Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակում 9-րդն է

յումyura_movsisyan_fc_spartak_moscow_v_fc_tom_d4pnw1f0s_alՌուսական «Спорт-Экспресс»-ը կազմել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5,94 միջին գնահատականով 9-րդ տեղում է:

Ահա ինչ է գրում հեղինակավոր պարբերականը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին:

Մովսիսյանը  27 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 16 անգամ և Սանկտ Պետերբուրգի բրազիլացի հարձակվող Հալկի հետ միասին ռմբարկուների ցուցակում բաժանում է3-4-րդ տեղերը:

6,51 միջին գնահատականով լավագույն լեգիոներ է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա  18 գոլ է խփել և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցելու է 23 ֆուտբոլիստ

հհ49303Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքականը սկսել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի և Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

 

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Գևորգ Կասպարով «Միկա»

Արսեն Բեգլարյան «Գանձասար»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան «Բանանց»

Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա

Հրայր Մկոյան «Շիրակ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա «Միկա»

 

Կիսապաշտպաններ

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արաս Օզբիլիս «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան «Վիլլեմ II», Հոլանդիա

Ալեքսանդր Թումասյան «Յարո», Ֆինլանդիա

Ռումյան Հովսեփյան «Բանանց»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան

Արթուր Միրանյան «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

Արտակ Եդիգարյանը և Մաուրո Գևգեոզյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 25-ին՝ Շվեյցարիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի ազգային հավաքականի՝ միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Ղազախստանի առաջնությամբ պայմանավորված, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականին կմիանան հունիսի 3-ին՝ Գերմանիայում: Իրենց ակումբների այս ընթացքի ծրագրերով պայմանավորված, ազգային հավաքականի մարզական հավաքին այս անգամ չեն միանա Արտյոմ Սիմոնյանը և Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային հավաքականին Շվեյցարիայում՝ ԱՄԷ-ի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո, կմիանա նաև Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հրազդանում անցկացվեց «Սպորտլանդիա-2014» միջոցառումը

874ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հրազդան քաղաքում անցկացվեց ՀՀ Կոտայքի մարզի նախադպրոցական 30 հիմնարկների  «Սպորտլանդիա-2014» մարզական մասսայական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված 7 մանկապարտեզների սաներ:  

Սպորտլանդիայի ընթացքում երեխաները միմյանց հետ մրցեցին մի շարք մրցաձևերում՝ ցուցադրելով իրենց լավագույն ունակությունները:

Թեժ պայքարում  հաղթեց Հրազդան քաղաքի N 13 նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղը գրավեց Հրազդան քաղաքի  N 15 նախադպրոցական հիմնարկը,  իսկ 3-րդ տեղը՝ Չարենցավան քաղաքի «Ծիծեռնակ» նախադպրոցական հիմնարկը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր և գավաթներ, իսկ միջոցառման մասնակից մյուս հիմնարկները պարգևատրվեցին նախարարության  շնորհակալագրերով՝ միջոցառմանն ակտիվ մասնակցելու  համար:

Մասնակիցների համար  խրախուսական նվերներ էր պատրաստել նաև Հրազդանի քաղաքապետարանը:

«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում Տիգրան Հարությունյանը շրջանցեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին

25441 chessՌուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող վաղամեռիկ պատանի շախմատիստ Վանյա Սոմովի հուշամրցաշարում, որը կրում է «Աշխարհի պատանի աստղեր»  անվանումը, 5 երկրի 12 պատվիրակ է մասնակացում:

7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հաղթեց աղյուսակը գլխավորող Դավիթ Պառավյանին (Ռուսաստան) և շրջանցեց նրան:

Մրցաշարում առաջին պարտությունը կրած Դավիթը 5 միավորով 2-րդ հորիզոնականում է:

 

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Ֆուտբոլի Գերմանաիայի պաշտոնական կայքը հրապարակել է 2013-14-ի խորհրդանշական հավաքականի կազմը:

Առանձնացվել է 11 ֆուտբոլիստ: Ուշագրավ է, որն ընտրյալների թվում է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ահա թե ովքեր են արժանավորները` դարպասապահ` Մանուել Նոյեր («Բավարիա»), պաշտպաններ` Ֆիլիպ Լամ, Դանտե, Դավիդ Ալաբա (բոլորն էլ` «Բավարիա»), Մատս Հյումելս («Բորուսիա»), կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս (երկուսն էլ` «Բորուսիա»), Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն (երկուսն էլ` «Բավարիա»), հարձակվողներ` Մարիո Մանջուկիչ («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա»):

Տաթև Աբրահամյանը նույնպես դարձավ ԱՄՆ-ի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր

տա55555Արդեն տեղեկացրել ենք, որ Սենթ Լուիսում անցկացված շախմատի ԱՄՆ-ի առաջնության տղամարդկանց մրցաշարում փոխչեմպիոն է դարձել Վարուժան Հակոբյանը:

Կանանց պայքարում Տաթև Աբրահամյանը նույնպես դարձավ երկրորդ մրցանակակիր: Հայ շախմատիստուհին նման հաջողության էր հասել նաև 2004 և 2011 թվականներին, իսկ 2005, 2008, 2012 թվականներին դարձել էր բրոնզե մեդալակիր:

Լրացուցիչ մրցամարտի վեջին պարտիայում նա սևեով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի քառակի չեմպիոնուհի Աննա Զատոնսկիխի հետ: Դա հավասարազոր էր հաղթանակի:

Աբրահամյանը  եզրափակչում մրցեց  ԱՄՆ-ի հնգակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Վերջինս հաղթեց 1,5:0;5 հաշվով:

Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանն ընդգրկվեցին ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականներում և  կմասնակցեն Նորվեգիայում կայանալիք շախմատի համաշխարային 41-րդ օլիմպիադային:

Վարուժան Հակոբյանը` ԱՄՆ-ի շախմատի փոխչեմպիոն

վհakopian_vՍենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունը:

Ինչպես հայտնել ենք, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Գատա Կամսկիի և Ալեքսանդր Լենդերմանի հետ միասին վաստակած 7-ական միավորով բաժանել էր 1-3-րդ տեղերը:

Հաղթողին որոշելու համար նշանակված «արագ շախմատի» մրցամարտում Հակոբյանը հաղթեց Լենդերմանին:

Ցավոք,  ոսկե մեդալի համար պայքարում նա 0,5:1,5 հաշվով զիջեց Կամսկիին և բավարարվեց 2-րդ տեղով:

Կամսկին 5-րդ անգամ  հռչակվեց ԱՄՆ-ի չեմպիոն:

«Բանանցի» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի հնարավոր մրցակիցներն ամենևին էլ սարսափելի չեն

36329Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Բանանցն» առաջին անգամ խաղալու է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Հայակական ակումբը պայարը կսկսի հունիսի 1-ին մեկնարկող  որակավորման առաջին փուլից, որտեղ հանդես են գալու ամենացածր վարկանիշ ունեցող թիմերը:

Մասնավորապես, «Բանանցի» հնարավոր երեք մրցակիցներն ամենևին էլ սարսափելի չեն: Դրանք են` «Սանտա-Կոլոման» (Անդորրա), «Լևադիան» (Էստոնիա), «Տորսհավն» (Ֆարերյան կղզիներ):

Դավիթ Պառավյանը` «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի առաջատար

SONY DSCՄիջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը:

Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավորով զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը` հեետապնդողի դերում

ափ46814242_PashikianՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում կայացած 5 տուրից հետո գրոսմայստեր Արման Փաշիկյանը  վաստակել է 3,5, գրոսմայստեր: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 3 միավոր:

5 միավորով աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլին (Վրաստան):

Մերոնք ԱՄՆ-ի շախամատի տղամարդկանց և կանանց առաջնություններում

վհvarujԳրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը  ԱՄՆ-ի շախմատի  տղամարդկանց և կանանց առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն երկրի չեմպիոնների տիտղոսները:

Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրոսմայստերներ Գատա Կամսկիի ու Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:

 

Նախ, «մահվան պարտիա»կանցկացնեն Հակոբյանը և Լենդերմանը, ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկիի հետ:

 

Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Իրինա Կրաշի ու Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը:

 

Սկզբում`  կհանդիպեն Աբրահամյանը և Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը Բեռնար Շալանդի գլխավորությամբ

հհ49303Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից մինչև հունիսի 6-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ երեք ընկերական հանդիպում է անցկացնելու:

Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

 

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին:

Հայ դարպասապահը` արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում

աբarsen-beglaryanՀայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում է: «Գանձասարի» ղեկավարության հետ  Բեգլարյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2014-ին:

Իտալական և բելգիական մամուլում լուրեր էին տարածվել, որ Բեգլարյանի խաղին հետևել են «Ֆիորենտինայի», Զալցբուրգի «Ռեդ Բուլի», «Բրյուգեի» ներկայացուցիչները:

Ռուսական լրատվամիջոցներում էլ հայտնվում է, որ այդ խաղացողին ցանկանում են իրենց թիմերում տեսնել ռուսական երկու ակումբի ղեկավարներ:

Ակումբների անունները  չի նշվում:

Լիոնել Մեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

լմ -1 messibackgroundINT.v1400512310Ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլային ակումբների, արտասահմանում գաղտնիք չեն պահում, թե ինչքան են վարձատրում ֆուտբոլիստներին:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկարաձգել է աշխատանայինն պայմանագիրը կատալոնական ակումբի ղեկավարության հետ: Նա կխաղա մինչև 2018-ը և տարեկան կստանա 20 միլիոն եվրո:

Աշխարհի մեկ այլ ֆուտբոլիստ ավելի բարձր չի վարձատրվում:

Հենրիխ Մխիթարյանը 30-րդ տեղում է

հմ39082Ֆուտբոլի վիճակարգրությամբ զբաղվող  WhoScored.com կայքը ներկայացրել է 2013-14-ի մրցաշրջանում եվրոպական ուժեղագույն առաջնություններում խաղացող ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները: 100 լավագույնի ցանկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 7,58 միավորով 30-րդ տեղում է:

Գերմանիայի 2013-14-ի առաջնությունում  Մխիթարյանը խփել էր 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Նրա վիճակագրությունն այսպիսին է ՝

Խաղեր – 29 (2 խաղում դուրս է եկել փոխարինման)
Գոլեր – 9
Գոլային փոխանցումներ – 10
Դեղին քարտեր – 6
Կարմիր քարտեր – 0
Ինքնագոլեր – 0
Կանոնների խախտումներ (իր նկատմամբ) – 44
Խաղից դուրս – 9
Առանցքային, սուր փոխանցումներ – 46
Գնդակի խլումներ (միջինը 1 խաղում) – 1.7
Կանոնների խախտումներ – 1.6
Անհատական անցումներ – 2.9
Հարվածներ – 2.3
Սեփական դարպասն ուղղված հարվածի արգելափակումներ – 0.1

Հարյուրյակը գլխավորում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը: Երկրորդը` Լիոնել Մեսսին է («Բարսելոնա»), իսկ երրորդը՝ Քրիշտիանու Ռոնալդուն  («Ռեալ» ):

Առաջին անգամ մեր երկրում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես

թ435304199940377_2594162621565672646_nՀայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ընդգրկվել է արևելաեվրոպական գոտու միության կազմում, որի համաժողովն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Համաաժողովի մասնակիցները միաձայն քվեարկել են ՀՎՖ-ի միության կազմում ընդգրկելու օգտին:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նաև հայտ էր ներկայացրել 2015 թվականի ամռանը մեր երկրում հյուրընկալելու 10 երկրների մասնակցությամբ միջև 18 տարեկանների տղաների և աղջիկների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնության մասնակիցներին:

Այս առաջարկն ընդունվել է միաձայն:

Այսպիսով, 2015-ին Հայաստանի վոլեյբոլի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրում կանցկացվի միջազգային կարգի բարձրակարգ ստուգատես, որը նաև վարկանիշային է:

Ո՞ւմ է վստահում Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուոլու Բենտուն

37556Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհին առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի ընտրանին խաղալու է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Գանայի հավաքականների հետ։

Առաջնությունում պորտուգալացիների  հաղթելու հնարավորությունները մեծ են համարվում: Թիմի կազմում են մի շարք աստղեր:

Եվ ահա, հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն հրապարակել է թիմի վերջնական կազմը։ Նախնական ցուցակում եղած 30 ֆուտբոլիստից ընտրվել է 23-ը։

Դարպասապահներ. Բետու («Սեւիլիա»), Էդուարդու («Բրագա»), Ռուի Պատրիսիու («Սպարտինգ»):

Պաշտպաններ. Անդրե Ալմեյդա («Բենֆիկա»), Բրունու Ալվեշ («Ֆեներբահչե»), Ֆաբիու Կոենտրաու («Ռեալ»), Ժուան Պերեյրա («Վալենսիա»), Լուիշ Նետու («Զենիթ»), Պեպե («Ռեալ»), Ռիկարդու Կոշտա («Վալենսիա»)։

Կիսապաշտպաններ. Ժոաո Մոուտինյո («Մոնակո»), Միգել Վելոզու («Դինամո» Կիեւ), Ռաուլ Մեյրելեշ («Ֆեներբահչե»), Ռուբեն Ամորիմ («Բենֆիկա»), Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Էդեր («Բրագա»), Հելդեր Պոշտիգա («Լացիո»), Հուգո Ալմեյդա («Բեշիկթաշ»), Նանի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆա («Բրագա»), Վարելա («Պորտու»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):

 

Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը լրացուցիչ մրցամարտերում կպայքարեն շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի կոչման համար

տա55555Սենթ Լուիսում ավարտվեցին  տղամարդկանց և կանանց շախմատի ԱՄՆ-ի առաջնությունները, սակայն հաղթողները չորոշվեցին:

Երկու մրցաշարերի երեքական մասակիցներ լրացուցիչ մրցամարտեր կանցկացնեն:

Տղամարդկանց մրցաշարում 30-ամյա Վարուժան Հակոբյանը, Ալեքսանդր Լենդերմանը, ԱՄՆ-ի քառակի չեմպիոն Գատա Կամսկին11 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր:

Կանանց մրցաշարում 26-ամյա Տաթև Աբրահամյանը, Իրինա Կրաշը, Աննա Զատոնսկիխը վաստակեցին 6,5-ական միավոր:

Տղամարդկանց առաջնության պարգևատրման հիմնադրամը 172 հազար դոլար է, որից չեմպիոնը կստանա  45 հազարը, փոխչեմպիոնը՝ 30 հազարը, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 20 հազարը:

Կանանց առաջնության պարգևատրման հիմնադրամը 72 հազար դոլար է, որից չեմպիոնուհին կստանա 20 հազարը, փոխչեմպիոնուհին` 13 հազարը, բրոնզե մեդալակիրը՝  9 հազարը:

Դիեգո Կոստան բաց կթողնի Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

դկ1134Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի վնասվածքը լուրջ է և նա չի մասնակցի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչին:

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում միմյանց հետ մրցելու են միևնույն պետության և քաղաքի երկու թիմեր: Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կպայքարեն իսպանական ակումբներ` Մադրիդի «Աթլետիկոն» և Մադրիդի «Ռեալը»:

Չեմպիոնի կոչման համար պայքարը կկայանա մայիսի 24-ին:

Եվ ահա, Դիեգո Կոստան չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալի» հետ եզրափակիչ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Կոստան վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղում (1:1):

Հանդիպման  ավարտից հետո նա բուժզննում է անցել, և պարզվել է, որ հարձակվողը պետք է ապաքինվի 15 օր:

Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հույս էր հայտնել, որ Կոստան, ամեն դեպքում, կկարողանա խաղադաշտ դուրս գալ կարևորագույն մրցավեճում, սակայն դա բացառվում է:

Ա յդուհանդերձ, Կոստան պատրաստ կլինի 2014-ի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա  Իսպանիայի հավաքականի խաղացող է:

Հայաստանի ձյուդոյիստները երկուական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

1015531252653245-ձյուդոՌուսաստանի Օրենբուրգ քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են  երկուական արծաթե և բրոնզե մեդալի։
Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ), պարտվելով եզրափակչում, գրավել են 2-րդ տեղը, իսկ Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկեւիչը (52 կգ) ճանաչվել են 3-րդը: 

Հավելենք, որ արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Անահիտ Արշակյանը (57 կգ), իսկ նրա թիմակից Զարինա Բաբինյանը (52 կգ) կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: