Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր:
Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են երեք շախմատիստներ:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում Նեժմետդինովի հուշամրցաշարի շրջանակում անցկացված «արագ» շախմատի մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 92 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:
Նա միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Պավել Պոնկրատովից (Ռուսաստան):
Կանանց պայքարում 5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան (Ռուսաստան):
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վստահ է մեկնարկել Կազանում անցկացվող «արագ» շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկության մրցաշարում: Ստուգատեսին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նաև մեր երկրի 93 շախմատիստ: Ի դեպ, նրանցից է 19-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Անցկացված 4 տուրում հետո 25-ամյա Անդրիասյանը, ինչպես նաև ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Դանինը, Սերգեյ Վոլկովը, Անդրեյ Ռիչագովը, Իվան Ռազումը, Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆյոդորովը վաստակած 3,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, 60-ամյա գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը կմասնակցի հունիսի 6-8-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայանալիք «արագ» շախմատի միջազգային մրցաշարին:
Ուժերը կչափի հանրածանոթ 8 խաղացող:
Պետրոսյանից բացի, հրավիրվածների թվում են` կանանց ԱՄՆ-ի կանանց 5-ակի չեմպիոնուհի Իրինա Կրաշը, ռուսաստանցի Եվգենի Սվեշնիկովը, Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրևիչը, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Անդրեյ Միխալչիշինը, իսրայելցի Մաշա Կլինովան, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լև Ալբուրտն ու Գենադի Զայչիկը:
Հունիսի 9-ին կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար, իսկ հունիսի 10-ին կկայնա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի քիթը վիրահատել են: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Այդ մասին է Twitter-ի իր էջում հայտնել է գրոսմայստերը: Նա գրել է. «Շնորհակալ եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, բժիշկ Շուկուրյանին և նրա թիմին` հաջող վիրահատության համար: Վերջապես կրկին կարող եմ լիարժեք շնչել»:
ՖԻԴԵ-ն հրապարակեց այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են շախմատի 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաև Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցև-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի և Անատոլի Կարպովի մարտավկան:
ՖԻԴԵ-ի «Փառքի սրահում» հայտնվելու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը` Օլեգ Դեմենտևը, որը մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին:
Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին:
17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացված «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում:
Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:
Հայաստանը ներկյացնող 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը:
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և ռուսաստանցի Դավիթ Պառավյանը (նկարում), որոնք 10 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր:
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 94 մասնակիցների պայքարում բաժանեց 2-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Փաշիկյանը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի արդյունքն է` 6,5 միավոր:
7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան):
Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է օգոստոսին Նոևվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնատարների և մրցավարների ցուցակը, որի մեջ են նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանն ընդգրկված է օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովում:
Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը հաստատվել է օլիմպիադայի տեխնիկական վարչական հանձնաժողովի նախագահ:
ՖԻԴԵ-ի մրցավար Նորիկ Քալանթարյանը օլիմպիադայի մրցավարական հանձնաժողովում է:
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի Գ. Աղզամովի հուշամրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Աբհիջիթ Գուպտայի (Հնդկաստան), Յուրի Կուզուբովի (Ուկրաինա), Միխեիլ Մչեդլիշվիլիի (Վրաստան) և Պավել Սմիռնովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով:
Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Ռուսատանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում կայացած 9 տուրից հետո վաստակել են 6,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 5,5 միավոր: