Ռաֆայել Նազարյանը հրապարակեց Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը

1ffa1Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 10-ին և 14-ին կայանալիք Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի և Ղազախստանի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներին:

Դարպասապահներ
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան «Գանձասար»
Արթուր Թորոյան «Բանանց»

Պաշտպաններ  
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Արամ Շախնազարյան «Բանանց»
Դավիթ Մարիկյան «Շիրակ»
Ալեն Համբարձումյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Վահագն Այվազյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Աշոտ Սարդարյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Կարեն Մուրադյան «Շիրակ»
Կարեն Հակոբյան «Շիրակ»

Հարձակվողներ
Սարգիս Բալոյան «Փյունիկ»
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Սարգիս Ադամյան «Հանզա, Ռոստոկ, Գերմանիա»

Ում է վստահում Վարդան Մինասյանը

վմVardan-Minasyan-300x293Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի և հոկտեմբերի 15-ին՝ Իտալիայի ազգային հավաքականների դեմ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին.

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Գանձասար»

Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Մասիս Ոսկանյան «Ռոսելար», Բելգիա

Էդգար Մալաքյան «Բանանց»

Արտակ Դաշյան «Գանձասար»

Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

 


Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

ffa5Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 7-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Հոկտեմբերի 7-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլիա կադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին,Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. աշխարհի գավաթի Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Այնուհետև, հոկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Իտալիա: Նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Նեապոլի «ՍանՊաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 15-ին Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. աշխարհի գավաթի  Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

Խաղեր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր կկայնան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբայի փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

Կարագանդայի «Շախտյորի» և Մախաչկալայի «Անժի» ներկայացուցիչներ են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը։ Նրանց թիմերին լուրջ փորձություններ են սպասում:

Ահա թե ինչ հանդիպումներ են կայանալու.

A խումբ

«Կուբան» (Ռուսաստան) – «Վալենսիա» (Իսպանիա)

«Սուոնսի» (Ուելս) – «Սանկտ Գալեն» (Շվեյցարիա)

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Դինամո» (Խորվաթիա)

«Չեռնոմորեց» (Ուկրաինա) – ՊՍՎ (Հոլանդիա)

C խումբ
«Եսբերգ» (Դանիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Էլֆսբորգ» (Շվեդիա) – «Ստանդարտ» (Բելգիա)

 D խումբ

«Ռուբին» (Ռուսաստան) – «Վարեգեմ» (Բելգիա)

«Ուիգան» (Անգլիա) – «Մարիբոր» (Սլովենիա)

E խումբ 

«Պասուշ դե Ֆերեյրա» (Պորտուգալիա) – «Պանդուրի» (Ռումինիա)

«Դնեպր» (Ուկրաինա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

F խումբ

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Այնտրախտ» (Գերմանիա)

«Բորդո» (Ֆրանսիա) – «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) – ` 23:05

G խումբ

«Ռապիդ» (Ռումինիա) – «Դինամո» (Ուկրաինա)

«Գենկ» (Բելգիա) – «Թուն» (Շվեյցարիա)

H խումբ

«Լիբերեց» (Չեխիա) – «Էսթորիլ» (Պորտուգալիա)

«Սևիլիա» (Իսպանիա) – «Ֆրայբուրգ» (Գերմանիա)

I խումբ

«Լիոն» (Ֆրանսիա) – «Գուիմարաեշ» (Պորտուգալիա)

«Ռիյեկա» (Խորվաթիա)- «Բետիս» (Իսպանիա)

J խումբ

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Լացիո» (Իտալիա)՝

«Լեխիա» (Լեհաստան) – «Ապոլոն» (Կիպրոս)

K խումբ 

«Անժի» (Ռուսաստան) – «Տոտենհեմ» (Անգլիա)

«Տրոմսո» (Նորվեգիա) – «Շերիֆ» (Մոլդովա)

L խումբ

«Շախտյոր» (Ղազախստան) – «Մաքաբի» (Իսրայել)

«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – ՊԱՕԿ (Հունաստան)

Մեկ գնդակի առավելությամբ

c4d89371 նոր հանդբոլՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել 6 թիմ:
Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Երևանի պետհամալսարանի և Ագրարային համալսարանի հավաքականները: Նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ-ի ընտրանու առավելությունն ակնհայտ էր` 24:6 (14:2):
Փոխարենն անզիջում ստացվեց Ստեփանակերտի պետական համալսարանի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմերի մրցամարտը: Արցախցիներն առաջին կեսում երեք գնդակի առավելություն ունեին և հանգստի գնացին երբ լուսատախտակի վրա վառվում էր 10:9 հաշիվը, բայց երկրորդ կեսում երևանցիները կարողացան առաջ անցնել և կորզել հաղթնակը: Տարբերությունը մեկ գնդակ է` 21:20 (9:10):
Ժողտնտեսության ինստիտուտի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հանդբոլիստների խաղում վանաձորցիները հաղթեցին 17:8 (14:2) հաշվով:
Ուժեղագույնը հայտնի կդառնա հոկտեմբերի 6-ին:

Այսօր  կկայանան հետևյալ հանդիպումները.

Ագրարային համալարան – Վանաձորի մանկավարժական ինստիտուտ
ԵՊՀ – Երևանի ՊԻ
Ստեփանակերտի պետական համալսարան – ԺՏԻ

Մեր հայրենակից Պոլ Գարբեթը երկրորդն է

chess3Օքլենդ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Նոր Զելանդիայի ներկայացուցիչ միջազգային վարպետ Պողոս Կարապետյանը (Պոլ Գարբեթ) 5 հնարավորից վաստակել 4 միավոր և 25 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը:

5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ միջազգային վարպետ Վան Պու Չենը

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9-րդն է

շախմarm13794229899Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Վալֆոգոնա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և  96 մասնակիցների մեջ գրավել 9-րդ տեղը:

9 միավորով մրցաշարի հաղթող է դարձել իսպանացի միջազգային վարպետ Խուան Մելադոն

Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. 4-րդ տուր

25441 chessՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը շարունակվում է:

Ահա թե ինչպես համնդես եկան մեր երկրի ներկայացուցիչներն 4-րդ տուրում տարբեր տարիքային խմբերի մրցաշարերում:

Անուն 1 2 3 4 Միավ Տեղ Խումբ
Դավթյան Արսեն ½ 1 0 0 1.5 59 Open8
Բարսեղյան Արմեն 1 1 1 1 4 1 Open10
Հակոբյան Հակոբ 1 1 1 ½ 3.5 6 Open10
Մանուկյան Ալեքս 1 1 0 0 2 51 Open10
Մելքոնյան Գոռ 1 ½ ½ ½ 2.5 32 Open10
Սարգսյան Շանթ 1 1 ½ 0 2.5 30 Open12
Հակոբյան Արամ 1 1 ½ 0 2.5 31 Open12
Դավթյան Արթուր 0 1 1 0 2 52 Open12
Միրզոյան Դավիթ 0 1 ½ ½ 2 53 Open12
Մարտիրոսյան Հայկ 1 ½ ½ 1 3 20 Open14
Յայլոյան Կոնստանտին 0 1 0 1 2 55 Open14
Հարությունյան Տիգրան 1 1 1 1 4 1 Open16
Պետրոսյան Մանուել 1 ½ ½ 0 2 49 Open16
Հովհաննիսյան Կարեն 1 1 0 0 2 40 Open16
Գրիգորյան Կարեն ½ 1 1 ½ 3 13 Open18
Գաբուզյան Հովհաննես 1 1 1 1 4 3 Open18
Միքայելյան Արման 1 1 1 0 3 4 Open18
Հովսեփյան Դավիթ 1 0 1 1 2 36 Open18
Պողոսյան Աննա 1 0 1 0 2 28 Girls8
Հովհաննիսյան Մանե 0 1 ½ 0 1.5 51 Girls10
Ադամյան Մանե ½ 1 1 1 3.5 4 Girls12
Սմբատյան Քրիստինե 0 ½ 1 0 1.5 63 Girls12
Ասատրյան Սոնա 1 ½ 0 1 2.5 24 Girls14
Ղուկասյան Սիրանուշ 1 0 0 1 2 37 Girls16
Հարությունյան Անի 1 1 ½ ½ 3 6 Girls16
Միրզաբեկյան Սվետլանա 0 1 0 1 2 28 Girls18

Չեմպիոնների մրցամարտերում անակնկալներ չգրանցվեցին

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում կայացան 2-րդ տուրի հանդիպումնեը: Անակնկալներ չգրանցվեցին:

 

 

A խումբ

«Շախտյոր» – «Մանչեսթեր յունայթեդ»` 1:1

Գոլերը՝ Թայսոն 76 – Ուելբեք 18

«Բայեր» – «Ռեալ Սոսյեդադ»` 2:1

Գոլերը՝ Ռոլֆես 45, Յենս 92 – Վելա 52

B խումբ

«Յուվենթուս» – «Գալաթասարայ»` 2:2

Գոլերը՝ Վիդալ 78, Կուլյարելա 87 – Դրոգբա 36, Բուլուտ 88

«Ռեալ» – «Կոպենհագեն»` 4:0

Գոլերը՝ Ռոնալդու 21, Ռոնալդու 65, Դի Մարիա 71, Դի Մարիա 90

C խումբ

ՊՍԺ – «Բենֆիկա»` 3:0

Գոլերը` Իբրահիմովիչ 5, 30, Մարկինյոս 25

«Անդերլեխտ» – «Օլիմպիակոս»` 0:3

Գոլերը` Միտրողլու 17, 56, 72

D խումբ

ԲԿՄԱ – «Վիկտորիա »` 3:2

Գոլերը` Զորան Տոշիչ 19, Կեյսուկե Հոնդա 29, Ռադիմ Ռեզնիկ 78 (ինքնագոլ) – Ֆրանտշեկ Ռայտորալ 4, Մարեկ Բակոշ 90

«Մանչեսթեր սիթի» – «Բավարիա»` 1:3

Գոլերը` Նեգրեդո 80 – Ռիբերի 7, Մյուլեր 56, Ռոբեն 60

«Բանանցը» հաղթեց Գյումրիում, «Փյունիկն» ու «Արարատը» խաղացին ոչ-ոքի

ffa5Հոկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի հետևյալ հանդիպումները՝

«Շիրակ»-«Բանանց» 1:2 (1:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Անդրանիկ Բարիկյան, 26 («Շիրակ»), Էդգար Մալաքյան, 27, 80 («Բանանց»)

«Փյունիկ»-«Արարատ» 1:1 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 55 («Փյունիկ»), Նորայր Գրիգորյան, 74 («Արարատ»)

Երևանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

001 (2)Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։

Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է: Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ ևս մեկ մարզական միջոցառում է ծրագրված։

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով և դիպլոմներով։

 

Սուսերամարտի միջազգային մրցաշար Երևանում

27Հոկտեմբերի 5-6-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կկայանա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար: Այն նվիրված է  Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE)  հիմնադրման100-ամյակին:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Քուվեյթի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 5-ին ժամը 13-ին:

Կկայանան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպումներ

ֆուտimagesԱյսօր կանցկացվեն Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի  հանդիպումներ:

Գյումրիում «Շիրակը» կհյուրընկալի «Բանանցին», Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում «Փյունիկը» կմրցի «Արարատի» հետ:

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում. 2 տուր

չլ1346338264Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե ինչպես են ավարտվել ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի երկրորդ տուրի F խմբի հանդիպումները:

Այժ տեղեկացնենք մյուս խմբերի խաղերի արդյունքներին.

E խումբ

«Բազել» – «Շալկե 04», (0:1)

Գոլերը՝ – Դեքսլեր (55)

Զգուշացումներ՝ Դելգադո (89) – Աոգո (37), Ֆաոֆան (39), Հոգեր (65)

«Ստյաուա» – «Չելսի», (0:4 )

Գոլերը՝ – Ռամիրես (20, 55), Գեորգևսկի (ինքնագոլ 44), Լեմպարդ (89)

Զգուշացումներ՝  Լեմպարդ (33), Կոուլ (50)

G խումբ

«Զենիթ»-«Աուստրիա», (0:0)

Զգուշացումներ՝ Սմոլնիկով (4), Համբոքան (72) – Ռոյեր (23), Լեովաչ (70), Ռամսեբներ (73), Մուրգ (88)

Հեռացում՝ Վիտսել (44)

«Պորտո»-«Ատլետիկո», (1:2 )

Գոլերը՝ Մարտինես (16) – Գոդին (58), Թուրան (86)

Զգուշացումներ՝ Մանգալա (85)- Խեսու (29), Տիագո (55), Խուանֆրան (62)

H խումբ

«Այաքս»-«Միլան», (1:1)

Գոլերը`Դենսվիլ (90) – Բալոտելի (94)

Զգուշացումներ՝ – Կոնստանտ (42) Բալետելի, (60)

«Սելթիկ»-«Բարսելոնա», ( 0:1)

Գոլերը՝ – Ֆաբրեգաս (76)

Զգուշացումներ՝ Լուսթինգ (44), Սամարաս (77), Իզագուիրի (86) – Ֆաբրեգաս (55), Սանչես (90) Հեռացում՝ Բրոուն (59)

Պրոֆեսիոնալ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից

դն10268961317793260Արգենտինահայ թենիսիստ, աշխարհի նախկին 3-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը վճռել  է հեռանալ մեծ սպորտից: Պրոֆեսիոնալ 31-ամյա թենիսիստը վնասվածքի պատճառով երկար ժամանակ է չի մասնակցում խաղերի: Նա  պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում ներկայումս 231-րդն է:

Նալբանդյանը անցկացրել է 575 հանդիպում, որից 383-ը ավարտել է հաղթանակով: Նու ուժեղագույն է ճանաչվել  11 խոշոր միջազգային մրցաշարում:

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց խոշոր հաշվով

ՀՄ221286851373746587Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դրոտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր և փոխարինվեց խաղավարտից մի փոքր առաջ` 85-րդ րեպեին:

F խմբի մյուս խաղում անգլիական  «Արսենալը» 2:0 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:

Առաջատարը «Արսենալն» է` 6 միավոր: «Բորուսիան» ու «Նապոլին» ունեն 3-ական միավոր: «Մարսելը» միավոր չի վաստակել:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0

Ռոբերտ Լևանդովսկի, 19, 80 (11մ), Մարկո Ռոյս, 52

«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)՝ 2:0

Մեսուտ Օզիլ, 8, Օլիվյե Ժիրու, 15

Արդեն վաճառքում տոմսեր չկան

30233Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, որն ունի 14 հազար նստատեղ, ռինգ դուրս կգան պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն և ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինը:  Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` ընդդեմ «Մարսելի»

ՀՄ28193Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում կկայանան երկրորդ տուրի մի շարք հանդիպումներ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` F խմբում ընդգրված  Դորտմունդի «Բորուսիան», կհյուրընկալի ֆրանսիական «Մարսելին», իտալական «Նապոլին» Լոնդոնում կմրցի անգլիական «Արսենալի» հետ:

Առաջին տուրում «Արսենալը» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթել է «Մարսելին», իսկ դորտմունդցիներն արտագնա խաղում պարտվել են «Նապոլիին»՝ 1:2:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում նաև Մխիթարյանի անունն է:

Կկայանանա հետևյալ մրցամարտերը

E խումբ

«Բազել» (Շվեյցարիա) – «Շալկե» (Գերմանիա)

«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա)

F խումբ

«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)

«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)

G խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) – «Աուստրիա» (Ավստրիա)

«Պորտու» (Պորտուգալիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)

H խումբ

«Սելթիկ» (Շոտլանիդա) – «Բարսելոնա» (Իսպանիա)

«Այաքս» (Հոլանդիա) – «Միլան» (Իտալիա)

Լևոն Արոնյանը երրորդն է

լևոնimagesՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների դասակարգման աղյուսակը:

Լևոն Արոնյանը վերջին շրջանում չի արդարացնում սպասելիքները: Եվ ահա, նրան շրջանցել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կառլսենը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաև Հայաստանի հավաքականի  4 խաղացողներ: Սերգեյ Մովսիսյանը 51-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 59-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 69-րդը, Տիգրան Լ. Պետրոսյանը` 90-րդը:

Լավագույն տասնյակը

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

3. Լևոն Արոնյան (Հայաստան)

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

6. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

7. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)

8. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)

9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)

10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

 

Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն

sevak 2  Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր:

Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:

 

Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով և 3 ոսկե մեդալի նվաճումով:

 

Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում  բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ:

 

Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, և ձգում վարժություններում` հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ և 200կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչև այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին` համապատասխանաբար 6-րդ և 4 –րդ տեղերը: