Հայ գրոսմայստերն Ամանտեայում

chess3Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (Մոնակո) Իտալիայի Ամանտեա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 16-րդ տեղը:

7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Յարոսլավ Զինչենկոն (Ուկրաինա):

Հայաստանի պատանի շախմատիստների փորձությունը Թուրքիայում

25441 chessԳրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկելիք շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը:

Հիշեցնենք, որ ստուգատեսը  պետք է անցկացվեր Հաթայ քաղաքում, բայց վերջին պահին կազմակերպիչներն այն տեղափոխեցին Ստամբուլից քիչ հեռու գտնվող Խոջաել:

Մարտունիում կանցկացվի շախմատի «Սևանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը

chp_chess_gameՍեպտեմբերի 7-17-ը Մարտունիում կանցկացվի  շախմատի «Սևանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը (Հայաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մարկուս Ռագերը (Ավստրիա), Դարիուշ Շվիերցը (Լեհաստան):

Թուրքիան մրցավայրը փոխեց

chess-1Թուրքիայի Անթաքիա  քաղաքում սեպտեմբերի 12-ին պետք է մեկնարկեր շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:Անթաքիան Սիրիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Սիրիայում և տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, Շախմատի միջազգային ֆեդերացիայի պահանջով Թուրքիայի շախմատի ֆեդերացիան մրցավայրը փոխել է: Առաջնությունն անցկացվելու է Ստամբուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Քոջաելի քաղաքի մարզապալատում:

Հայ գրոսմայստերը կես միավորով է ետ մնում առաջատարներից

chess3Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (Մոնակո) Իտալիայի Ամանտեա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Եվգենի Սվեշնիկովից (Լատվիա),  Նիկիտա Մայորովից (Բելառուս):

6 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում

Levon-Aronyan054Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել  է դասակարգման նոր աղյուսակները:

Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2813) և 2-րդ հորիզոնականում է: Առաջատարի դիրքը պահպանել է նորվեգացի Մագնուս Կառլսենը`  2862: 3-րդ տեղում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է  (2794):

Եվս 5 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում: Անփոփոխ են մնացել Սերգեյ Մովսիսյանի (2699, 51-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանի (2691, 59-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանի (2671, 72-րդ տեղ), Տիգրան Պետրոսյանի (2660, 91-րդ տեղ) վարկանիշները: Իսկ ահա, ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2653) և 98-րդից նահանջել է 100-րդ հորիզոնական:

Կանանց  առաջատարը  հունգարուհի Հուդիթ Պոլգարն է (2696): Նրան հաջորդում են` Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607):

Հայաստանից 100 ուժեղագույն շախմատիստուհիների թվում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան պահպանել է իր 2470 վարկանիշը` մեկ հորիզոնականով նահանջելով` 29-րդ տեղ: Իսկ ահա, Լիլիթ Մկրտչյանը, որ վերջերս Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, զգալիորեն բարելավել է ցուցանիշը: Նա 15 կետով բարձրացրել է վարկանիշը (2469) և 36-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ հորիզոնական:

Հայաստանն իր միջին վարկանիշով (2661) 4-րդ տեղում է: Առջևում են` Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703), Չինաստանը (2669): Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639), Իսրայելը (2630):

Ադրբեջանը 2623 վարկանիշով 13-րդ տեղում է, Վրաստանը (2593) 17-րդն է:

Շախմատիստուհիները կխաղան Տաշքենդում

25441 chessՇախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլը կանցկացվի Տաշքենդում սեպտեմբերի 18-30-ը:

Էլինա Դանիելյանի մրցակցուհիները կլինեն Կոներուն, Չժաո Սյուեն, Ցզյույ Վենցզյունը, Լահնոն, Խոթենաշվիլին, Չմիլիտեն, Ստեֆանովան, Կոստենյուկը, Դրոնավալին, Գիրյան և Մումինովան:

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության երեք ուղեգրերը գտան տերերին

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  նվաճեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:  Կարենը 12 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Ապա հաջորդեցին  Լևոն Բաբուջյանը (8,5) և Տիգրան Քոթանջյանը (7,5): Բոլորն էլ իրավունք ստացան մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:

Լևոն Արոնյանը կխաղա ԱՄՆ-ում

լևոնimagesԼևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք շախմատի միջազգային մրցաշարին, որը կրում է Սինքֆիլդի գավաթ անվանումը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին (ԱՄՆ):

Վլադիմիր Կրամնիկը` շախմատի աշխարհի գավաթակիր

220px-Vladimir_Kramnik_2005Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի և Դմիտրի Անդրեյկինի 4 պարտիայից բաղկացած մրցամարտի առաջին պարտիայում հաղթեց Կրամնիկը, հաջորդ երեք հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի։ Այսպիսով, Կրամնիկը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։

 

«Սևանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը կրկին կկայնա

շchess-000Մեկ տարվա ընդմիջումից հետո` սեպտեմբերի 7-17-ը,  կանցկացնի «Սևանա լիճ»  շախմատի միջազգային մրցաշարը: Այն 16-րդ կարգի է:

Մրցաշարին կմասնակցեն` Մարկուս Ռագերը (Ավստրիա), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Դարիուշ Սվիերչը (Լեհաստան), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) և Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը (բոլորն էլ`Հայաստան):

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը 3-րդն է

մխMelikset-KhachiyanԳրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շրջանաձև մրցակարգով անցկացված շախմատի  Մետրոպոլիտեն 28-րդ մրցաշարում 9 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միայն կես միավոր է զիջել իրանցի Էլշան Մորադիաբադիին:

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը 9 հնարավորից վաստակել է 3,5 միավոր:

 

Վլադիմիր Կրամնիկը և Դմիտրի Անդրեյկինը

շախմատTromso-6Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 4 պարտիայից բաղկացած մրցամարտում պատվավոր ավարը կվիճարկեն Վլադիմիր Կրամնիկն ու Դմիտրի Անդրեյկինը:

Կրամնիկն արագ շախմատի խաղում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Իսկ  Անդրեյկինը նույն հաշվով հաղթեց Եվգենի Տոմաշևսկիին: Ի դեպ, վերջինս 3-րդ փուլում հաղթել էր Լևոն Արոնյանին:

Եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիան կկայանա այսօր:

Առաջատարն առաջին պարտությունը կրեց

տքKotanjianTigran-2Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանն առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցը Գրիգոր Դիլանյանն էր:: Այդուհանդերձ, Քոթանջյանը 5,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան ընդհուպ մոտեցան Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ընդամենը կես միավորով են զիջում Քոթանջյանին:

4-ական միավորով հաջորդ տեղերում են` Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը:

Հավելենք, որ մրցաշարում նախորդ տուրից պայքարից դուրս է եկել Գևորգ Հարությունյանը:Բարձրագույն խմբի երեք  ուղեգրերի համար պայքարը շարունակում են 13 շախմատիստներ:

Լևոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում

Լևոն Արոնյան202t_levon_aronian_gmԼևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին` արագ, կայծակնային և կույր խաղի ձևաչափերով:

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է

տքKotanjianTigran-2Երևանում անցկացվող շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղացվել է 6 տուր: Կայանալու է ևս 7 տուր:
Պայքարի ոլորտ ներգրավված 14 շախմատիստներից  7-ը գրոսմայստեր են: Շրջանաձև մրցակարգով խաղարկվում է բարձրագույն խմբի երեք ուղեգիր

Առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է: Նա վաստակել է 5,5 միավոր: Ապա հաջորդում են` գրոսմայստերներ ԿարենԳրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը` 4-ական միավոր:

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի մեծ հաջողությունը

Կ ԳGrigoryan-1Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Կարեն Մովսիսյանի արդյունքն է 6,5, Հովիկ Հայրապետյանինը` 6 միավոր:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտրյանն առաջատարից ետ է մնում մեկ միավորով

chess-5Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիների մրցամարտերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Զավադսկա – Մկրտչյան՝ 0:1

Գալոյան – Մայդան-Գայևսկա՝ 0:1

Կուրսովա – Չելուսկինա՝ 0:1

Ռոգուլ – Հայրապետյան՝ 1:0

 

Մկրտչյանն ունի 6,5, Գալոյանը՝ 5, Կուրսովան՝ 4,5, իսկ Հայրապետյանը՝ 4 միավոր:

Առաջատարը Տրանգ Հոանգն է՝ 7,5 միավոր:

 

Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է

լաMHM80079 copyՇախմատի միջազգային ֆեդերացիան  հրապարակել է խաղացողների  դասակարգման աղյուսակը:

Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է: Առջևում է Մագնուս Կառլսենը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաև Հայաստանի հավաքականի ևս 4 ներկայացուցիչներ:

1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2813

3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2796

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785

5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2784

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2775

7. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)՝ 2775

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2772

10. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2769

49. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` 2699

60. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691

73. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671

89. Տիգրան Պետրոսյան (Հայաստան)` 2660

Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում

25441 chessՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերում գրանցվել են այսպիսի արդյունքներ.

Մկրտչյան – Կաշլինսկայա՝ ½ : ½

Մարտինկովա – Գալոյան՝ 0 : 1

Չերեդնիչենկո – Կուրսովա՝ 0 : 1

Կաչետկովա  – Հայրապետյան՝ 1 : 0

Լիլիթ Մկրտչյանն ունի 5,5, Լիլիթ Գալոյանը՝ 5,  Մարիա Կուրսովան՝ 4.5, Աննա Հայրապետյանը` 4միավոր:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հոանդ Տան Տրանգը: