ԱՄՆ պետդեպը անդրադարձել է Ադրբեջանում կրոնական ազատությանը

ԱՄՆ պետդեպԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել աշխարհում կրոնական ազատությունների մասին հաշվետվություն: Թվով 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանն ու օտարերկրյա օգնության տրամադրմանը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական գործակալությունը:

Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ չնայած սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունները, գործնականում շատ “ոչ ավանդական” կրոններ և ուղղություններ լուրջ սահմանափակումների առաջ են կանգնում:

Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի միջամտում կրոնական խմբերի գործունեությանը, չնայած կրոնական կազմակերպություններից պահանջվում է պետական գրանցում: Ուստի չգրանցված խմբերը և նրանց անդամները ենթարկվում են դրամական տուգանքների:

Հաշվետվության մեջ նշվում է, որ Կրոնական կառույցների հետ աշխատող Պետկոմիտեն շարունակում է մնալ հզոր զենք կրոնական համայնքների դեմ: Այդ գերատեսչությունը գրանցում է կրոնական համայնքները, իսկ իսլակմական համայնքների գրանցման գործում կարևոր դերակատարություն է ունենում Կովկասի մուսուլմանների վարչությունը:

Կրոնական առաջնորդներին արգելվում է զբաղեցնել հասարակական պաշտոններ:

Օրենսդրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն ազատ ընտրել իրենց կրոնը, սակայն իրավապահ մարմինները ռեյդեր են իրականացրել նուրիստական ու որոշ քրիստոնեական խմբերի նկատմամբ դրանց գործունեությունն անօրինական լինեու պատճառաբանությամբ:

Չնայած դպրոցներում հիջաբ կրելու արգելքին` կառավարությունն առանձնապես հակված չէ դրան հետևել: Սակայն այդ արգելքի դեմ մի շարք բողոքի ակցիաներ վճռականորեն կանխվել են:

Հաշվետվության մեջ նշված է, որ մզկիթներ բացելը և փակելը շարունակում է մնալ կառավարության իրավասությունը, և 2010թ. հետո փակված մզկիթներից ոչ մեկ այլևս չի բացվել:

Ըստ պետդեպի տվյալների` Ադրբեջանի բակչության 96%-ը մուսուլման է, որոնցից 65%-ը` շիա, 35%-ը` սուննի:

Անկախ

Tags: ,