Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավարին

3550_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ եւ առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր:

Տեղեկացվեց, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել նաեւ ՀԲ փորձագետներ, արդեն մշակվել է ՀՍՆՀ զարգացման ռազմավարությունը, որն արժանացել է նաեւ ՀԲ թիմի դրական գնահատականին: Փոխվարչապետը կարեւորեց շահագրգիռ նախարարությունների մասնակացությամբ փաստաթղթի քննարկումը, մոտեցումների վերջնական հստակեցումը, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:

Կողմերն անդրադարձան նաեւ ՀՍՆՀ ընթացիկ ծրագրին: Մասնավորապես տեղեկացվեց, որ դեռեւս չի իրականացվել համայնքապետերի ուսուցում նախատեսող բաղադրիչը: Փոխվարչապետն առաջարկեց ուսուցումները կազմակերպել առաջիկայում նախատեսվող համաժողովների շրջանակում եւ ընտրել արդիական թեմաներ, որոնք կարծարծեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումների ուղղությունները:

Քննարկվեցին նաեւ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում ՀՍՆՀ ծրագրերի համար հատկացվող միջոցների ծավալներին, ՀՍՆՀ ծրագրերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին

3592_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին

3590_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ներդման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ու ընդլայնման գործում:

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

3590_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին` պաշտոնավարման տարիների ընթացքում կատարած աշխատանքի ու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնել, որ նա կմնա Հայաստանի բարեկամը և մեր երկրում աշխատած տարիների փորձն ու գիտելիքները կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին

3589_b (1)Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:

Վարչապետը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ

MHM80578 copyՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշել է, որ այս գեղեցիկ տոնն ունի իր առանձնահատուկ խորհուրդը՝ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը շինարարի նկատմամբ:

10617_am_2«Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի պատմության շարունակականության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները՝ այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին: Այսօր շինարարության համար հեշտ օրեր չեն, այս ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և մենք ձեզ հետ պետք է կարողանանք հաղթահարել ժամանակակից մարտահրավերները», – ասել է վարչապետը և այդ համատեքստում կարևորել կառավարության և շինարարների համագործակցությունը:
Տիգրան Սարգսյանը շինարարներին մաղթել է նորանոր ստեղծագործական հաջողություններ ինչպես մասնագիտական բնագավառում, այնպես էլ անձնական կյանքում:
Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, Հայաստանի ճարտարագիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թեմուր Մարգարյանին:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և «Հայնախագիծ» ընկերությունը:

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

3 Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյր

ան Օհանյանը ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի.Վոլինկինին և Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Վ.Գլագոլևին, ինչպես նաև նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա.Լոբովին:

Պաշտպանության նախարարը շնորհավորեց գնդապետ Ա.Լոբովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման գործում: Ս.Օհանյանը բարձր գնահատեց դիվանագիտական առաքելությունն ավարտող գնդապետ Վ.Գլագոլևի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը՝ երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

456.Discussion at the UNSC 07.07.2013Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:
Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ միջեւ ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:
Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:
Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաեւ ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:
ՄԱԿ-ոմ ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ արեց խրախուսել եւ սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջեւ կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության եւ անվտանգության:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը

3551

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի Նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ

3568~

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

serj

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր նախաձեռնություններում ու ծրագրերում:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը:

Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Վարչապետն այցելել է «Արզնի» առողջարան

10602_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին:

Կառավարության ղեկավարը շրջել է առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային միջոցների հաշվին կատարված ներդրումային և շինարարական աշխատանքներին: Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առողջարանում հանգստացող և բուժվող քաղաքացիներին, ովքեր գոհունակություն և շնորհակալություն են հայտնել առողջարանում ստեղծված պայմանների և սոցիալական փաթեթի ներդրման ծրագրի համար:
2013 թ. առողջարանը «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպությունից ստացել է 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներ, որից շուրջ 235 մլն ՀՀ դրամն ուղղվել է առողջարանի առաջին մասնաշենքի վերակառուցմանը: Աշխատանքներն սկսվել են 2013 թ. մարտին, ավարտվել` հուլիսին: Վերակառուցվել են ինչպես կեցության սենյակները, այնպես էլ բուժական կաբինետները: Առողջարանը բուժական նոր կաբինետներ է ստեղծել, ներկրել բուժական ժամանակակից տեխնիկա: Խորհրդային տարիներին համամիութենական համբավ ունեցող բազմապրոֆիլ համալիր-առողջարանը, նոր շունչ ստանալով, շարունակում է սիրտ-անոթային համակարգի, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդությունների, հենաշարժիչ ապարատի հիվանդութունների, նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպային փոխանակության խանգարումների, նևրոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժումը:
Առողջարանային հանգստի ոլորտի զարգացմանը նոր շունչ է հաղորդել նաև կառավարության նախաձեռնություններից մեկը՝ սոցիալական փաթեթի ներդրումը, որի ներդրման օրվանից սկսած` «Արզնի» առողջարանում բուժվել և հանգստացել է տարեկան շուրջ 300 սոցիալական փաթեթի շահառու՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Բացի այդ, պետպատվերի շրջանակում առողջարանում իրենց բուժումն են կազմակերպում Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

 

սերժ սարգսյան Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ

 

Серж Саргсян

Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ:

«Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախարարը ներկայացրեց ԳԱԿ պետի նոր պաշտոնակատարին

ֆիննախՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օգոստոսի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրեց Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:

Ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, եւ «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՊՈԱԿ-ի պետի տեղակալը:

 

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության

 հետ կապերի բաժին

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Untitled-1 copyՍահմանված ժամակացույցի համաձայն` Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերը, նաև՝ առաջարկությունները և բարձրացված հարցերի վերաբերյալ ստանալու համապատասխան լուծումներ:

Հուլիս ամսվա ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 142  քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 570 քաղաքացի: 280  հարցի արդեն իսկ դրական լուծում է տրվել: Հարցերի մյուս մասը դեռ ընթացքի մեջ է:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններին անակնկալ այցերի միջոցով ներկա է լինում անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղում ծանոթանում բնակիչներին անհանգստացնող հարցերին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի նախագահի հետ

453.Ambassador Aivazian's meeting with the President of Seimas of Lithuania   01.07.2013Հուլիսի 31-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ՝ կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկեցին խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ եղավ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարեւորվեց նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հոգևոր ու մշակութային ժառանգությունն ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում

Լուսանկարը` Mes.am-ի

Լուսանկարը` Mes.am-ի

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ստուգայց  է կատարվել ԱԻ նախարարության կողմից պահպանվող օբյեկտներում:
Ստուգայցի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարն այցելեց կարևոր նշանակության օբյեկտներ, որտեղ պահպանվում են ազգային, հոգևոր, պատմական ու մշակութային գանձեր և այդ կառույցներն ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերություն, Հայաստանի ազգային գրադարան, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղեր: Այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ:

Ստուգայցի ընթացքում ԱԻ նախարարը ծանոթացավ նշված օբյեկտների հրդեհային անվտանգության համակարգերին` ազդարարման և հրդեհաշիջման ավտոմատ սարքավորումներին, անձնակազմին, աշխատանքային պայմաններին և պատրաստվածությանը:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի և գիտահետազոտական ինստիտուտում ԱԻ նախարարին դիմավորեց փոխտնօրեն Է. Դանիելյանը, որի ուղ
եկցությամբ էլ Ա. Երիցյանը շրջեց ինստիտուտի հին և նոր մասնաշենքերում: Մատենադարանի մասնաշենքերը վերջերս են վերազինվել անվտանգության և հրդեհային նորագույն համակարգերով, ունի լավ պատրաստված անձնակազմ և պահուստներում պահվող հնագույն ձեռագրերը գտնվում են հուսալի պաշտպանության տակ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առկա են հրդեհաշիջման, ծխահեռացման և ազդարարման համակարգեր: Ազգային գրադարանում անմխիթար վիճակ էր:

ԱԻ նախարարը հանձնարարեց Մատենադարանի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Անուշ Գևորգյանին ներկայացնել խրախուսման, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի հրշեջ` հրահանգիչ, փ/ծ սերժանտ Տիգրան Կարապետյանին շնորհել սպայի կոչում` մասնագիտական պատրաստվածության և բարեխիղճ ծառայության համար:
Նախարարի հրամանով խիստ նկատողություն հայտարարվեց Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի ավագ հրշեջ` հրահանգիչ, փ/ծ ավագ սերժանտ Կարապետ Խայանին:

Հանրային հեռուստատեսությունում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ էին կատարվում, և արդեն իսկ լուրջ վերաբերմունք էր նկատվում անվտանգության համակարգերի նկատմամբ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ներկայացրեց հեռուստաընկերության հսկա տարածքի ու անձնակազմի անվտանգության հետ կապված իրենց ծրագրերը՝ արածն ու անելիքները: Նախարար Արմեն Երիցյանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու եղած բոլոր հնարավորություններով:

Ստուգայցի ընթացքում գիտական ու մշակութային օջախների աշխատակիցներն ու այցելուները ճանաչում էին ԱԻ նախարարին, մոտենում արտահայտելու իրենց գնահատականն ու հիացմունքը նախարարության աշխատանքի վերաբերյալ, հնչում էին քաջալերանքի խոսքեր:

Ա. Երիցյանը հանձնարարեց ամփոփ տեղեկանք պատրաստել կատարված աշխատանքի, չձեռնարկած անհրաժեշտ քայլերի, նկատված թերությունների և անհետաձգելի կարիքների վերաբերյալ: Շատ շուտով կլինի համապատասխան գնահատականն, ու անհապաղ միջոցառումների պլանը կդրվի գործողության մեջ:

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը

10600_am_1Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվության քննարկմամբ ՀՀ կառավարությունում եզրափակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության արդյունքների ամփոփման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին

009Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:

Շրջայցի  շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են: Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլև մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրևատարների և դիտահորերի նորոգում, նաև՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:

«Շինարարների առջև անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, և այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երևանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ծավալն այս տարի կկազմի շուրջ 2.5 միլիոն քառակուսի մետր: Կհիմնանորոգվի շուրջ 30 փողոց, կասֆալտապատվեն նաև բազմաթիվ երկրորդական փողոցներ, մայթեր ու բակային տարածքներ:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և, շրջելով ճանապարհի ամբողջ երկայնքով, տեղում հետևել ընթացող աշխատանքներին:

Իսկակովի պողոտայի և նոր կառուցվող ավտոճանապարհի հատման հատվածում քաղաքապետի շրջայցի պահին կատարվում էին ուղետարի հարդարման աշխատանքներ` առաջիկայում պողոտայի երթևեկության երկրորդ ուղղությունը վերականգնելու նպատակով: Ճանապարհի հաստատված նախագծի վրա Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև աշխատաքների ներկա  փուլը:

Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտ և շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ` մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:

Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև տարածքի ընդհանուր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների մեկնարկի ուղղությամբ:

«Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա  ճանապարհի թունելային և Իսակովի պողոտայի կամրջի հատվածները: Առաջիկայում կավարտվեն նաև դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլև բարեկարգ ճանապարհ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն