Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող է հանդես եկել

1239958_10202384142988873_1770125650_nՀայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող հանդես է եկել սեպտեմբերի 23-29 Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվող ,,ՈՒԺային եռամարտի աշխարհի առաջնությունում,, : 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրվը ցուցաբերելով 167,5 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը: 67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մանուկյանը ցուցաբերելով 157,5 կգ արդյունք, նույնպես գրավել է առաջին տեղը :

Անի Ամիրաղյանը կմրցի ռումինացի թենիսիստուհու հետ

անիAni-AmiraghyanՀայաստանի լավագույն թենիսիտուհի Անի Ամիրաղյանն այս օրերին Վրաստանի Թելավի քաղաքում է: Նա մասնակցելու է միջազգային մրցաշարի, որի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Մեր մարզուհու առաջին մրցակիցը մրցաշարի առաջին համար, ռումինուհի Անդրեա Կրիստինա Միտուն է:

Ուշագրավ միջոցառում` Երևանի մարզահամերգային համալիրում

հոկindexԵրևանի մարզահամերգային համալիրում անցկացվեց ուշագրավ միջոցառում, որը նվիրված էր տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, դարպասապահ Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցին:

Երկու հանդիպում կայացավ: Նախ, մրցեցին ռուսական «Գրադ» ակումբը և Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը` 1:1:

Հետո ուժերը չափեցին ԽՍՀՄ հավաքականի խաղացողներից կազմված «Հոկեյի լեգենդները» և «Գրադը»:  Այդ հանդիմումն էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6:

Թիմերը սահադաշտ էին դուրս եկել այսպիսի կազմերով.

«Հոկեյի լեգենդներ». դարպասապահ` Վլադիմիր Միշկին, պաշտպաններ՝Վլադիմիր Լուտչենկո, Սերգեյ Բաբինով, Յուրի Լյապկին, Ալեքսանդր Գվոզդև, հարձակվողներ՝ Իրեկ Գիման, Ալեքսանդր Գոլիկով, Վալդիմիր Գոլիկով, Վիկտոր Շալիմով, Իգոր Միշուկով, Ռոման Իլյին, Եվգենի Դավիդով, Անդրեյ Կովալենկո, Ալեքսանդր Յակուշև:

«Գրադ». դարպասապահ՝ Սերգեյ Բարզանով, պաշտպաններ՝Օլեգ Բուրլուցկի, Ռուսլան Գուտնով, Ալեքսանդր Ստեպանով, հարձակվողներ՝ Սերգեյ Ժեբրովսկի, Նիկոլայ Կոպիտին, Ալեքսանդր Շաշկով, Ալեքսեյ Ուստինով, Օլեգ Կոզին, Ալեքսանդր Ժեվելյուկ, Վլադիմիր Սիմակով:

Գրեթե առանց լրագրողների ներկայության խաղարկվեցին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակները

13588 ատլետիկաԱրտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացվեց Եվրոպայի ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակների հերթական` 12-րդ խաղարկությունը: Մասնակցում էին Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Հայաստանի հեռացատկորդները:

Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին ռուսաստանցի Ալեքսանդր Պետրովը (7 մ 90 սմ)  հայաստանցիներ Վարդան Փահլևանյանը (7 մ 89 սմ) և Գոռ Ներկարարյանը (7 մ 87 սմ):

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի սահմանած ռեկորդը` 8 մ 86 սմ, կանգուն է 26 տարի:

Համեստության, շիտակ բնավորության համար նրան լրագրողները հարգում են: Ցավոք, միջոցառումը լուսաբանելու համար ներկա գտնվող ընդամենը երեք լրագրող էր:

Պարզապես, կազմակերպիչները թերացել էին և միջոցառման անցկացման մասին նախապես տեղյակ չէին պահել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերից

  Frankofonia    Սեպտեմբերի 5-16-ը  Ֆրանսիայի  Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ  միջազգային  խաղերին 54 մասնակից երկիրների շարքում  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը:

  Մեր  մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ՝  թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը:

 55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրը  Օհան Գիքինյանն է, ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ նվաճեց   66 կգ քաշային կարգում, իսկ Վիկտոր Կազիշվիլին  ոսկե մեդալակիր դարձավ  96 կգ  քաշայինում:

  Ի դեպ, միջոցառման  հենց առաջին օրը մեզ համար նշանավորվեց ոսկե 3 մեդալներով , իսկ հաջորդ՝ երկրորդ օրը, 120կգ  ծանր քաշային կարգում բրոնզակիր դարձավ ըմբշամարտիկ  Անդրանիկ Գալստյանը:

    Միջազգային հեղինակավոր  այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով և նվաճել է  2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը 60 կգ քածային կարգում,  Տիգրան Վարոսյանը 66կգ-ում:

Հեծանվային սպորտում ՀՀ  հավաքականը  մասնակցություն ապահովեց 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6-ով:

Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը և Վարդան Փահլևանյանը՝  համապատասխանաբար գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը: Սեղանի թենիսի 2 մասնակցից   Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:

  Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆարնկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել են  3՝ արծաթե և բրոնզե մեդալով:

 Հիշեցնենք՝ hայաստանյան 36 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

 

Հայաստանի երկու ձյուդոյիստ` բրոնզե մեդալակիր

images-ձյուդո1Ֆրանսիայի Նիս քաղաքում կազմակերված Ֆրանկոֆոնյան խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարում Հայաստանի պատիվը պաշտպանում էին  60 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշային Տիգրան Վարոսյանը և  73 կգ քաշային Սուրիկ Գառնիկյանը:

Հավաքականը մասնակցում էր ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ:

Գառնիկյանը պարտվեց առաջին գոտեմարտում, իսկ Իվանյանը և Վարոսյանը դարձան բրոնզե մեդալակիր:

Փլուզում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում

սպորտի նախՍպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի  Վարդանյանն այցելել է  Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Երևանի օլիմպիական  հերթափոխի պետական մարզական քոլեջ»՝  ծանոթանալու փլուզումից տուժած  մասնաշենքում տիրող իրավիճակին:

ՊՈԱԿ-ին պատկանող հանրակացարանային մասնաշենքի բուժկետի և սանիտարական  սենյակի՝ 30 քմ մակերեսով  երկաթբետոնե հատակները փլուզվել էին սեպտեմբերի 9-ին:

Քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանը նախարարին ներկայացրեց իրավիճակը՝  ակնկալելով վերջինիս գործուն միջամտությունը վթարի հետևանքներն արագ կերպով վերացնելու հարցում:

Նախարարն էլ իր հերթին հանձնարարական տվեց ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ՝ մարզական դպրոցի աշխատանքները բնականոն հունով  կազմակեպելու համար:

Դեպքի առթիվ արդեն իսկ ստացվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ –ի եզրակացությունը՝ ըստ որի 1970 թ կառուցած մասնաշենքը չի եղել վթարային, փլուզման պատճառը եղել է  կառուցման ժամանակ թույլ տված սխալները :

Մասնագետների եզրակացության համաձայն՝ այժմ կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար՝  2-րդ աստիճանի, այն է՝ կոնստրուկտիվ տարրերը պիտանի են շահագործման համար, սակայն պահանջվում  է կապիտալ վերանորոգում:  Ըստ շինարարատեխնիկական փորձագետների՝ քոլեջի ննջարանային  մասնաշենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը (շենքի վարքը երկրաշարժի դեպքում) գնատահվում է բարձր:

Ուստի մասնագետներն  առաջարկել են   ձեռնարկել անհետաձգելի որոշ միջոցառումներ. ըստ այդմ   պետք է նախագծի հիման վրա ուսումնասիրվի շենքի հիմնահատակի գրունտը, համապատասխան ակտով վկայագրվի և  կազմվի նախահաշիվ:       Նախարարը մանրակրկտորեն  ծանոթացավ ԱԻՆ տված եզարակցությ

անը և խոստացավ հնարավորինս շուտ միջոցներ  ձեռնարկել՝ քոլեջի անխափան գորունեությունն ապահովելու համար:


Առջևում`թենիսիստուհի Անի Ամիրաղյանի մասնակցությամբ եզրափակիչն է

անի2239_anim7Թուրքիայի Տրապիզոն քաղաքի կորտերում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարի զուգախաղերում Անի Ամիրաղյանը և սլովենուհի Դալիլա Յակուպովիչը հաղթել են Սեզեր-Յաշինա (6:4, 6:3),Կոպոլլա-Մորատելլի (6:1, 6:1),  Գակոն – Սմիթ (7:6, 6:3) երկյակներին:

Եզրափակիչում Ամիրաղյանը և Յակուպովիչը կմրցեն Օկսանա Կալաշնիկովա-Ալեքսանդրա Կրունիչ զույգի հետ:

Հայաստանի նարդիստների հաջող մրցելույթները Վրաստանում

29256Վրաստանի Չակվի քաղաքում կայացած նարդու միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ են ունեցել Հայաստանի ներկայացուցիչները: Կարողություններն էին փորձում 13 երկրների 100-ից ավելի խաղացողներ:

Զույգերով մրցաշարում Գոռ Նիկողոսյանը և Արթուր Մուրադյանը զբաղեցրել են 3-րդ տեղը։ Հիմնական մրցաշարում 3-րդ տեղն է գրավել Վազգեն Մաթևոսյանը, իսկ Աբրահամ Արշակյանը հավասարը չի ունեցել «Լա Շանս» մրցաշարում:

ՀԱՕԿ-ի նախագահը շնորհավորել է ՄՕԿ-ի նորընտիր նախագահին

images ՀԱՕԿՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված   ՄՕԿ –ի  125 –րդ գագաթաժողովի աշխատանքներին : Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ –ի նախագահի ընտրությունը : Ուրախ ենք ,որ Դուք ձայների բացահայտ  առավելությամբ հաղթեցիք և  դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9 –րդ նախագահը :

Հավատում ենք  ,  որ  հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը , քանզի ունեք  սպորտային փառավոր անցյալ , մարզական և աշխատանքային  հարուստ փորձ  :

Շնորհավորում եմ Ձեզ ` հարգելի  նախագահ , մաղթում հաջողություններ `   նոր պաշտոնում և կյանքում :

ԳԱԳԻԿ  ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՀԱՕԿ  -ի  նախագահ

Գերմանացի Թոմաս Բախը` ՄՕԿ-ի նոր նախագահ

թբThomas_Bach_-_6546Բունոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը ` սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը : Իր լիազորությունները վայր դրեց այժմ արդեն նախկին նախագահ  բելգիացի Ժակ Ռոգեն:

 

Թեկնածուները վեցն էին` Սեր  Միանգը  / Սինգապուր / , Չինգ Կուո  Վունը / Թայվան / , Ռիչարդ Կերրիոնը / Պուերտո Ռիկո / , Դենիս Օսվալդը / Շվեյցարիա /  , Սերգեյ Բուբկան / Ուկրաինա  /  և  Թոմաս Բախը / Գերմանիա / :

Առաջին քվերակությունից հետո պայքարից դուրս մնաց   Չինգ Կուո  Վուն :

Երկրորդ փուլում  ձայների մեծ առավելությամբ / 49 /  հաղթեց  և ՄՕԿ –ի 9 –րդ նախագահ ընտրվեց  Թոմաս Բախը : Նրան հաջորդեցին  Ռիչարդ Կերրիոն / 29 / , Սեր  Միանգը / 6 / ,   Դենիս Օսվալդը  / 5 /    և Սերգեյ Բուբկան   / 4 / :

 

Բախին   վաղուց էին  Ժակ Ռոգեին  փոխարինող համարում : Գերմանացի 59-ամյա Բախը  ՄՕԿ –ի փոխնախագահ էր , Գերմանիայի օլիմպիական մարզական միության ղեկավարը ,  ունի մարզական փառավոր անցյալ , ղեկավարին անհրաժեշտ հարուստ  փորձ ` մարզաշխարհում և բիզնեսի ոլորտում :

Ընտրությունների ավարտից անմիջապես հետո , լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Բախն ասել է , որ  թեև շատ է  ուզում տիրապետել զգացմունքներին , բայց սաստիկ հուզված է : Սպորտում մարզիկը րոպեների ընթացքում  է տեղեկանում մրցավարների տված գնահատականին : Այս ընտրությունում հարկադրված էի արդյունքին սպասել ավելի քան մեկ ժամ  :

ՄՕԿ-ի  126-րդ նստաշրջանը տեղի կունենա  2014 թ. փետրվարի 5-7 -ը `Սոչիում , որտեղ փետրվարի  7-ին կկատարվի  ձմեռային օլիմպիական խաղերի  բացման հանդիսավոր արարողությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

 

Հայաստանի մինչև 18 տարեկան հանդբոլիստների հավաքականը կմրցի Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ

հանդբոլ - լավ gandbolՄինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվում Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին և օգոստոսին ուսումնամարզական հավաք է անցկացրել Վանաձորում:
Վիեննայում կայացել է վիճակահանությունը և հայտնի են դարձել մեր թիմի մրցակիցները:

Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկվել են 8-րդ խմբում և ուժերն են չափելու Ռումինիայի, Թուրքիայի հավաքականների հետ: Մրցավայրի հարցը կհստակեցվի առաջիկայում:
Կատարվել է նաև վիճակահանությունը: Առաջին խաղում մերոնք կմրցեն Թուրքիայի, ապա Ռումինիայի իրենց հասակակիցների հետ:
Խաղերը կայանալու են 2014-ի հունվարի 10-12-ին: 1-6-րդ խմբերից պայքարը շարունակելու են առաջին երկու տեղերը գրավողները, իսկ 7-9-րդ խմբերից` միայն 1-ին տեղը զբաղեցնողները:

Ահա թե ինչպես են հավաքականները տեղաբաշխվել խմբերում.

1-ին խումբ` Գերմանիա, Ֆինլանդիա, Պորտուգալիա, Հունգարիա

2-րդ խումբ` Շվեդիա, Իսլանդիա, Հունաստան, Մոլդովա

3-րդ խումբ` Դանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Բոսնիա-Հերցեգովինա

4-րդ խումբ` Իսպանիա, Չեխիա, Ուկրաինա, Լիտվա

5-րդ խումբ` Ավստրիա, Շվեյցարիա, Իսրայել, Ռուսաստան

6-րդ խումբ` Խորվաթիա, Մակեդոնիա, Վրաստան, Հոլանդիա

7-րդ խումբ` Սերբիա, Չեռնոգորիա, Սլովակիա, Էստոնիա

8-րդ խումբ` Ռումինիա, Թուրքիա, Հայաստան

9-րդ խումբ` Բելառուս, Իտալիա, Լատվիա

Հայաստանի բանակային ձյուդոյիստների հարուստ ավարը

ձյուդոՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները

Արթուր Երանոսյանն ու Մհեր Կարապետյանը  դարձան մրցաշարի հաղթողներ: Հովհաննես Ալեքսանյանն էլ մտավ եզրափակիչ, սակայն պարտվեց վճռորոշ գոտեմարտում ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը, Ազատ Աբրահամյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Տաջիկստանի ընտրանուն:

2014-ին  ԱՊՀ  երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունը կկայանա Երևանում:

 

Հայ թենիսիստուհին պարտվեց

անիAni-AmiraghyanԱնի Ամիրաղյանին հաջողությունն ուղեկից չէր  թուրքական Տրապիզոնում մեկնակած թենիսի միջազգային մրցաշարում: 50 հազար պարգևատրման հիմնադրամ ունեցող ստուգատեսի առաջին իսկ խաղում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց աշխարհի թիվ 113 ռակետ, ուկրաինուհի Մարինա Զանևսկային` 4:6, 4:6:

Գեղասահքի Ճապոնիայի հավաքականը Երևանում է մարզվում

422621_188104891293273_1135168772_nԴեռևս տարեսկզբին  Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ղեկավարներն այցելել էին Երևան:  Այդ երկրի գեղասահքի հավաքականի  մենեջեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեղասահքի երևանյան դպրոցի շրջանավարտ Արարատ Զաքարյանն  ասել էր , որ Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են  Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1 – 1, 5  ժամում  Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք: Եվ ահա,  Երևանի  մարզահամերգային համալիրի սահադաշտում  սեպտեմբերի մեկից  մեկշաբաթյա  ուսումնամարզական հավաք սկսեց  Ճապոնիայի գեղասահքի  հավաքականը: Նրանք  բոլորը  հեղինակավոր մարզիկներ են.  աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեֆան  Լամբիել ,  Նոբունարի Օդա, Տատսուկե Մաչիդա, Ակիկո Սուզուկի  և Սատոկո Միհարա:

Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ներկայացուցիչներ Հիդեիտո Իտոն,  Տացուրո  Մացումորոն և մարզիկներն  արդեն հասցրել են մանրամասն ուսումնասիրել սահադաշտը և  մեծ տպավորություն  ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և հատկապես   «արագ» սառույցը: Ա. Զաքարյանն ասաց, որ   թիմը  Երևանից կմեկնի սեպտեմբերի 6-ին: Բայց  Սոչիի օլիմպիական խաղերից առաջ Ծագող արևի երկրի ընտրանին կրկին կժամանի Երևան, կպարապի մարզահամերգայինում, կհաղթահարի կլիմայավարժեցման փուլը, որից հետո  կմեկնի Սոչի :

Ճապոնացի  մարզիկ – մարզուհիների  պարապմունքներին կհետևեն  նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Թենիսիստուի Անի Ամիրաղյանը վստահ է խաղում

Անի Ամիրաղ102670213173780561Անթալիայում  կազմակերպված թենիսի միջազգային մրցաշարում վստահ է հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը: Նա հաղթել է  թրքուհի Էսեն Կոկչեին` 6:1, 7:5 հաշվով, ապա Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիչիշինային` 6:3, 6:2 հաշվով:

Այսօր Ամիրաղյանը  քառորդ եզրափակչում կմրցի ուկրաինուհի Վլադիսլավա Զանոսիենկոյի հետ:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 10 հազար դոլար է:

 

Ձյուդոյիստ Արմեն Նազարյանը ևս պարտվեց

14618Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի մարզապալատում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտվել է ճապոնացի Մասակի Ֆուկուոկային։ Մեկնարկային գոտեմարտերում մեր մարզիկը երկու հաղթանակ էր տարել:

Հավելենք, որ մեր մյուս ներկայացուցիչ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը  մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս մնացել պայքարից:

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը մեկնարկում պարտվեց ադրբեջանցի մրցակցին

հդviewԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեկնարկած ձյուդոյի աշխարհի առաջնությունն անհաջող սկսվեց Հայաստանի ներկայացուցիչների համար:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը պարտվեց  Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիևին:

66 կգ քաշային  Արմեն Նազարյանն առաջին գոտեմարտը կանցկացնի  վանուատուացի Ժո Մահիտի հետ:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս մնաց պայքարից

անի2239_anim7Իտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում շարունակվող թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է, անհաջողության մատնվեց Անի Ամիրաղյանը: Մեր մարզուհին քառորդ եզրափակչում 5:7, 3:6 հաշիվներով զիջեց ռուսաստանցի Նատալյա Կոստիչին և  դուրս մնաց պայքարից:

 

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը հերթական հաղթանակը տարավ Իտալիայում

Անի ԱմիրաղյանJaY3295gnZjpwmT4aClCsljAPDԻտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրանը 15 հազար դոլար է, Անի Ամիրաղյանը հերթական հաղթանակը տարավ:

Նա 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Շանտալ Սկամլովայի նկատմամբ: 1/4 եզրափակչում Անին ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Կոստիկի հետ: