Ռուդոլֆ Գրիգորյանը` Ֆրանսիայի չեմպիոն

chessՖրանսիայի մինչև 18 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուդոլֆ Գրիգորյանը:

Սեն Պոլ Թրուա Շաթո քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա արժանացավ առաջին մրցանակին:

Եվս մեկ հայ շախմատիստ` Գարի Ժիրոյանը, հաղթողից ետ մնաց միայն կես միավորով և բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գարին 83 մասնակիցների մեջ 4-րդն է:

Հայ շախմատիստներն ԱՄՆ-ի առաջնությունում

chess 000Սենթ Լուիսում անցկացվող շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում Տաթև Աբրահամյանը կայացած 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը: Նախավերջին` 8-րդ տուրում Աբրահամյանը սպիտակներով խաղալու է Կրաշի հետ:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը և  Սամվել Սևյանը 7 հնարավորից ունեն 3-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 2 միավոր:

Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ետ է մնում

գրիգորimagesԳրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):

Արոնյանը բավարարվեց կես միավորով

mainz-classic-levon-aronian-128161Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Արոնյանը վաստակել է 2 միավոր:

Մրցաշարի միանձնյա առաջատարը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է` 3 միավոր:

Արոնյանը կխաղա Ստավանգերում

Levon-Aronyan054Լևոն Արոնյանը կմասնակցի մայիսի 7-18-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվելիք շախմատի գերմրցաշարին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կառլսենը, Սվիդլերը, Ռաջաբովը, Կարյակինը, Թոփալովը, Նակամուրան, Վան Հաոն և Համերը:

Հաջող սկիզբ

շchess-000Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկած Եվրոպայի անհատական առաջնությունում հայ 7 շախմատիստներ վստահորեն են խաղացել:
Հաջող են սկսել պայքարը և իրենց օգտին հաղթանակներ են գրանցել Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Հովհաննես Գաբուզյանը։ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը, Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Աղասարյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։ Պարտվել են  Էլինա Դանիելյանը և Վլադիմիր Պողոսյանը։

Առաջնությանը մասնակցում է 280 շախմատիստ: Խաղացվելու է 11 տուր։

Կարեն Մովսիսյանը` 4-րդ տեղում

շchess-000Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում  9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստերներ Սալվադոր դել Ռիո դե Անխելիսի (Իսպանիա), Վլադիմիր Պետկովի (Բուլղարիա), Ստանիսլավ Սավչենկոյի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը 4-րդն էր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դել Ռիո դե Անխելիսը:

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը մրցաշարն ավարտեց 6 միավորով:

Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնությունում

վարուժան varujan-hakobyanԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 3 տուրից հետո վաստակել է 2 միավոր: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն ունի 1,5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Սևյանը` 1 միավոր:

Կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը վաստակել է 2,5 միավորով և ընթանում է 2-րդ տեղում: Աբրահամյանը կես միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Իրինա Կրաշից:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 4-րդ տեղում

գրիգորimages18-ամյա բրազիլահայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի 2.4 փնջային մրցաշարում 14,7 կետով բարձրացրեց իր վարկանիշը և լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետի նորման: Բրուտյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 84 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը նույնպիսի արդյունքով 4-րդն է:

Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնությունում

chess 000Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Մելիքսեթ Խաչիյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության անդրանիկ տուրում միմյանց հետ խաղացին ոչ-ոքի: ՖԻԴԵ-ի վարպետ 12-ամյա Սամվել Սևյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի հետ:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը ԱՄՆ-ի կանանց առաջնության մեկնարկում հաղթեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին:

Շարունակելով հետապնդել առաջատարներին

9854Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի 8-րդ տուրում ուշադրության Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան առաջատարներից մեկի` Ռաֆայել Լեյթաոյի հետ: Մխիթարյանը վաստակեց 6 միավոր և շարունակում է առաջատարների հետապնդումը:

6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ալեքսանդր Ֆիերը, Ռաֆայել Լեյթաոն և Դիեգո Բեռարդինոն:

Արմեն Բրուտյանը վաստակած 5,5 միավորով 12-րդ տեղում է:

Հայկական շախմատային դեսանտ` Լեհաստանում

121168Այսօր Լեհաստանի Լեգնիցա քաղաքում պայքարը կսկսեն շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները: Կկայանա 11 տուր: Մրցաշարի մրցանակային  հիմնադրամը 100 հազար եվրո է: Չեմպիոնը կհարստանա 14 հազար, 2-րդ մրցանակակիրըՙ 11 հազար, 3-րդըՙ 9 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 25 շախմատիստներ:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 14 շախմատիստներ:

Ցուցակը գլխավորում է Վլադիմիր Հակոբյանը, որը 2705 վարկանիշով մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: Ավելի բարձր վարկանիշ ունեն Դմիտրի Յակովենկոն (2731), Եվգենի Տոմաշեւսկին (2719), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2718), Յան Նեպոմնյաչնին (2710) և Ալեքսանդր Արեշչենկոն (2709):

Սերգեյ Մովսիսյանը վարկանիշով (2693) 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2667)ՙ 25-րդը:

Հայաստանից կխաղան նաև Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը:

Հայ շախմատիստները հետապնդողի դերում են

25441 chessԳրոսմայստերներ Սերգեյ Կասպարովը (Բելառուս) և Կարեն Մովսիսյանը (Հայաստան) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են ետ մնում չորս առաջատարներից:

Մխիթարյանը կես միավորով է ետ մնում

Գրիգոր-Սևակ 2525Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության 2.4 փնջային մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոյից և Ալեքսանդր Ֆիերից (Բրազիլիա):

ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանն ունի 4,5 միավոր:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ետ է մնում մեկ միավորով

Գրիգոր-Սևակ 2525Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում անցկացվող աշխարհի առաջնության փնջային մրցաշարում  խաաղացված հինգ տուրից հետո ունի 3,5, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Արմեն Բրուտյանը` 3 միավոր:
Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա) և Դեյսի Կորին (Պերու):

Սերգեյ Կասպարովը` հետապնդողի դերում է

սերգեյ կասպարով 4545Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Իսպանիայի Մայորկա կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարներից ետ է մնում կես քայլով:
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը (Հայաստան) ունի 2 միավոր:

Արոնյանը հաղթեց վերջին պարտիայում

Levon-Aronyan054Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում լարվածությունը պահպանվեց մինչև վերջին պարտիայի ավարտը:

Ստուգատեսը, որի առաջին կեսը կայացավ Ֆրանսիայի մայրաքաղաք  Փարիզում, իսկ երկրորդ կեսը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում, ստացվեց:

Ուրախալի է, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կրած անհաջողությունից հետո, Լևոն Արոնյանը կարողացավ դրսևորել իրեն: Ընդ որում, մրցաշարում խաղում էին ուժեղ շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի ներկայիս չենպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ  Վիշվանաթհան Անանդը և նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Վճռորոշը վերջին տուրն էր, որից հառաջ դժվար էր ասել, թե ով կդառնա հաղթողը: Այդ պատվին հավակնում էին մի քանի գրոսմայստեր:

Այդպիսի հնարավորություն ուներ նաև  Արոնյանը: Նա սպիտակ խաղաքարերով վստահորեն 42-րդ քայլին  պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: Նույքան միավոր հավաքեց նաև մինչև վերջին տուրը աղյուսակը միանձնյա գլխավորող Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, որը ոչ-ոքի ավարտեց պարտան Անանդի հետ: Խաղաղ ելք էին ունեցել նաև Եվգենի Վիտյուգով (Ռուսաստան)-Դին Լիժեն (Չինաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Լորան Ֆրեսինե (Ֆրանսիա) պարտիաները:

Փաստորեն, մեր երկրի ներկայացուցիչը, որը մրցաշարում 3 հաղթանակ էր տարել, 5 պարտիա ավարտել խաղաղ արդյունքով և 1 պարտություն կրել, լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում է Գելֆանդին: Սակայն Մայքլ Ադամս-Վլադիմիր Կրամնիկ  պարտիան շարունակվում է: Ադամսն ուներ 4,5, Կրամնիկը` 3,5 միավոր: Ադամսը հաղթանակի դեպքում առաջ կանցնի Լևոնից:

Հայաստանի 4 շախմատիստ 100 ուժեղագույնների թվում

chess 000Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների դասակարգման աղյուսակը: 100 լավագույնների թվում է Հայաստանի 4 ներկայացուցիչ:

Լևոն Արոնյանը  2-րդ տեղում է, Վլադիմիր հակոբյանը` 39-րդ, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 76-րդ:

Աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Բորիս Գելֆանդը` մրցաշարի միանձնյա առաջատար

chess 000Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ալյոխինի շախմատի հուշամարցաշարի 8-րդ տուրում ավարտվեց նաև  Վլադիմիր Կրամնիկ – Բորիս Գելֆանդ պարտիան: Այն երկարատև էր: մրցակիցները կատարեցին 73 քայլ: Կրամնիկը վերջնախաղում չկարողացավ օգտագործել առավելությունը և հաղթել: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Կրամնիկին խանգարեց ժամանակի  սղությունը:

Այսպիսով, մրցաշարի միանձնյա առաջատարը դարձավ Գելֆանդը` 5 միավոր:

Մնացել է մեկ տուր

Ալյոխին22850Սանկտ-Պետերբուրգում անցկացվող Ալյոխինի շախմատի հուշամրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով,  ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Լորան Ֆրեսինեի հետ: Մրցակիցները կատարեցին 41 քայլ:

Արոնյանը, Վիշվանաթհան  Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Բորիս Գելֆանդը  4,5-ական միավորով առջևում են:

Վլադիմիր Կրամնիկ – Բորիս Գելֆանդ պարտիան շարունակվում է: 8-րդ տուրի մյուս մրցամարտերում այսպիսի արդյուններ են գրանցվել` Վաշիե – Լագրավ – Վիտյուգով` 0:1, Դին Լիժեն – Ադամս` 1/2:1/2, Անանդ – Սվիդլեր` 1/2:1/2:

Վաղը կայանալիք վերջին տուրը վճռորոշ կլինի: Արոնյանը կմրցի Վաշիե-Լագրավի հետ: