Ծովայինը վստահեցնում է, որ 17 տարի ծառայել է Մարսի վրա
Ամերիկացի պաշտոնաթող ծովայինը ցնցող հարցազրույց է տվել, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին 1և տարին ծառայել է ոչ դես ոչ դեն` Մարսի վրա: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր պարտականությունների մեջ է եղել մարդկանց այլմոլորակային հենակայանների պաշտպանությունը ոչ բարեհաճ տեղացիներից, հաղորդում է Mirror-ը:
Նա պատմում է , որ տիեզերական գաղտնի տորմիղի հրամանատարներից մեկն է եղել, որը պատկանում էր բազմազգ մի կազմակերպության` Earth Defense Force-ին (Երկրի պաշտպանության ծառայություն):
Ծառայության 17 տարիների ընթացքում նա աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտանի գլխավոր առաքելությունը եղել է 5 հետազոտական բազաների պաշտպանությունը Մարսը բնակեցրած ագրեսիվ «տեղաբնակներից»:
Մի քանի երկրների իշխանություններ ավելի քան 3 տարի նրան նախապատրաստել են այլմոլորակային ծառայության: Այդ ընթացքում նա սովորել է 3 տարբեր տեսակի տիեզերասարքեր ու բազմաթիվ ռմբակոծիչներ վարել, որոնք հատուկ անօդ տարածության տարածության մեջ մարտական գործողությունների համար են կառուցվում: Ուսուցումը կատարվել է լուսնային գաղտնի հենակայանում` Lunar Operations Command: Իսկ քանի ծառայակիցներ կային հարցին նա չի պատասխանել:
«Ես հոգնել եմ ծառայությունից»,-խոստովանել է նա: Ղեկավարությունը նրա պաշտոնաթողության խնդրանքին ըմբռնումով է մոտեցել ու հրաժեշտի կապակցությամբ շքեղ հանդիսություն կազմակերպել, որին մասնակցել են շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոլադ Ռամսֆելդը:
Կապիտանի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն, նա միակը չէ, որ վստահեցնում է, թե Մարսի վրա գաղտնի ռազմահենակայաններ կան: UFO TV հեռուստաալիքը դրա մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:
Լուիս Սուարեսը հնարավոր է կարգապահական տույժի ենթարկվի մրցակցին կծելու համար (տեսանյութ)
Այսօր Լուիս Սուարեսին մեղադրել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հակառակորդին կծելու համար, ինչի պատճառով հնարավոր է նրան երկու տարի արգելեն ֆուտբոլ խաղալ:
Ուրուգվայի հարձակվողը մեղադրվում է Բրազիլիայում Իտալիայի թիմի պաշտպան Ջորջո Կելինի ուսը կծելու համար: Այս դեպքից 14 ամիս առաջ Սուարեսը ստիպված էր ներողություն խնդրել Բրիտանիայում կրկին նման բան անելու համար:
Այս առավոտ ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հայտնել էր, որ իրենք գործ են բացել Լիվերպուլի խաղացող Սուարեսի դեմ և խնդրել են նրա թիմին ապացույցներ ներկայացնել:
Նրա մեղավորության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև շաբաթ օրը, երբ Ուրուգվայը կխաղա Կոլումբիայի դեմ:
ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ կիրառված արգելքը վերաբերվում է և՛ միջազգային, և՛ երկրի ներսում տեղի ունեցող խաղերին:
Երեկ բախումը տեղի էր ունեցել Բրազիլիայի Նատալ քաղաքի Arena das Dunas մարզադաշտում Իտալիա Ուրուգվայ լարված խաղի վերջին 15 րոպեների ընթացքում:
Երկու թիմերը պայքարում էին հաջորդ փուլ անցնելու համար, իսկ հաշիվը դեռևս 0-0 էր:
Ամեն դեպքում Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի աստղ Սուարեսը դեղին կամ կարմիր քարտ չի ստացել, և բախումից րոպեներ անց Ուրուգվայը հաշիվը դարձրել է 1-0՝ որակավորվելով մրցումների հաջորդ փուլերի համար:
Իտալիայի Յուվենտուս թիմում խաղացող Կելինին բարկացել է և պնդել, որ իրեն կծել են:
Նրան որոնում են իրավապահները. արձագանքեք, ճանաչողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օդանավակայանի սպասասրահից թանկարժեք հեռախոսի գողության հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները շարունակում են համատեղ աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բողոքի ակցիա՝ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ
Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատի դահլիճում, Եվրոպայում հաստատված մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական փախստականներ բողոքի ակցիա են կազմակերպել պատգամավորների առջև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ:
Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, նստելով դահլիճի առաջին շարքերում՝ նրանք սև կտորներով փակել են իրենց բերանները: Նրանց հագուստների վրա պատկերված են եղել Ադրբեջանի քաղբանտարկյալների լուսանկարները:
Այդ կապակցությամբ ելույթը ժամանակավորապես դադարեցվել է: Որոշ ժամանակ անց Ալիևը շարունակել է իր ելույթը:
Համակերպվել եմ այս պայմաններին». ասում է ծայրահեղ աղքատության մեջ բնակվող անօթևան կինը
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են ներկայացնել Գյումրիում, ավելի քան քառորդ դար, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ապրելակերպը:
Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Ներկայացվող տեսանյութը մի կնոջ մասին է, ով բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, թեև շատ վաղուց ընդգրկված է պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն մինչև օրս բնակարան չի ստացել: Ավելին՝ այլևս չի էլ ցանկանում բնակարան: Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:
ԶԳՈՒՇԱՑԵՔ. ամառ, բաց պատուհաններ, հարմարեցված բանալիներ… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարողը հետախուզվում էր նաև անձի առևանգման և սպանության փորձի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչո՞ւ են կարգապահական տույժերի ենթարկվում ճանապարհային ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Միայն Աստված է մեր պաշտպանը». ասում է վթարային շենքում պատսպարված միայնակ տարեց կինը
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Նրանց կացարաններ կատարած այցելությունների ու զրույցների ընթացքում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին:
Ներկայացվող տեսանյութը ավելի քան 40 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող, 82-ամյա միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է, ով համարում է, որ կյանքը այսքան դաժան չի եղել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին
Անցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը: Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արվածդիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:
Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:
Այդ իսկ պատճառով դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, եւս մեկ անգամ կոչ ենք անում նրանց օժանդակելու հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը:
Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝
ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական առարկաների վրա,
բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ
Նախկինում դատվածը ոստիկանությունում ստիպված էր կրկին «թարմացնել» հիշողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 80 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Նկարահանող սարքն արձանագրել է համակարգչային խանութից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը
Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած և ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ 12 տարեկան հասակից, այնտեղ իրեն բերել են մանկատնից: Հիմա էլ կարոտով ու ափսոսանքով է հիշում երբեմնի հզոր ու հազարավոր աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունը և ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո գնում նստում է նրա փլատակների մոտ:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:









