Արյունը պատմում է մարդու բնավորության մասին

արյունԺամանակակից հետազոտողները հետաքրքիր թեզ են առաջ քաշել. արյունը կարող է պատմել մարդու բնավորության մասին:Առաջին խմբի արյուն ունեցողները տարբերվում են մեծ հետաքրքրություններով  և կատարյալի ձգտումով: Երկրորդ խմբի ներկայացուցիչները աչքի են ընկնում ուրախ, բայց եսասեր և էքսցենտրիկ բնավորությամբ: Երրորդ խմբի արյուն ունեցողները հետաքրքրասեր են, առատաձեռն, բայց համառ:Չորրորդ խումբն ունի գեղարվեստական ճաշակ, բայց նրանք անկանխատեսելի են և հանելուկային: Այս բոլոր փաստերը նման են  հորոսկոպի գուշակության; Այնուամենայնիվ անենօրյա կյանքում մարդիկ դրանք օգտագործում են աշխատանքի ընդունելու համար, ամուսին ընտրելու կամ կարևոր պայմանագրեր կնքելու դեպքերում:

Անկախ

Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ծառ են հատում (տեսանյութ)

IMG_5745ծառՍայաթ- Նովա փողոցում ծառահատում է իրականացվում: Քաղաքացին Անկախին է ուղարկել տեսանյութ և լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ
ծառահատում իրականացնում:

Ծայրահեղ աղքատության մատնված անօթևան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածնին էլ ծննդյան վկայական չեն հանել.

New Picture«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների և կամավորների՝ տնակային ավաններ ամենօրյա այցելություններն ու ուսումնասիրությունները վաղուց ապացուցել են, որ Գյումրիում տիրող աղքատությունը սահմաններ չունի, իսկ տնակային ավանները պարզապես վերածվել են դժոխքի երկրի վրա:

Ամեն քայլի հանդիպում ենք սոցիալապես էլ ավելի խոցելի ու դժբախտ ճակատագրերի տեր ընտանիքների, միայնակ մայրերի ու միայնակ, անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, անգամ դպրոց չհաճախող ու ծննդյան վկայական չունեցող երեխաներ:
Ներկայացվող տեսանյութը հարազատներից մեկի՝ շարքից դուրս եկած տնակում 5 անձով բնակվող մի ընտանիքի մասին է , որի երեք դուստրերից երկուսը միայնակ մայրեր են: Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբևէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի:


Անկախ

1912թ.-ի հենց այս օրը ”Տիտանիկը” բախվեց սառցաբեկորին

տիտանիկ”Տիտանիկն”  իր կառուցման ժամանակ խոշորագույն ուղևորատար նավն էր ողջ աշխարհում: Այն բախվեց սառցաբեկորին 1912թ-ի  ապրիլի 14-ին և 2 ժամ 40 րոպե հետո խորտակվեց: Նավի վրա ուղևորների թիվը 1316 էր, իսկ անձնակազմի անդամների թիվը՝ 908, ընդհանուր առմամբ՝ 2224 մարդ: Նրանցից փրկվեցին 711-ը, մահացավ 1513 ուղևոր: Ողբերգության պատճառներն են համարվում  եղանակային պայմանները, տեխնիկական խափանումները, անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները:

”Տիտանիկի” ողբերգությունը դարձավ առասպելային, իսկ դեպքերի  հիման վրա նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր:

1985թ-ին նավի բեկորները հայտնաբերվեցին Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ Նյուֆաունդլենդ կղզու մոտ՝ 3750 մետր խորության վրա: Ներկայումս այդ բեկորները  գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստորջրյա մշակութային ժառանգության կոնվենցիայի հսկողության ներքո:

Տիտանիկի ամենաերիտասարդ ուղևորուհին մահացավ 2009թ-ին` 97 տարեկան հասակում: Նավարկության ընթացքում նա եղել է ընամենը 2.5 ամսական:

Հետաքրքիր է նաև այն, որ այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Պիրպոնտ Մորգանը գնել է ”Տիտանիկի” տոմս, սակայն մեկնումից մի քանի րոպե առաջ նա հեռացել է Տիտանիկից, չվերցնելով անգամ ուղեբեռը:

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ

Գյումրի,տնակներ1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին դիմագրավում ուժեղ երկրաշարժի: Իսկ Գյումրին գեթ մեկ անգամ տեսած յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ հին քաղաքն իրոք մի մեծ թանգարն էր բաց երկնքի տակ՝ իր հարյուրավոր շենք-կոթողներով: Սակայն հետերկրաշարժյան տարիներին ահավոր աղետին դիմագրաված կառույցները մատնվեցին անուշադրության և կամաց-կամաց քանդվեցին ու շարունակում են քանդվել, իհարկե՝ ոչ առանց մարդկային միջամտության:
Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաննեից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը: Եթե Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող ամրոցախմբի կառույցներից մեծը՝ գյումրեցիների լեզվով ասած՝ Սև ղուլը, նախորդ տարիներին մասնավորեցվեց ու աղբանոցի վերածվելու դառը ճակատագիրն այլևս չի սպառնում դրան, ապա փոքրիկ Սև բերդը կամ Պայտաձեւ ամրոցը, իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներով հանդերձ, կործանման վտանգի առջև է հայտնվել: Ամրոցներն օր-օրի քայքայվում են, քանդվում են պատերը, շուրջբոլորն ավելանում են շինաղբի հսկայածավալ կույտերը, և ամրոցների ներսն աղբով է լցվում:Ու եթե շուտափույթ ՀՀ կառավարության կողմից որոշումներ չկայացվեն դրանք պահպանելու և վերականգնելու մասին, ապա հարյուրավոր այլ շքեղ հուշարձանների նման դրանք ևս կկորցնենք անվերադարձ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը Գյումրու անտերության մատնված Պայտաձեւ ամրոցի և դրան կից երկու փոքրիկ ամրոցների անմխիթար վիճակի մասին է:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ցեղասպանության մասին բանաձև է ընդունել, Դավութօղլուն անհանգիստ է.Պանորամա,տեսանյութեր

tanielian_menendez_karakashian

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քառորդի դարի ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Այս մասին տեղեկացնում Panorama.am-ն վկայակոչելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է. «Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն»:

Նա նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անհրաժեշտ է այս հարցին առավել գլոբալ մոտեցում ցուցաբերել:

Հաջորդ տարի, նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1.5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»:

«Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է և հստակ հաղորդագրություն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ նա պետք է վերջ տա իր վարչակազմի հանցակցությունն Անկարային: Մենք շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, ինչպես նաև յուրաքանչյուր սենատորի, ովքեր քվեարկել են մարդու իրավունքի համար»,- նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Hurriyet Daily News»-ի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հասցրել է զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:


Անկախ

Ավելի քան քառորդ դար միայնակ՝ խոնավ և ցուրտ տնակներում

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:

Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամենօրյա այցելությունների ընթացքում փորձել են առավել ծանր վիճակում հայտնված մի շարք տարեցների հորդորել, որ նրանք համաձայնեն տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ, սակայն սովորաբար նրանց գերակշիռ մեծամասնությունը հրաժարվում է այդ մտքից՝ գերադասելով խոնավ և ցուրտ վագոն-տնակները: Անշուշտ, այս խնդրի լուծմանը պետք է մասնակցություն ունենան տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Գյումրու վագոն-տնակային ծանր պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ

ՀՀ Նախագահին ներկայացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

սերժ սարգսյան, սահմանադարականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:

Նկատի ունենալով, որ Հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

***

ՀՀ Նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ
Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, Ձեզ, շնորհակալ եմ հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար: Համոզված եմ, որ հանձնաժողովի անդամների մասնագիտական բարձր որակները թույլ են տվել վեր հանել ու մշակել այսօր մեր հասարակությանը և պետությանը հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Համոզված եմ նաև, որ զուտ իրավական բնույթ ունեցող հարցերի կապակցությամբ հանձնաժողովն ունի թե՛ գիտական, և թե՛ գործնական հիմնավորումներ: Ես այստեղ որևէ կասկած չունեմ:

Անդրադառնալով Ձեր կողմից հնչեցված առանձին հիմնահարցերին, կարծում եմ, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք:

Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում:

Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:

Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար:

Եվ ես սկզբունքորեն, իհարկե, համաձայն եմ Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու Ձեր առաջարկի հետ և գտնում եմ, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը:

Անկախ

Ձերբակալել են Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած կնոջը,տեսանյութ

1148-390x290

Լաս Վեգասում ձերբակալել են Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ նետած կնոջը:

Միջադեպը կատարվել է Երկրորդային հումքի արդյունաբերական  վերաշրջանառության ինստիտուտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Mandalay Bay հյուրանոց-խաղատանը: Քլինթոնը դուրս է ելել բեմ, որ դասախոսություն կարդա: Մի քանի րոպե անց, նրա վրա կոշիկ են նետել: Սենատորը չի տուժել,նա խույս է տվել թռչող օբյեկտից, ապա կատարվածի առնչությամբ կատակելէ: Կարգազանցը չի բացատրել , թե ինչով էր պայմանավորված իր արարքն ու իր անունը մամուլին չի հայտնել:

ԱՄՆ 42-րդ նախագահի կինը համարվում է երկրի ամենաազդեցիկ «առաջին տիկիններից» մեկը: Հիմա նա ճամփորդում է երկրում ու  վճարովի դասախոսություններ կարդում:

Վերջերս նա հայտնել է, որ  հնարավոր է մասնակցի նախագահական ընտրություներին:

Անկախ