«Վարդ սիրեցի» երգը` զինվորների կատարմամբ

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման…  «Վարդ սիրեցի» հայտնի  հայկական ժողովրդական երգը կատարում են  ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:

 

Հայոց բանակի զինվորի մեկ օրը. լուսանկարներ, տեսանյութեր

Picture 132Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:

Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի



Սաուդ հումորիստի հետաքրքիր բողոքը կանանց մեքենա վարելու արգելքի դեմ (տեսանյութ)

arabistanՎերջերս Սաուդյան Արաբիայում կանանց մեքենա վարել արգելող օրենքը մեծ քննարկումների առարկա դարձավ: Այս արգելքի դեմ բազմաթիվ բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Իր բողոքը յուրահատուկ կերպով է արտահատել Արաբիայի նշանավոր ակտիվիստներից մեկը: Վերջինս, վերափոխելով Բոբ Մարլիի «No Women No Cry» երգը, այն դարձրել է «No Woman No Drive» բառերով երգ: Այս տեսանյութը ընդամենը 24 ժամվա ընթացքում սոցիալական մեդիայում 1 միլոնից ավել դիտում է գրանցել, իսկ այսօր դիտումների թիվը հասել է 4 միլիոնի: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հայտնի հումորիստը նշել է, որ այս կերպ ցանկացել է արտահայտել իր բողոքը կառավարության որոշման դեմ՝ դրա համար օգտագործելով հումորի նման ձև:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով չեն արգելում ավտոմեքենա վարել, սակայն վարորդական իրավունք չեն տալիս: Օրերս մոտ 60 կին, բողոքելով նման վերաբերմունքի դեմ, նստել էր ղեկին և ամբողջ օրը քաղաքում մեքենա վարել: 1990-ական թվականներից մինչ օրս սաուդ կանայք արդեն երրորդ անգամ են պայքարի դուրս գալիս իրենց վարորդական իրավունքների համար: Նշենք, որ 1990-ականների ցույցերի ժամանակ շատ կանայք ձերբակալվեցին:

 

Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար…դու մի ասա, մեզ չեն էլ վերցնում Մաքսային միություն. Հայկ Մարության

հայկոՀանրահայտ դերասան Հայկ Մարությաննն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Ռուսական Առաջին ալիքի լրատվական թողարկման մի նյութի, որտեղ խոսվում է Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման մասին: Նյութում նշվում է, որ միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը մոտ ապագայում դեռ ցանկություն էլ կմնա:

Ներկայացնում ենք Մարությանի մեկնաբանությունը. «Մենք ստեղ մի այլ կերպ խառնվել ենք իրար, քննարկում ենք լավ էր, թե վատ, որ միանում ենք Մաքսային միությանը. էլ ինտերվյուներ, էլ ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեկնաբանություններ, էլ պարզաբանումներ, էլ կարծիքը արագ փոխելներ, էլ վեճեր, էլ բողոքի ակցիաներ, էլ եվրոպացիներին մերժել։ Դու մի ասա, մեզ չեն էլ վերցնում, հլը դրա մասին էլ իրենց առաջին ալիքով հեգնանքով հայտարարում են… Եթե անգամ մեկնաբանի ասածները չեն համապատասխանում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, ապա տեսանյութի արհամարհական ոճից կարելի է գուշակել Հայաստանի երկրորդական դիրքը այդ միությանը։
Հ.Գ.Մեր «մտերիմ բարեկամ» ռուսները այս իրավիճակի համար լավ արտահայտություն ունեն՝ «И смех и грех »»։

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը

Հոկտեմբերի 27-ին երկու ձայնի առավելությամբ Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Նախագահի թեկնածուների առաջադրման փուլում չորս թեկնածու առաջադրվեց` Լեւոն Չաուշյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանն ու Արամ Սաթյանը: Լեւոն Չաուշյանն ինքնաբացարկ հայտարարեց՝ հօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվց մրցակցությունից` հորդորելով միության անդամներին քվեարկել խղճի մտոք: Միության 121 անդամներից ներկա էին եւ քվեարկեցին 86-ը:

Տեղեկացնենք նաեւ, որ միության հերթական համագումարի երկրորդ օրվա քննարկումների ընթացքում՝ բաց քվեարկությամբ որոշվեց Դիլիջանի ստեղծագործական տունն անվանակոչել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվամբ:

Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի պաշտոնի համար հիմնականում մրցակցում էին միության նախկին նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Արամ Սաթյանը: Քվեարկությունն ավարտվեց հօգուտ կոմպոզիտոր Արամ Սաթյանի, որին վստահեցին ընտրողներից 43-ը: Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն, 2 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

 

NEWS.am

Դիտեք «02» հաղորդաշարի հոկտեմբերի 25-ի թողարկումը

1382765299,0034– Հոկտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թվականի ինն ամսվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր: Խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

– Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միավորված կոլեգիայի նիստը: Բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու կառույցները, ինչպես և նախանշված էր, համագործակցությունից անցնում են համատեղ աշխատանքի, և առաջին քայլը հենց կոլեգիայի այս նիստն է:

– Հաջորդ տեսանյութը պատմում է ոստիկանության ավագ լեյտենանտ, «Սխրագործության համար» մեդալով պարգևատրված Նարեկ Ստեփանյանի ու նրա արարքի մասին: Արարք, որ ապացուցում է` ոստիկանը կոչված է լավագույնը լինելու:

– Արդեն երկար ժամանակ է, ինչ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են գիշերային շրջայցեր: Սրա շնորհիվ կտրուկ պակասել են գիշերային ժամերին կատարվող հանցագործությունները, բայց սա միայն պրոֆիլակտիկա չէ. լինում է և այնպես, ինչպես եղավ հոկտեմբերի 15-ի գիշերը:

Աշխարհի ամենախոշոր շունն է սատկել,տեսանյութ

1098084_10152228741816110_2084270585_nԱրիզոնա նահանգի Տուսոն քաղաքում սատկել է աշխարհի ամենախոշոր շներից մեկը: Կյանքի 8-րդ տարում մահացել է գերմանական դոգ ցեղատեսակի Հսկայական Ջորջը: 2010-ին նրա անունը Գիննեսի ռեկորդների գրքում էր գրանվել, որպես աշխարհում ամենախոշոր շուն: Կենդանին 110 սմ բոյ ուներ և կշռում է 111 կգ:

o-KIDONDOG-570Տերերը նրան շատ էին սիրում: Նրանց խոսքով, շունն իրենց երեխայի համար հրաշալի դայակ էր: Երբեք ագրեսիա չի դրսևորել, պաշտում էր խաղն ու քնում մարդկանց կողքին, իր առանձին, երկտեղանի մահճակալին: Նա մասնակցել է գրեթե բոլոր հեռուստահաղորդումներին ու բարեգործական ակցիաներին:

Ճակատագրի հեգնանքով, Ջորջը մարդկանց հետ ավելի շատ էր շփվում, քան ցեղակիցների, քանի որ անսովոր չափսերի պատճառով շների զբոսանքի համար նախատեսված հրապարակներում, նրա համար տեղ չէր գտնվում: Նա երբեք էլ դրա համար չի տխրել: Ամերիկացիները Ջորջին փորձել են շրջապատել սիրով ու հոգատարությամբ:

Ուղիղ եթերի ժամանակ հեռուստատեսության աշխատակիցը ընկել է գետնին (տեսանյութ)

Ջեսիկա Գարեյթ,ԱՄՆ,KRQEKRQE-ի հաղորդավար Ջեսիկա Գարեյթը նշում է, որ ինքը սիրում է աշխատել հեռուստատեսությունում, քանի որ այդտեղ անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում:

Ինչևէ իր վերջին շոուի ժամանակ, երբ նա հաղորդում էր նույնասեռականների ամուսնությունների մասին անանուն անձը կադրի մեջ գետնին է տապալվել:

2004թ-ից աշխատելով ԱՄՆ-ի Ալբուկերկ քաղաքում տեղակայված KRQE հեռուստաալիքի համար և լինելով պրոֆեսիոնալ՝  հաղորդավարը հանգստություն է պահպանել և նույնիսկ աչքը չի թարթել, երբ անկոչ հյուրը ընկել է տաղավար:

Սակայն հնարավոր է, որ նա նույնիսկ չի նկատել նրան:

Տաղավարում ընկած անձը կենտրոնի հեռախոսազանգերին պատասխանող կամավորն է եղել, որը վնասվածքներ չի ստացել և արագ ոտքի կանգնելով՝ հեռացել է:

Տեսնայութը տեղադրվել է YouTube կայքում և դիտվել արդեն 13,000 անգամ:

 

Խաչատուր Քոքոբելյանի հարցը ՀՀ Վարչապետին

քոքոբելյանԱզատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե  ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն. դրամ և ավելի, ապա պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց արժեքը 369 հազար դրամ է ներկայիս 88 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքերի փոխարեն:

Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե  ինչու է այդ նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռք բերումը վստահվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին և այլ քաղաքացիներ հնարավորություն չունեն ներմուծել այդ սարքերը:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե ՀՀ-ում առաջին անգամ ներդրվում է մեկ միասնական համակարգ, որը ՀԴՄ-ի միջոցով կապվելու է մեկ միասնական բազայի հետ: «Եւ առաջին փուլում ՀԴՄ-ի գինը բարձր է սահմանված, քան նախկիններինը, որովհետև սրանք բազմաֆունկցիոնալ են, ինչի հնարավորությունը նախկինները չունեին: Առաջին փուլում այսքան թանկ է, որովհետև այս փուլում հիմնական սպառողները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են և դրանից կառաջանան խնայողություններ, որոնք էլ հետագայում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի գնումների սուբսիդավորմանը»:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այլ ընկերություններ ևս կարող են ներմուծել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, եթե, իհարկե,  համապատասխանեն Կառավարության  կողմից սահմանված չափանիշներին:

Խաչատուր Քոքոբելյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին` կապված Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի հետ: Մասնավորապես նա հիշեցրեց վարչապետին, որ դեռևս գարնանային նստաշրջանին ինքն հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս  է պատկերացնում  Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրերի համադրումը և ՀՀ իշխանությունների հռչակածաաաաաաաաաաաաաա’և-և”-ի քաղաքականությունը, ինչին ի պատասխան վարչապետը  նշել էր, թե այս երկու համաձայնագրերը իրար փոխլրացնող են և չեն խանգարում մեկը մյուսին:

«Վերջին զարգացումները հաշվի առնելով, ինչպես նաև եվրոպական մեր գործընկերների արձագանքները, որ հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն դեպքում, երբ Հայաստանը մուտք է գործում Մաքսային միություն, արդյո՞ք այժմ էլ Դուք մնում եք Ձեր կարծիքին և այսօր էլ կարո՞ղ եք պնդել, որ դրանք միմյանց փոխլրացնում են: Եւ եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում»,- հարցրեց Քոքոբելյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան նշեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվել և իրենք միշտ էլ ԵՄ-ի և Մաքսային միության հետ հարաբերությունները դիտարկել են որպես փոխլրացնող. «Ինչ մնում է փաստաթղթերին, մենք երբեք չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնող են: Իհարկե, փաստաթղթերում կարող են լինել կետեր, որոնք միմյանց մեջ կարող են մտնել հակասության մեջ և բանակցային գործընթացով մենք պետք է կարողանանք հարթել դրանք: Այս պահի դրությամբ մենք կայացրել ենք քաղաքական որոշում, որ գնում ենք Մաքսային միություն  և չենք կարող ընդունել այնպիսի միջազգային փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ-ի հետ ինտեգրացման գործընթացին»:

Խաչատուր Քոքոբելյանն արձագանքելով Տ. Սարգսյանի այս դիտարկմանը, նկատեց, թե եթե գործընթացները փոխլրացնող են, ապա փաստաթղթերն էլ պետք է միմյանց փոխլրացնեն. «Բայց Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թե որտեղ եք տեսել այդ փոխլրացումը»:

Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե եթե իրենք առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ապա Հայաստանը պետք է ունենար միայն մեկ ռազմավարական գործընկեր և վերջ. «Մենք նպատակ ունենք դիվերսիկացնել մեր արտաքին հարաբերությունները և դա բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից: մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության գերակայությունները և դա արել ենք բաց, մեր գործընկերները շատ լավ հասկանում են մեր գործողությունների տրամաբանությունը»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց, որ այդ ՀՀ իշխանությունների տրամաբանության և վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր մնացել է մեկ ռազմավարական գործընկերոջ հույսին ու հայտնվել նման փակուղու առջև:

 

Ձեզ ենք ներկայացնում նաև հարցուպատասխանի տեսանյութը

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն