Կառավարությոն լրատվական կենտրոնից Անկախին հայտնեցին, որ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:
Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:
Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» և դրանց իրականացումն ապահովող «Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին և միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաև դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին և նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից և հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:
Մեկ այլ հարցով հաստատվել են նաև «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները:
Սկսվեց մեքենաներով բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի,լուսանկարներ
«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսեցին ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով, հաղորդում է NEWS.am-ը:
Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։
«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։
Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։
Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարներն սկսել են միասին ազդանշան տալ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:





ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը
ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:
Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը,լուսանկարներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:
Հայաստան-Թուրքիա` 3:1
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվ շախմատի աշխարհի տղամարկանց թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին:
Հայաստան-Թոսւրքիա` 3:1
| Արոնյան | : | Իպատով | 1:0 |
| Հակոբյան | : | Սոլակ | 1/2:1/2 |
| Սարգսյան | : | Յիլմազ | 1:0 |
| Պետրոսյան | : | Կան Էմրի | 1/2:1/2 |
Հայաստանի հավաքականը միավորների պաշարը հասցրեց 8-ի: Մերոնք հնարավորություն ունեն մրցանակակիր դառնալու:
Հայաստանի թիմի հաջորդ մրցակիցն Հոլանդիայի հավաքականն է:
ԱԺ քառօրյա, օր երկրորդ (ուղիղ միացում)
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո, Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:
Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
***
1995թ. Ռուսաստանի Դաշնության պետական դուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, որտեղ նշված է. «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դուման
– հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին,
– հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին,
– պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին,
– ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,
– նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով,
– դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,
– իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
2001թ. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ իր պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում թողել բարձրաստիճան հյուրերի գրառումների մատյանում, որտեղ ասված է. «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը միշտ ընդունել է որպես սեփականը: Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Վլադիմիր Պուտին»:
ՀՀ ոստիկանության հայտարարությունը (2.12.2013 թ. իրադարձությունների վերաբերյալ)
ՀՀ ոստիկանությունը բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը և մատնանշել հավաքի կազմակերպիչների և մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտա լիովին խուսափել դեպքերի անցանկալի զարգացումներից:
ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 12 անձինք, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 182-րդ, իսկ 8-ը` 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
Նշված 12 անձանցից 5 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որից 4-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար` Զարուհի Միսակի Հովհաննիսյան /ծնվ. 02.11.1974թ. բն. Ք. Երևան, Մաշտոցի պող. 40-Աշենք, 12 բն./, Օլյա Միքայելի Ազատյան /ծնվ. 02.05.1981թ. , բն. Ք. Երևան, Գյուլիքեխվյան փող. 9շենք, բն. 2/, Արթուր Անդրանիկի Պետրոսյան /ծնվ. 20.10.1985թ. բն. Տ. Մեծի 24շենք, 32 բն./, Բաբկեն Հրայրի Տեր-Գրիգորյան /ծնվ. 25.10.1985թ. բն. Ք. Երևան, Տ. Մեծի 24շենք, 32 բն./, 1-ը`վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Մարիա Վահագնի Հովսեփյան / ծնվ. 25.04.1985թ. բն. Կորյունի 5 շենք, 53 բն./:
1 անձ ոստիկանության Նոր-Նորքի բաժին է բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նարեկ Բագրատի Սամսոնյան / ծնվ. 04.09.1990թ. բն. Ավան, Դուրյան թաղ. 46 շենք, 29 բն. աշխատում է քաղաքացիական գիտակցության հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ/:
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանության բաժիններ, մասնավորապես` 3 անձ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար`Նոնա Միշայի Արուճյան / 02.07.1983թ. բն. Թբիլիսյան խճուղի 7շենք, 42 բն./, Լիդա Տիգրանի Մինասյան /ծնվ. 19.01.1993թ. բն. Ամիրյան փող. 15շենք, 66 բն./, Անուշ Վահրամի Խաչատրյան /ծնվ. 30.12.1987թ. բն. Ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փող. 17շենք, բն. 5/.
ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվել 2 անձ` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար, մասնավորապես` Արթուր Ալբերտի Ավթանդիլյան/ ծնվ 03.04.1983թ. բն. Ք. Երևան, Հանրապետության փող. 12շ. 21 բն. աշխատում է «Կանաչաստան հասարակական կազմակերպությունում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ /, Հայկ Սամվելի Սահակյան /ծնվ. 23.08.1982թ. բն. Արարատյան թաղ, 10 բարաք, 68/2 տուն, չի աշխատում/:
ոստիկանության Նոր-Նորքի բաժին է հրավիրվել Համլետ Լորիկի Մելքումյան / ծնվ. 31.08.1985թ. հաշվառված Տաուշի մարզ, ք.Բերդ, Նահապետի փող. 16/6 տուն, բն. Ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգ, Բաղյան 1-ին նրբ, 2-րդ շենք, 59 բն. աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես մշակաբանության դասախոս, նախագահին կից հանրային խորհրդի անդամ է/, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրքի 172.2 հոդվածով նախատեսված զանցանքը կատարելու համար:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են և յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական և իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
Մեկնարկել է ԱԺ քառօրյան (ուղիղ միացում)
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ-ում ընթացքող քննարկումներին հետևեք ուղիղ միացմամբ:
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը ներկայացվեց օտարերկրյա դեսպաններին
Նոյեմբերի 30-ին IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի հրավերով «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցելեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին, դպրոցի ծրագրերին, ինչպես նաեւ տեղեկացան Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքում իրականացվող այլ ծրագրերի մասին:
«Դպրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծ է թե՛ հայաստանցիների եւ թե՛ օտարերկրացիների կողմից, ուստի որոշեցինք «UWC Դիլիջան»-ը ներկայացնել Հայաստանում աշխատող միջազգային համայնքի անդամներին: Դպրոցն իր առաջին 90 աշակերտներին կընդունի 2014թ. սեպտեմբերին, եւ ընդունելության գործընթացը սկսված է: Բոլոր ցանկացողներին խորհուրդ եմ տալիս դիմել www.am.uwc.org կայքի միջոցով եւ դա անել հնարավորինս շուտ», – archive2.ankakh.com-ին հայտնեց IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:
«Մեծ խանդավառությամբ ենք սպասում Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը», – ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Կարծում եմ, սա Հայաստանի համար ճիշտ մոդել է` երիտասարդներ ներգրավելու ողջ աշխարհից, ներառյալ նրանց, ովքեր նախկինում Հայաստանի հետ կապեր չեն ունեցել: Շատ կարեւոր է այն փաստը, որ դպրոցը ունենալու է մեծ կրթաթոշակային ֆոնդ: Դա նշանակում է, որ այն չի լինելու դպրոց միայն հարուստ ընտանիքների երեխաների համար` այն բաց կլինի ցանկացած շնորհալի երիտասարդի համար: IDeA հիմնադրամը մեծ ջանքեր է գործադրում գումարներ հայթայթելու ուղղությամբ, որպեսզի ֆինանսական գործոնը ոչ մի երեխայի համար խոչընդոտ չհանդիսանա», – նշել է ԱՄՆ դեսպանը:
«Վերջերս եմ նշանակվել Ռումինիայի դեսպան Հայաստանում եւ այնպիսի դպրոց ենք փնտրում երեխաներիս համար, որը լավ հիմք կհանդիսանա նրանց ապագա մասնագիտության համար: Անչափ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ Դիլիջանում UWC դպրոց է կառուցվում: UWC դպրոցները համաշխարհային ճանաչում ունեն», – ասել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեն:
UWC Դիլիջան դպրոցը IDeA հիմնադրամի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն է։ Ս.թ. հոկտեմբերին դպրոցը դարձավ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ եւ ստացավ UWC Դիլիջան անվանումը: Դպրոցը վերջերս ստացել է «IB World School» կարգավիճակ, որը հնարավորություն կտա սաներին իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում:
Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 16-ից 18 տարեկան 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Շնորհալի աշակերտների մեծամասնությունը դպրոցում սովորելու է անվճար` կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմելու են UWC Դիլիջան դպրոցի աշակերտների 10-12%-ը:
Ընդունելության գործընթացին կարող եք ծանոթանալ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում – www.am.uwc.org կամ (010) 583346 հեռախոսահամարով։
Վիլնյուսում ընդունվել է ՀՀ և ԵՄ միջև Համատեղ հայտարարություն
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն:
Հայաստանի շախմատիստների ընտրանին հաղթեց ԱՄՆ-ի թիմին` 2,5:1,5 հաշվով
Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:
Եվ ահա, Հայաստան-ԱՄՆ շախմատային հակամարտության մյուս մրցամարտերում գրանցվեցին խաղաղ արդյունքներ:
Հիշեցնենք, որ մրցում էին Սերգեյ Մովսիսյանը և Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանը և Ալեքսանդր Օնիշչուկը, Գաբրիել Սարգսյանը և Վարուժան Հակոբյանը:
Այսպիսով, մեր ընտրանին առավելության հասավ 2.5։1։5 հաշվով: Դա մերոնց երկրորդ հաղթանակն է Անթալիայում:
Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը
Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ: Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Պետական այցով Հայաստան կժամանի ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լիտվա
|
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:
|
Կամ նախագահը կգնա Վիլյնուս կամ հրաժարական կտա. Հայրիկյանը սկսեց նստացույցը
«Ոչ պարտադրվող СССР-ին», «Ոչ Մաքսային միությանը», «Վիլնյուս կամ հրաժարական», «No Russian Empire» գրությամբ պաստառներով եւ եռագույն դրոշներով նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի նստավայր եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համախոհների հետ՝ պահանջելու, որ նախագահը կամ մեկնի Վիլնյուս կամ հրաժարական տա,հաղորդում է news.am-ը:
«Եթե ինքը չմեկնեց Վիլնյուս, դա նշանակում է, որ ընտրում է հրաժարականի տարբերակը: Մինչև 10 օր առաջ ես կասկածներ ունեի, որ մենք ծերացող ազգ ենք, բայց պարզվեց, որ ԿԳԲ-ի գործակալական ցանցը մինչև այսօր լավ աշխատել է, և դա դրա արդյունքն է։ Փորձում էին մարդկանց համոզել, որ մեկ է՝ բոլորը կոտրված են, անգամ եթե դու լավն ես, ճշմարիտ ես, միևնույնն է` դու մենակ ես, հանգիստ տեղդ նստիր: Բայց հիմա պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը ազատամիտ է և ճշմարտախոս»,- հայտարարեց Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդը առաջիկա երեք օրերին, 12։0-ից մինչև ժամը 17:00-ն լինելու է Բաղրամյան 26-ում։ «Եթե պարզվեց, որ Սերժ Սարգսյանը գնում է Վիլնյուս, կդադարեցնեմ նստացույցս»,- ասաց նա։
Գուգարք գյուղում հրդեհի հետևանքով 25 հոգի անօթևան է մնացել
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:
Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:
Հրդեհի հետևանքով անօթևան են մնացել 25 քաղաքացի, ովքեր վերաբնակեցվել են Վանաձոր քաղաքում և Գուգարք գյուղում` ազգականների տներում: Զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վայրում գտնվում է մեկ մարտական հաշվարկ, որը իրականացնում է հերթապահություն:
Նախագահն ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների, այդ թվում՝ Քուվեյթի Պետության միջև: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու և ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհացուցիչ են համարել հատկապես վերջին տարիներին տարբեր բնագավառներում նկատվող փոխգործակցության դինամիկան, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունեն երկու երկրներում բացված դեսպանություններն ու դեսպանների ակտիվ աշխատանքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և այդ երկրում նրանց համար՝ իրենց ազգային ավանդույթները, կրոնը, մշակութային արժեքները պահպանելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ու զարգացման տեսանկյունից հեռանկարային ոլորտները, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները:
Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը և Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը և ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում:
***
Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի և ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա էլ դրվել էր իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը:



