Հայաստանի ձյուդոյիստներին փորձություն է սպասում Եվրոպայի գավաթի խաղարկությունում

images-ձյուդո1Մայիսի 17-18-ը Օրենբուրգում կկայանա ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի պատիվը կպաշտպանեն` 60 կգ քաշայիններ  Սերյոժա Ալեքսանյանը, Գրիգոր Իվանյանն ու Գոռ Մկրտչյանը, 66 կգ քաշային՝ Դավիթ Ղազարյանը, 73 կգ քաշային՝ Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշայիններ՝ Անդրանիկ Չափարյանն ու Գեորգի Մակարյանը, նաև 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը:

Հավաքականի գլխավոր մարզիչն է` Տիգրան Բաբայանը:

Նրան կօգնի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանը:

 

Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության առաջին շրջանի մրցաշարը` Գյումրիում

29856Գյումրիում մեկնարկեց մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:

Տևական ժամանակամիջոց Գյումրիում հանդբոլի Հայաստանի առաջնության մրցաշար չէր անցկացվել, և ստուգատեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Շուքով կազմակերպվեց բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնակիցիներին ողջունեց և հաջողություններ մաղթեց Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ, նախկինում ճանաչված բռնցքամարտիկ` Եվրոպայի չեմպիոն,  «Բարի կամքի» խաղերի հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Մեխակ Ղազարյանը:

Մրցաշարին մասնակցում է 4 թիմ: Պայքարը կշարունակեն առաջին երեք տեղերը գրավողները:

Վանաձորի հավաքականը 32:21 (15:10) հաղթեց Արցախի թիմին, Ալավերդի հավաքականն էլ ուժեղ էր Գյումիի ընտրանիից` 24:14 (12:6):

Սպորտի նախարար. «Այն անձինք, ովքեր չեն կարողանա լիարժեք կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանց մենք ստիպված կլինենք հրաժեշտ տալ»

գղ8ed0b1243fc3eed3aab9e315d3b1fbaՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին, ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման գործընթացին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: 
Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ Խաչիկ Ասրյանը, Արսեն Քարամյանը, Նազարեթ Մնացականյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Գալստյանը, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: 

Նախարար Ղազարյանը նշել է, որ ծանոթ լինելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առանձնահատկություններին ու դժվարություններին, ակնկալում է բոլորի աջակցությունն առկա խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալու համար:

«Ես սպասում եմ ձեր առաջարկություններին, եղեք անաչառ և առավել նախաձեռնող: Աշխատելու ենք միասին, խնդիրները լուծելու և հաջողություններ գրանցելու ենք նույնպես միասին, իսկ այն անձինք, ովքեր չեն կարողանա լիարժեք կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանց մենք ստիպված կլինենք հրաժեշտ  տալ»,- նշել է նախարարը:

Փոխնախարարները և նախարարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

Հանդիպման վերջում նախարարը փաստել է, որ աշխատանքային հանդիպումների այս ձևաչափը պահպանվելու և լինելու է շարունակական:

Հանդբոլի Վանաձորի երիտասարդական հավաքականը` Հայաստանի չեմպիոն

img_0644Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում ավարտվեց  մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր-Ալավերդի` 42:32 (21:17),  Աջափնյակ- ՀՄԴ` 24:26 (11:12), ԽՄՕՄՄ-Արցախ` 45:41 (21:19):
Փայլուն հանդես եկավ Վանաձորի հավաքականը: Մարզիչ Արարատ Բարսեղյանի սաները 5 հաղթանակ տարան, չկրեցին ոչ մի պարտություն և արժանիորեն հռչակվեցին Հայաստանի չեմպիոն:
Համեմատության համար նշենք, որ երկրորդ և երրորդ մրցանակակիր դարձած Աջափնյակի և ՀՄԴ-ի թիմերy 3 և 2 հաղթանակ են տարել:

Ապա հաջորդում են 2-ական հաղթանակ տարած Ալավերդիի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Արցախի ներկայացուցիչները մեկ հաղթանակ են տարել: «Պոլիտեխնիկը» բոլոր խաղերում պարտվել է:

Գորիսում մեկնարկեց վոլեյբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը

վոլեյբոլimagesԳորիսում պայքարը սկսեցին վոլեյբոլիստուհիների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները:

Ուժերն է չափում 4 թիմ:

Մեկնարկային տուրում  «Նժդեհը» 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի, Սյունիքի հավաքական էլ նույն հաշվով  հաղթեց Արցախի թիմին:

2-րդ տուրում «Նժդեհը» կմրցի Արցախի հավաքականի հետ, ԽՄՕՄՄ-ի թիմն էլ ուժերը կչափի Սյունիքի ընտրանիի հետ:

Վանաձորի հանդբոլիստների հավաքականը` Հայաստանի առաջնության առաջատար

IMG_0646Երևանի ճարտարագիտական համալսարանի մարզասահում պայքարը շարունակեցին մինչ 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Կայացան 2-րդ տուրի հանդիպումները:
Սկզբունքային մրցավեճ ծավալվեց առաջին տուրում իրենց օգտին հաղթանակ գրանցած Աջափնյակի և Վանաձորի հավաքականների միջև: Առաջին կեսից հետո վանաձորցիները պարտվում էին 11:12 հաշվով, սակայն հանգստից հետո նրանք կարողացան վերականգնել  հավասարակշռությունը, իսկ ի վերջո հաղթեցին 30:25 հաշվով:
Արցախ-ՀՄԴ խաղում հավասար մրցակցություն էր: Առաջին կեսն ավարտվեց 12:12 հաշվով: Ի վերջո, մեկ գնդակի առավելությամբ` 28:27 հաշվով հաղթեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները:
«Պոլիտեխնիկը» զիջեց ԽՄՕՄՄ-ին` 30:36 (13:16) հաշվով:
Վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Վանաձորի հավաքականը:
2-ական միավոր ունեն Ալավերդիի, ՀՄԴ-ի, ԽՄՕՄՄ-ի, Աջափնյակի թիմերը, Արցախի ընտրանին և «Պոլիտեխնիկը»  միավոր չունեն:

Հայաստանի թենիսիսիտներն առաջին իսկ խաղում ցավալի պարտություն կրեցին

թենիս138976707230Հունգարիայի   Սեգեդ  քաղաքում  մենարկած թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրաաֆրիկյան 3-րդ գոտու մրցաշարի առաջին տուրում A ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիայի թիմին` 0:3:

Աշոտ Գևորգյանը  0:6,3:6  հաշվիվներով զիջեց  Գերգելի Մադարաշիին,  Միքայել Ավետիսյանը 0:6,1:6 հաշվիվներով՝  Մարտոն Ֆուկսովցիին: Զուգախաղում էլ հունգարական  Մարտոն Ֆուկսովից –Լեվենտե Գոդրի երկյակը 6:2, 6:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի Աշոտ Գևորգյան-Սեդրակ Խաչատրյան զույգի նկատմամբ:

Մյուս մրցամարտերում այսպիսի արդյունքներ արձանգրվեցին`

B ենթախումբ՝  Մակեդոնիա- Մալթա՝          3:0,

C ենթախումբ՝ Վրաստան –Չեռնոգորիա՝   3:0,

D ենթախումբ՝ Թուրքիա- Էստոնիա՝           2:1:

Մեկնարկեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը

IMG_0635Այսօր Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում մեկնարկեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնը հայտնի կդառնա մայիսի 11-ին:

Առաջինը խաղահրապարակ դուրս եկան Վանաձորի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները: Վանաձորցիներն առավելության հասան 43:20 (25:7) հաշվով:  Աջափնյակի հավաքականն ուժեղ էր «Պոլիտեխնիկից»` 36:21 (18:9):
Լարված բնույթ կրեց Ալավարդի-Արցախ մրցամարտը: Առաջին կեսի ավարտից հետո հաշիվը հավասար էր`18:18: Հանգստից հետո թիմերը փոփոխակի հաջողություններով հանդես եկան: Ի վեջո, երեք գնդակի տարբերությամբ առավելության հասան ալավերդցիները:
Մրցումները կշարունակվեն վաղը:

Կկայանան «Պոլիտեխնիկ»-ԽՄՕՄՄ, Արցախ-ՀՄԴ, Աջափնյակ- Վանաձոր հանդիպումները:

Հայաստանի թենիսիստները կմրցեն տանտերերի`Հունգարիայի հավաքականի հետ

թենիս138976707230Այսօր Հունգարիայի Սեգեդ քաղաքում կմեկնարկի թենիսի Դևիսի գավաթի խաղակության եվրաաֆրիկյան 3-րդ խմբի մրցաշարը:

Վիճակահանությամբ մասնակից 12 երկրների հավաքականներ տեղաբաշխվել են տարբեր ենթախմբերում:

Մերոնք A ենթախմբում են և մրցելու են Հունգարիայի,  Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

B ենթախմբում ընդգրկված են՝ Մալթայի, Մակեդոնիայի և Ալբանիայի, C ենթախմբում ՝ Վրաստանի, Չեռնոգորիայի և Իսլանդիայի, իսկ D ենթխամբում ՝ Էստոնաիայի, Թուրքիայի և Սան Մարինոյի ընտրանիները:

4 ենթախմբերի հաղթողները եզրափակիչ փուլում վիճարկելու են 2-րդ խմբի 2 ուղեգերերը:

Առաջին օրը ենթախմբերում կկայանան հետևյալ հանդիպումները.

A ենթախումբ՝ Հայաստան -Հունգաիա, B ենթախումբ՝ Մալթա-Մակեդոնիա,

C ենթախումբ՝ Չեռնոգորիա-Վրաստան, D ենթախումբ՝ Էստոնիա-Թուրքիա:

Հայաստանի հավաքականի մարզիչն է` Վահե Ավետիսյանը, իսկ թիմի պատիվն են պաշտպանում` Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Խաչատուր Խաչատրյանը:

 

 

Որոշվեցին մականախաղի Հայաստանի մրցանակակիրները

մականախաղimagesՀրազդանի ավարտվեց մականախաղի Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի չեմպիոն դարձավ Հրազդանի մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը գրավեց  Երևանի «Այրուձին»: Երրորդ մրցանակակիր դարձավ «Հրազդանը»:

Պատանիների մրցաշարում հավասարը չունեցավ Հրազդանի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ տեղում է Երևանի «Շենգավիթը»,  երրորդ մրցանակակիր դարձավ Հրազդանի մարզադպրոցի 2-րդ թիմը:

Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում

20140430_5Մայրաքաղաքաի Շենգավիթի համայնքի համալիր թիվ  1 մարզադպրոցի դահլիճում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Երևանի առաջնությունը:

Վերջին տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԽՄՕՄՄ-Աջափնյակ` 12:21, Նոր Նորք-Շենգավիթ`3:20:

Թիմերը մրցաշարային աղյուսակում  տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ. 1. Շենգավիթ (8 միավոր), 2.Աջափնյակ (6), 3. ԽՄՕՄՄ (4), Նոր Նորք (2), ՀՄԴ (0):

Այսպիսով, ուղեգրերը բաշխվեցին: Շենգավիթի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հանդբոլիստուհիների հավաքականներն իրավունք ստացան խաղալու Հայաստանի առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան թենիսի Դևիսի գավաթի խաղարկության նախնական փուլում

թենիս138976707230Մայիսի 5-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքի կորտերում կմեկնարկի թենիսի Դևիսի գավաթի խաղարկության նախնական փուլի մրցաշարը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները

Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Մինասյանը թիմ է հրավիրել Միքայել Ավետիսյանին, Սեդրակ Խաչատրյանին և Աշոտ Գևորգյանին:

Մրցաշարի մասնակից 12 երկրների ներկայացուցիչները վիճակահանությամբ կտեղաբաշխվեն 4 ենթախմբում: Պայքարը շարունակելու իրավունք կստանան միայն առաջին տեղերը գրավողները:

 

Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի հանդոլիստների թիմերը պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում

20140501_134006Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում պայքարն ավարտեցին Երևանի  մինչև 14 տարեկան պատանիների առաջնության մասնակիցները:
Մրցումների վերջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` ՀՄԴ-Շենգավիթ`22:20, Աջափնյակ-ԽՄՕՄՄ` 34:29:
Այսպիսով, թիմերը տեղաբաշխվեցին հետևյալ հերթականությամբ` 1. Աջափնյակ (6 միավոր), 2. ԽՄՕՄՄ (4), 3. ՀՄԴ (2), 4.Շենգավիթ (0):
Առաջին երեք տեղերը գրավածները պայքարը կշարունակեն Հայաստանի առաջնությունում:
Իսկ ահա,  մինչ 14 տարեկան աղջիկների առաջնությունը դեռ  չի ավարտվել, թիմերն անհավասար թվով խաղեր են անցկացրել:
Մարզուհիների պայքարում ՀՄԴ-ի թիմը 1:18 հաշվով պարտվեց Աջափնյակի ներկայացուցիչներին: Ուշագրավ է, որ նախորդ երեք խաղում ՀՄԴ-ի հավաքականի խաղացողները  սեփական դարպասն ընդունել են 55 գնդակ, մինչդեռ մրցակիցների դարպասը գրավել են ընդամենը  2 անգամ: ԽՄՕՄՄ-ի հավաքականը 24:10 հաշվով առավելության հասավ Նոր Նորքի թիմի նկատմամբ:

4-ական միավորով առջևում են Շենգավիթի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչնրը, սակայն շենգավիթցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: Ապա հաջորդում են  Աջափնյակի (2), Նոր Նորքի (2), ՀՄԴ-ի (0) հավաքականները:

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

ձյուդոՄայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60  մարզիկներ։

Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի բարձր մակարդակով անցկացվելիք ուսանողական առաջնությանը, որի արդյունքում կընտրվի 2015-ին Ուսանողական համաշխարհային ունիվերսիադայի՝ Հայաստանի ձյուդոյի թիմը»: Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը ձյուդոյի առաջնությանը մեծ է, քանի որ ձյուդոն Հայաստանում սիրված օլիմպիական ձև է:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ձյուդոյի առաջնությունը կազմակերպվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հետ համատեղ՝ մրցավարական բարձր անձնակազմի մասնակցությամբ:

Ձյուդոյի առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև.

Քաշային կարգ՝ 60 կգ,

տեղ       ազգանուն   անուն    բուհ

1-տեղ Հովսեփյան Վահագն /ՖԿՀՊԻ/

2-տեղ ՈՒզունյան Հարություն /ՀԱԱՀ/

3-տեղ Բակունց դավիթ /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 66 կգ,

1-տեղ Ավետիսյան Արեգ /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գրիգորյան Հրանտ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Կարապետյան Համլետ /ՎՊՄԻ/

3-տեղ Սարգսյան Լևոն /ԵՊԲՀ/

Քաշային կարգ՝ 73 կգ,

1-տեղ Մկրտչյան Ալբերտ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մանուկյան Ռաֆիկ /ՎՊՄԻ/

3-տեղ Սիրունյան Նարեկ /ՎՊՄԻ/

3-տեղ Վարդանյան Մանվել /ՏԱՏՀ/ Տերնոպոլ

Քաշային կարգ՝ 81 կգ,

1-տեղ Նիկողոսյան Դավիթ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Գառնիկյան Սուրիկ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Իշխանյան Դավիթ /ԵՊԲՀ/

3-տեղ Սերոբյան Հովհաննես /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90 կգ,

1-տեղ Չափարյան Անդրանիկ  /ՖԿՀՊԻ/

2-տեղ Աբրահամյան Հարություն /ՀՊՏՀ/

3-տեղ Մարգարյան Մաքսիմ  /ՖԿՀՊԻ/

3-տեղ Մուրադյան Սարգիս /Ռազմական ինստիտուտ/

Քաշային կարգ՝ 90+ կգ

1-տեղ Կիրակոսյան Գարեգին /ՖԿՀՊԻ/

2-տեղ Մարգարյան Գոռ /ԵՊՀ/

3-տեղ Աթյան Շամիր /ՎՊՄԻ/

3-տեղ Աջամյան Արթուր /ՀՊՃՀ/:

 Անկախ

Պայքար` Հայաստանի հանդբոլի առաջնության ուղեգրերի համար

20140429_170635Մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 մարզադպրոցի դահլիճում մեկնարկեցին մինչ 14 տարեկան պատանիների և աղջիկների Երևանի առաջնության մրցաշարերը:
Մասնակցում են պատանիների 4 և աղջիկների 5 թիմեր: Մրցաշարերում առաջին երեք տեղերը գրավողները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը:
Առաջին օրը խաղից ազատ էր մարզուհիների Աջափնյակի հավաքականը:
ՀՄԴ-ի աղջիկների թիմն ակնհայտորեն թույլ էր Նոր Նորքի հավաքականից և պարտվեց 1:17 հաշվով: Շենգավիթի ընտրանին էլ 28:10 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի հավաքականի նկատմամբ:
Պատանիների մրցաշարում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Շենգավիթ-ԽՄՕՄՄ` 15:36, ՀՄԴ-Աջափնյակ` 23:35:

Հասմիկ Աղաբաբյանը և Հրաչյա Ազիզյանը Հայաստանի ճկասուսերակիրների և թրամարտիկների չեմպիոն

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում մեր երկրի առաջնության պարգևները վիճարկեցին ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Չեմպիոնուհի դարձավ  Հասմիկ Աղաբաբյանը, որը եզրափակչում առավելության հասավ  Մարիամ Հարությունյանի նկատմամբ:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արփինե Աթոյանը և Սիլվա Ղազարյանը: Բոլորն էլ Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաներ են:

Թրամարտիկների մրցավեճում լավագույնը «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչ Հրաչյա Ազիզյանն է: Երկրորդ մրցանակակաիր դարձավ  Արաբկիրի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Պետրոսյանը: Բրոնզե մեդալները բաժին հասան «Հայաստան» մարզական միության սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչ էդուարդ Հովիկյանին  և վանաձորցի Արսեն Զուրաբյանին:

 

Ճկսուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը` Հայաստանի չեմպիոն

սուսերimages«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում այսօր պայքարը շարունակեցին  սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության մասնակիցները:

Մարտուղյակներում զենքերը խաչաձևել էին ճկասուսերակիրները:

Հավասարը չունեցավ երևանցի Մայքլ Հովհաննիսյանը: Արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Միհրան Ղազարյանը,  բրոնզե մեդալները բաժին հասան Նորագավթի սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչներ Արամ Գրիգորյանին և Վահան Առաքելյանին:

Վաղը կմրցեն ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը և խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան` Հայաստանի չեմպիոններ

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի մարզասրահում մեկնարկեց սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Առաջինը մարտուղյակներ դուրս եկան  խոցասուսերակիրները:

30 հրացանակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Էդուարդ Հովիկյանը:  Միքայել Ղազարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Արկադի Մուրադյանն ու Ռոբերտ Խաչատրյանը:

Նույն զինաձևի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների չեմպիոնուհի հռչակվեց Էմմա Պողոսովան: Արծաթե մեդալի արժանացավ Լիլիթ Էվոյանը: 3-րդ մրցանակակիրներ դարձան  Կալիպսե Թորոսյանը և Աստղիկ Մարտիրոսյանը:

Մրցումները շարունակվում են:

Վաղը մարտուղյակներ դուրս կգան ճկասուսերակիրները:

Անկախ

 

Հայաստանի դպրոցական սեղանի թենիսիստների փայլուն մրցելույթը Կազանում

սթtabletenis-1Կազանում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնի ծրագրով սեղանի թենիսի մրցումներում Հայաստանի հավաքակականը  8 երկրների թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը:

Էլեն Բաղչաջյանը և Մերի Հովհանիսյանը զուգախաղերում չունեցան հավասարը: Մարզուհիների անհատական մրցումներում Մերին գրավեց 2-րդ, իսկ Էլենը ՝ 4-րդ տեղը:

Պատանիների անհատական մրցումներում Կարեն Պապյանը  դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ  Կարեն Պապյանը- Էդուարդ Անտոնյան երկյակը զուգախաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Հովհաննես Դավթյանը` ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

հդ5555Մոնպելյեում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային  Հովհաննես Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Գյումրեցի մարզիկն առավելության հասավ բուլղարացի Յանիսլավ Գերչևի,  պորտուգալացի Նունո  Կարվալյոյի նկատմամբ: Հետո նա պարտվեց վրացի Ամիրան Պապինաշվիլիին:

Եվ քանի որ վերջինս  հասավ եզրափակիչ, մեր ձյուդոյիստը սփոփիչ մրցամարտի իրավունք իրավունք ստացավ: Ռուսաստանցի օլիմպիական խաղարի չեմպիոն Արսեն Գալստյանին վնասվածքը թույլ չտվեց տատամի դուրս գալ և նա հրաժարվեց պայքարից:

Երրորդ տեղի համար մրցամարտում Դավթյանը հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին: