Խաչատուր Քոքոբելյանի հարցը ՀՀ Վարչապետին

քոքոբելյանԱզատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե  ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն. դրամ և ավելի, ապա պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց արժեքը 369 հազար դրամ է ներկայիս 88 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքերի փոխարեն:

Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե  ինչու է այդ նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռք բերումը վստահվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին և այլ քաղաքացիներ հնարավորություն չունեն ներմուծել այդ սարքերը:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե ՀՀ-ում առաջին անգամ ներդրվում է մեկ միասնական համակարգ, որը ՀԴՄ-ի միջոցով կապվելու է մեկ միասնական բազայի հետ: «Եւ առաջին փուլում ՀԴՄ-ի գինը բարձր է սահմանված, քան նախկիններինը, որովհետև սրանք բազմաֆունկցիոնալ են, ինչի հնարավորությունը նախկինները չունեին: Առաջին փուլում այսքան թանկ է, որովհետև այս փուլում հիմնական սպառողները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են և դրանից կառաջանան խնայողություններ, որոնք էլ հետագայում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի գնումների սուբսիդավորմանը»:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այլ ընկերություններ ևս կարող են ներմուծել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, եթե, իհարկե,  համապատասխանեն Կառավարության  կողմից սահմանված չափանիշներին:

Խաչատուր Քոքոբելյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին` կապված Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի հետ: Մասնավորապես նա հիշեցրեց վարչապետին, որ դեռևս գարնանային նստաշրջանին ինքն հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս  է պատկերացնում  Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրերի համադրումը և ՀՀ իշխանությունների հռչակածաաաաաաաաաաաաաա’և-և”-ի քաղաքականությունը, ինչին ի պատասխան վարչապետը  նշել էր, թե այս երկու համաձայնագրերը իրար փոխլրացնող են և չեն խանգարում մեկը մյուսին:

«Վերջին զարգացումները հաշվի առնելով, ինչպես նաև եվրոպական մեր գործընկերների արձագանքները, որ հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն դեպքում, երբ Հայաստանը մուտք է գործում Մաքսային միություն, արդյո՞ք այժմ էլ Դուք մնում եք Ձեր կարծիքին և այսօր էլ կարո՞ղ եք պնդել, որ դրանք միմյանց փոխլրացնում են: Եւ եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում»,- հարցրեց Քոքոբելյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ի պատասխան նշեց, թե իրենց քաղաքական դիրքորոշումը չի փոխվել և իրենք միշտ էլ ԵՄ-ի և Մաքսային միության հետ հարաբերությունները դիտարկել են որպես փոխլրացնող. «Ինչ մնում է փաստաթղթերին, մենք երբեք չենք ասել, որ փաստաթղթերը փոխլրացնող են: Իհարկե, փաստաթղթերում կարող են լինել կետեր, որոնք միմյանց մեջ կարող են մտնել հակասության մեջ և բանակցային գործընթացով մենք պետք է կարողանանք հարթել դրանք: Այս պահի դրությամբ մենք կայացրել ենք քաղաքական որոշում, որ գնում ենք Մաքսային միություն  և չենք կարող ընդունել այնպիսի միջազգային փաստաթուղթ, որը կհակասի ՄՄ-ի հետ ինտեգրացման գործընթացին»:

Խաչատուր Քոքոբելյանն արձագանքելով Տ. Սարգսյանի այս դիտարկմանը, նկատեց, թե եթե գործընթացները փոխլրացնող են, ապա փաստաթղթերն էլ պետք է միմյանց փոխլրացնեն. «Բայց Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թե որտեղ եք տեսել այդ փոխլրացումը»:

Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե եթե իրենք առաջնորդվեն այդ տրամաբանությամբ, ապա Հայաստանը պետք է ունենար միայն մեկ ռազմավարական գործընկեր և վերջ. «Մենք նպատակ ունենք դիվերսիկացնել մեր արտաքին հարաբերությունները և դա բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից: մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության գերակայությունները և դա արել ենք բաց, մեր գործընկերները շատ լավ հասկանում են մեր գործողությունների տրամաբանությունը»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց, որ այդ ՀՀ իշխանությունների տրամաբանության և վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր մնացել է մեկ ռազմավարական գործընկերոջ հույսին ու հայտնվել նման փակուղու առջև:

 

Ձեզ ենք ներկայացնում նաև հարցուպատասխանի տեսանյութը

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Tags: , ,