Նախագահի մոտ տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ

3383Նախագահի մոտ տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:
***
Նախագահի բացման խոսքը քննարկման ժամանակ


Բարև ձեզ,

Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք: Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր ձեռքբերում է: Առաջընթաց ունենք նաև գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է:

Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք: Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք: Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում: Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երևույթների մասին, բայց միաժամանակ կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում: Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ:

Հիմա ուզում եմ մի քանի կոնկրետ հարցերի մասին խոսել և ասել, որ ունեմ մի քանի դիտարկումներ, որոնք ուզում եմ ուղղել տարբեր կառույցների ղեկավարներին և, իհարկե, ակնկալում են նաև այդ կառույցների ղեկավարների ելույթները կամ գնահատականները, որպեսզի մենք կարողանանք գալ ընդհանուր և ճիշտ եզրակացության:

Պարո՛ն վարչապետ,

Ես տեսա, որ Դուք արդեն հանձնարարել եք բոլոր գերատեսչությունների պատասխանատուներին՝ հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին: Իմ հորդորն է, արա՛գ արեք դա, արե՛ք բաց, թափանցիկ: Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին: Իմ կարծիքով, Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ: Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են: Գոնե ես այդպես եմ մտածում: Մենք մեր նախորդ քննարկումներից հետո հետևում ենք կատարվող աշխատանքներին: Կարևորում ենք բոլոր այն քայլերը, որ մեզ պիտի տանեն.

– էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացմանը: Մենք ժամկետներ ենք պայմանավորվել և խնդրում եմ հստակորեն այս ժամկետները պահպանել:

– գնումների հաշվետվությունների ստացմանը, վարմանը և սահմանված կարգով հրապարակմանը: Եվ պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին և այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի և ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք: Եվ պետք է հորդորել գերատեսչությունների ղեկավարներին, որ անմիջապես նեղացածի դիրք չընդունեն, չասեն՝ մի պատվիրակություն եկավ, մենք ընդամենը 1 մլն դրամով կարողացանք բոլոր հոգսերը հոգալ, իսկ մեր մասին գրում են, որ 1 մլն դրամ ծախսեցինք: Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք:

– գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությանը: Սա չափազանց կարևոր է: Եվ այս երեք միավորները մշտապես, իրոք, պետք է համակարգված աշխատեն և պետք է երևա համակարգողի դերը:

– բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերի կրճատմանը: Բայց այստեղ ուզում եմ որոշակի բացատրություններ տալ, որովհետև ես երևույթներ եմ նկատում, երբ մեր այս պահանջը փորձում են ի չարս գործադրել, փորձում են որպես առիթ օգտագործել և ասել, քանի որ մենք սահմանափակված ենք մեկ աղբյուրից գնում կատարելու հարցում, ստիպված մրցույթ հայտարարեցինք և մրցույթին ահա այսպիսի առաջարկություններ կային: Իմ ասածը չի վերաբերում այն դեպքերին, երբ մրցույթին մասնակցում են սահմանափակ քանակով մատակարարներ, որոնց առաջարկած ծառայությունները և ապրանքներն ակնհայտորեն բարձր են նրանց իրական արժեքից: Ուզում եմ կոնկրետ օրինակ բերել կապված դեղերի ձեռքբերման հետ: Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում 4500 դրամին մոտ 1 սրվակի համար, և երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, և ինչքան էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարը այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհայտ չէ՞, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որևէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը:

– Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք գերատեսչության ղեկավարի անձնական պատասխանատվության մակարդակի էական բարձրացմանը: Եվ սա պետք է լինի ոչ թե ձևական, մենք տառակերությամբ չպետք է զբաղվենք, այլ պետք է իրականությունը կարողանանք ճիշտ գնահատել: Ինձ համար ավելի ընդունելի կլինի, եթե գերատեսչության ղեկավարը, պահպանելով, իհարկե, որակական չափանիշները, նվազեցնի ձեռքբերվող ապրանքների և ծառայությունների գները, քան թե այն ղեկավարը, որը պետք է ղեկավարվի օրենքի տառով, բայց արդյունքում ունենանք անհասկանալի գներով ձեռքբերված ապրանքներ և ծառայություններ:

Հիմա Վերահսկիչ պալատի մասով:

Պարո՛ն Զաքարյան,

Մենք պիտի կարողանանք պահպանել, պահել այն ընկալումը, որ յուրաքանչյուր ծրագիր աչալուրջ վերահսկողության տակ է, իսկ առկա թերացումներն անխուսափելիորեն բացահայտվելու են ու հետո ստանալու են իրենց գնահատականները: Բոլորը պիտի հասկանան, որ այսօրվա իրենց կատարածը, իրենց գործած սխալները, հանցագործությունները վաղն անպայման բացահայտվելու են: Այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող: Բոլոր գերատեսչությունները պետք է զգան Վերահսկիչ պալատի հայացքը, Վերահսկիչ պալատի ձեռքը, բայց դա, իհարկե, չպետք է լինի օրենքով նախատեսված ժամկետների խախտման արդյունքում կամ ոչ օրինական գործողությունների արդյունքում:

Բայց ես ունեմ նաև մի քանի դիտարկումներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել: Նախ, աշխատանքի տեմպը չպետք է գցել անկախ որևէ քննարկումներից: Եվ, ինչպես ասացի, բոլորը պիտի զգան Վերահսկիչ պալատի տեսանելի կամ նույնիսկ անտեսանելի ներկայությունը: Երկրորդ, պալատը պետք է սկզբունքային լինի բոլոր ծրագրերի նկատմամբ և հավասարապես օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում: Չափազանց կարևոր է, որ թերությունները հայտնաբերվեն ոչ թե 1, 2, 3 տարի հետո, այլ ընթացքում: Սա նորմալ, կանխարգելիչ գործողություն է, որ պետք է իրականացնել և դա շատ ավելի արդյունավետ կլինի: Եվ վերջապես, քանի որ մենք աշխատում ենք բաց, հրապարակային դաշտում, պիտի կարողանանք առավել հավասարակշիռ լինել մեր արտահայտություններում և որակումներում, որպեսզի չվնասենք մեր գործառույթից դուրս այլ գործընթացներին, որպեսզի ավելորդ ընկալումներ չլինեն հասարակությունում: Պալատի գործը խնդիրները վեր հանելն է՝ դրանք առաջ բերող բոլոր կառուցվածքային, կանոնակարգային և մարդկային գործոնների հետ միասին:

Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որևէ թվի պատճառները կամ հետևանքները: Ստեփան Մնացականյանի գործը արձանագրելն է, թե որքան տնտեսական աճ ունեցանք, օրինակ: Նրա խնդիրը չէ, որպեսզի ասի, որ էկոնոմիկայի նախարարությունը վատ աշխատեց, դրա համար մենք ունեցանք տնտեսական անկում: Դա բոլորովին այլ մարդկանց խնդիր է, դա քաղաքական գործիչների խնդիրն է, վերադասի խնդիրն է, փորձագետների խնդիրն է, ի վերջո դա զանազան մասնագետների խնդիրն է, բոլորի խնդիրն է, բացի կոնկրետ պրոֆեսիոնալ մարմնից:
Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում: Հսկայական ապարատ ենք պահում: Այստեղ պետք է մենք շատ լրջորեն զբաղվենք և՛ գործունեության վերակառուցմամբ, և՛ եթե անհրաժեշտ է, ապա նաև օրենսդրական փոփոխություններով: Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը: Այդպես մենք ո՞ւր կհասնենք: Եվ ընդհանրապես խոսքը միայն ՎՊ-ին չի վերաբերում: Պետք է պաշտոնատար անձը պատասխանատու լինի իր արտահայտությունների համար:

Եթե պաշտոնատար անձը մի տեղ ելույթ է ունենում, հարցազրույց է տալիս, պետք է աշխատել այդ ելույթի վրա, այդ հարցազրույցի վրա: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մարդիկ ուղղակի փողոցով գնալուց, կարող են շրջվել, մեկ էլ սկսեն մեր տնտեսության խնդիրների մասին խոսել կամ ընդհանրապես մեր հասարակության խնդիրների մասին խոսել առանց նախապատրաստվելու, այդ մարդիկ չեն կարող օգուտ տալ մեր պետական շինարարությանը: Եթե ես այսպիսի խորհրդակցություն եմ հրավիրում և հիմնականում ընթերցում եմ, դա նրանից չի, որ ես չեմ կարող ամենը բանավոր ասել: Բոլորս այս հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ:

Դատախազության մասով:

Պարո՛ն Հովսեփյան,

Ձեր խնդիրն է լինել հստակ և կատարել օրենքի պահանջները: Անկախ նրանից, ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն է ուղարկել, չի ուղարկել: Հրապարակվե՞լ է, հնչե՞լ է, պարտավոր եք ուսումնասիրել և տալ դրան իրավական գնահատական: Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են: Դա Ձեր ուղղակի պարտականությունն է: Եվ ճիշտը դա է, այլ ոչ թե զանգել ՎՊ նախագահին և ասել՝ ինչո՞ւ ես այսպիսի բան արել: Դա իմացար դու, իմացավ ՎՊ նախագահը: Բայց ամբողջ հասարակությունը խոսում է նրա մասին, որ 700 մլրդ փող են լափել: Պարզ քաղաքացին իրավունք ունի այդպես մտածելու, բայց մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, չէ՞, որ դա մեր բյուջեի 70 տոկոսն է և այդ 700 մլրդ ծառայություններ կամ շինարարություն կատարելու համար չէ, ծառայություններ կամ ապրանքներ ձեռք բերելու կամ շինարարություն կատարելու համար չէ: Ակնհայտ է, չէ՞, այդ թիվը հնչել է միտումնավոր, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, այդ թվի 1/3-րդը գրեթե տնօրինում է պաշտպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ի տնօրինած միջոցների գրեթե 50 տոկոսը աշխատավարձ է: Այսինքն՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահում այդպիսի հայտարարություններ անել ու դրանից հետո պատասխան չստանալ: Անթույլատրելի է սա: Բայց դա ձեր գործն է, դուք պետք է դա անեք: Իսկ այն դեպքերում, որտեղ հանցագործություններ կան, խնդրեմ, այլապես հարցեր են առաջանում՝ ո՞վ է այս նյութն ուղարկել դատախազություն, ինչո՞ւ են ուղարկել կամ ինչո՞ւ չեն ուղարկել: Ի՞նչ է նշանակում ուղարկել, չուղարկել: Հնչել է, հրապարակվել է՝ պետք է ստուգել: Բայց ոչ թե պետք է ստուգել, լռել, այլ ստուգել և դրա մասին հայտարարություն անել: Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ: Երբ մի հայտարարություն է արվում, միանգամից հայտարարությունը հաշվառվում է, գնահատական է տրվում ու դրա մասին հրապարակավ հայտարարվում է: Ուրեմն ես ակնկալում եմ իրավապահ մարմիններից հստակ գնահատականներ բոլոր դեպքերում, բայց ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ ՀՔԾ-ն, և՛ ոստիկանության քննչական մարմինը հրաժարվեն նախկինում եղած պրակտիկայից այն առումով, որ մի տեղ մի փաստ կա՝ միանգամից սկսում են տարածվել, ընդլայնվել և ընդգրկել մեր ողջ տնտեսական դաշտը: Եթե խոսվել է ինչ-որ մի կազմակերպության մասին՝ գնալ այդ կազմակերպություն ու սկսել ստուգել կազմակերպությունը բոլոր ուղղություններով ու հետո այդ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների և այլն, անթույլատերի է: Այդպես մենք չենք կարող աշխատել. կոնկրետ փաստ, փաստի գնահատական ու այնուհետև՝ որոշում: Եվ, ընդհանրապես, իրավապահները շատ քիչ պետք է մտնեն տնտեսության մեջ: Պետք է մտնեն միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծայրահեղ է, երբ ակնհայտ հանցագործություն կա: Պետք է մարդկանց թողնել ազատ աշխատեն: Դրա համար մենք ունենք հարկային մարմիններ, որոնք այդ գործով զբաղվում են:

Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք:

***

Նախագահի բացման խոսքից հետո վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

 

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ուգանդայի և Մավրիկիոսի հետ

Armenia has   established diplomatic relations with Mavritius - 29.06.2013Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում:

Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:

Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն արտահայտեցին երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին

10504_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մանրամասն ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու կառուցվածքը, անդրադարձել մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, հարկային, մաքսային ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ստվերի կրճատմանը և այլն:
Այդ առումով, վարչապետը նշել է, որ առաջին հերթին քայլեր են ձեռնարկվում խոշոր ձեռնարկությունների գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելու համար: «Ընդ որում, նրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը: Մենք տպագրում ենք խոշոր ձեռնարկությունների կողմից վճարված հարկերը և հանրությունը կարողանում է վերահսկել նրանց: Այսուհետ, ՀՀ-ում հինգ մլն դոլարից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանասական հաշվետվություններն աուդիտորական եզրակացությամբ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն ենք դեռևս անում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ոլորտն ամբողջութամբ կանոնակարգելու համար դեռևս պետք է ներդնել օրենսդրական նոր մեխանիզմներ:
Վարչապետը նշել է, որ կառավարության հաջորդ կարևորագույն խնդիրը բիզնեսի և քաղաքականության տարանջատումն է: «Այստեղ էլ առաջին քայլերն ենք ձեռնարկել՝ պարտադրելով ՀՀ 500 բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց ներկայացնել իրենց ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարգրեր, դրանք դարձնել հրապարակային, որոնց հանրությունը նույնպես կարող է ծանոթանալ: Այսպիսի միջոցառումներով փուլ առ թուլ փորձում ենք քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի գործունեությունը դարձնել հրապարակային, ստեղծել զսպող մեխանիզմներ, որպեսզի քաղաքական գործիչներն իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն անձնական շահերի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության վարչապետը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
«Էրնսթ ընդ Յանգ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականից: Այն հայաստանյան հաճախորդներին առաջարկում է ընկերության կողմից համաշխարհային շուկայում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը, այն է՝ աուդիտորական, հարկային և իրավաբանական, գործարքների ուղեկցման և խորհրդատվական ծառայություններ: Երևանյան գրասենյակում աշխատում է 40 մասնագետ: Ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 167 հազար բազմազգ աշխատակիցներ:

ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Վրաստան

1Ս.թ. հունիսի 27-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթում քաղաքում Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, Հարավային Կովկասի և Սևծովյան  տարածաշրջանում սպառնալիքների և մարտահրավերների հետ կապված հարցեր:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև  ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի և Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր և նոր հեռանկարներ, մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում,  և կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ների միջեւ

416.Consultations between MFAs of Armenia and Iran 28.06.2013Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական խորհրդակցությունների իններորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանական պատվիրակությունը՝ ԻԻՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Սեյեդ Հոսեյն Միր Ֆախարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ ուսանողների, գործարարների եւ մշակութային գործիչնեի համար մուտքի վիզաների եւ կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր եւ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ գումարելու հյուպատոսական խորհրդակցությունների հաջորդ` տասներորդ նիստը  2014թ. Թեհրանում:

ՀՀ-ում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը որակապես փոխում է ծառացած խնդիրների առաջնահերթությունները. Տիգրան Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալովՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի:
«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել և այսօր ձեր առջև կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որը որակապես փոխում է մեր առջև կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձևով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու երաշխիքները»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռևս համակարգում տեսանելի են: «Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ և պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը: Միևնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների և թերությունների մասին, ամենևին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա և սևացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռևս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,– նկատել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ մենք այսօր քաղաքացիական հասարակության կառուցման վկան ենք, սակայն, գործադիրի ղեկավարի կարծիքով, դա հեշտ ճանապարհ չէ, որովհետև շատ հաճախ պարզվում է, որ մեր հասարակության բազմաթիվ օղակներ դեռևս չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ ազատությունը, ժողովրդավարությունը, միևնույն ժամանակ, ենթադրում է նաև պատասխանատվություն:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է այդ հանգամանքի վրա ևս ուշադրություն դարձնել, իսկ դրա հաջողության բանալին կայանում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ կադրային քաղաքականությունը, այդ թվում դատախազությունում, ունի էական նշանակություն մեր ապագա հաջողություններն արձանագրելու համար:
Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում ևս գործադիրը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դատախազությունում աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու, դատախազների մասնագիտական ու սոցիալական խնդիրները լուծելու համար:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ Արշավիր Ղալամյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը և «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը: Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը և Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:
Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

3380

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:

Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Հայաստանում, ԼՂՀ-ում և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ հայրենիքում և արտերկրում պատրաստ են շարունակելու իրենց ծառայությունն ի նպաստ հայության խնդիրների լուծման՝ համագործակցելով նաև այդ հարցում շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Նրանք նշել են, որ Հայ Ավետարանչական ընկերակցությունը ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով հատկապես կրթությանը: Ի սկզբանե իր առաքելության մեջ սոցիալական օգնության բաղադրիչն ունեցող արդեն 95-ամյա կազմակերպությունը, նրա ներկայացուցիչների հավաստմամբ, այսօր արդեն բարեսիրական ծրագրերից անցում է կատարում զարգացման ծրագրերին՝ համագործակցելով նման առաքելությամբ այլ կազմակերպությունների հետ ևս:

Նախագահը հաջողություններ է մաղթել Հայ Ավետարանչական ընկերակցությանն իրենց ծրագրերի իրականացման գործում:

Առանց Արցախի` բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը. Էդուարդ Շարմազանով

Sharmazanov-TragakisՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Իոաննիս Տրագակիսը նշել է, որ 2014-ի հունվարի 1-ից Հունաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը: Նա վերահաստատել է, որ Հունաստանը պատրաստակամ է սատարել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերին:

Հույն գործընկերոջ հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը կողմ է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցությանը:

ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլը: Նա ընդգծել է, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք մասնակցության անհնար է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցումներին: ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում սաստկացող ռազմատենչ հռետորաբանության առնչությամբ` նշելով, որ այն լուրջ վնաս է հասցնում ԼՂ բանակցային գործընթացին:

Իր հերթին, Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ առեւտրաարդյունաբերական երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի: ԱԺ փոխնախագահն Իոաննիս Տրագակիսին տեղեկացրել է, որ 2013-ի սեպտեմբերին Երեւանում կկայանա հայ-հունական գործարար համաժողով:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրաքի նորանշանակ դեսպանը

3376

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և վստահություն հայտնել, որ Հայաստանում Իրաքի դեսպանության վերաբացումը և դեսպան Խալեդի կողմից դիվանագիտական առաքելության ստանձնումն զգալի առաջընթաց կապահովի պատմականորեն ձևավորված հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում:

Ընդգծելով, որ այսօր հազարավոր հայեր են ապրում Իրաքում, ովքեր երկկողմ կապերի սերտացման գործում կարող են բնական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրաքի միջև, Սերժ Սարգսյանը կարևորել է քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային կապերի ամրապնդումն ու ակտիվ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տիրող անկայուն վիճակի, տարածաշրջանի ներկայիս զարգացումների շուրջ ևս:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ղազի Տահեր Խալեդը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:

Նախագահը ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

3367

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ Երևանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

001 (13)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Վարդան Աղաջանյանի ունեցած անձնական ներդրումը՝ հատկանշելով, որ նաև այդպիսով է հայկական գաղթօջախներում մեծապես ապահովվում հայապահպանումը:

«Ձեր շնորհակալ գործունեությունն իսկապես արժանի է գնահատանքի, ինչը, համոզված եմ շատերն են արձանագրում: Եվ որպես Երևանի քաղաքապետ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ հայանպաստ բոլոր նախաձեռնությունների շրջանակում մշտապես կարող եք վստահորեն հույս դնել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ անձամբ իմ աջակցության վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Վարդան Աղաջանյանը նախ, օգտվելով առիթից, շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ապա վստահեցրել, որ նույն եռանդով ու նվիրումով շարունակելու է կատարել իր աշխատանքը:

«Անկեղծորեն շնորհակալ եմ Ձեր գնահատականների համար, պարոն քաղաքապետ, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը հայ երեխաների շրջանում հայկական պարարվեստն առավել տարածելու համար: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների համար»,- նշել է Վարդան Աղաջանյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում

Shpilman 2Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:

Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի  այցը  եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը: Նա կարեւոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում  կատարած աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար եւ բացառիկ հնարավորություն է ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձևավորման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծապես կարևորում  եւ բարձր է գնահատում  համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:  Այս առումով նա շեշտեց  Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի կարեւորությունը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական ու քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը գրառում կատարեց ԵԽԽՎ պատվավոր հյուրերի  հուշամատյանում:

Այցի շրաջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա ուրախությամբ փաստեց, որ  հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար: «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ՝ միավորված են ընդհանուր արժեքներով: Իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:  ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագրերում: Այս առումով, կարեւոր քայլ  համարվեց  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, եւ որին Հայաստանը միացավ առաջինների թվում:  Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով  Եվրոպական դատարանի վարույթում գտնվող   Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից և կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարևոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշեց ԱԺ նախագահը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարեւորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը եւ ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը  առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր գնահատեց  հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում  եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարեւոր է եւ արդյունավետ նաեւ փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք   տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ  գնահատականը միանշանակ կլինի իրավական:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

 

 

Բոլոր հարցերը պատասխան են ստանալու. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություններ է տվել հանրությանը հետաքրքրող թեմաների վերաբերյալ

10498_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը կառավարության նիստից առաջ.

«Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում։ Ճիշտ չէ դա, հարգելի գործընկերներ։

Երկրորդ հարցը. նախորդ նիստին ես հայտարարեցի, որ որևիցե հարց, քննադատություն, որ հնչում է մեր հասցեին, անպատասխան չպետք է մնա, և մենք պարտավոր ենք ամբողջական տեղեկություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։ Մասնավորապես, այսօր օրակարգում երեք խնդիր կա, որոնք պահանջում են մանրակրկիտ բացատրություններ։
Առաջինը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրն է` 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն։ Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցով շատ հաճախ անարդարացի օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները։ Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը։ Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, և ևս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկությունը կտրամադրվի այսօր զանգվածային լրատվության միջոցներին։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է։
Երկրորդը «Նաիրիտ» գործարանի խնդիրն է: Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ։ Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ, – ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, – ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի։
Երրորդը` օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է։ Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին։

Երրորդ խնդիրը. կառավարության նախորդ նիստում մենք խոսում էինք Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, և ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին և իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը։ Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պետք է անպայման պատասխան ստանան։ Անպատասխան որևիցե հարց չպետք է մնա։ Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»։

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

պն2013թ. հունիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

«Գործընկերության հեռանկարները»  խորագրով համաժողովը, որը նախագահում է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ  Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Վարուժան Ոսկանյանի հանդիպումները ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

415. Varujan Vosganian's meetings in Vienna 26.06.2013Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ 415.Varujan Vosganian's meetings in Vienna 26.06.2013հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան աբեղա Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի նորընտիր ատենապետուհի Ռուբինա Ղազարյանը:

Վարուժան Ոսկանյանը՝ Եվրոպայի տարբեր երկրների սփյուռքահայ կառույցների առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ավստրիահայության առջեւ  եւ պատասխանեց ներկաների հարցերին: Վարուժան Ոսկանյանը կոչ արեց Եվրոպայի հայ համայնքերին սերտորեն համագործակցել իրար հետ՝ ի շահ հայապահպանության եւ ընդդեմ ուծացման սպառնալիքի: Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկայում գերմաներեն լեզվով հրատարակվելիք իր հեղինակած, մի քանի լեզուներով թարգմանված եւ գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի արժանացած «Շշուկների մատյան» վեպին, ներկայացրեց իր այս ստեղծագործության համառոտ պատմությունը:

 

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

414.Henning Lehman has been awarded the Movses Khorentsi Medal 26.06.2013Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը:

Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման  գործում նրա ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության  համար:  Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշեց, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են եւ նոր էջ են բաց արել  Արեւմուտքի եւ Արեւելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու կապակցությամբ`  Հենինգ Լեհմանը հանդես եկավ «Մի կաթիլ ջրի մեջ երեւացող աշխարհ» դասախոսությամբ եւ ներկայացրեց Բարոկոյից մինչեւ Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան եկեղեցիների միջեւ հարաբերությունների պատմությունը: Նա նշեց, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության եւ քարոզի միջոցի կարեւորությունը եւ նախաձեռնեց հայկական գրքի  տպագրությունը»: Հենինգ Լեհմանը մատնանշեց 1565-ից մինչեւ 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում եւ ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:

Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը,  գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում

Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Համալիրի համաժողովների կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:

Նախագահն այնուհետև մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան և Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը: Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա լեհահայ համայնքի պատվիրակների հետ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի թանգարանային համալիրում

 

Հարգելի՛ բարեկամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Մայդանեկի հուշահամալիրում այսօր մենք գլուխ ենք խոնարհում տասնյակ հազարավոր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծամասնությունը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Այցելելով Մայդանեկ, դժվար է անվրդով մնալ` խեղդելով փոթորկված զգացմունքներն ու հույզերը: Սակայն, Մայդանեկի և մարդկային տանջանք պարփակող նմանօրինակ վայրերի յուրահատկությունը, հավանաբար, հենց նրանում է, որ առաջին հայացքից համր ու անխոս այս կոթողները աշխարհասփյուռ ճիչ են` դժոխային անողոքություններ ծնած մարդկային խեղված բանականության մասին:

Համոզված եմ, որ ինչպես ինձ, այնպես էլ յուրաքանչյուրի մոտ Մայդանեկ այցելելիս առաջանում է պարզագույն մի հարց. այն է` «ինչպե՞ս»: Ինչպե՞ս կարող է մարդ արարածն իր տեսակի նկատմամբ նման դաժանություն իրագործել` իրեն համարելով վերադաս դիմացինի և ամենակարող` մարդկության հանդեպ:

Միգուցե սրանք պարզամիտ հարցեր են` իրենցից բխող պարզունակ պատասխաններով, թեև, հավատացած եմ՝ նման սոսկալի ոճիրի կանխարգելման լավագույն ձևերից մեկն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցն ինքներս մեզ ուղղելն է: Սա կարևոր քայլ է ոչ միայն հետադարձ հայացք դարձնելու և պատմական փաստերին հերթական անգամ գնահատական տալու տեսանկյունից, այլև այս կերպ կարելի է գտնել նմանօրինակ ոճրագործության սանձազերծումը մեկընդմիշտ կանխող և դատապարտող համընդհանուր բանաձևը:

Իրողության կոծկումից ու ժխտումից մինչև հանցավոր լռություն և անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր և գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված XX-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը:
Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների և ժողովուրդների միջև համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս II Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում և անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր»:

Չկա դատապարտում առանց կանխարգելման և չկա կանխարգելում առանց դատապարտման: Ես հավատում եմ, որ ճակատագիրը ցեղասպանության վերապրածներին և նրանց սերունդներին ստիպելով հանդերձ անցնել եղեռնի բովով` մարդկությանը պատգամ է թողել դասեր քաղել անցյալից և հետևողականորեն պայքարել` Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորելու և հետագա սերունդներին նմանօրինակ խեղումներից պաշտպանելու համար:

Այսօր ինձ հետ այստեղ է Մայդանեկի բազմաթիվ հայազգի գերիներից և զոհերից մեկի` Լևոն Մադոյանի որդին: Նա բնակվում է Հայաստանում, Վանաձորում: Մենք առաջարկեցինք նրան ընկերակցել մեր պատվիրակությանն այս այցելության ընթացքում, քանզի ամենակենդանի պատմությունը սերունդների մեջ ապրող պատմությունն է:

Իրոք, հիշատակի վայրերի վերածված նախկին համակենտրոնացման ճամբարներ Մայդանեկը, Օսվենցիմը, Տրեբլինկան, ինչպես նաև Յադ Վաշեմը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու թանգարանը լոկ պատմական փաստերը վավերագրող կոթողներ չեն, դրանք մարդկությանն ուղղված հզոր և ազդեցիկ ուղերձ են` ժողովուրդների միջև հանդուրժողականության խրախուսման, այլատյացության դատապարտման և կանխարգելման համար: Ազդեցիկ ուղերձ են հարյուր հազարավոր փշրված մանկությունների հուշարձան հանդիսացող հետպատերազմյան մանկատները, ինչպես Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ կառուցված հայկական որբանոցներն էին: Մենք, որպես այդ ամենը վերապրած ժողովուրդներ պարտավոր ենք անել նույնիսկ անհնարինը` այդ ողբերգությունների կրկնությունը բացառելու համար:

Բարեկամնե՛ր,

Անկախությունը վերստին նվաճած Հայաստանն այսօր հանձնառու է միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանություն հանցագործությունները կանխարգելելու և պատժելու համար պետությունների համատեղ ջանքեր կիրառելու անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսից Հայաստանի կողմից առաջին անգամ ստանձնած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության գերակայություններից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող քարոզչության դեմ պայքարը: Հենց դա է պատճառը, որ Լեհաստան իմ այցի շրջանակներում ցանկացա այցելել հրեշավոր հանցագործության այս լուռ և տխուր հուշարձանը:

Նույն համատեքստում Երևանում պատրաստվում ենք անցկացնել անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով: Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը, որը վերջին տարիներին մեծ հնչեղություն է ձեռք բերել` հաշվի առնելով այդ նախաձեռնության նպատակների կարևորությունը: Հայաստանը Եվրոպայի խորհրդում իր նախագահության շրջանակում աջակցելու է նաև «Ո՛չ ատելության խոսքին» շարժմանը` կարևորելով առցանց երիտասարդական արշավը` ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև և վերահաստատել Հայաստանի Հանրապետության վճռական հանձնառությունը` պայքարելու, դատապարտելու և չհանդուրժելու այլատյացության, ռասիզմի և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում: Մենք պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ:

2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ողջակիզման ավարտի 70-ամյակը: Համոզված եմ, որ այս կարևոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք և կործանարար գործիք՝ ընդդեմ մարդու գոյության և արժանապատվության գերակայության:

Շնորհակալություն:

Երևանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը

001 (9)Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ  մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը «Հայկական պուրակ» անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:

Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:

Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել «Հայկական պուրակ» գրառումով ցուցատախտակը:

Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ և լեհ ժողովուրդներից:

Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երևանի և Վարշավայի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն և, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Խաղաղության պահապանը՝ հայկական բանակն է

հորդանանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած  պատվիրակությունն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի  Հաշիմյան Թագավորության  Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ: Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի  կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որևէ դրդապատճառ և դրսևորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին: Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը  շրջապատված  է եղել իսլամական երկրներով և Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաև Հորդանանում: Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝  նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժշտությունը: Հայկական պատվիրակությունը նշել է, որ խաղաղության պահապանը տարածաշրջանում ուժեղագույն ճանաչված հայկական բանակն է:
Կողմերը կարևորել են նաև հայ-հորդանանյան հարաբերությունների զարգացման համար միջխորհրդարանական կապերի անհրաժեշտությունը: