Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ Մյունխենի «Բավարիայի»

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Գերմանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզչաձակչում  Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ: Դա հայտնի դֆարձավ այն բանից հեըո, երբ վերջինս կիսզեզրափակչում  սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ «Կայզերսլաուտերնի» նկատմամբ:

«Բավարիան» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ և կհանդիպի Դորտմունդի «Բորուսսիային»:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 15-ին, Բեռլինում:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» – «Կայզերսլաուտերն»` 5:1

Շվայնշտայգեր 23, Կրոս 32, Մյուլլեր 50, Մանջուկիչ 78, Գյոտցե 90+1 – Զոլլեր 60

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն «Փյունիկը» և «Գանձասարը»

գավաթ31290

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում ուժերը կչափեն Երևանի «Փյունիկը» և Կապանի «Գանձասարը»:

Ապրիլի 16-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության պատասխան կիսաեզրափակիչ հանդիպումը՝

 

«Բանանց»-«Գանձասար» 1:1 (1:1)

 

Արմեն Տատինցյան, 12, ինքնագոլ- Հայրապետ Ավագյան, 26

Ապրիլի 15-ին կայացել էր առաջին կիսաեզրափակիչը`

«Փյունիկ» – «Միկա»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:0)  

Աղվան Պապիկյան, 51, Գագիկ Պողոսյան, 90

 

Առաջին հանդիպումը՝ 1:2

Նախկին ծանրորդ նախարարը գոհ է Հայաստանի ծանորդների մրցելույթից

ծանրա1604145ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ընդունեց Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեր երկրի պատվիրակներին, որոնք տիրացել են 7 մեդալի: Դրանցից երկուսը` արծաթե, մեկը` բրոնզե մեծ են` նվաճվել են երկամարտում: Նա նշեց, որ Հայաստանի ծանրորդներն իրենց մրցելույթներով գոհացրել են:

Հանդիպմանը ներկա չէին աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը չթաքցրեց, որ վստահ է եղել, որ մեր ծանրորդները պարգևներ կստանան: Նա  ընդգծեց, որ շատ կարևորուում է, որ մերոնք հաջող մանակցեն աշխարհի առաջնությանը:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մեր մարզուհիները տևական միջազգային մրցումների չէին մասնակցել և կարևորվում էր, որ նրանք կրկին հունի մեջ մտնեն: Իսկ մեդալներ նա խոստացավ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից բերել:

Վերջում Յուրի Վարդանյանը կարևորեց, որ մերոնք մաքուր են եղել, չեն դիմել արգելված դեղմջւողների օգնույանը և վստահույուն հայտնեց, որ նրանք սասելիքները կարդարացնեն աշխարհի առաջնությունում, օլիմպիական խաղերում:

Պատվիրակության անդմներին համձնվեցին շնորհակալագրեր, Պողոս Պողոսյանն արժանացավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչման:

Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին Դուբայի միջազգային մրցաշարում խաղարկված պարգևներից

chess3Դուբայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը, վաստակելով 6,5-ական միավոր, հայտնվեցին 4-9-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավեց 12-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ ֆրանսիացի Ռոմեյն Էդուարդը` 8 միավոր:

Նորայր Ասլանյանը` գոլի հեղինակ

նա26930Հոլանդիայում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Նորայր Ասլանյանը դարձել է գոլի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստի թիմը` «Վիլհեմ II»-ը, երիտասարդական կազմեով մրցել է «Ալկմարի» փոխարինողների թիմի հետ ու հաղթել  2:1 հաշվով:

Ասլանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Տիլբուրգի «Վիլհեմ II»-ը վաստակած 70 միավորով գլխավորում է Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կուղևորվի Ղազախստան

վմVardan-Minasyan-300x293Չի բացառվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորի ղազախական «Տոբոլը»: Այդ թիմը մնացել է առանց մարզչի:

Ի դեպ, 40-ամյա Մինասյանը դեռ 2013-ի դեկտեմբերին կարող էր հայտնվել Ղազախստանում, սակայն «Աստանայի» ղեկավարությունը վերջին պահին մտափոխվեց, և բանակցող կողմերն ընդհանուր հայտարարի չեկան:

Առաջիկայում Մինասյանը պետք է ուղևորվի Ղազախստան, որպեսզի բանակցի  «Տոբոլ» ակումբի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ «Տոբոլի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Մասլենովը երեկ է ազատել զբաղեցրած պաշտոնը: Նրա ղեկավարությամբ թիմն անհաջող է հանդես եկել:

Հենրիխ Մխիթարյանը` կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ

հմ39394Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում է է սպասում  մրցակցին:

Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ  ակումբը 2։0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  12-րդ րոպեին, գրավելով մրցակցի դարպասը, բացեց կիսաեզրափակիչ հանդիպման հաշիվը: Նա փոխարինվեց  72-րդ րոպեին։

Այդուհանդերձ, գերմանական «Der Westen»-ը  25-ամյա կիսապաշտպանին շնորհել է ամենաբաչձր գնահատականը`  1  և նրան ճանաչելհանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Փյունիկը»` Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում է

գավաթ31290Ապրիլի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը՝

«Փյունիկ»-«Միկա» 2:0 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 53, Գագիկ Պողոսյան, 90+1

Առաջին հանդիպումը՝ 1:0

Մեծ ֆուտբոլ և կատաղի փողեր

հմ39082Ֆուտբոլը շատ թանկ հաճույք է, և կատաղի փողեր են շրջանառվում: Տարբեր կազմակերպություններ հաշվարկներ են կատարում, թե ինչ արժեն ֆուտբոլիստները, ազգային հավաքականները:

Եվ ահա, Բրազիլական «Pluri Consultoria» խոևդատվական ընկերությունը հրապարակել է 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ամենաթանկարժեք հավաքականների ցանկը.

  1. Իսպանիա – 483,8 միլիոն եվրո
  2.  Արգենտինա – 473 միլիոն եվրո
  3. Բրազիլիա – 467,5 միլիոն եվրո
  4. Գերմանիա – 447,9 միլիոն եվրո
  5. Ֆրանսիա – 402,1 միլիոն եվրո
  6. Անգլիա – 356,3 միլիոն եվրո
  7. Բելգիա – 336, 7 միլիոն եվրո
  8. Իտալիա – 325,2 միլիոն եվրո
  9. Պորտուգալիա – 289,5 միլիոն եվրո
  10. Կոլումբիա – 225,4 միլիոն եվրո

Համաշխարհային ֆուտբոլի աստղերհն էլ ունեն իրենց որոշակի գները:

Մասնավորապես, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ 29,2 միլիոն եվրո է: Նա 53-րդ տեղում է: Դոնեցկի «Շախտյորը» Մխիթարյանին վաճառել էր  27,5 միլիոն եվրո գումարով:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է` 138,1 միլիոն եվրո: Ապա հաջորդում են`պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (107,3 միլիոն), ուելսցի Գարեթ Բեյլը (71,3), բրազիլացի Նեյմարը (67,4), գերմանացի Մարիո Գյոտցեն (60,3), ուրուգվայցի Էդինսոն Կավանին (57,6), կոլումբիացի Ֆալկաոն (56,3), գերմանացի Մեսութ Օզիլը (53,2), ուրուգվայցի Լուիս Սուարեսը (48,9), իսպանացի Խուան Մատան (47,1):

Կարևոր խաղ` Հենրիխ Մխիթարյանի թիմի համար

հմ-3331446Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Գերմանիայի գավաթի  խաղարկության կիսաեզրափակչում ուժերը կչափի  «Վոլֆսբուրգի»  հետ: Այս մրցամարտում էլ կորոշվի եզրափակչի առաջին մասնակիցը։

Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպմանը կայանալու է վաղը: Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ՝ Մյունխենում, հյուրընկալելու է երկրորդ խմբում հանդես եկող «Կայզերսլաուտերնին»։

Ըստ «Բորուսիայի» պաշտոնական կայքի, առաջիկա խաղի թիմի հավանական կազմն այսպիսին է` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրտաիս, Հումմելս, Դուրմ, Կել, Յոյիչ, Ռոյս, Մխիթարյան, Գրոսկրոյց, Լևանդովսկի:

Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:30-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու են` «Լայմ», “Россия 2” և “Спорт 1” հեռուստաալիքները:

 

Սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրեց 14-րդ տեղը

սուսերimagesԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 14-րդ տեղը: Վերջին տասնամյակներում մեր երկրի հրացանակիրներին չէր հաջողվել միջազգային խոշորամասշտաբ ստւգատեսներում այդպիսի արդյունքի հասնել:
Խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան 115 մասնակիցների պայքարում գրավեց 41-րդ  տեղը:

Մեր երկրի մյուս պատվիրակներն ավելի ցածր արդյունքներ ունեցան:

Հայաստանի գրոսմայստերները Դուբայում

chess3Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան  Պետրոսյանը Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցածարի վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանն ունի 5 միավոր:

7 միավորով մրցաշարի առաջատարն է գրոսմայստեր Ռոման Էդուարը (Ֆրանսիա):

Պարգևատրվեցին միջբուհական մարզական խաղերի հաղթողները

DSC_6301Ապրիլի 15-ին տեղի ունեցավ միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվել են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ: Խաղերը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանող-մարզիկներին, նշեց. «Մարզական այս խաղերում խոշոր հաշվով հաղթողներ ու պարտվողներ չկան, հաղթել ենք բոլորս, քանի որ կարողացել ենք համատեղ նման ծրագիր անել, երիտասարդության շրջանում մեծացնել հետաքրքրությունը սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ։ Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե միջոցառումից միջոցառում, այլ մշտապես մրցաշարեր կազմակերպել տարբեր մարզաձևերում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն կերպ կաջակցի նման ծրագրերին»։

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նկատեց, որ ոչ պետական բուհերում ֆիզիկական կուլտուրան և սպորտն այնքան էլ զարգացած չեն։ «Այս միջոցառումը նախաձեռնելով՝ մենք մեծ հույս ունենք զարգացնել սպորտը ոչ պետական բուհերում և հետագայում այս բուհերի ուսանողներն ավելի պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակցեն»,- ասաց Արմինե Բարսեղյանը։

Ֆուտբոլի մրցաշարում առաջին մրցանակակիրը Երևանի գյուղատնտեսական համալսարանի թիմն էր։ Երևանի գյուղատնտեսական համալսարան ուսանող Արտյոմ Մարտիրոսյանը նշում է, որ իրենց բուհի ուսանողների շրջանում ֆուտբոլը մեծ մասսայականություն է վայելում և սիրված մարզաձև է։ Նա նկատում է նաև, որ վերջին տարիներին ուսանողների շրջանում մեծապես ավելացել է հետաքրքրությունը սպորտի, ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ։

Նշենք, որ միջբուհական մարզական խաղերի նպատակն էր նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիեգո Կոստան կհամալրի Լոնդոնի «Չելսիի» կազմը

դկ1134Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան շուտով կհամալրի  Լոնդոնի «Չելսիի» կազմը:

Մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը Կոստայի համար որպես փոխհատուցում «Աթլետիկոյին» կվճարի 50 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ի դեպ, հարցական է աշխարհի առաջնությանը նրա մասնակցությունը: Բանն այն է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և պարզ չէ, թե երբ նա կապաքինվի:

Կոստան մարզվում է անհատական ծրագրով և հավանական է, որ կկարողանա մասնակցել  34-րդ տուրի «Էլչեի» հետ խաղին, որը կայանալու է ապրիլի 18-ին:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը կողմնորոշվելով հայտնել է, թե որ երկրի ազգային հավաքականում է հանդես գալու:

«Թեև ծնվել եմ Բրազիլիայում, սակայն Իսպանիան տվել է ինձ այն ամենը, ինչ ունեմ: Չեմ մերժի Իսպանիայի հավաքականի հրավերը»,- ասել էր նա:

Պարզաբանենք, որ Իսպանիայի և  Բրազիլիայի քաղաքացիություն ունեցող 24-ամյա Կոստան  ընկերական երկու  խաղ է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, սակայն ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընդառաջել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային և թույլ էր տվել, որպեսզի նա հանդես գա այդ երկրի հավաքականում:

 

Կտեղափոխվի՞ Յուրգեն Կլոպը «Բարսելոնա»

հմ վիշապ3c0h554.bildԽոսակցությունները շատ են, որ կատալոնական «Բարսելոնան» կարող է գլխավորել Յուրգեն Կլոպը:
Կատալոնական թիմի ներկայիս մարզիչ Տատա Մարտինոն հեռանալու է: Արգենտինացի մասնագետը «Բարսելոնայի» ղեկավարներին հայտնել է, որ  Իսպանիայում իրեն լավ չի զգում և, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է հայրենիք վերադառնալ:
Ի դեպ, «Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքել են շրջանառվող լուրերն այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Կլոպը համարվում է որպես կատալոնական ակումբի գլխավոր մարզչի թեկնածու:«Կտրականապես հերքում ենք շրջանառվող լուրերը: Որևէ բանակցություններ Կլոպի հետ չենք վարել: Երբևիցե չենք մտածել կապ հաստատել Դորտմունդի ակումբի գլխավոր մարզչի հետ»,-ասել է  կատալոնյան ակումբի մամուլի քարտուղարը:

Խորեն Բայրամյանը գոլի հեղինակ

խբ17286.large_-315x213Ռուսաստանի ֆուտբոլի  առաջնության 32-րդ տուրում Վոլգոգրադի «Ռոտորի» խաղացող Խորեն Բայրամյանը դարձավ գոլի հեղինակ:

«Ռոտորը» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նալչիկի «Սպարտակի» հետ:

Տանտերերից 48-րդ մրցակցի դարպասը գրավեց և հաշիվը բացեց Խորեն Բայրամյանը:

«Ռոտորը» ապրիլի 20-ին կմրցի Մոսկվայի «Տորպեդոյի» հետ:

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար

Youth World Sofia 2014Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին  ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող   Ահմեդ Միցիկ հետ:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

Հայաստանի պատանի և երիտասարդ սամբիստները Եվրոպայում 3-րդն են

սամբո4466831363603737Իսպանիայի Կասերես քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթ, 5 բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը:

65 կգ քաշային պատանիների մրցաշարում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների 90 կգ քաշայինների մրցաշարում Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) և Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Երիտասարդական առաջնության 52 կգ քաշայինների մրցաշարում  Գրիգոր Մխիթարյանն  ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և գրավեց առաջինն տեղը:

Բրոնզե մեդալակիր էր դարձել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե մեդալակիր՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե մեդալակիր՝ 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»:

 

 

Միկա 8.26
Բանանց 7.98
Փյունիկ 7.97
Շիրակ 7.96
Արարատ 7.95
Գանձասար 7.92
Ուլիս 7.91
Ալաշկերտ 7.80