|
Նախագահ ը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։ |
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Ա. Համբարյանին և Ս. ՀովհաննիսյանինՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին
|
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
|
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Է. Բաբայանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին
ԱԳ նախարարն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ
Հայոց ցեղասպանության
Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցության տարբեր բնագավառներում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խորը և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:
|
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Նախագահն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին
Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին
Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:
Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:
Աշխարհահռչակ հայորդին էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ուղեկցությամբ այցելել են Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:
Աշխատակիցների հավաստմամբ՝ կենտրոնը տեղի հայ համայնքի մշակութային յուրօրինակ օջախ է համարվում: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, այդ թվում նաև որոշ պատառիկներ հայոց Մեծ եղեռնի ողբերգական էջերից:
Բացի այդ, կենտրոնում բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է նաև Ֆրանսիայի ու հատկապես Ռոն Ալպի տարածաշրջանի հայ համայնքի ձևավորման և հետագա զարգացման պատմությունը:
Կենտրոնի աշխատակիցները նաև նշել են, որ մշակութային այս յուրօրինակ օջախի կառուցման նախաձեռնությունը եղել է Վալանսի քաղաքապետարանինը, որը կյանքի է կոչվել 2005 թվականի ամռանը:
Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն իր հերթին նկատել է, որ ինքն իրոք հպարտ է, որ քաղաքն ունի նման կենտրոն, ինչը յուրովի հարգանքի հավաստում է Վալանսի ծագումով հայ բնակիչների հանդեպ, ովքեր կազմում են ընդհանուր բնակչության 10 տոկոսը և իրենց լիարժեք ներդրումն ունեն քաղաքի զարգացման հարցում:
Կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Վալանսի քաղաքապետին ու ֆրանսիացիներին` հայ ժողովրդի նկատմամբ ունեցած խորը հարգանքի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան: «Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:
Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս: «Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,– դիմելով համաժողովին ներկա ուսանողներին` նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:
Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.
«2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ հիմք դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ փաստաթուղթ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը` նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:
«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին 20 տարվա ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում։
«Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը»,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։
«Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ նոր մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քննարկվել է Երևանում Լիոնի օրեր անցկացնելու հնարավորությունը
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆարիերի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Լիոնի քաղաքապետի տեղակալը նախ, օգտվելով առիթից, իր գոհունակությունն է փոխանցել Արամ Սուքիասյանին` երկու քաղաքների միջև ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Ժուլյեն Լաֆարիերն արդյունավետ է գնահատել հատկապես կրթամշակութային երկուստեք համագործակցությունն ու հատկանշել, որ այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, սակայն, դեռ բավարար չեն ու պետք է ավելացնել իրականացվող ծրագրերի ծավալները և ընդլայնել ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք կրթամշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին նկատել է, որ այդ ուղղությամբ զարգացման դաշտ իրապես կա, ու Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը: Արամ Սուքիասյանը մասնավորապես առանձնացրել է կրթական և մշակութային օջախներում ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը: Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալը առաջարկել է նաև քննարկել Երևանում և Լիոնում մշակութային օրերի անցկացման հնարավորությունը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երկու քաղաքների բնակիչներին ծանոթանալու մեկը մյուսի մշակութային ժառանգությանն ու սովորույթներին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ համակողմանի քննարկել առաջարկը և փորձել հնարավորին կարճ ժամկետում կյանքի կոչել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ Նախագահն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարևորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող: Ակադեմիայի առկա ձեռքբերումները Հանրապետության Նախագահը պայմանավորել է նաև միջազգային ակտիվ համագործակցությամբ: Նրա խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության: Նախագահը կարևորել է ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի և տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: Հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ակադեմիան մշտապես պետական ուշադրության ներքո պահելու, գիտնականներին և հատկապես երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու, խրախուսելու համար: Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների և գիտության զարգացման հեռանկարների մասին: Նրանք ևս կարևորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը: Գիտնականները դրվատանքով են խոսել նաև պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու և Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն անվանի գիտնականներին հրավիրել է մասնակցելու և իրենց ներկայությամբ պատվելու Նախագահի նստավայրում հանդիպումից անմիջապես հետո անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, շփվելու հայ տաղանդաշատ աշակերտների և ուսանողների հետ, խրախուսելու նրանց: Գիտնականները սիրով ընդունել են Նախագահի հրավերը՝ մասնակցելով միջոցառմանը: |
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահի հետ
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին և հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա անհրաժեշտ և օրինաչափ է գնահատել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը, որը, ըստ Քեյրանի, լավագույնս ապացուցում է, որ ոչ միայն երկու երկրների միջպետական հարաբերություններն են անհրաժեշտ բարձրության վրա, այլև միջհամայնքային և ռեգիոնալ կապերը: Ժան Ժակ Քեյրանը նկատել է, որ այդ ամենում, անշուշտ, մեծ դերակատարում ունի ֆրանսահայ համայնքը, որն իր ազդեցիկ տեղն ու կշիռն ունի նաև Ռոն Ալպի ռեգիոնում և լավագույնս ներկայացնում է աշխատասեր ու արարող հայ ժողովրդի տեսակը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները վստահեցրել են, որ գնահատում են ֆրանսիացի գործընկերների պատրաստակամությունը` միջհամայնքային և միջռեգիոնալ համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է, որ ֆրանսիական մի շարք համայնքների հետ այսօր առկա է սերտ համագործակցություն, այդ թվում նաև՝ Լիոն քաղաքի, որի հետ համատեղ իրականացվել ու իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկուստեք կապերն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Հաջողություն մաղթելով Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի աշխատանքներին՝ Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանը հույս է հայտնել, որ այն իր հերթին կնպաստի երկուստեք հարաբերությունների առավել սերտացմանն ու ամրապնդմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ նախագահի հրամանագիրը Ա. Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
Պաշտոնական հյուրընկալություն Լիոնի քաղաքապետարանում
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական հյուրընկալություն:
Հյուրընկալության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար, այն գնահատելով որպես Երևանի և Լիոնի միջև առկա սերտ համագործակցության ևս մեկ խոսուն ապացույց.
«Լիոնի հետ գործընկերային մեր հարաբերությունները շուրջ 20 տարվա պատմություն ունեն, ինչը մեր կապերի ամրության լավագույն ապացույցն է: Մենք կարևորում ենք ֆրանսիական քաղաքների և ռեգիոնների հետ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը, և սա, վստահ եմ, Հայաստանից ժամանած իմ բոլոր գործընկերների կարծիքն է: Առաջիկա համաժողովը ևս մեկ լավ հնարավորություն է՝ գործընկերներով հանդիպելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և, իհարկե, նաև ամփոփելու և գնահատելու արդեն կատարած աշխատանքներն ու ծրագրելու նորերը։ Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում ես կարևորում և բարձր եմ գնահատում, նաև, ինչու չէ, ընդօրինակելի եմ համարում Երևանի ու Լիոնի միջև տարիների ընթացքում ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն ու հարաբերությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով անցած 20 տարիների ընթացքում քաղաքային տնտեսության բազմաթիվ բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը ներկայումս իրականացվում է եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում, որով հստակ նախանշված են գործակցության ոլորտները, պատասխանատուներն ու իրականացման ժամանակացույցը։
«Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների համատեքստում մեր քաղաքների և ռեգիոնների միջև ապակենտրոնացված համագործակցությունն իրապես առանձնակի կարևորություն է ստանում: Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ կամքի և նպատակաուղղված գործողությունների շնորհիվ մեզ կհաջողվի գտնել ու ձևավորել փոխգործակցության նոր ուղիներ և մոդելներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբին` հյուրընկալության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:
Ողջունելով հյուրերին` Ժերար Կոլոմբը նախ, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ ընթացիկ համաժողովի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է այդ հարաբերությունների կարևորությունը, ապա նկատել, որ երկու երկրների համայնքների միջև հետզհետե ընդլայնվող և ամրապնդվող գործընկերային կապերն իրենց հերթին ապացուցում են, որ Հայաստանը և Ֆրանսիան իրապես շահագրգիռ են երկու երկրների կապերի խորացման հարցում: Երևանի և Լիոնի միջև առկա գործընկերային հարաբերություններն օրինակելի գնահատելով՝ Ժերար Կոլոմբը նաև նկատել է, որ դրանք զարգացման լուրջ հեռանկարներ ունեն և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է երկու քաղաքների միջև առկա համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնելու երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանն ու Լիոնը համագործակցության զարգացման լուրջ ներուժ ունեն, և վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս շահագրգիռ է հարաբերությունների էլ ավելի խորացման հարցում: Օգտվելով առիթից՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Ժերար Կոլոմբին Երևանում հյուրընկալելու իր պաշտոնական հրավերը` միասին նշելու երկու քաղաքների բարեկամության 20-ամյակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ Լիոնում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Փարիզից մեկնեց Լիոն, որտեղ հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:
Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լիոնի գործընկեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ համագործակցության ներկա մակարդակին եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Երեւանի եւ Լիոնի միջեւ արդեն 20-ամյա փոխգործակցությանը: Նշվեց, որ քաղաքների միջեւ ձեւավորվել են գործակցության ավանդույթներ, սակայն միաժամանակ առկա է նաեւ հարաբերութունների զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցները գոհունակությամբ նկատեցին, որ պարբերաբար փոխայցելություններն ու հանդիպումները օգնում են գործակցության նոր ուղղություններ բացահայտել:
Փոխվարչապետը շփումների ակտիվացման եւ կապերի խորացման տեսակետից արդյունավետ հարթակ համարեց նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը հավակնում է դառնալ ավանդական եւ կարող է ծառայել որպես գործուն մեխանիզմ` այս ձեւաչափով փոխգործակցության համակարգման համար:
Հանդիպմանը գործընկեր քաղաքների ղեկավարները նաեւ անդրադարձան այն ծրագրերին եւ մտադրություններին, որոնք նախատեսում են կյանքի կոչել:
Հանդիպումից հետո Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության, տրվեց պաշտոնական ճաշ:
Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը Ռոն Ալպ տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ էր: Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն հայտնեց համաժողովը հյուրընկալելու համար` ընդգծելով, որ դրա անցկացումը հենց այստեղ պատահական չէ, քանի որ Ռոն Ալպի հետ բավականին ընդգրկուն փոխգործակցություն է առկա:
Ռոն Ալպը գործընկեր է ընտրել «Հայաստանի համայնքների միությանը»` այսպիսով համագործակցություն սկսելով Հայաստանի ամբողջ տարածքում: Փոխվարչապետը նկատեց, որ փոխգործակցության երկու հիմնական ուղղությունները` տարածքային զարգացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն, առաջնահերթ են ՀՀ կառավարության համար եւ ընկած են առաջիկա բարեփոխումների հիմքում: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է այդ աշխատանքների շարունակումը եւ ողջունում է նոր փաստաթղթով այդ գործակցությունն ամրապնդելու մտադրությունը:
Պրն Քեյրանն իր հերթին ընդգծեց, որ մտադիր են զարգացնել եւ ընդլայնել սկիզբ դրված համագործակցությունը եւ ակնկալում են, որ հետագա տարիներին այն արդեն ավելի շոշափելի արդյունքներ կարձանագրի:
Պրն Քեյրանի խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումներին` նկատելով, որ այդ տեսանկյունից ֆրանսիական կողմի աջակցությունն ու փորձն օգտակար կարող են լինել դրանց հաջող իրականացման համար:
Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի պատվիրակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնական արարողությանը, որի ժամանակ հանդես եկավ ելույթով` անդրադառնալով Հայաստանում ապակենտրոնացված կառավարման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքներին, այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն ու, մասնավորապես, Ռոն Ալպի հետ ձեւավորված փոխգործակցությանը:
Պաշտոնական ելույթներից հետո «Հայաստանի համայնքների միության» եւ Ռոն Ալպի տարածաշրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության նորացված համաձայնագիրը, որով Հայաստանի համայնքների եւ Ռոն Ալպի միջեւ փոխգործակցությունն ավելի կընդլայվի եւ համակարգված բնույթ կստանա:
Ստորգարումից հետո ՀՀ պատվիրակությունը ներկա գտնվեց մշակութային միջացառմանը, որին մասնակացում էին նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Այսօր Գրենոբլում նաեւ համագործակցության նորացված համաձայնագիր են ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզն ու Ֆրանսիայի Իզերի նահանգը:
Հոկտեմբերի 16-ին Վալանսում աշխատանքները կսկսի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:
Հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրել. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` Նորայր Հունանի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Անանիա Շիրակացու մեդալով` Արսեն Ալեքսանդրի ՀԱԽՈՒՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Վիկտորի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Լևոնի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների և պետրոլոգիայի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Անահիտ Խորենի ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդգեսի ՊԱՊՈՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմեն Կառլենի ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Հմայակի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մովսես Խորենացու մեդալով` Սարգիս Բարդուղիմեոսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Լիպարիտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վերժինե Գառնիկի ՍՎԱԶԼՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր |
Վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք կարևորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան», – ողջույնի խոսքում նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձևավորումը և տեղեկատվության փոխանակումը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար ու տեղեկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաև պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջը:





