Բրազիլացի Ռոնալդինյոն հեռացել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբից: Հանրածանոթ ֆուտբոլիստի ճակատագիրն անորոշ է:
Նրա գործակալ Ռոբերտո դե Ասիշը հայտնել է, որ հարձակվողը ցանկանում է շարունկել մրցելույթները և դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը:
«Ռոնալդինյոն ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Եթե Ռուսաստանում հետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա նա դեմ չի լինի մրցելույթները շարունակել այդ երկրի առաջնությունում: Ռուսաստանը հիանալի երկիր է: Դեռևս Ռուսաստանի, ոչ էլ այլ երկրների առաջնությունների մասնակից ոչ մի ակումբի հետ չենք կապնվել: Իր հետագա անելիք հարցում Ռոնալդինյոն որոշում կկայացնի առաջիկա օրերին»-, ասել է նա:
Tags: սպորտ, ֆուտբոլ