Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ: Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները: Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը: Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը:
Խորեն Բայրամյանը տեղափոխվել է նոր թիմ
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այսուհետ կկրի Վոլգոգրադի «Ռոտորի» մարզաշապիկը: Նա վարձավճարով մինչև տարեվերջ կխաղա այդ թիմի կազմում:
«Ռոտորը »Ռուսաստանի առաջին խմբի առաջնությունում անցկացրած 9 խաղից հետո 9-րդ տեղում է:
21-ամյա Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման։ «Ռոտորում» նա կխաղա 17 համարի մարզաշապիկով։
«Նրա տրանսֆերի շուրջ սկսել ենք բանակցել հունիսից և վերջապես կարողացանք փոխհամաձայնության գալ։ Լավ գիտենք այդ տղային՝ նա հրավիրվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքական։ Բայրամյանն արագաշարժ, տեխնիկապես պատրաստված, լավ դրիբլինգ ունեցող խաղացող է։ Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ կիսապաշտպանության ու հարձակման գծում։ Հույս ունենք, որ Խորենը կուժեղացնի մեր թիմը»,- ասել է «Ռոտորի» փոխնախագահ Ռոխուս Շոխը:
Լևոն Պաչաջյանը` գոլի հեղինակ
Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանի առաջին մրցակիցն ադրբեջանցի է
Այսօր Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կմեկնարկի ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:
Դավթյանն այսօր առաջին մրցամարտը կանցկացնի աշխարհի 2011-ի առաջնության բրոնզե մեդալակիր, ադրբեջանցի Իլգար Մուշկիևի հետ:
Առաջին խաղում` անցանկալի մրցակից
Մարզասերները տեղյակ են, որ Եվրոպայի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-30-ը կանցկացվի Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են` Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Արդեն հաստատվել է մրցաշարի խաղացանկը.
1-ին տուր
Անգլիա-Հայաստան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:
Իռլանդիա-Ջիբրալթար, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 24-ին, ժամը17:00-ին:
2-րդ տուր
Ջիբրալթար-Անգլիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 26-ին, ժամը15:00-ին:
Իռլանդիա-Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 26-ին, ժամը17:00-ին:
3-րդ տուր
Անգլիա-Իռլանդիա, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 29-ին, 15:00-ին:
Հայաստան-Ջիբրալթար, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 29-ին, 15:00-ին:
Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` արտասահմանյան ակումբներում
Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից և ոչ մեկն աչքի չընկավ գոլով կամ գոլային փոխանցումով: Փոխարենը բավականին վստահ խաղաց դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը մի քանի անգամ փրկեց «Դինամոյին»` «Զենիթի» հետ մրցավեճում:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Զենիթ»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Մալավան»-«Զոբ Ահան»՝ 1:2, խաղացել է 90 րոպե:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Շլյոնսկ»–«Վիձև»՝3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 34-րդ րոպեին:
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Դինամո Ավտո»-«Տիրասպոլ»՝ 1:3, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Զարյա»՝ 2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Իրտիշ» ՝1:1, չի մասնակցել հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Վերդեր»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 81-րդ րոպեին:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն Ակտոբե»-«Կայրաթ»՝ 2:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր:
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Կրասնոդար»՝1:2, չի մասնակցել հանդիպմանը:
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Վիլլեմ II»-«Սպարտա Ռոտերդամ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 62-րդ րոպեին:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Ուրալ»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 39-րդ րոպեին:
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Ուրալ»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը:
Յուրա Մովսիսյանը 26 տարեկան է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն օգոստոսի 2-ին դարձավ 26 տարեկան:
Հայ ֆուտբոլիստը նախկինում պաշտպանել է նաև ամերիկյան «Կանզաս Սիթի» (2006-07թ), «Ռեալ Սոլտ Լեյք» (2007-09), դանիական «Ռանդերս» (2009-11), ռուսական «Կրասնոդար» (2011-12) թիմերի պատիվը:
«Անկախի» խմբագրակազմը, ծննդյան օրվա կապակցությամբ, շնորհավորում է Յուրա Մովսիսյանին և մաղթում նրան նորանոր հաջողություններ ֆուտբոլում և անձնական կյանքում:
Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնություն. 3-րդ տուր
Կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության երրորդ տուրի հանդիպումները:
Տեխնիկական արդյունքներ
«Ալաշկերտ-2» – «Շիրակ-2» 4:2 (2:1)
Կարապետ Մանուկյան, 20, 41, Վարդան Պետրոսյան, 58, Տիգրան Գրիգորյան, 85 – Դավիթ Ղանդիլյան, 31, Հաբեթ Ազարյան, 90
«Միկա-2» – «Շենգավիթ» 4:1 (3:0)
Հովհաննես Շահմուրադյան, 10, Վլադիմիր Ուլուխանյան, 16, Արթուր Հակոբյան, 41, Հայկ Գալստյան, 46 – Օրբելի Համբարձումյան, 81 (11մ)
«Բանանց-3» – «Գանձասար-2» 0:5 (0:2)
Հայրապետ Ավագյան, 30, 77, 87, Վրույր Գրիգորյան, 32, Սերգեյ Չույկո, 69
«Արարատ-2» – «Փյունիկ-2» 3:5 (1:2)
Գեւորգ Օհանյան, 33, 51, 84 – Գեղամ Թումբարյան, 25, 44, 78, Կարեն Եսայան, 74, Մուրադ Ասատրյան, 76
17-ամյա հայ ֆուտբոլիստը կմարզվի պարտուգալական «Բրագայի» կազմում
Հայաստանի երիտասարդական հավաքականի և Երևանի «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը լավ հնարավորություն ունի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու: Նա մարզվելու է պորտուգալական «Բրագայի» կազմում:
Վերջինիս ղեկավարությունը մեկ տարով վարձակալել է 17-ամյա խաղացողին: Շահինյանը կուղևորվի Պորտուգալիա: Նա այս տարվա գարնանը փորձաշրջան էր անցել «Բրագայում» և իր պատարաստականության մակարդակով լավ տպավորություն թողել:
Հավելենք, որ Պորտուգալիայի առաջնությունոմ «Բրագան» զբաղեցրել է չորրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի մրցաշարում խաղալու իրավունք ստացել:
Յուրա Մովսիսյանի մեկանաբանություններն իր նախկին թիմի և Կազանի «Ռուբինի» մրցամարտից առաջ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ուշագրավ մեկնաբանություններ է կատարել դանիական «Ռանդերսի» և Կազանի «Ռուբինի» մրցամարտից առաջ:մասին: Մովսիսյանը նախկինում խաղացել է «Ռանդերսի» կազմում, իսկ այն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հանդիպելու է «Ռուբինի» հետ : ««Ռուբինը» անհատապես ուժեղ շատ խաղացողներ ունի, ովքեր կարող են վճռել խաղի ելքը: Առաջին հերթին դա իրենց լավագույն հարձակվող Ռոնդոնն է: Կիսապաշտպաններ Բիբրաս Նատխոն և Ռոման Յերյոմենկոն վերահսկում են կիսապաշտպանական գիծը: Կարծում եմ, «Ռանդերսը» լավ հնարավորություններ ունի «Ռուբինին» անակնկալի բերելու: Կարևորը լավ աշխատելն է` ինչպես սեփական, այնպես էլ մրցակցի դարպասի մոտ: Նաև չպետք է թույլ տալ «Ռուբինին» արագ գոլ խփել»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանը պարապում է ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ
Հենրիխ Մխիթարյանը 50 լավագույն ֆուտբոլիստների թվում է
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է 2012-13-ի մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Նա 43-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դարձել էր Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ հռչակվելով այդ երկրի չեմպիոն և գավաթակիր:
Կայքը պատահական չի համարում, որ, «Շախտյորի» կազմում հաջող մրցելույթներից հետո, Հենրիխին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիան», և հայ կիսապաշտպանը Մարիո Գյոտցեի արժանի փոխարինող է համարվում:
Գևորգ Ղազարյանի թիմը ՉԼ մրցաշարում հաղթեց խոշոր հաշվով
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը`Կարագանդայի «Շախտյորը», սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ ալբանական «Սկենդերբեուի» նկտմամբ:
Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալբանիայում:
Տեխնիկական արդյունքներ
«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – «Սկենդերբեու» (Ալբանիա)՝ 3:0
Գնդակները խփեցին`Ալդին Ջիջիչը, 8, Ռոման Մուրտազաևը, 79, Սերգեյ Խիժնիչենկոն, 89
Գարեթ Բեյլն առայժմ չի կարող կրել Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը
Շատ ֆուտբոլիստների երազանքն է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Եվ ահա, անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրավիրվել է արքայական ակումբ: Սակայն նա ստիպված է պայքարել իսպանական թիմում հանդես գալու համար:
Ուելսցի ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է ակումբի տնօրեն Դանիել Լևիի հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխման հարցը: Ներկա են եղել նաև Բեյլի ծնողները, որոնք պահանջել են չխոչընդոտել որպեսզի իրենց որդին հեռանա: Բայց «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին մտադիր չէ Բեյլին բաց թողնել, և «Ռեալի» մարզաշապիկը կրել նա առայժմ չի կարող:
Կառլեն Մկրտչյանը Դոնեցկի «Մետալուրգի» ընտրյալների թվում է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Կառլեն Մկրտչյանի թիմը` Դոնեցկի «Մետալուրգը», հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ալբանական «Կուկեսի» հետ կայանալիք առաջին խաղին: Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը ցուցակում նշել է 27 ֆուտբոլիստի անուն.
Դարպասապահներ
Ալեքսանդր Բանդուրա, Յուրի Պանկիվ, Անտոն Յաշկո:
Պաշտպաններ
Արտյոմ Բարանովսկի, Վյաչեսլավ Չեչեր, Վլադիմիր Պոլովեյ, Նիկոլայ Մորոզյուկ, Ալեքսանդր Նասոնով, Դարեն Օ՝ Դի, Դենիս Գոլայդո
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, Գրեգորի Նելսոն, Ջորջե Լազիչ, Ռիչարդ Դանիլո, Կոնստանտինոս Մակրիդիս, Ալեշանդրե, Ժոզո Սոարես, Վելիզար Դիմիտրով, Ռուսլան Մամուտով, Եվգենի Տրոյանովսկի, Վասիլի Պրիյմա, Սերգեյ Ատելկին
Հարձակվողներ
Ժունիոր Մորաես, Դանիել, Յասին Համիդ, Մաքսիմ Դեգտյարով, Ռոման Դեբելկո
Հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին՝ Ալբանիայում: Օգոստոսի 8-ին թիմերը պատասխան խաղը կանցկացնեն Դոնեցկում:
Գևորգ Ղազարյանը կմասնակցի ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի խաղին
Նորայր Գյոզալյանը նոր թիմում է հայտնվել
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը կկրի Բելառուսի «Տորպեդո-Բելազ» թիմի մարզազգեստը:
2007-2011-ը 23-ամյա հարձակվողը պաշտպանել է Երևանի «Բանանցի» պատիվը, 2011-ին տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Վերջինիս կազմում 2012-2013-ի մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Նորայրը մրցակիցների դարպասն է խփել 22 գնդակ:
Երբ այս տարի «Իմպուլսը» լուծարվել էր, հարձակվողը ստացել էր ազատ խաղացողի կարգավիճակ: Եվ ահա, նա նոր թիմում է հայտնվել:
Արազ Օզբիլիսը դադարեցրել է մարզումները «Կուբանի» կազմում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսը դադարել է մարզվել «Կուբան» ֆուտբոլային ակումբի կազմում: Հավանական է, որ նա չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի առաջնության հերթական խաղին: Օզբիլիսը «Կուբանի» հետ չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 26-ին կկայանա «Զենիթ» – «Կուբան» խաղը:
Այդ մասին հաղորդել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: «Կարող եմ ասել, որ նա առաջարկներ ունի մի քանի ակումբներից, ավելին՝ այժմ չի մարզվում Կրասնոդարի թիմի կազմում: Արազը ակումբի հետ պայմանավորվածություն ունի, համաձայն որի, ավելի բարձր վարկանիշով ակումբից առաջարկ ստանալու դեպքում, «Կուբանի» ղեկավարությունը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը: Բայց ամենակարևորը, որի մասին կուզենայի զգուշացնել հավանական գնորդներին, գործարքը պետք է մաքուր լինի»,- ասել է նա:
Ըստ լուրերի, Օզբիլիսին լրջորեն հավակնում է գնել Մոսկվայի «Սպարտակը»:Չի բացառվում, որ 23-ամյա հայ ֆուտբոլիստը տեղափոխվի Մոսկվայի «Դինամո» կամ «Լոկոմոտիվ»:
Հավելենք, որ Ֆրանսիական «Մոնակոյի» ղեկավարությունը ևս ցանկանում է իր թիմում տեսնել Արազին:
Ինչից են դժգոհ ադրբեջանցիները
Ադրբեջանցիները դժգոհում են և ցանկանում են բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ի հասցեով:
Բանն այն է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Պիաստա» – «Ղարաբաղ» պատասխան խաղում լեհ երկրպագուները խաղադաշտում ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Հավելենք, որ «Ղարաբաղը» երկու խաղի արդյունքով հաղթել է լեհական «Պիաստային» (2:1, 2:2) և երրորդ փուլում կմրցի շվեդական «Գելֆեի» հետ:
Խոակին Բոգոսյանը` արգենտինական թիմում
Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Խոակին Բոգոսյանն այսուհետ կկրի Արգենտինայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Կիլմես Աթլետիկի» մարզազգեստը:
Ուրուգվայահայ հարձակվողը երկկողմանի համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը «Զալցբուրգի» ղեկավարության հետ և համաձայնության է եկել իր նոր ակումբի ներկայացուցիչների հետ:
Բոգոսյանը 2010-ին անգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից» էր տեղափոխվել «Զալցբուրգ»: 2011-12-ի մրցաշրջանում նա վարձավճարով հանդես եկավ Մոնտևիդեոյի «Նասիոնալում», իսկ նախորդ մրցաշրջանում վարձավճարով պաշտպանում էր բելգիական «Սերկլ» ակումբի պատիվը:


