«Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …». ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

անապահով ընտանիքԳյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են:

Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանր ապրելակերպի մասին է:

 

Բոլորին տանկերի տա°կ… Կուրղինյանը զայրացած է Սլավյանսկը թողնելու պատճառով

o_680724Այն բանից հետո, երբ աշխարհազորայինը թողեց Սլավյանսկը, իսկ նրանց հրամանատար Իգոր Ստրելկովը հայտարարեց, թե մտադիր է Դոնեցկի պաշտպանությունը կազմակերպել, նրա վրա իր զայրույթը թափեց “Ժամանակի էությունը” շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:
“Մարդիկ խորապես շփոթված են: Նրանք ոչ թե պարզապես հոգնած են, այլ ճնշված ու զարմացած…: Նրանք այն մարդիկ են, ովքեր անկեղծ հավատում էին, որ կկարողանան պայքարել մինչև վերջ: Նրանց հրամայվեց հեռանալ: Նրանք հեռացան առանց կորստի: Նրանք հեռացան հատկացված միջանցքով: Նրանք հեռացան` քաղաքում թողնելով խաղաղ բնակչությանը: Ինչպես նաև` մարդկանց մի մաս, ովքեր չկամեցան հեռանալ: Դեռ բոլորովին վերջերս նրանք իրենց անվանում էին “300 հրաձիգներ” (նկատի ունենալով 300 սպարտացիներին, որոնք պետք է մինչև վերջ պաշտպանեին Սլավյանսկը նոր Ֆերմոպիլների նման)-ասում է Կուրղինյանը:-Մինչև վերջերս էլ դրա մասին էր ասում նաև նրանց առաջնորդը Ստրելկովը:Կատարվածը չի տեղավորվում նրանց գլխում…”:
Դրանից հետո, նույն ոգով Կուրղինյանը շարունակում է, որ “հեղինակազրկվեց նոր թագավոր Լեոնիդը, որին տաժանքով էին կարգել”;
Առաջին տեսաուղերձից հետո Կուրղինյանը ձայնագրել է երկրորդ նյութը`”Ինչու Ստրելկովը հանձնեց Սլավյանսկը” թեմայով:
Այդ ելույթներն ակտիվորեն քննարկվում են համացանցում:Կուրղինյանի տեսակետի հետ համաձայնում են ոմանք, սակայն նրանք փոքրամասնություն են: Ոմանք էլ կարծում են, թե Կուրղինյանը Ստրելկովին քննադատելով, տվյալ դեպքում ինչ որ մեկի քաղաքական պատվերն է կատարում:
“Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ” հուլիսի 6-ի ծրագրում մեծամասնությունը Ստրելկովի մանյովրը տակտիկական ճիշտ քայլ են գնահատել, քանի որ, նրանց կարծիքով, աշխարհազորայինները 3 ամիս դիմադրել են ուժով ու թվով գերազանցող հակառակորդին ու ստիպված են թողել Սլավյանսկն ու Կրամատորսկը` խաղաղ բնակչության ոչնչացումը կանխելու նպատակով:
Իսկ “Կիև-1” բատալյոնի համակարգող Եվգենի Դեյդեյն ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Սլավյանսկի ժողովուրդը ուկրաինական բանակին ընդունել է որպես ազատարարներ, իսկ իր բատալյոնը Իգոր Ստրելկովի նկատմամբ “որս է հայտարարել”:
Այլ տեղեկությունների համաձայն, աշխարհազորայինների թողած քաղաքում հիմա անօրինություն է տիրում,.ձերբակալվել են բոլոր միլիցիոներները: Բացի այդ, հաղորդում են, որ ուժայինները ձերբակալում են 25-35 տարեկան բոլոր տղամարդկանց:
Իսկ ուկրաինացի անկախ լրագորղ Անատոլի Շարին իր հեղինակային տեսաբլոգում բացահայտել է այն հաղորդագրությունը, թե “Սլավյանսկի երջանիկ բնաիչներն ուկրաինացի զինվորներին ողջունում էին ու պատշգամբներից Ուկրաինայի դրոշները կախում”: Լրագրողը պարզել է, որ այդ տունը ոչ թե Սլավյանսկում է գտնվում, այլ Խարկովում:

Անկախ

Ամերիկայի անկախության տոնը կարող է մտահոգիչ լինել..

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հուլիսի 4-ի ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ իր խոսքն է հղել ամերիկացի ժողովրդին: Այդ մասին  տեղեկացրել է ԱՄՆ Սպիտակ տունը:

Օբաման իր ելույթում նշել է, որ նրանք փորձել են հուլիսի չորսի տոնակատարությունը պատշաճ ծրագրել: Գրիլ են պատրաստել, պարել, երաժշտություն լսել և այլն: «Հիմա աշխարհի գրեթե բոլոր երեխաները կհարցնեն իրենց ծնողներին, թե ինչ յուրահատկություն ունի այդ տոնը, նրանցից մի քանիսն էլ կմտածեն, որ այն ընդամենը մի քանի հոթ–դոգ ըմբոշխնելու պատրվակ է.. Սակայն, պետք է հիշել, թե ինչ պատահեց 237 տարի առաջ հենց այս օրը, և ինչ նշանակություն է ունեցել այն աշխարհի համար: 1776 թվականի հուլիսի 4-ը հայրենասերների մի փոքր խումբ հայտարարեց, որ բոլոր մարդիկ հավասար են, որ պետք է մտածել ազատ և ապրել ինչպես` մեր սիրտն է ուզում: Մեր ճակատագիրը որոշվեց մեզ համար, մեր իսկ կողմից:  Այն աննախադեպ էր և անհավատալի, բայց այդ հայրենասերները գիտեին, որ կա հարցերի լուծման ավելի լավ ճանապարհ: Ազատությունն անհնարին էր և դրան հասնելու համար նրանք պատրաստ էին նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը, ունեցվածքն ու պատիվը: Ուստի, նրանք պայքարեցին հեղափոխության համար: Առաջին անգամ Ամերիկան տարակուսողներին հակառակն ապացուցեց: Այժմ, 237 տարի հետո, այդ անհավանական ժողովրդավարական փորձի շնորհիվ ԱՄՆ համարվում է հնարավորությունների և ազատության երկիր, խաղաղության և ազատության համաշխարհային պաշտպան, հույսի փարոս այն մարդկանց համար, ովքեր փայփայում են այդ գաղափարները»:

Օրվա առթիվ ճանաչված հնդիկ-ամերիկացի լրագրող Ֆըրիդ Զաքրայանը նույնպես կարծիք է հայտնել: Նրա համար հուլիսի չորսը այն յուրահատուկ ամերիկյան տոներից է, որը նշում է ոչ թե կրոնը, ազգությունը կամ աղանդը, այլ զատությունն ու երկրի յուրահատուկ ազգային ինքնությունը: «Այդուհանդերձ, ամբողջ աշխարհում այդ օրերին ականատես ենք լինում այլ տեսակի ազգայնամոլության, ինչը կարող է ավելի մութ և մտահոգիչ լինել», – ասել է լրագրողը:

Վերադառնալով Հայաստան` պարզվեց, որ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի մասնակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանանատան տոնակատարությանը: «Սա դիվանագիտական ​​դեմա՞րշ է, թե՞ ակնհայտ վերահսկողություն: Տարօրինակ է, որ ես որպես ԱՄՆ քաղաքացի, ով ծառայել է ԱՄՆ-ի կառավարությունում և աշխատել ԱՄՆ-ի ռազմական ուժերի հետ, չեմ էլ հրավիրվում Երևանում ԱՄՆ դեսպանատան կողմից` իրենց հուլիսի 4-ի հիշատակին մասնակցելու համար: Բայց, հաշվի առնելով օլիգարխների և քաղաքական գործիչների ամբոխը, որն այդքան շատ է ձգտում հրավեր ստանալ, ի վերջո գուցե ես բախտավոր եմ..», – եզրափակել է քաղաքագետը:

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել

New Picture18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:

Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով : «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս օրերս «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Գոլոլեան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա), www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելեցինք նրանց բնակարան:

Ներկայացնում ենք Տիգրանի միայնակ ու ծանր ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութը:

Անկախ

Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 107 ավտոմեքենաներից 40-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 67-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

երթևեկ

Անկախ

Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը

լողափ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝  հուլիսի 1-ին նախատեսված բացման  նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ  կատարված աշխատանքներին:  Լողափերում անվտանգության ապահովման և փրկարարական աշխատանքների իրականացման պատրաստվածության շուրջ Արամայիս Գրիգորյանը քննարկում է անցկացրել տարածքային ոստիկանական, փրկարար և բժշկական ծառայություն իրականացնող մարմինների պատասխանատուների հետ: «Սևան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  հանգստյան ժամանակահատվածին լողափերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ:

լողափ   Աշխատանքային այցի շրջանակներում «Սևան» ազգային պարկ են ժամանել նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրները, Սևանից լրացուցիչ ջրառի պատճառների հիմնավորումները, կլիմայական փոփոխությունների հետևանքով նկատվող սակավաջրությունը: Թեմայի շուրջ հանդես են եկել  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:

Արամայիս Գրիգորյանն, իր ելույթում կարևորելով արտագնա նիստերի ձևաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները,  նշել է. «Սևանը մեր հարստությունն է,  յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը պետք է լինի «Սևան» ազգային հարստության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Սևանա լճի հիմնախնդիրը մեր երկրի ռազմավարական նշանակության խնդիրներից է, և պատասխանատու բոլոր գերատեսչությունների ջանքներն ուղղված են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, ինչը մեզ հաջողվել է և այսօր մենք ունենք նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշ: Սա մեծ ձեռքբերում է, որը պետք է կարողանանք պահպանել: Ինչ վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի խնդրին, ապա պետք է նշեմ, որ ցավալի է, որ մենք ստիպված ենք նախատեսվածից ավել ջուր բաց թողնել Սևանից, սակայն այս բացթողումը մասնագիտորեն հիմնավորված է` կապված կլիմայական փոփոխություններով պայմանավորված սակավաջուր տարվա հետ»: Բնապահպանության նախարարը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի աշխատակազմը, իրականացնելով համապատասխան հանձնարարականները, ՀՀ ԱԻՆ, ոստիկանական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լիարժեք պատրաստվածության  են բերել ծառայությունների մատուցմամբ 3 հանրային լողափերը, որոնք հուլիսի 1-ից կընդունեն հանգստացողներին: Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ  նախատեսվում է առաջիկայում ավելացնել ծառայությունների մատուցմամբ հանրային լողափերի թիվը:

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում այցելուների համար ապահովել առավելագույն հարմարավետություն:

 

 

 

 

Հ.Գ.

Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է Հանրապետության Նախագահի հանձնարարականով և ներկայում գործում է 11 լողափ /3-ը ծառայությունների մատուցմամբ/: Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի  իրականացրած «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողափերի հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: Այս տարի նույնպես հանրային լողափերում գործելու  են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, նորաբաց էկոանկյունը: Առաջիկայում նախատեսվում է բացել նոր հանրային լողափեր: Հանրային  լողափերում գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:

 

 

 

 

Բազմաթիվ միայնակ տարեցներ ծերերի տուն-ինտերնատի անունն անգամ լսել չեն ցանկանում

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկանալի:
Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին պետք է մասնակցություն ունենան սոցիալական ծառայությունները: Ներկայացվող տեսանյութը ութսունն անց միայնակ տարեց կնոջ մասին է, ով նույնպես չի ցանկանում դուրս գալ իր խարխուլ տնակից:

Արցախում նկարահանել են “Happy” երգի տեսահոլովակը

Ֆարել Ուիլիամսի հանրահայտ “Happy” երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում:
Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն է բերել նաև Արցախի բազմամյա բարեկամ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի Բարոնուհի Քերոլայն Կոքսը՝ պարելով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հաշմանդամների և աշխատակիցների հետ միասին:
Դրա հեղինակները նպատակ ունեն ցույց տալու, որ Արցախը ոչ թե հակամարտություն է, այլ զարգացող պետություն՝ իր առօրյա կյանքը վայելող երջանիկ բնակչությամբ:

«Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան ». ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ է մնացել: