակ-2»

8. «Շենգավիթ»

9. «Գանձասար-2»

Ավելանում է Հենրիխ Մխիթարյանին գնել ցանկացող ակումբների թիվը

22703841345985437Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերել ցանկացող ակումբների թիվն ավելանում է, սակայն դեռևս պարզ չէ, թե Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը որ թիմում կխաղա: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ նա մնա ուկրաինական ակումբում:

Փաստն այն է, որ նա խախտել է կարգը և չի միացել նոր մրցաշրջանին նախապատրաստվող իր թիմակիցներին:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան», Մախաչկալայի «Անժին»։ Ի դեպ, վերջինիս ղեկավարները որպես փոխհատուցում պատրաստ են վճարել 35 մլն եվրո:

Եվ ահա, պարզվում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» ներկայացուցիչները ևս աչքադրել են Մխիթարյանին: Անգլիական  ակումբի նոր մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին բանակցում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Թե ինչ ավարտ կունենա այս ամենը, առայժմ դժվար է ասել: